Posted in Ձմեռային ճամբար

Այն, ինչ չգիտեք թեյի մասին

Այսօր ես կներկայացնեմ հետաքրքիր փաստեր թեյի մասին։

Օրինակ՝ դուք գիտեք, որ Հին Չինաստանում թեյը օգտագործելուց առաջ պետք է պահպանեին առնվազն մեկ տարի։ Թեյերը բաժանվում են չորս խմբերի ՝ սև, կանաչ, կարմիր և դեղին։Կանաչ թեյը պարունակում է 50% ավելի շատ C վիտամին, քան սևը:Բրիտանիայում կիտրոնով թեյը կոչում են ռուսական թեյ։Անգլիական թեյը խմելիս ընդունված է սկզբում լցնել կաթը հետո արդեն թեյը։Փաթեթիկով թեյը առաջի անգամ կատարվել է 1904 թվականին։Թեյը առաջի անգամ օգտագործել են 4-րդ դարում:Ամեն օր աշխարհում մարդիկ խմում են 3 միլիարդ բաժակ թեյ։

Նաև կներկայացնեմ թեյի պատրաստման փուլերը։

Սկզբում ձեռքով հավաքում են տերևներն ու ծաղիկները և թողնում մի քանի օր, որբեսզի չորանան։Հետո տրորում են գրտնակներով, որպեսզի ավելացնեն բույրը ու համը, իսկ հետո թողնում են բաց երկնքի տակ օքսիդացման համար: Վերջում էլ տաքացնում են տերևները, որպեսզի հեռացնեն մնացած խոնավությունը և այսպես մենք ստանում ենք համեղ թեյ։

Posted in Հայոց լեզու, Ձմեռային ճամբար

Ճամբարային ուրախ հայոց լեզու

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ:

Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»: Ա. անխնա Բ. մուծում Գ. մուրալ Դ. քաղաք Ե. պարապ:

4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, ու, ր, յ, ե:

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
 Բ․ մեկ ներկարար
 Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
 Ե․ նման երամակ

6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։ Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
բառով բառազույգ չկազմվեց։
Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա