Posted in Հայոց լեզու, Պատումներ

Չորս զվարճալի փաստ իմ մասին

Մայրիկիս ասելով, ես փոքր ժամակ շատ էի ուտում, բայց հիմա ամեն ինչ փոխվել է: Ես ուտում էի ջեմն ու պանիրը լավաշով, կամ բանջարի վրա մեղր էի լցնում և ուտում: Ցանկացել եմ հաճախել՝ պարի, մարմնամարզության, բալետի, դաշնամուրի, կիթառի և բասկետբոլի: Ես երևի միակ երեխան եմ եղել, ով փոքր ժամանակից չի սիրել մուլտֆիլմերը: Երբ ես փոքր էի՝ գյուղում դուրս էի եկել տանից և կովը ինձ հարվածել էր ու ես ուշաթափվել էի, և երբ արդնացա տեսա որ աչքս կապտել էր:

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Լրացնել բաց թոդնված տառերը՝ օ կամ ո.
Գալտւն է. կենսաթ…թի…, կա,..վ.. ան գարուն։ Մ…ափած բնությանը
դա+.թնամ I, դարդարկում դա…կա… գայնելտկ։ Կի…ճևրամ լսկամ է ա…ջի
ոԱնոցը. կագ…ի ա ա…յածի մռնչյունը. |պ…ծան ւրիղմի մեջ գորտերն են
կ…կ…ում։ Վերադառնում են ա…ագի|ներն ու կ…ունկները։ ԳԵւրերը հորդա–
նում են, փ…փ…ամ։ Թեև օդը դեռ սա…ս…ուն է, գո…շ, զանգա… ամպերը
հաճախ են պատում երկինքը, գ…գ…ում, անձրևում, միևնույնն է, տիեզերքն
ապ…ում է գարնանային հ…ճվանբ։ Ե…եսուն տարի այդպիսի սառնամանիքներ. մա…ախադ չէր եղել։
Եռօրյա դադարիդ հետո ամրոդամերձ հրապարակ են դուրս եկել զինավարժ պատանիները՝ հեծած ձիեր, որոնք կայտա… վրնջում են, և քամին փ…փ…ադնում է նրանդ քաշերը։ Մարտիկները կ…ունկներով խթանում
Են ձիերին, ստիպում սլանա)։ Պայ տա/։. Հովհաննեսը, կ…թնած պատին,
նայում է ու ք…թմնջում.

-Ախ դուք, բա…բա…ոսներ, անասունին խնայել չգիտեք։
Մ…թմ…թում է, բայդ և անբա/։.բա… ժպտում։ «Ի՜՜նչ կտ…իճներ են,–
խորհում է նա – ք…տնաջանորեն մարզվեդին։ Սիրտս մ…մ…ում է, որ փոխանակ կռթվելու, հայրենին շենադնհլու՝ մարտի են դուրս գալու»։
Իսկ տղաները, ամեն կա…գ մոռադած, թ…չում են ջրերի վրայով,
թ…ջփոմ, ուրախ հ…հ…ում։ Մերթ ա…շավում են՝ պա., կով դեմքը ծածկած,
մերթ պա…կում ձիու փորի տակ, ապա թամբի վրա թ…վ…ում. միմյանդ
գ…գ…ում, թե ով կլինի հաղթողը։ Ադամն ա…շավում է՝ ինչ-որ երգ մ…մ…ա–
լով, Գներդ խոժոռ, հայադբն ուղղած ընկերներին, խոշո… ձեռքերում տա–
պա…, դիտում է մրդույթը։
Վարժանքը կշարունակվեր, եթե հրապարակ չմտներ մի շքեղ կա…ք։

3.Կետերի փոխարեն պահանջված ձևերով գրի՛ր փակագծում դրված բայերը:

…ձայնը գլուխն էրգցում: (երգել- ե՞րբ) Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար…: (վախենալ-ինչի՞ց) Թեյը…թափեց: (տանել-ե՞րբ) Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ կամ տխուր կամ ծանր…: (երևալ-ինչի՞ց) Ու Մոսկվա- առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ-ինչի՞ց)

Մեղր… մի կաթիլ գետին թափեց: (լցնել-ե՞րբ):

4.Տեքստը համառոտի՛ր՝ դարձնելով այն կարճ (3-4 նախադասությունից կազմված) հաղորդում՝ ստեղծված նոր սարքի մասին: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր: Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է

գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

1.Գրի՜ր մտքերդ ՝ընտրելով թեմաներից որևէ մեկը․

Եղեք ազնիվ,բաց ու բարի

Չորս զվարճալի փաստ իմ մասին

Կյանքի ամենակարևոր դասը

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Որոշիչ

Որոշիչ ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշ։

Օրինակ՝  Լուսավոր  երազների գրկում ճախրում էին  սիրահարված  պատանու հոգու թևերը։

Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով․

ուղղական հոլովով․

Օրինակ՝  Բժիշկ  Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։

սեռական հոլովով․

Օրինակ՝ Արամի  ձեռքի  ժամացույցը մեխանիկական է։

2. ածականով

Օրինակ՝ Աղջկա  հրե  աչքերը խելքահան էին արել տղային։

3. դերանունով

Օրինակ՝  Այս  հոդվածը շատերին կստիպի խոսել։

4. հարակատար և ենթակայական դերբայներով․

Օրինակ՝  Կարդացած  գրքերը դրել էր արկղում։

Ինձ  ժպտացող  աղջիկը դեռ դպրոցում է սովորում։

5. թվականով․

Օրինակ՝ Հինգ  աշակերտ մտավ դասարան։

6. մակբայով․

Օրինակ՝  Արագ  քայլքը կարող է վնասակար լինել։

Հատկացուցիչ

Հատկացուցիչը պատասխանում է  ու՞մ, ինչի՞, ինչերի՞  հարցերին։

Այն արտահայտվում է՝

գոյականով —  Արևը չորացնում է գետի խոնավությունը:  (Ակսել Բակունց)

դերանունով-  Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են…  (Ավ. Իսահակյան)

գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։

Բացահայտիչ

Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է  բացահայտյալ ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

  • Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։
  • Բուն բացահայտիչը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`

    Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։  

    Բուն բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով կամ բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ։
  • Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, ու նրա հետ կապակցվում է  որպես ,  իբրև  կապերի միջոցով։ Բացահայտյալից անջատվում է բութով։

    Արամը՝ որպես մեր դասարանի լավագույն սովորող, պարգևատրվեց:
  • Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։

    Անտառի դիմաց՝ կանաչ բացատում, արածում էր եղնիկը:
    Առավոտյան՝ ժամը իննին, եկեղեցու զանգերը հնչեցին:

Գործնական աշխատանք։

1.նախադասության ո՞ր բառին կարող ես` բնութագրող, նկարագրող բառեր կամ բառակապակցություններ ավելացրո՛ւ: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Փորձի՛ր բացատրել, թե դրանք ինչո՞ւ են կոչվում որոշիչ:

Օրինակ` Քաղաքում մարդիկ էին ապրում:- Մեծ ու քաոսային քաղաքում բարձրահասակ ու կարճահասակ, գեր ու նիհար, կենսասեր, միայն ապրելով ու ստեղծելով երջանիկ մարդիկ էին ապրում: Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին: Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին: Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր պատմում: Այդ կետում դրված թուղթը կայրվի: Սառույցի կտորն իր շուրջը ցուրտ է տարածում: Հզոր լամպի ճառագայթներն անդրադառնում էին հայելուց։

2.Տրված նախադասությունները բարդեցրո՛ւ՝ ընդգծված գոյականներին ավելացնելով տրված հարցերին պատասխանող որոշիչ երկրորդական նախադասություններ:

Օրինակ` Հայացքը սահում է այն առարկաների վրայից (ո՞ր)- Հայացքը սահում է այն առարկաների վրայից, որոնք փոքրիկն անկանոն շաղ էր տվել սենյակում: Ձկնորսի ցանցը մի այնպիսի ձկնիկ ընկավ: (ինչպիսի՞) Նայում էր ծովի ալիքներին: (ո՞ր) Նավից ապշահար հետևում էին հնդկացիներին: (ո՞ր) Ճիշտ էր այն պատասխանը: (ո՞ր) Չհամոզեց այն բացատրությունը: (ո՞ր) 288. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք ցույց տան, թե ո՞ւմ կամ ինչի՞ն է պատկանում (վերաբերում) ենթական: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ անուն կտաս դրանց:

3.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով տրված հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

Կարդալուց հետո կհասկանաք իմաստը: (ի՞նչը) Արդեն որոշել եմ, թե ուր պետք է գնամ : (ի՞նչ) Բռնակալները սպանում են զոհին: (ո՞ւմ) Նավաստին փնտրում էր: (ո՞ւմ) Արդեն շատ հեռու եք: (ումի՞ց) Դեռ կլսեք նրանց մասին: (ո՞ւմ մասին)

4. Տրված հարցերին պատասխանող նախադասություններ ավելացնելով՝ պարզ նախադասությունները դարձրո՛ւ բարդ (որպեսզի ավելացրածդ նախադասությունը կապվի, կարող ես անհրաժեշտ բառ ավելացնել):

Կարդալուց հետո կհասկանաք: (ի՞նչ) Արդեն որոշել եմ: (ի՞նչ) Բռնակալները սպանում են: (ո՞ւմ) Նավաստին փնտրում էր: (ո՞ւմ) Արդեն շատ հեռու եք: (ումի՞ց) Դեռ կլսեք նրանց մասին: (ո՞ւմ մասին)

Posted in Հայոց լեզու

Մակբայ, կապ

Մակբայ

Մակբայը ցույց է տալիս գործողության հատկանիշ և հատկանիշի հատկանիշ։

Պատասխանում են «ե՞րբ», «որտե՞ղ», «ինչու՞», «ինչպե՞ս» հարցերին։

Տեղի մակբայ —  ցույց է տալիս գործողության կատարման տեղը։ Պատասխանում է ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց հարցերին։ Օր.` Նժույգի դեմ դիմաց  ոստոստում էր մտրուկը։

Ժամանակի մակբայ —  ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում է ե՞րբ, երբվանի՞ց հարցերին։ Օր.` Նրանք գիշեր-ցերեկ աշխատում էին առաջադրանքը լիովին կատարելու համար։

Ձևի մակբայ — ցույց է տալիս գործողության կատարման ձևը։ Պատասխանում է ինչպե՞ս հարցին։  Կազմվում են -աբար, -ապես, -որեն, -ովին, -ովի, -ակի մակբայակերտ ածանցների օգնությամբ։ Օր.`Մեղմաբար փչում էր աշնան սառը քամին։

Չափ ու քանակի մակբայ — ցույց է տալիս գործողության կատարման չափն ու քանակը։ Պատասխանում է ինչքա՞ն, որքա՞ն, ի՞նչ չափ, ո՞ր չափ հարցերին։  Օր.` Նրանց ձայնը քիչ-քիչ մարեց։

Տեղի մակբայ: –  ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հադիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն:

Ժամանակի մակբայ: –  հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն:

Ձևի մակբայ: – կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:

Չափ ու քանակի մակբայ: –  շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն:

Կապ

Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ դրված է սեղանին ասելու փոխարեն կարող ենք ասել նաև՝ դրված է սեղանի վրա::

Կապեր են՝ առանց, դեպի, մինչև, հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ,առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց, մասին, բացի․․․

Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ 
նախադասություններ։ Դրանք շաղկապներն են: 
Ես նվեր ստացա գիրք և հեռախոս: Այստեղ և  շաղկապը կապել է բառեր:
Արևը ծագեց, և երկինքը գունավորվեց: Այստեղ և շաղկապը կապել է նախադասություններ: 

Շաղկապներ են՝  և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև,
այլև, կամ, ապա, որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե,
թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։

Շաղկապները լինում են երկու տեսակ` համադասական և ստորադասական:

Համադասական 
կոչվում են այն շաղկապները, որոնք կապակցում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություներ:

Հայերենի համադասական շաղկապերն` ևուբայցիսկկամբայց ևսակայնուրեմն, մինչև իսկ բայց և այնպեսև´… և՛թե´…թե՛, կա´մկա՛մ, ո´չո՛չապա թե ոչինչպես և:
Օրինակ`   Արևն ու լուսինը երբեք իրար հետ դուրս չեն գալիս։ Ու շաղկապը կապել է բառեր։
Օրինակ   Նա մոտեցավ քրոջը ու քնքշորեն բռնեց նրա ձեռքը։ Ու շաղկապը կապել է նախադասություններ։

Համասադական բոլոր շաղկապներից առաջ դրվում է ստորակետ, բացի և, ու կամ շաղկապներից: Եվ, ու, կամ շաղկապներից  առաջ դրվում է ստորակետ միայն այն դեպքում, երբ հաջորդ համադաս նախադասության ենթական փոխված է լինում:
Օրինակ`   Լույսը բացվեց, և բոլորը տանից դուրս եկան։
Օրինակ` Ես քեզ կզանգեմ, կամ եղբայրս նամակ կգրի։

 Ստորադասական կոչվում են այն շաղկապները, որոնք ստորադաս նախադասությունը շաղկապում են գերադաս նախադասությանը:
Հայերենի ստորադասական շաղկապներն են`  որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, քանի որ, հենց որ, մինչև որ, մինչև, նախքան, երբ որ, թեև, թեպետ, թեկուզ, քանի դեռ, չնայած որ, մինչդեռ, քան թե, թեպետ և այլն:
Օրինակ`     Տղան հեռացավ, որովհետև ուշանում էր։
Օրինակ`     Նա մտածում էր, որ ամեն ինչ կբացատրի։

Ձայնարկություններ

Այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի զգացական վերաբերմունքը կամ արտահայտում են կոչ, նմանաձայնություն, կոչվում են ձայնարկություններ:
Ձայնարկություններ են հետևյալ բառերը՝ վա՜յ, օ՜ֆ, հե՜յ, խը՜շշ ա՜խ, պա՜հ, ջա՜ն, վա՜խ, ո՜ւխ, է՜յ, էհե՛յ, տո՛, ջո՜ւ-ջո՜ւ, փի՜շտ, խը՜շշ, բը՜զզ, ծի՜վ-ծի՜վ, ճը՜ռռ և այլն։
Ձայնարկությունները նախադասության մյուս բառերից սովորաբար անջատվում են ստորակետով, և նրանց վրա դրվում է բացականչական նշան կամ շեշտ։

Գործնական աշխատանք

Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։

 1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ. ապա, մասին, լիովին, անշուշտ. եթե, որտեղ, ամենուր. մյուս, բոլոր, ուր, հապճեպ. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Զինվորները հերոսաբար պարքարում էին։

Նա մասամբ հասել էր նպատակին։

Մնացել էր փոքր-ինչ ժամանակ դասի ավարտին։

Ամենուրեք տիրում էր լռություն։

Նա լիովին մենակ էր։

Ընդգծիր  երեք  տեղի մակբայ:

ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ-արագբ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմագ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վերդ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

. Ընդգծիր ժամանակի երեք մակբայ

ա. ավելի, ուշ, վաղը, ձեռաց, այլևս, գյուղեգյուղբ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովինգ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

Ընդգծիր ձևի երեք մակբայ

ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեքբ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

Ընդգծիր չափի երեք մակբայ:

ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու


Ընդգծել  հոդակապ ունեցող բառերը
։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

Ուղղիր տեքստում  ուղղագրական սխալները 

Անթափանց, սրթսրթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

1. խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ մասիսի հողից, երասխի ջրից ու հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն վենետիկ:

2. հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` վան, բագավան, կարին, երվանդաշատ, վաղարշապատ, նախիջևան, արտաշատ, բռնված էին պարսից զորքով

3. վրաց միհրդատ թագավորը վարդանի համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:

4ՙ Կետադրել ավանդազրույցը:
Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում,  երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում, և կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ, իմացեք. գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն,  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել՝ մաքրվել, սրբացել:

Գրել տաս բառ ա հոդակապով:

Մրջնաբույն, ջրաչափ, լուսանկար, արևածագ, հողամաս, լուսատիտիկ, լուսանկարիչ, իրիկնամուտ, մայրամուտ, հողագործ:

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

22.03.24

1.կետերի փոխարեն մի անգամ փակագծերում դրված առաջին բայաձևերը գրի՛ր, մյուս անգամ երկրորդները: Ո՞ր ձևերն են ավելի հարմար:

Գայլը տեսավ, որ անտառային աղավնին շյուղեր է հավաքում և նրան ասաց.    – Տեսնում եմ, որ ամբողջ օրը թռչկոտում ես ճյուղից ճյուղ, շյուղեր ես հավաքում, բայց մինչև այսօր ոչ կարգին տուն ունես, ոչ էլ տաք օջախ:                                          Աղավնին պատասխանեց.                                                                                                    –  Այն օրից, ինչ հարևան ենք, ես էլ տեսնում եմ, որ դու ոչխարներ ես հափշտակում ու բերում ես որջդ, բայց ոչ կարգին հագուստ ունես, ոչ էլ մոտ ընկերներ: Առակը ցույց է տալիս, որ չար ու գիշատիչ մարդիկ էլ քիչ չեն աշխատում, բայց երջանկության չեն հասնում:

2.Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպես, որ ինչ էր (էին) արել հարցին պատասխանեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր. ո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:

Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրել էին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանել էր` Ալեքսանդր Դյուման: Ասել էր, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդացել էր, հաստատ որոշել էր սուսերամարտ պարապել:

3.Նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (դարձրո՛ւ ներգործական): Օրինակ`

Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը։

Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
Ինչ-որ մեկը այս ծառի տակ գանձ է թաղել։

Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
Անձրևն ու քամին մաշել, հարթել էին քարը։

Արտերը խանձվել էին բարկ արևից:
Բարկ արևը խանձել էր արտերը։

Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
Միայն չափահաս քաղաքացիներին են լրացնում քարտը։

Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
Իտալական դատարանը ազատազրկման է դատապարտել ու տուգանել նրան։

Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
Ալիքների ու քամու երգը դյութել էր։

Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան։

Ընկերս համերգի է հրավիրված:
Ընկերոջս հրավիրել են համերգի։

4.Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:

Օրինակ`

փնտրել — փնտրվել:

Վազել, երգել, ցրել-ցրվել, կոտրել, դնել-դրվել, թռչել, թրջել-թրջվել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել-հեռվացնել, հնարել, ներել-ներվել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել-թխվել, մրմռալ, մաքրել-մաքրվել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել-հավաքվել, սարսռալ, հաչել, սիրել-սիրվել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել-հուզվել, վիճել: 

5.Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:

Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, ի՞նչ պատճառով: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, ինչպիսի՞: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, ինչքա՞ն : Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչքա՞ն: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ո՞ր, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել: Կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել: Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան: Կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել: Դրանց թվում են նաև դինոզավրերը:

243.Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող երկրորդական նախադասություններ:

Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել, երբ բոլորը համախմբվեն: (ե՞րբ) Քչերը գիտեն իմ գախնիքների մասին: (ի՞նչ) Փորձարարները զղջում էին, որովհետև նրանց մոտ ոչինչ չստացվեց: (ինչո՞ւ) Նա բոլորովին չէր վախենում շնռրից: (ինչի՞ց) Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը պատրաստվում էր շարժվել: (ո՞ր)

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Պատմի՜ր ԾԱՂԿԱԶԱՐԴԻ մասին,խորհուրդը․ իմաստը և թե ինչպես է նշվում։

2.Գրի՜ր պատում «Թատրոնում ամեն ինչ իրական է» թեմայով։

3.Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Կեր-կերաբաժին, գնաց, ասաց, անվան, մարդիկ:

4. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով:

Օրինակ` Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից: Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու: Մեր արածն ապարդյուն աշխատանք էր: Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:

Նրա մտադրությունը սխալ հասկացան: Նրան անլուրջ պատասխան տվեցին: Այծերը էբենոս ծառից կարևոր են:

5.Տրված նախադասություններն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ինչպե՞ս հարցին պատասխանող բառ, բառակապակցություն, նախադասություն (կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու):

Օրինակ` Անծանոթ տղան ժպտաց: — Անծանոթ տղան մեղմ ժպտաց:

Անծանոթ տղան ժպտաց՝ ուրախ թափահարելով ձեռքը: Անծանոթ տղան այնպես ժպտաց, կարծես հազար տարվա ընկերներ էին: Անծանոթ առարկայի վրա ինչ-որ դուռ բացվեց: Տղաները ողջունեցին հյուրին: Անձրև էր գալիս։

6.Բարդ նախադասությունները կետադրի՛ր:

Երբ քարը կայծ տվեց և կայծից վառոդը բռնկվեց ձորերը դղրդացին ահավոր արձագանքից: Երբ ծանոթ արտին հասավ հենվեց հրացանին ու միտք արավ: Քաղցած աղվեսը փչակում հաց ու միս գտավ որ հովիվներն էին թողել: Ալքիոնեն մի թռչնիկ է որ մենակություն է սիրում և ապրում է ծովափին: Մի շուն որ ձու կուլ տալու սովորություն ուներ մի անգամ ձվի փոխարեն խխունջ կուլ տվեց: Արծիվը ցած սուրաց ու բռնեց այն աքաղաղին որն ընկերոջը հաղթել ու ձայնը գլուխը գցած պարծենում էր: Գայլը մի անգամ որոշեց փոխել իր տեսքը որովհետև այդպես ավելի շատ որս անելու հույս ուներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր երբ դատարանը հեղինակին ստիպել է ուտել իր գրած գիրքը: Քանի որ գրքի բովանդակությունը թունավոր է թող հեղինակն ինքը թունավորվի դրանով: Մի անգամ երեկոյան երբ մի քանի ժամ շարունակ երկնքում փայլեց թռչող անորոշ մի առարկա Տոկիոյում մի անգամ մեծ իրարանցում սկսվեց: Նյու Յորքում պատրաստել են շատ փոքր մի սարք որը քննելով և ձայնի դողը որսալով՝ բռնում է սուտը: Այնքան հզոր է մոծակը որ նույնիսկ փիղն է վախենում նրանից: Մոլորված մարդը հանկարծ լսեց հեռվում մի կկու է կանչում ու գլխի ընկավ ուր պիտի գնա: Մի անգամ առյուծն ուզում էր ցուլին ուտել բայց նրա եղջյուրներից վախենում էր:

7. Ա և Բ Նախադասությունները համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված ստորոգյալներին); Ա. Եթե դիվանագետն ասում է «այո», ուրեմն մտածում է. «Կարող է պատահել»: Բ. Դիվանագետն «այո» ասելիս մտածում է. «Կարող է պատահել»: Ա. Եթե ասում է. «Կարող է պատահել», ուրեմն մտածում է «ոչ»: Բ. «Կարող է պատահել» ասելիս մտածում է «ոչ»: Ա. Եթե ասում է «ոչ», ուրեմն դիվանագետ չէ: Բ. «Ոչ» ասելու դեպքում դիվանագետ չէ: Ա. Գործարանի մուտքի մոտի հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով, որպեսզի այդպես ստուգեն աշխատանքի որակը: Բ. Գործարանի

մուտքի մոտի հատուկ վարսավիրանոցում նրանց սափրում են այդտեղ արտադրված սայրերով՝ այդպես ստուգելով աշխատանքի որակը:

Posted in Հայոց լեզու

Գործնական հայոց լեզու

13.03.24

1.Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:

Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը: Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մե՞կ, թե՞ մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը: Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը: Բայի եղանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:

2.Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Գառնուկը ջրհորում մի բան տեսավ, որ դա դաշտում տեսնելիս կփախչեր: (ինչ որ)

Պապն այդ օրը պատմում էր, ինչ որ աղջիկը դա վաղուց էր ուզում իմանալ: (ինչ որ)

Ինչ որ մի բան ծածկում էր աղբյուրն ու գուռը,որը ընկած էր քիչ հեռու, թափթփված ճյուղերի մեջ: (ինչ, ինչ որ)

Մրջյունը, որը մի ժամանակ մարդ էր: Նա զբաղվում էր հացահատիկի մշակությամբ: (որ)

Պայմանը դա էր, որ Գիքորը պիտի տունը մաքրեր, ամանները լվանար, ոտնամանները սրբեր: (որ)

3. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, որովհետև Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)

Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, քանի որ ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)

Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)

Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ, որպեսզի նրան հարցներ ճանապարհի մասին: (որպեսզի, որ)

Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որ քերականություն սովորիր: (որ, որպեսզի):

4.Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:

Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև: Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, ինչպես սովորաբար լինում է Արարատյան դաշտում: Երբ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում: Կարդացի անունս մի ոտանավորի տակ և ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված: Որ մինն ուներ, տասն եմ արել: Այն օրից, երբ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս: Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում: Նա մեծահռչակ զորավար էր, և երկրների կուսակալ: Նրանք նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում: Եվ հնէաբանը, և թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

5.Կետադրի՛ր:

Ադամը շնչասպառ վազում էր շուտով՝ հասնելու գեղեցիկ քարերի ձորը: Գնացել կանգնել էր ճանապարհի վրա եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու: Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը աչքերը հառելով խավարին: Մի օր մեղմաշունչ մի քամի Նուբիական բարձունքներից վար սահելով իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև: Նա ճամփա ընկավ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:

Posted in Հայոց լեզու

Գործնական հայոց լեզու

Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադրությո´ւն դարձրու:
Օրինակ`
Արեգակի խավարումը  սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբելի՝ պայթուցիկ նյութեր արտադրող գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութեր արտադրող)
Նոբելի՝ մարդկության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդկության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)
Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի՝ իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված)
Նա նկատեց, որ փայտանյութի՝ թղթի ու արհեստական մետաքսի վերածվող բաղադրությունր ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող):
Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների՝ գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող բնակչությանն օգնելու: (գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող)

2.Ընդգծված հատկացուցիչների և հատկացյալների կապը հստակ ցույց տալու համար կետադրիր:

Առագաստանավի՝ անցյալ դարում ապրած նավապետի գրառումներում մի հետաքրքիր փաստ կա:
Վարելահողերի՝ անտառներ հատելու միջոցով ընդարձակման հետ հաճախացան խորշակները, որոնք իսկական պատուհաս են հողագործության համար:

Հողի՝ ՝և մրրիկներից պաշտպանող բարեկամը անտառն է:
Մթնոլորտը կեղտոտում են նաև անտառային հրդեհների՝ արևի դեմքր ծածկող ծուխն ու հրաբխային մուրը:
Մարդիկ ուտելի քարաքոսի՝ «մանանայի» նման գետնին ցրված հատիկները հավաքում ու ալյուր էին սարքում:
Անձրևների և հալոցքի ջրի՝ լեռնային ապարներր մաշեցնող շիթերը քայքայում են նաև շատ հանքային աղեր:

3. Տրված նախադասություններում գտիր հատկացուցիչները և գրիր, թե ինչ խոսքի մասերով են արտահայտված:
1. Գրքի շապիկը գեղեցիկ նկարազարդում ունի:
2. Քո խոսքը չպետք է փոխվի
3. Նրանց տունը հյուրընկալ է:
4. Աղջկա ձայնը անչափ դուրեկան է:
5. Գնալու ժամանկաը եկել է:
6. Մոր խոսքերը ճնշում էին նրա հոգին:
7. Կապույտի և դեղինի խառնուրդից կանաչն է ստացվում:
8. Ուրախանալու առիթները բաց մի թողեք:
9. Մեռնողի աչքերը հառել էին առաստաղին:
10. Նստածների կարծիքը չկարևորվեց:
11. Ներկաներից երեքի վերաբերմունքը անհասկանալի էր:
12. Մեծի խոսքը պետք է հարգել:

 Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք:
            Աղջիկները կպատմեն:
            Մեծերը կլսեն:
            Կընտրեք:
            Ճամփորդը վերադարձավ:

3. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)

Մի մարդ իր փոքրիկ խանութում մեղր էր ծախում:
Փաեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)

Փաեթում գավազան էր, թասակ, թիկնոց, որի օձիքի վրա նախշեր էին գործված:
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)


Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)

Բեռնատարները նշանակված ժամից շուտ եկան:
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ  շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)


Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)

Հավաքեցինք և ճամփա ընկանք:

Posted in Հայոց լեզու

Գործնական աշխատանք

1.Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ: 

Սենյակ, հյուր, խաղ- հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ

Ձյուն, ծաղիկ, շատ-ձնծաղիկ-ծաղկաշատ-ձյունաշատ

Սեր, ընկեր, զրույց-ընկերասեր-զրուցընկեր-զրուցասեր

Գիծ, ուղիղ, անկյուն-ուղղագիծ,անկյունագիծ,ուղղանկյուն

Երգ, պար, խումբ-պարերգ,երգախումբ,խմբապար

Քաղաք, պետ, գյուղ-քաղաքապետ,գյուղապետ,գյուղաքաղաք

2.Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:

Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ:

3.Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:

Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:
3.Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:

Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:

4.Բառաշարքում ընդգծել —որդ վերջածանց ունեցող բառերը:

Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:

5.Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:

Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ, բռնակ, բարակ:

6.Գրել  –գույն բաղադրիչով երեքական գունանուն`  բույսերի անուններիցտարբեր առարկաների անուններից,  մետաղների անուններից:

Վարդագույն,մանուշակագույն, գազարագույն

Փիրուզագույն,մարմնագույն,կաթնագույն

Ոսկեգույն,արծաթագույ,բռոնզագույն