Posted in Հանրահաշիվ

Կրճատ բազմապատկման բանաձևեր

ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՌԱԿՈՒՍԻՆ․

Որոշ դեպքերում բազմանդամների բազմապատկումը կարելի է ավելի կարճ կատարել՝ օգտվելով կրճատ բազմապատկման բանաձևերից:

1. Գումարի քառակուսու բանաձևը՝ (a+b)2=a2+2ab+b2

Երկու թվերի գումարի քառակուսին հավասար է առաջին թվի քառակուսուն գումարած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին՝

(a+b)2=(a+b)⋅(a+b)=a⋅a+a⋅b+b⋅a+b⋅b=a2+ab+ba+b2=a2+2ab+b2

2. Տարբերության քառակուսու բանաձևը՝ (a−b)2=a2−2ab+b2

Երկու թվերի տարբերության քառակուսին հավասար է առաջին թվի քառակուսուց հանած առաջին և երկրորդ թվերի արտադրյալի կրկնապատիկը, գումարած երկրորդ թվի քառակուսին՝

(a−b)2=(a−b)⋅(a−b)=a⋅a+a⋅(−b)−b⋅a−b⋅(−b)=a2−ab−ba+b2=a2−2ab+b2

Օրինակ․

1. Գումարի քառակուսու բանաձևի օգնությամբ հաշվենք՝

(x+3)2=x2+2⋅x⋅3+32=x2+6x+9

Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝

(x+3)2=(x+3)⋅(x+3)=x⋅x+x⋅3+3⋅x+3⋅3=x2+3x+3x+9=x2+6x+9:

2. Տարբերության քառակուսու բանաձևի օգնությամբ հաշվենք՝

(x−3)2=x2−2⋅x⋅3+32=x2−6x+9

Առանց բանաձևի (բազմանդամների բազմապատկման միջոցով)՝

(x−3)2=(x−3)⋅(x−3)=x⋅x+x⋅(−3)−3⋅x−3⋅(−3)=x2−3x−3x+9=x2−6x+9

Առաջադրանքներ

  1. Արտահայտությունը ձևափոխեք բազմանդամի․(1,3,5,7….)

175-I սյուն

1.m2+2mn+n2

2.p2-2pq+q2

3.c2-2cd+d2

4.4+4a+a2

5.9-6b+b2

6.x2+10x+25

7.x2+2x+1

21.x2-2/5x+1/25

22.x2/4-xy/3+y2/9

23.a2/16+ab/6+b2/9

24.a2+a+1/4

25.b2+2/3b+1/9

26.1/4n2+3np+9p2

27.49/9m2+7/6mn+9/4n2

28.1/16k2+3kp+36p2

29.9/16a4-3/4a2b3+1/4b6

ա)(x+y)2

բ)(a+2b)2

գ)(3m+n)2

դ)(4p+5q)2

ե)(x+1)2

զ)(3+a)2

է)(4+p)2

ը)(2m+3n)2

թ)(x2+y3)2

ժ)(a3+b3)2

2. Բազմանդամը ներկայացրեք տարբերության քառակուսու տեսքով․(ա,գ,ե․․․)

ա) a2 − 2ab + b2=(a-b)2

բ)4x2 − 4xy + y2=(2x-y)2

գ)9m2 − 6m + 1=(3m-1)2

դ) 25 − 30c + 9c2=(5-3c)2
ե) 16p2 − 56pq + 49q2=(4p-7q)2
զ )100a2 + 25b− 100ab=(10a-5b)2
է)x4 − 6x2y + 9y2
ը)16 + 9×6 − 24×3

3. C և D տառերի փոխարեն ընտրեք այնպիսի միանդամներ,որ տեղի ունենա հավասարությունը(ա,գ)

ա (a − 2)2 = a− 4a + 4

բ) (2x − y)2= 4x2 − 8xy + y2
գ) (3m − 2n)2= 9m2 − 12mn + 4n2
դ) (4p + 3q)2 = 16p − 24pq + 9q2

Posted in Ռուսերեն

Урок 16

Читаем обсуждаем рассказ «Игрушка»

Вопросы к тексту։

  1. Почему человек не может ценить то, что имеет, а только потеряв, начинает осознавать то, что имел?!

Потому что есть люди которых что-то мало и хотят больше но когда они это потеряют они нанимают то что имели.

2.Какими словами можно описать понятие ,,дружба,, ?

Верность, забота, защита , займа понимание

3.Может ли возникнуть дружба между человеком и другим существом — игрушкой?

Если человек одинокий то он может дружить с кем угодно.

4.В какой стране и когда появились первые игрушки ?

По данным ученых, в ІІІ веке до нашей эры в Древнем Египте появились первые игрушки.

5.Какова роль игры или игрушки в вопросе восприятия и развития личности ребенка?

6.Имели ли вы в детстве игрушку, которая могла вам заменить друга

Нет

7.Всегда ли человек может делиться , доверить человеку все то, что может доверить другому существу — игрушке или животному ?

Нет, потому что есть люди предатели.

8.Могут ли истинными друзьями человека стать животные?

Да, у многих людей есть домашние животные и они могут быть друзями людей.

Задания для выполнения։

  1. Составьте из приведенных букв предложения։
  • И и н г у р к а в е у ш г л е н о р к а х р е н а б е н о п о м а л а м а ь к о г о ч к а․
  • Ж в е и н ы в о т е л и е д у ч о к ш р у з ь я ч е л а.

2. Преобразуйте прямую речь в косвенную.

Например։ Прямая речь — Мама сказала ։ ,, Не хочу видеть твои игрушки, разбросанные по всей комнате,,

Косвенная речь — Мама сказала, что не хочет видеть мои игрушки, разбросанные по всей крмнате.

  • Прямая речь — Игрушка сказала։ ,,Не покидай меня։ мне так нужна твоя помощь,,
  • Косвенная реч-Игрушка сказала: Что бы я не покинула ее и что ему нужна моя помощь.
  • Прямая речь — Мама обняв мою игрушку ласково проговорила։ ,,Как хорошо, что ты у нас есть,,
  • Косвенная речь —Мама обняла мою игрушку и ласково сказала что очень хорошо что я у них есть.

Источник «Калейдоскоп»

Posted in Առողջագիտություն

Առողջություն

Առողջությունը դա մարդու նորմալ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում:

Առողջությունը կախված է հետևյալ գործոններից.

1.Առողջ սնունդ

2.Մարզանք

3.Գիգիենա

4.Մաքուր միջավայր

5.Պատասխանատու վարքագիծ

6.Վնասակար կախվածություն

7.Կրթություն

8.Ժառանգականություն

9.Աղքատություն

10.Հոգեվիճակ

Վերադասավորում եմ այս գործոնները ըստ իմ կարծիքվ կարևորության։

1.Առողջ սնունդ

2.Գիգիենա

3.Ժառանգականություն

4.Մաքուր միջավայր

5.Մարզանք

6.Վնասակար կախվածություն

7.Կրթություն

8.Պատասխանատու վարքագիծ

9.Աղքատություն

10.Հոգեվիճակ

Քննարկման արդյունքում պարզեցինք, որ այն գործոննը, որը ներառում է բոլոր գործոնները դա պատասխանատու վարքագիծն է:

Posted in Գրականություն

Կարդում ենք Տերյան

Նախագծի ժամկետը`փետրվարի 1-ից մարտի 13-ը
Բովանդակությունը`
Ով է Տերյանը. կենսագրական տեղեկություններ
Տերյանը` բանաստեղծ
Տերյանը` մարդ
Տերյանը երաժշտության մեջ
Տերյանական նամականի
Տրիոլետներ, Ոսկե հեքիաթ ժողովածու
Ակնկալվող արդյունքը`աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ:

Առաջադրանքներ:
Վերը նշված ժողովածուներից ընտրել 2-ական բանաստեղծություն և սովորել բերանացի:
Դիտել «Վերջին ուղևորություն» փաստավավերագրական ֆիլմը:
Դիտել «Անհայտ Տերյանը» հաղորդումը:
Դիտել Տան մեծը հաղորդումը
Վահան Տերյան

Դիր քո կնիքը սրտում իմ

Դիր քп կնիքը սրտում իմ,
Նիշըդ անեղծ ու անջինջ.
Օ, հրեղեն դու և ջինջ,
Դիր քո կնիքը սրտում իմ։
Քեզ իմ աղոթքն ու երդումը,
Քեզ պատարագ ամեն ինչ.
Դիր քո կնիքը սրտում իմ,
Նիշըդ անեղծ ու անջինջ…

ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ


Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,— ես ու դու
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ…

Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար. —
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար…

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք — ես ու դու,
Ես էլ դու եմ՝ ես չըկամ…

Posted in Պատմություն

Առաջադրանք, 7-րդ դասարան, հունվարի 29-փետրվարի 5-ը

Առաջադրանք 1

Ազատագրական պայքարը 5-րդ դարում

  • Այս թեմայում՝
  •  Պարսկաստանի նոր քաղաքականությունը:
  • Վարդանանք:
  • Հանուն սեփական հավատքի մղված մեծ ճակատամարտը:
  • Կրոնափոխության քաղաքականության նոր միջոցները:
  • Վարդանանց գործի շարունակող Վահանանք:
  •  Հայոց պատմության ամենանշանավոր պայմանագրերից մեկը:
     Պատմաբանի բառարան՝ ինքնավարություն,
    մարզպանություն, աշխարհագիր, մարզպան, հավիտյանս հավիտենից, կեղծուրացություն, մոգ, ատրուշան, միաբանություն, ուխտապահ, թև,
    անձնային հատկանիշ, հասարակական կյանքի ոլորտներ, արիներ:

Բառերի բացատրություն

Հավիտյանս հավիտենից –ընդմիշտ
Կեղծուրացություն –թվացյալ հրաժարվելը դավանանքից՝ կրոնից
Մոգ –զրադաշտական կրոնին հետևող, կրակապաշտ
Ատրուշան –կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակըմիշտ վառ էր պահվում
Միաբանություն –այստեղ՝ միասնություն

Աշխարհագիր անցկացնել – այստեղ՝ մարդահամար և գույքագրություն անել

Ինքնավարություն –ինքնիշխանություն, ներքին օրենսդրության ու կառավարման գործերի ինքնուրույն կերպով վճռելու և տնօրինելու իրավունք
Մարզպանություն –մարզպանի կառավարման երկրամասը
Մարզպան –պետական բարձրագույն պաշտոնյա, որին հանձնում
էին մի ծայրամասի կառավարությունը, մարզի կառավարիչ

 ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽ
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻՑ Հետո

Արշակունիների թագավորության անկումից հետո Հայաստանը պահպանեց ներքին ինքնավարությունը:Հայ նախարարներն իրենց տիրույթներում ինքնուրույնություն էին վայելում, իսկ Հայաստանը մյուս մարզպանություններից ավելի լայն իրավունքներ ուներ: Սասանյան Պարսկաստանը այս վիճակին երկար չէր կարող համակերպվել: Անհանդուրժողական քաղաքականությունը սկսվեց պարսից արքա Հազկերտ II-ի օրոք, ով ցանկանում էր լիակատար վերահսկողություն հաստատել հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական
և հոգևոր-մշակութային կյանքում: Բնականաբար, հայ ժողովուրդը չէր կարող թույլ տալ այդպիսի քաղաքականության իրագործումը իր հայրենիքում։


Պարսից արքան ծանրացնում է Հայաստանի տնտեսական դրությունը

Պարսկական կառավարությունն ավելացրեց հարկերը: Այդ նպատակով Հայաստան ուղարկված Դենշապուհ անունով պարսիկ պաշտոնյան անցկացրեց աշխարհագիր, որպեսզի ոչ ոք չկարողանա խուսափել հարկերից: Հայաստանում գտնվելու ընթացքում Դենշապուհը նաև հետախուզեց հայ իշխանների դրությունը, նրանց տրամադրությունները տարբեր հարցերի վերաբերյալ։ Աշխարհագրի անցկացումից հետո պարսից կառավարությունը կրկնապատկեց հարկերը՝ ծանրացնելով ժողովրդի տնտեսական դրությունը:
Լիակատար վերահսկողության հասնելու համար Ամատունիներից վերցվեց հազարապետության գործակալությունը և հանձնվեց պարսիկ պաշտոնյայի: Եկեղեցին նույնպես հարկատու էր և զրկված էր դատական
իշխանությունից, իսկ մարզպան Վասակ Սյունին հեռացվեց իր պաշտոնից: Փաստորեն, պարսկական կառավարության՝ Հայաստանում լիակատար իշխանության հաստատման ծրագրի առաջին մասը հեշտությամբ իրագործվեց:
Ամփոփենք՝
1.Սասանյանները հստակ տեղեկություններ ունեին
հայերի թվաքանակի, հայ նախարարների շրջանում
տիրող տրամադրությունների մասին:
2.Հայաստանում բոլորն անխտիր, ներառյալ հոգևորականությունը, հարկատու էին:
3. Կարևոր գործակալությունները և մարզպանությունը
այլևս հայ նախարարներին չէին պատկանում:
Սասանյան Պարսկաստանի հոգևոր-մշակութային քաղաքականությունը Հայաստանում
Տնտեսական ճնշում ներից հետո Հազկերտն անցավ ամենակարևոր խնդրին՝ կրոնափոխության քաղաքականությանը, որի նպատակն էր հայ ժողովրդին կտրել ձևավորված և ամուր հիմքերի վրա դրված ինքնությունից: Այս քաղաքականության իրականացման առաջին քայլը Հազկերտի կրոնափոխության հրովարտակն էր, որն ուղարկվեց Հայաստանի, Վիրքի
և Աղվանքի իշխաններին 449 թ.: Հազկերտը իշխաններից պահանջում էր դրական պատասխան տալ հրովարտակին կամ ուղևորվել Տիզբոն՝ հրապարակային դատի: Արտաշատ քաղաքում հայոց կաթողիկոս Հովսեփ
Վայոցձորցու և նախարարների ջանքերով ժողով հրավիրվեց։ Ժողովի ընթացքում շարադրվեց պատասխան նամակը Հազկերտին։ Սասանյան արքունիք ուղարկված պատասխան նամակը խստորեն մերժում էր
Հազկերտի առաջարկը: Ժողովի ընթացքում որոշում ընդունվեց հավատարիմ մնալ հայրենի արժեքներին և հավատքին: Սա, բնականաբար, Հազկերտի զայրույթն առաջացրեց, և նա Տիզբոն կանչեց նախարարներին:
Տասը հայ նախարարներ, որոնց թվում էր նաև սպարապետ Վարդան Մամիկոնյանը, 450 թ. ապրիլին հասան Տիզբոն: Այստեղ Հազկերտը նախարարներին նորից առաջարկեց կրոնափոխ լինել՝ հակառակ դեպքում
սպառնալով սպանել նրանց, ընտանիքներին վերացնել և Հայաստան ուղարկել մեծ զորք: Մինչ մյուս նախարարները մտածում էին, թե ինչ պատասխանեն իրենց սպառնացող պարսից արքային, առաջ է գալիս Վարդան Մամիկոնյանը և, խիստ պատասխան տալով Հազկերտին, հայտարարում, որ իր համար առավել լավ է մեռնելը, քան սեփական կրոնից հրաժարվելը։ Սակայն այստեղ միջամտում են մյուս հայ նախարարները և պարսից արքային խնդրում՝ մեկ օր ժամանակ տալ իրենց մտածելու համար։ Հազկերտը համաձայնում է։
Նախարարները մինչ հաջորդ օրը անդադար համոզում էին Վարդան Մամիկոնյանին, որ նա իրենց հետ կեղծաբար ուրանա քրիստոնեությունը, որպեսզի կարողանան վերադառնալ հայրենիք և գլխավորել պայքարը
Հազկերտի դեմ։ Եթե այդպես չվարվեին, մտածում էին նրանք, ժողովուրդը կզրկվի իր առաջնորդներից և չի կարողանա ինքնակազմակերպվել։ Ի վերջո, Վարդան Մամիկոնյանը համաձայնում է։ Մեկ օր հետո հայ նախարարները ստիպված դիմում են կեղծուրացության. նրանք հայտնում են Հազկերտին,
թե իբր հրաժարվել են քրիստոնեությունից և պատրաստ են կատարել նրա կամքը։ Ուրախանալով տեղի ունեցածից՝ Հազկերտը նրանց պաշտոնները վերականգնում է և ետ ուղարկում իրենց երկիրը՝ մոգերի և պարսկական
զինված ջոկատների ուղեկցությամբ, որպեսզի սկսեն զրադաշտականության տարածումը հայ ժողովրդի շրջանում։ Միևնույն ժամանակ, Հազկերտը
ապահովության համար պատանդներ է թողնում իր մոտ, որոնց թվում էին նաև մարզպան Վասակ Սյունու երկու որդիները։
Այսպիսով՝ հայ նախարարները մոգերի ուղեկցությամբ վերադառնում են Հայաստան՝ կրոնափոխության ծրագիրն իրականացնելու համար:


Մեծ պատերազմի սկիզբն ու ընթացքը
Մինչ նախարարները և մոգերը կհասնեին Հայաստան, այստեղ հոգևորականությունը ժողովրդի հետ մեկտեղ ընդդիմացավ ատրուշաններ հիմնելու պարսից քաղաքականությանը: Սկսվեց համաժողովրդական շարժում ընդդեմ պարսից քաղաքականության և ի պաշտպանություն քրիստոնեության: Երբ մոգերը հասան Անգղ գյուղաքաղաք և փորձեցին ատրուշան հիմնել, այստեղ շինականները, Ղևոնդ երեցի գլխավորությամբ, բահերով ու բրիչներով դուրս արեցին նրանց իրենց բնակավայրից: Նույն կերպ արձագանքեցին նաև
Զարեհավանում: Համոզվելով, որ իրենց նպատակն անիրագործելի է, մոգերը մտածում էին միայն անվնաս իրենց երկիր վերադառնալու մասին։ Հայաստան վերադառնալով՝ առերես կրոնափոխ եղած նախարարները ստանձնեցին համաժողովրդական ապստամբության ղեկավարությունը:


Վարդանանք
Պատմիչները նշում են, որ Հայաստանի բոլոր նախարարները՝ քահանաների ու ժողովրդի բազմությամբ, հավաքվեցին հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի շուրջը և հաստատեցին անխախտ միաբանություն համատեղ պայքարի համար։ Այնուհետև գալով Սյունյաց իշխան Վասակի՝ Հայոց մարզպանի մոտ, նրան հայտնեցին իրենց միահամուռ որոշումը միավորվելու
մասին: Հայոց մարզպան Վասակը թեպետ չէր կամենում, սակայն հարկադրված միաբանեց նրանց հետ: Հայոց նախարարները եպիսկոպոսներին ու երեցներին
հրամայեցին բերել Ավետարանը, ապա ազատների և անազատների զորքերի ամբողջ բազմությունը, Սյունյաց իշխան Վասակի և բոլոր նախարարների հետ,
երդվեցին հավատարիմ մնալ միասնականության ուխտին: Միաբանական ուխտը խախտողը ենթարկվելու էր մահապատժի։
Հայկական զորքերը սկսեցին պայքարը հանուն հայրենիքի ազատագրման: Շուտով նրանց ձեռքն անցան Արտաշատն ու Վանը, անառիկ ամրոցներ Գառնին ու Արտագերսը: Հայաստանը դարձավ փաստացի անկախ:
Հազարապետ դարձավ Վահան Ամատունին, մաղխազ՝ Խորեն Խորխոռունին:
Չնայած այս հաջողություններին և մեծաքանակ աշխարհազորայինների աջակցությանը՝ Վարդան Մամիկոնյանը անհրաժեշտ համարեց ռազմական օգնություն խնդրել Բյուզանդիայից: Այստեղ նոր գահ բարձրացած Մարկիանոսը մերժեց զորք տրամադրել հայերին և նախընտրեց հավատարիմ մնալ Բյուզանդիայի և Սասանյանների միջև 422 թ. կնքած խաղաղության պայմանագրին: Պարզ դարձավ, որ հայերը հետագա գործողություններում մնում էին միայնակ և հույսը պետք է դնեին միայն իրենց միաբանության վրա:

Առաջադրանք 2


Աղվանքի դեպքերը և հայերի ռազմավարությունը

Աղվանքում ևս պարսից արքունիքը որդեգրել էր կրոնափոխության քաղաքականություն և 300 մոգ ու բանակ էր ուղարկել այդ երկիր: Աղվանները սկսել էին ապստամբական շարժում՝ Վաչե թագավորի գլխավորությամբ:
Այստեղ պարսիկներն իրենց ռազմական գործողությունները սկսեցին 450 թ.՝ նախ խնդիր ունենալով ճնշել աղվանից ապստամբությունը, ապա՝ շարժվել Հայաստան: Պարսկական մեկ այլ զորաբանակ նախապատրաստվում
էր Փայտակարանից շարժվել Հայաստան: Նպատակ ունենալով կանխել պարսկական զորքի արշավանքը Հայաստան՝ Վարդան Մամիկոնյանը
ապստամբական ուժերը բաժանեց երեք զորախմբի:
Առաջինի հրամանատարությունը ստանձնեց Ներշապուհ Արծրունին, որի զորքը ուղևորվեց Ատրպատականի սահման՝ պարսիկների հնարավոր հարձակումը
կանխելու: Երկրորդ զորախումբը, որ գլխավորում էր հենց սպարապետը, մեկնեց աղվաններին օգնության: Երրորդ զորախումբը՝ Վասակ Սյունու հրամանատարությամբ, մնաց Այրարատում: Աղվաններին օգնության հասած հայկական բանակը՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, 450 թ. հակառակորդին հանդիպեց Խաղխաղ կոչվող քաղաքի մոտ:
Վարդան Մամիկոնյանը, չնայած փոքրաքանակ զորքին, ճակատամարտ մղեց պարսիկների դեմ: Հակառակորդը պարտություն կրեց և նահանջեց Աղվանքից: Այս հաղթական ճակատամարտը կանխեց Աղվանքի տարածքից պարսիկների մուտքը Հայաստան: Վարդան Մամիկոնյանի զորախումբը շարժվեց մինչև Հոնաց (Ճորա) Պահակ, գրավեց տեղի պարսկական ամրությունները և դաշինք կնքեց հոների հետ:


Միաբանական ուխտի խախտումը
Մինչ Վարդան Մամիկոնյանը Աղվանքում հաղթանակներ էր տանում պարսիկների նկատմամբ, Այրարատում Վասակ Սյունին մի շարք քայլերով խախտեց միաբանական ուխտը: Տեղեկանալով, որ Բյուզանդիայի
կայսր Մարկիանոսը հրաժարվել է զինական օգնությունից՝ Վասակ Սյունին ցրեց Այրարատի ամրություններում տեղակայված հայկական կայազորները և դրանք
փոխարինեց պարսկականով: Վասակը կարծում էր, որ առանց դաշնակիցների
ապստամբությունը չէր կարող հաջող ելք ունենալ, և փորձում էր համաձայնության եզրեր գտնել Սասանյան կառավարության հետ: Վասակի հետ համակարծիք էին որոշհայ նախարարներ:
Հազկերտ II արքան հատուկ հրովարտակով խոստացավ ներել ապստամբներին, ազատ արձակել կալանված նախարարներին և վերադարձնել նրանց ունեցվածքը, եթե հրաժարվեն զինված ապստամբությունից: Այս հանգամանքը Վասակ Սյունուն դրդեց դեմ գնալ ապստամբներին և պնդել, որ Հազկերտը չի հիշի ապստամբության մասին, եթե այն դադարեցվի: Վասակը վստահեցնում
էր, որ միջնորդ կլինի Հազկերտի և ապստամբների միջև, և Հայաստանում պատժիչ գործողություններ չեն լինի:
Այս ամենը, սակայն, վստահություն չէր առաջացնում ապստամբների շրջանում, և նրանք համոզված էին, որ Հազկերտի հրովարտակը նենգ խաղ է, որի նպատակն է ջլատել հայերի միասնականությունը և իրականացնել իր
վաղեմի նպատակները: Այսպիսով՝ ապստամբները, չհավատալով Հազկերտի խոստումներին, վճռականորեն շարունակում էին պայքարը, իսկ Հազկերտը, օգտվելով Բյուզանդիայի չեզոքությունից, պատրաստվում էր վճռական հարվածի: Կողմերը նախապատրաստվում էին ճակատամարտի:
Իմանալով, որ Վասակ Սյունին խախտել է միաբանությունը՝ Վարդան Մամիկոնյանը իր զորքով Աղվանքից վերադառնում է Հայաստան։


Ավարայրի ճակատամարտը
Գարունը բացվելուն պես պարսկական մի խոշոր բանակ՝ Մուշկան Նիսալավուրտի հրամանատարությամբ, շարժվեց Հայաստան: Պարսկական բանակի կազմում էին նրանց ուժեղագույն ջոկատները՝ Մատյան գունդը, ինչպես նաև մարտական փղեր։ Պարսկական զորքերը հասան Հեր և Զարևանդ գավառները, իսկ այնտեղից՝ Տղմուտ գետի ափեր, և բանակ դրեցին Ավարայրի դաշտում: Վարդան Մամիկոնյանը համախմբեց իր զորքերը և նույնպես շարժվեց դեպի Ավարայրի դաշտը։ Նրա բանակում մեծ թիվ էին կազմում աշխարհազորայինները։ Ճակատամարտից առաջ սպարապետը խոսքով դիմեց իր զորքին։
Տեքստային աշխատանք
Ծանոթացեք մեջբերված հատվածին՝ զուգահեռ աշխատելով բերված պնդումների և հարցերի հետ։
Մեջբերված տեքստում ներկայացված է Վարդան
Մամիկոնյանի խոսքից մի հատված։
Սպարապետը նախարարների միաբանությամբ սկսեց
խոսել զորքի հետ և ասաց.
– Շատ պատերազմներ եմ մղել ես, և դուք էլ ինձ հետ.
տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ
կար, որ նրանք հաղթեցին մեզ։ Բայց ավելի շատն այն է,
որ հաղթող ենք դուրս եկել և ոչ թե հաղթված։ Բայց այդ
բոլորը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր
թագավորի հրամանով էինք մարտնչում։ Ով փախչում էր,
վատանուն էր երևում աշխարհում և նրանից անողորմ մահ
էր ստանում, իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջ
անուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում
անցավոր ու մահկանացու թագավորից։ Եվ մեզնից ամեն
մեկս էլ ահավասիկ շատ վերքեր ու սպիներ ունենք մեր
մարմինների վրա, և ուրիշ շատ քաջություններ էլ են եղել,
որոնց համար և մեծամեծ պարգևներ են ստացվել: Անարգ
և անօգուտ եմ համարում այդ քաջությունները և ոչինչ
բաներ՝ այդ բազմաթիվ պարգևները, որովհետև բոլորն
էլ ոչնչանալու են: Իսկ արդ՝ եթե մահկանացու հրամանատուի համար քաջ գործեր էինք կատարում, ինչքան ավելի
ևս պետք է կատարենք մեր անմահ թագավորի համար,
որ տերն է կենդանիների ու մեռելների և բոլոր մարդկանց
դատելու է իրենց գործերի համեմատ։
Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին


1 Ուշադրությո՛ւն դարձրու, թե ինչ գեղեցիկ համեմատություն է անում Վարդան Մամիկոնյանն իր խոսքում՝ զորքին քաջալերելու համար։ Նա նշում է, որ
ի տարբերություն նախկին ճակատամարտերի, որ
մահկանացու արքաների համար են մղել, այս մեկը
անմահ թագավորի համար է։
2 Շատ հետաքրքիր է նաև, թե ինչպես է սպարապետն
անուղղակիորեն նշում, որ ամեն պարգև ժամանակավոր է և անցողիկ, միայն մարդու գործերն են կարևոր։

3.5 նախադասությամբ հիմնավորիր քո տեսակետը  Վարդան Մամիկոնյանի խոսքի շուրջ:


Ճակատամարտը տեղի ունեցավ 451 թ. մայիսի 26-ին: Վարդան Մամիկոնյանը բանակը բաժանեց 4 գնդի։ Կենտրոնական գնդի հրամանատար նշանակվեց Ներշապուհ Արծրունին, աջ թևինը՝ Խորեն Խորխոռունին, իսկ ձախ թևն առաջնորդելու էր հենց Վարդան Մամիկոնյանը։ Չորրորդ՝ վերջապահ զորամասի հրամանատար նշանակվեց սպարապետի եղբայր Համազասպը: Հարձակումը սկսեց հայկական զորքը, որն անցնելով Տղմուտ գետը՝ գրոհեց թշնամու վրա:
Վարդանն իր գլխավոր հարվածն ուղղեց Մատյան գնդի վրա, որը պարսից բանակի ամենից պատրաստված զորամասն էր:
Հայկական զորքի հարվածների տակ պարսից գունդը սկզբում նահանջեց, և թվաց, թե հայկական զորքի հաղթանակը մոտ էր: Բայց պարսկական զորքերը շրջապատեցին Վարդան Մամիկոնյանի զորամասը, և թեժ մարտում զոհվեց սպարապետը: Կատաղի կռիվը տևեց մինչև երեկո, և երկու կողմերից զոհվեցին
բազմաթիվ զինվորներ: Եղիշեն պատերազմի մասին գրել է. «Ոչ թե մի կողմը հաղթեց, և մյուսը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմն էլ պարտություն կրեցին»: Ճակատամարտից հետո հայկական զորքերը հեռացան լեռները, որպեսզի, հարկ եղած դեպքում, շարունակեն պայքարը։


Արդյունքները
Ավարայրի ճակատամարտը հայերին տվեց ամենակարևորը՝ քրիստոնյա ինքնությամբ ազատ և ինքնուրույն ապրելու իրավունք: Պարսիկները ճակատամարտից անմիջապես հետո ձերբակալեցին Հայաստանում
ազատագրական շարժման ընթացքում աչքի ընկած մի շարք իշխանների և եկեղեցականների: Ավարայրի ճակատամարտից հետո Մուշկան Նիսալավուրտը պարսից արքունիքին տեղեկացրեց պատերազմի հետևանքների և սկսված մանր կռիվների մասին: Սասանյանները ստիպված էին փոխել իրենց քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ` հրաժարվելով բռնի կրոնափոխության քաղաքականությունից:
1.Պարսից արքան Հայաստանից հետ կանչեց բանակը:
2. Պարսկաստանում գտնվող հայկական այրուձին
վերադարձավ Հայաստան:
3. Մարզպանի պաշտոնից հեռացվեց Վասակ Սյունին:
4. Բռնի կրոնափոխ եղած հայերին թույլատրվեց վերադառնալ քրիստոնեությանը:
5.Թեթևացվեցին հարկերը:
Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է Ավարայրի ճակատամարտում զոհված հայ զորականներին։

