Posted in Մայրենի

Բայ

 Բայ

Բայը ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը բայ խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշ է
Բայի ուղիղ ձևը պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Բայը ունի հետևյալ քերականական կարգերը՝  եղանակ, ժամանակ, դեմք, թիվ:

Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի: 
Եզակի  թիվը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի գործողություն:
Օրինակ՝  սովորեցի, գնացիր, գալու է, մերժեց, ջարդեցի, գնում է, գրի՛ր, կկարդա:
Հոգնակի  թիվը ցույց է տալիս երկու և ավելի անձերի կամ առարկաների գործողություն:
Օրինակ՝ պատասխանեցինք, մտաք, խոնարհվեցին, ողջունեցինք, կգանք, պիտի խոսի:

Բայն ունի երեք դեմք.

I դեմք (երբ գործողություն կատարողը խոսողն է)- գալիս եմ, պիտի խոսեմ, բարկացել եմ

II դեմք (երբ գործողություն կատարողը խոսակիցն է)-գալիս ես, պիտի խոսես, բարկացած ես

III դեմք (երբ գործողություն կատարողը երրորդ անձն է)-գալիս է, պիտի խոսի, բարկացած է

Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ, ապառնի:
Ներկա  ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է խոսելու պահին: Օրինակ՝ սովորում ենք, խաղում է, նկարում եմ: 
Անցյալ ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվել է խոսելու պահից առաջ: Օրինակ՝ սովորում էի, սովորել ենք, սովորեցի:
Ապառնի  ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվելու է խոսելու պահից հետո: Օրինակ՝ սովորելու ենք, երգենք, կսովորեմ:

Առաջադրանքներ:

Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ-ծաղկել, քար-քարանալ, անուն-անվանել քարոզ-քարոզել, ձև-ձևել:
Բ. Մեծ-մեծանալ, բարձր-բարձրանալ, կարմիր-կարմրել, տափակ-տափակել, սուր-սրել:
Գ. Ոչինչ-ոչնչանալ, բոլոր-բոլորել, նույն-նույնորել, ամբողջ-ամբողջանալ:
Դ. Կրկին-կրկնել, արագ-արագանալ, դանդաղ-դանդաղանալ, հաճախ-հաճախել:
Ե. Վա՜յ-վայել, մկըկը-մկմալ, տը՜զզ-տզտզալ, թրը՛խկ-թրխկալ:

2Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Անդրադառնալ

Վերագրել,վերկառուցել,վերանայել,վերադառնալ

Արտագրել,արտահայտել

Հակաճառել

Մակագրել

Ստորագրել

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

28.02.2022թ

Որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է կատարել տասնորդական կոտորակների բաժանումը, նախ պարզենք, թե ինչպես է կատարվում տասնորդական կոտորակի բաժանումը բնական թվի։ Օգտվենք բնական թվերի բաժանման հաշվեկանոնից։ Դրա համար պետք է, անտեսելով տասնորդական կոտորակի ստորակետը, կատարել բնական թվերի բաժանում և քանորդում ստորակետ դնել, հենց որ ավարտվի տասնորդական կոտորակի ամբողջ մասի բաժանումը։
Իրոք,

Եթե բաժանելիի ամբողջ մասը բաժանարարից փոքր է, ապա քանորդի ամբողջ մասը կլինի զրո, այդ պատճառով նրա տեղում գրում ենք 0։ Այնուհետև, որպեսզի կարողանանք շարունակել բաժանումը, բաժանելիի ամբողջ մասը կազմող թվանշաններին մեկ առ մեկ ավելացնում ենք նրա կոտորակային մասի թվանշանները՝ սկսելով առաջինից, մինչև որ այդպես ստացված թիվը բաժանարարից մեծ կամ նրան հավասար լինի. ընդ որում ամեն անգամ, երբ թվանշանի ավելացումով ստացված թիվը բաժանարարից փոքր է լինում, քանորդի կոտորակային մասում գրում ենք 0։

Օրինակ՝
Կարող է այնպես պատահել, որ տասնորդական կոտորակի բաժանման ժամանակ վերջում մնացորդ մնա։ Այդ դեպքում մնացորդին աջից 0 են կցագրում, մեկ 0 էլ կցագրում են քանորդին և շարունակում են բաժանումը։ Դա թույլատրելի է, քանի որ տասնորդական կոտորակի վերջում կարելի է կցագրել ցանկացած քանակով 0-ներ, և դրանից  կոտորակի մեծությունը չի փոխվի։ Դիտարկենք մի օրինակ.

Այժմ կարելի է ձևակերպել դրական տասնորդական կոտորակների բաժանման հաշվեկանոնը։

Մի տասնորդական կոտորակը մեկ ուրիշ տասնորդական կոտորակի բաժանելու համար պետք է նախ բաժանելիի և բաժանարարի ստորակետները դեպի աջ տեղափոխել այնքան թվանշանով, քանի թվանշան որ ստորակետից հետո կա բաժանարարում, ապա կատարել բաժանում բնական թվի։

Բերված կանոնին կարելի է հանգեցնել նաև այն դեպքերը, երբ բաժանվող կոտորակների մեջ կա բացասական տասնորդական կոտորակ։

Ձևակերպենք համապատասխան կանոնը։

Տասնորդական կոտորակների բաժանում կատարելու համար պետք է՝

ա) բաժանելիի բացարձակ արժեքը բաժանել բաժանարարի բացարձակ արժեքին,

բ) ստացված քանորդից առաջ դնել + նշանը, եթե բաժանելին և բաժանարարն ունեն նույն նշանը, և դնել – նշանը, եթե բաժանելիի և բաժանարարի նշանները տարբեր են։

1) Կատարե՛ք բաժանում.

ա) 8,368 ։ 2=4,184 դ) 10,5 ։ 7=1,5

բ) 17,024 ։ 4=4,256 ե) 6,25 ։ 125,=6,25

գ) 0,0225 ։ 5=0,0045 զ) 10,08 ։ 4=2,52

2) Կատարե՛ք բաժանում.

ա) 402,5 ։ 23,=17,5 դ) 35,601 ։ 0,01= 35,601

բ) 4,221 ։ 0,63= ե) 0,13464 ։ 0,04=0,3111

գ) 30,303 ։ 0,03 զ) 9,3456 ։ 10,62 :

3.AB հատվածի երկարությունը 14 սմ է։ Նրա վրա նշված է այնպիսի

M կետ, որ AM = 9 սմ, և այնպիսի K կետ, որ BK = 3 սմ։ Գտե՛ք MK

հատվածի երկարությունը։

9+3=12

14-12=2

Եթե K կետը AB հատվածից դուրս է ապա MK հավասար կլինի

3+5=8սմ

4.,Սեղանին դրված է ընկույզով լի հինգ փաթեթ։ Փաթեթներում կա ընդամենը 100 ընկույզ։ Առաջին եւ երկրորդ փաթեթներում կա 52 ընկույզ, երկրորդում եւ երրորդում՝ 43, երրորդում եւ չորրորդում՝ 34, չորրորդում եւ հինգերորդում՝ 30։ Քանի՞ ընկույզ կա փաթեթներից ամեն մեկում։

100-52-30=18 երրորդում