Տեսանյութ-Վարդան Մամիկոնյան

Հարցեր և առաջադրանքներ
1. Ներկայացրո՛ւ Հազկերտ II-ի քաղաքականությանը հատուկ գծերը:
2. Վերընթերցի՛ր «Ավարայրի ճակատամարտի արդյունքները» բաժինը և կատարիր կանխատեսում. արդյոք պարսիկները կհրաժարվե՞ն հայերի կրոնափոխության քաղաքականությունից: Հիմնավորի՛ր տեսակետդ փաստերով:
3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրո՛ւ (նկար,
բեմականացում, ֆիլմ և այլն) պատմական այն դրվագը, երբ Հազկերտ II-ը հայ նախարարներից պահանջում է ուրանալ իրենց կրոնը։
4. Պատկերացրո՛ւ, որ Արտաշատի ժողովի մասնակից ես և պետք է պատասխանես Հազկերտի հրովարտակին: Ի՞նչ պատասխան կտայիր պարսից արքային։ Բացատրի՛ր, թե ինչո՞ւ հենց այդպիսի պատասխան
որոշեցիր տալ։
5. Մեկնաբանի՛ր, թե ի՞նչ է նշանակում կեղծուրացություն: Ինչո՞ւ հայ նախարարները դիմեցին այդ քայլին

Posted in Հայոց լեզու

Թվականներ

Թվական անունը ցույց է տալիս առարկայի թիվ, քանակ, թվային կարգ, օրինակ՝ երեք գրիչ, երկրորդ կուրս, երկուական տետր և այլն։
Թվականները լինում են չորս տեսակի՝ քանակական, դասական, բաշխական, կոտորակային։
Քանակական թվականներն արտահայտում են առարկաների քանակն ամբողջ թվերով, ինչպես՝ հինգ գրիչ, տասը տուն, քսանութ քանոն և այլն։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ մեկ, երկու), արաբական թվանշաններով (1, 2, 3 և այլն), ինչպես նաև հայոց այբուբենի տառերով (Ա-1, Բ-2, Ժ-10 և այլն)։
Բառերով գրվելիս տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին (տասնութ, քսանհինգ, երեսունութ, հիսունհինգ և այլն), իսկ հարյուրից հետո գրվում են առանձին (օրինակ՝ հազար ինը հարյուր քառասունութ)։ Ինը և տասը թվականներն ունեն երկու ձև՝ ինը և ինն, տասը և տասն։ Ինը և տասը գրվում է, երբ նրանց հաջորդում է բաղաձայնով սկսվող բառ (օրինակ՝ ինը գիրք, քսանինը գիրք, տասը գրիչ), իսկ երբ նրանց հաջորդում է ձայնավորով սկսվող բառ, հիմնականում գրվում է ինն, տասն, բայց երբեմն, արտասանության տեմպով և տրամաբանական շեշտով պայմանավորված, կարող է գրվել նաև ինը, տասը (օրինակ՝ ինն օր, ինը օր, տասն անգամ, տասը անուն)։ Բաղադրյալ քանակական թվականների մեջ որպես առաջին կամ միջին բաղադրիչ գործածվելիս միշտ գրվում է ինն և տասն (օրինակ՝ իննսունհինգ, տասներկու, տասնչորս, հազար երկու հարյուր տասնութ)։ Երկու թվականը, երբ գոյականաբար գործածվելիս հոլովվում է, հոգնակի թվով է գործածվում կամ էլ հոդ ստանում, ունենում է երկուս ձևը, ինչպես՝ երկուսներ, երկուսի, երկուսը և այլն։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի թվային կարգը, օրինակ՝ երկրորդ հարկ, հինգերորդ դասարան։ Այս թվականները կազմվում են քանակականներից՝ -րորդ կամ -երորդ ածանցներով. -րորդ-ով կազմվում են երկրորդ, երրորդ, չորրորդ դասական թվականները։ Որպես մեկ թվականի դասական գոր- ծածվում է առաջին բառը։ Այս թվականները գրվում են բառերով (օրինակ՝ առաջին, երկրորդ, վեցերորդ, քսաներկուերորդ, վաթսունհինգերորդ), արաբական թվանշաններով, որոնց կցվում են –ին և -րդ մասնիկները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, 48-րդ և այլն, հռոմեական թվերով՝ II, VI, IX և այլն, որոնց մասնիկ չի կցվում։ 1-ին կար- դացվում է առաջին, բայց կարող է նշանակել նաև մեկին, ինչպես՝ սեպտեմբերի 1- ին։ Դասական թվականները կարող են գրվել նաև հայոց այբուբենի տառերով, որոնցից հետո դրվում է կետ կամ փակագիծ՝ ա), բ., ինչպես նաև արաբական թվանշաններով, որոնցից հետո դարձյալ դրվում է կետ կամ փակագիծ՝ 1), 2.։ Սրանք սովորաբար գործածվում են համարակալման ժամանակ։ Կա նաև դասական թվականի իմաստ արտահայտելու այսպիսի ձև։ Երբ արաբական թվանշանը գրվում է իր լրացյալից հետո, ստանում է դասականի իմաստ։ Օրինակ՝ 5 տուն նշանակում է հինգ հատ տուն, իսկ տուն 5 նշանակում է տուն թիվ հինգ։ Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվերով, ինչպես՝ բաժանել երկուական թերթիկ, բաշխել երեք-երեք և այլն։ Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով (օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։ Կրկնությամբ կազմված բաշխական թվականները գրվում են գծիկով։
Կոտորակային թվականները ցույց են տալիս առարկայի քանակը մասի և ամբողջի հարաբերությամբ, օրինակ՝ մեկ հինգերորդ, երկու երրորդ։ Կոտորակային թվականները կազմվում են համարիչից (բերված օրինակներում՝ մեկ, երկու) և հայտարարից (հինգերորդ, երրորդ)։ Համարիչն արտահայտվում է քա- նակական թվականով, իսկ հայտարարը՝ դասական։ Կոտորակային թվականները գրվում են թվանշաններով, օրինակ՝ 1/2, 3/4 կամ էլ բառերով, որոնք գրվում են առանձին-առանձին, օրինակ՝ մեկ երկրորդ, երեք չորրորդ։ Չորրորդ հայտարարի փոխարեն գործածվում է նաև քառորդ բառը՝ երեք քառորդ։ Տասնորդական կոտորակների հայտարարը կազմվում է -ական ածանցով՝ զրո ամբողջ հինգ տասնորդական։ Մեկ երկրորդ-ի փոխարեն գործածվում է նաև կես բառը։ Թվականները ածականների նման կարող են գործածվել գոյականաբար, օրինակ՝ երեք աշակերտ-երեքը, ութ գրքից-ութից։

Գործնական աշխատանքներ

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառապատիկ, զրո, վաթսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորսբոլորը, երկու հինգերորդ:
բ. թվային, տրիլիոն, երկակի, հինգ-հինգ, մեկմեկու, երեսունհինգ, երեք յոթերորդ, չորրորդ, տասնավոր
գ. վաթսուն, տասնմեկերորդ, հնգամյա, հիսունական, հարյուր-հարյուր, հնգանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. երրորդություն, թվական, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. քանակական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, եռանիստ, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. քսանմեկերորդ, մեկ չորրորդ, հազարավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. հնգյակ, հինգերորդ, երրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեք քառորդ, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

4.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-հնգամյակ
մեկ ամիս-միամսյակ
ութ ոտք ունեցող-ութոտանի
հարյուր տարի-հարյուրամյակ
ութ հոգուց բաղկացած-ութնյակ
հազար տարի-հազարամյակ
չորս հոգուց բաղկացած-քառյակ
երեք ամիս-եռամսյակ
երեք հոգուց բաղկացած-եռյակ
երեք ոտք ունեցող-եռոտանի

Posted in Ձմեռային ճամբար, Ճամբար, Պատումներ

Ուրախ ճամբարը շարունակվում է

Այսօր մենք ունեցանք շատ հետաքրքիր օր, Մարզական ստուգատեսի շրջանակում պիտի գնանք սահադաշտ և չմուշներով սահենք: Մինչ գնալը՝ մենք խաղ խաղացինք, պետք է մեկ բառով բնութագրեինք մեր ջոկատի անդամներին, մեր ջոկատի անդամները տարբեր դասարաններից են, և շատերս իրար միայն դեմքով էինք ճանաչում, բայց ճամբարի ընթացքում իրար լավ ճանաչեցինք և ընկերներ դարձանք: Խաղի ընթացքը շատ զվարճալի էր:
Այնուհետև գնացինք սահադաշտ, փորձում էինք սովորել, բայց ինչ-որ բան սովորելը անհնար է առանց ընկնելու: Լավ սահեցինք , ընկանք, բարձրացանք, ուրախ ժամանակ անցկացրեցինք’ կատակներով ու ծիծաղով լի: Մի խոսքով՝ այսօր ունեցանք զվարճալի ու հագեցած օր: Մնացածը՝ նկարներում:

Posted in Ձմեռային ճամբար, Ղափամա, Ճամբար, Պատումներ

Ամեն ինչ դդմի մասին

Դդմի բառը գալիս է հունական պեպոնի կողմից մեծ սեխի համար: Անգլերենը դա համարում էր պասիվ կամ պոմպոն: Այս տերմինը վերադառնում է 1547-ին, սակայն տպագիր չի տպագրել մինչեւ 1647 թվականը:
Դդումն էր նոր աշխարհում տեղական ամերիկյան հնդկացիների կողմից օգտագործված շատ սննդամթերքներից մեկը եւ պիղծերի կողմից ողջունելի հայտնագործություն էր: Հնդիկները հարվածել են դդումի շերտերը, չորացրեցին դրանք եւ առեւտրի համար ծածկոցներ էին հագնում: Նրանք նաեւ չորացրեցին դդում սննդի համար:

Նոր ամերիկացիները սրտանց ընդունեցին քաղցր, բազմաշերտ պտուղները, որոնք դարձան ավանդական սնունդ: Կոլոնիստները դդում էին օգտագործում ոչ միայն որպես կողմնակի ուտեստ, այլ նաեւ ապուրներում եւ նույնիսկ պատրաստված էին:

Դդումը շատ առողջարար բանջարեղեն է եւ հարուստ է հայտնի վիտամինններով՝ C, B, E, PP ու նույնիսկ հազվագյուտ վիտամիններով՝ T եւ K:

Բացի դրանից՝ այն պարունակում է նաեւ այնպիսի միկրո- եւ մակրոէլեմենտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ նյութափոխանակության համար:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս հաճախակի օգտագործել դդում, քանի որ այն դիետիկ է եւ պարունակում է այնպիսի նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջ օրգանիզմ ունենալու համար: Այն հնարավորություն է տալիս առանց օրգանիզմը վնասելու նվազեցնել մարմնի ավելորդ քաշը:

Դդումն օգտակար է հատկապես ծերերի համար, քանի որ նրանց օրգանիզմը բավական թույլ է եւ հաճախ մարսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Դդումն օգտակար է աղե-ստամոքսային հիվանդություններով տառապող մարդկանց համար:

Դդումն օգտակար է միզուղիների հիվանդություններով տառապողների համար: Լինելով միզամուղ միջոց՝ այն օրգանիզմից հեռացնում է ավելորդ աղն ու հեղուկը:

Դդմի սերմերը եւս ունեն օգտակար հատկություններ: Նրանցից քամված յուղը օգտագործում են տարբեր դեղամիջոցների արտադրության մեջ:

Դդմի սերմերն ունեն մաքրող հատկություն: Եթե ձեր երեխան տառապում է ճիճուներից, ապա դդմի մի քանի սերմերը կօգնեն նրան /սերմերը մաքրելիս չի կարելի հանել նրանց վրայի կանաչ բարակ կաշին/:

Դդմի սերմերը կօգնեն ձեզ նաեւ ազատվել մաշկային տարբեր հիվանդություններից, ինչպիսիք են՝ սեբորեան, մաշկի թեփոտումը:

Դդմի պատրաստման եղանակը

Գոյություն ունեն դդմի պատրաստման տարբեր եղանակներ:

Դդմի առողջարար հատկությունները շատացնելու համար այն կարելի է պատրաստել կաթով ու կարագով:

Դդմից պատրաստում են նաեւ տարբեր ապուրներ՝ օգտագործելով ձավարեղեն կամ բրինձ:

Շատ հայտնի է դդմի մուրաբան, որն իր համով նման է ծիրանի մուրաբային եւ դուր է գալիս փոքրիկներին:

Posted in Ձմեռային ճամբար, Ճամբար, Պատումներ

Հին Գյումրվա ավանդույթներից

Հայերիս մեջ էլ իրենց առանձնահատուկ մաքրասիրությամբ աչքի են ընկնում գյումրեցի կանայք կամ, ինչպես կոչում էին առաջ, «խանըմ աբլաները», որոնց համար շատ կարևոր էր տան մաքրությունը. ամեն ինչ պետք է մաքուր լինի`«ձնձղտա»:

Պատկերացրեք՝ ամեն շաբաթ հավաքել են տան ունեցած-չունեցածը, նստել են ֆայտոն ու մեծ-մեծ խմբերով գնացել են Արփա չայ՝ լվացք անելու, իսկ լվացք անելն էլ այսօրվա պես կես կամ առավելագույնը մեկ ժամ չի տևել. առավոտից իրիկուն մնացել են Արփա չայում, մի քանի հերթով լվացել են. սկզբից պարզապես թրջել են հագուստը, հետո լվացել են օճառով, դրանից հետո հագուստը օսլայել են, որից հետո էլ պարզաջրել են. հիմա կասեք՝ էլի լավ հագուստ է եղել, որ դիմացել է, բայց օրենքը կամ, ավելի ճիշտ, «ադաթն» է էդպիսին եղել: Դե իսկ ողջ օրը սոված չմնալու համար հետները ավանդական «բոխչա» են վերցրել, որի մեջ զանազան ուտելիքներ են դրել: Երեկոյան էլ ՄԱՔՈՒՐ լվացքով տուն են եկել, բայց հլը չավարտվեց լվացքի արարողությունը. սկեսուրները պիտի տեսնեին հարսների արած լվացքը ու ամենամաքուրը ընտրեին:

Նույն մրցակցությունը եղել է նաև լեննականյան բակերում. Աստված մի արասցե, եթե մեկի լվացքը կամ պարզապես օդափոխության գցած հագուստը կեղտոտ լիներ, ողջ բակը կքննադատեր, իսկ կեղտոտ հագուստի տերն էլ փնթի, ծույլ ու անբան կհամարվեր, բա…Իսկ նորահարսներն էլ պիտի ամենքից շուտ արթնանային, բակը մաքրեին, որ բոլորը արթնանային ու տեսնեին, որ մաքուր է, համ էլ հո ընտանիքի անունը գետնով չէի՞ն տալու: Ավելին ասեմ. այն ընտանիքներում, որտեղ չամուսնացած աղջիկ է եղել, բակն ու դուռը պետք է առանձնահատուկ մաքուր լիներ. եթե գալիս էին խնամախոսության ու տեսնում, որ բակը կամ դռան առաջ գցած գորգը կեղտոտ է, անմիջապես հետ էին դառնում, ու այդ աղջիկը «տանն էր մնում»…

Ամեն ամառ խանըմ աբլաները պիտի բուրդը լվանային, չփխեին, արևի տակ փռեին, որ լավ տեսք ունենա: Նույնիսկ մի զվարճալի դեպք է պատահել մի քանի տարի առաջ՝ կապված բուրդ չփխելու հետ. գյումրեցի մի ընտանիք տեղափոխվել է ԱՄՆ՝ ընդմիշտ ապրելու նպատակով, գալիս է ամառը, ու տանտիկինը իջնում է բակ՝ Հայաստանից բերած բուրդը չփխելու (հետո՞ ինչ, որ ԱՄՆ-ում են ապրում, բա մեր ադաթնե՞րը), այդ ժամանակ էլ ոստիկանները տեսնում են ու ձերբակալում գյումրեցի կնոջը՝ պատճառաբանելով, որ ագրեսիա կա այդ կնոջ մեջ, կարող է վնաս տալ մարդկանց…Դե, ի՞նչ արած, գյումրեցի ենք, մի բանով պիտի տարբերվե՞նք, թե՞ չէ…

Մի առանձին հանդիսություն էր ապակեղենի մաքրությունը. չէ՞ որ էդ ապակեղենի համար էն հին ժամանակներում հերթեր են կանգնել, բերել են ուրիշ երկրներից ու մինչև հիմա էլ նույն խնամքով պահում են. ահավասիկ մեր ապակեղենի «թանգարանը»՝ էլ «մադոննա» ափսեներ, կոբալտից ծաղկամաններ, հախճապակյա կամ որ ավելի հոգեհարազատ է, հնչում, «խռուստալ»-ից գավաթներ…Եվ միշտ էլ  հպարտանալու առիթ է եղել հարուստ ապակյա պահարան ունենալը:

Ավելի պատկառելի մասն էլ, ով ինքնաեռ կամ հայտնի ֆիլմի «կամոդ»-ից  ուներ, պիտի անթերի մաքուր պահեր եզակի հանդիպող իրը՝ պսպղալու աստիճան:

Իսկ մեծ տատիկները՝ մամերը կամ նանիները, նույն անթերի մաքրությամբ պահում էին իրենց գոգնոցները, որը փոխվում էր միայն հյուրերի հետ թեյ խմելու ժամանակ: Մինչև հիմա էլ, երբ դրսում կարկանդակ կամ թխվածքաբլիթ վաճառողի ենք տեսնում, գնում ենք միայն այն դեպքում, եթե գոգնոցը մաքուր է լինում, բայց մեծ մասամբ չենք էլ գնում. մեր ուզածի պես մաքուր չի լինում… Այսօր էլ Գյումրիում, թեև վաճառվող խմորեղենի առատությանը, մի տեսակ վիրավորական է հյուրի առաջ խանութից գնված խմորեղեն դնելը: Հյուրերը տանտիկնոջ թխածը պետք է համտեսեն:

Ու ըսպես էլ միշտ տարբերվում ենք ու աչքի ընկնում, լեննականցի ենք ախր, ըբը…

Posted in Ձմեռային ճամբար, Պատումներ

Հավեսի ճամբարը շարունակվում է

Այսօր ճամբարի չորրորդ օրն էր, և այն սկսեցինք մայրենիի ֆլեշմոբով:Առաջադրանքները հետաքրքիր էին, և սիրով ու հեշտությամբ այն կատարեցինք: Այսօր ճամբարի ընթացքում առաջին անջամ պարել ենք նոր պար ՝ Տալտալա: Ազգագրական ստուգատեսի համար տեխնոլոգիայի լաբորատորիայում ընկեր Հասմիկի հետ հայկական ծեսերի ատրիբուտների էսքիզներ նկարեցինք:

Ճամբարային օրը շատ գեղեցիկ դարձրեց մեր ջոկատի Մարկը, նա իր հետ բերել էր իր շվին, նվագեց Կոմիտասի երգերից, իսկ մենք ձայնակցեցինք:Շարունակեցինք թեյի մասին պատմություններ և տեղեկություններ հավաքել և դրանք ներկայացնել: Օր օրի ճամբարային օրերը հետաքրքիր և արդյունավետ են անցնում:

Ողջո՜ւյն, ճամբար: