Posted in Ամառային արձակուրդներ, Ամառային ճամբար

Մաթեմատիկական ճամբար

Մենք ունեինք մաթեմատիկական ճամբար, և ես այսօր կպատմեմ այդ օրերի մասին։ Մենք ամեն օր գնում էինք լողի, խաղում էինք մաթեմատիկական խաղեր, պատրաստեցինք սմուզի և փախլավա և պատրաստեցինք հարսանեկան տարոսիկներ և բարեմաղթանքներ, քանի որ ճամբարային վերջին օրը մեզ մոտ հայկական, ավանդական հարսանիք էր։ Մեզ նաև միացան ուրիշ դպրոցի սովորողներ։ Մենք շատ ուրախ անցկացրեցինք մեր ճամբարը։

Posted in Ամառային ճամբար

Հավեսի ճամբարը շարունակվում է, օր 7-րդ

Այսօր ճամբարային 7-րդ օրն է: Քանի որ մենք շարունակում ենք «Հարսանիք ճամբարում» նախագիծը, այս անգամ ծանոթացանք և կարդացինք հարսանեկան խաղիկները: Երկրորդ ժամին մասնակցեցինք մաթեմատիկայի ֆլեշմոբին: Հետո մեզ մոտ ընտրությամբ գործունեություն էր, իսկ վերջին պարապմունքին երգի սրահում հավեսով երգեցինք հարսանեկան երգեր: Երկու օր է, որ մեզ են միացել նաև Զովաբեր գյուղի սովորողները: Մենք միասին աշխատում ենք, խաղում ենք ու տարբեր գործունեություններ իրականացնում:

Posted in Մայրենի, Ամառային ճամբար

Հարսանեկան խաղիկներ

Հարսանեկան խաղիկներ

Խաս գարնցան իմ աղջիկ (քուրը),

Թան ու թացան իմ աղջիկ (քուրը),

Պստիկ բերան`

Ժամտան խորան,

Մեղրե մատներ`

Ժամտան մոմեր,

Մեջքիկ բարակ`

Ժամտան դռնակ,

Երկան ծամեր`

Ժամտան ավել:


Կտուր, կտուր վարեցինք,

Սիրուն (մի լավ) աղջիկ ճարեցինք,
Գացինք, տեսանք` քնած էր,
Վարդն երեսին փռած էր:

Գաթեն ծոցին խեչած էր, (փխլած)
Նուռը ջեբին փնջած էր,

Գաթից մի լավ կծեցինք,

Վարդ երեսը պաչեցինք,

Պաչեցինք ու փախեցինք: (փախցրինք)


Աղջիկ ունիմ օղերով,
Հարս պիտ անիմ քողերով,

Աղջիկ ունիմ հարսնացու,

Կտրիճ կուզիմ փեսացու,
Որի՞ն տամ, որի՞ն չտամ,

Հանիմ իշխան տղին տամ:


Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր – պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:


Ալ խնձորի իմ տղեն,
Շեկ շլորի իմ տղեն,
Կանաչ թզնի իմ տղեն,

Կարմիր նռնի իմ տղեն:


Տղա ունիմ ազնավոր,(բեղերով)

Հարս կբերե քողերով,

Կանաչ վառած մոմերով,

Մերը կելնի խունկերով,
Հերը կելնի փնջերով.

Էկել են տղուս ձեն կուտան,

Դուռ ու երթիկ վար կուտան,

Կեցեք, ատլաս կապան հագնի,

Թելլի գոտին մեջքին կապի,

Հանդի լալա իմ տղեն,

Աչքը խումար իմ տղեն,
Բոյը չինար իմ տղեն:

Posted in Մայրենի, Ամառային ճամբար, Ընտանեկան նախագծեր

Հարսանիք ճամբարում

Հնում հայկական հարսանիքներն ընդհանրապես սկսվում էին աշնան ամիսներին (որոշ շրջաններում Նավասարդից` օգոստոսի 11-ից սկսած) և ավարտվում Բարեկենդանի վերջին:Մեծ պասից մինչև հաջորդ աշուն հարսանիք չէր լինում;
Որոշ վայրերում հարսանիքների շրջանն ավարտվում էր Տըրընդեզին, այսինքն` այդ ժամանակ ավելի հստակ էր. Տեառնընդառաջից հետո հարսանիք չէին անում, թեպետ եկեղեցին թույլ էր տալիս;
Հարսանիքին նախորդում է խնամախոսությունը, որին առաջ փեսացուն չէր մասնակցում, իսկ այժմ պատգամախոսների հետ հարսնացուի տուն է գնում նաև տղան։ Հրավիրվում են մոտիկ ավագ ազգականները, խոսք առնելուց հետո որոշվում է նշանդրեքի օրը։ Այդ օրը փեսայի հարազատները նվագախմբով ու նվերներով, զարդարված սկուտեղներով կամ զամբյուղներով (խոնչաներով) գալիս են աղջկա տուն։ Հարսը հարդարվում է ընկերուհիների օգնությամբ՝ մի մեկուսացված սենյակում։ Նշանդրման հանդեսը սկսվում է, երբ քավորի կամ սեղանապետի առաջնորդությամբ հարսնացուին ընկերուհիները բերում և նստեցնում են փեսայի մոտ՝ ամենապատվավոր տեղում։ Թամադայի օրվա խորհուրդը ներկայացնող կենացներից հետո փեսացուն իր ձեռքով նշանի մատանին հագցնում է հարսնացուի մատին։ Նշանակվում է հարսանիքի օրը։…
Դե, իսկ բուն հարսանիքին հարկավոր էր լուրջ նախապատրաստվել, քանի որ այն ներառում էր բավական ծախսատար ու ժամանակատար հետևյալ քայլերը.
Հարսնացուի հարսանեկան շորերը տղայի կողմն էր պատրաստում;
Տղայի կողմն էր տանում նաև հարսի քողը և կարմիր ոտնամանները, ուստի հարսանիքին նախորդող օրերից մեկում տղայի տանն էին հավաքվում նրա բարեկամ կանայք և կատարում «բոյչափեքի» ծեսը,
Եթե փեսացուի ազգականներից կամ դրացիներից մեկը սգավոր էր լինում, հայրը կամ մայրը պարտադիր գնում է նրանց տուն և հարսանիքը երաժշտությամբ անցկացնելու թույլտվություն էր խնդրում:
Բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը «տաշտադրեքի» ծեսն էր լինում, որի ժամանակ հարսանիքի հացն էին թխում:
Հաց թխելու հաջորդ առավոտյան տեղի էր ունենում «եզմորթեքի» ծեսը:Այդ ընթացքում փեսացուի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու:Իսկ հրավերը յուրաքանչյուր շրջանում իր առանձնահատկություններն ուներ:
.Այդ օրը փեսացուն իր մի քանի ընկերների հետ գնում էր գերեզմանատուն, իր հին ու նոր ննջեցյալների հոգուն արքայություն բարեմաղթում և վերադառնում:
.Երբ հարսանքավորների մեծ մասը եկած էր լինում, մի ծերունի և մի խումբ երիտասարդներ, մի-մի վառած մեղրամոմ ձեռներին, դհոլ-զուռնայի և մի երկու ջահ բռնողների առաջնորդությամբ գնում էին քավորին բերելու:
.Քավորը կրում էր սպիտակ, կանաչ, կարմիր գույների ժապավեններով ուսկապ:Երբ նա դհոլի  դղրդոցով մտնում էր հարսանքատուն, բոլորը ոտքի էին կանգնում:
.Մինչև հարսանիքը հատուկ արարողակարգով ընտրվում էր չամուսնացած երիտասարդներից կազմված ազապների խումբ: Դրա ղեկավարը՝ ազապբաշին, միշտ պիտի փեսայի կողքին լիներ, իսկ ազապները՝ շարունակ շրջապատեին և պաշտպանեին ամուսնացող զույգին:
. Ազապներն ու ազապբաշին ընտրելուց կամ նշանակելուց հետո տեղի էր ունենում հինա — տանենքը, որը խորհուրդներով լի և բավականին գեղեցիկ ծես էր:
. Հինա տանելուց հետո տեղի էր ունենում փեսացուի շնորհօրհնեքի, սափրման և թագադրման՝ բավականին գունեղ ծեսերը:
19-րդ դարում ընդհուպ մինչև 20-րդ դարի սկզիբը հարսանեկան զգեստի համար կարևոր էր ոչ թե սպիտակ լինելը, այլ այդ շրջանին առավել բնորոշ տարազի մի նոր, հարուստ, ճոխ կարված տարբերակը: Դա պետք է լիներ հատուկ այդ օրվա համար կարված տարազ:
Մոտ 15-20 տարի առաջ կարելի էր որոշ գյուղերում գրանցել եզ մորթելու արարողությունը: Սա մեր հայկական հարսանիքի հնագույն ծեսերից մեկն է: Պահպանվել է և մեզ է հասել տան շեմի ծեսերը՝ ափսե կոտրելը, հարս ու փեսայի ուսին լավաշ գցելը, քաղցրով դիմավորելը, մեղր հյուրասիրելը և այլն:
Հայկական ամուսնական արարողությունը քրիստոնեության ընդունման օրից չի կորցրել իր կրոնական, ավանդական և իմաստային ձևը: :
Պսակադրության ընթացքում մատանիները, որոնք դրվում են փեսայի ու հարսի մատին, նրանց միության  նշանն են, իսկ վառվող մոմերը՝ հոգևոր ուրախության և աստվածատուր շնորհի:
Թագերը, որ դրվում են նորապսակների գլխինի նշան են նրանց ողջախոհության, քանզի Պսակը սուրբ է:
Գինի խմելը նշանակում է, որ նրանք իրենց համատեղ կյանքի թե՛ ուրախությունները և թե՛ դառնությունները միասին պետք է կիսեն և ճաշակեն: Եկեղեցին անհրաժեշտ է համարում, որպեսզի ամուսնանալ ցանկացող տղամարդն ու օրիորդը լինեն մկրտված: Պսակի խորհուրդն անհրաժեշտ է, որ կատարվի եկեղեցու մեջ, եկեղեցականի կողմից խաչեղբոր և ժողովրդի ներկայությամբ:

Ծանոթանալ նաև
Հարսանեկան լեզվաբանություն
Հարսանեկան խաղիկներ
Արցախի ավանդական  հարսանիքի սովորություններից

Առաջադրանք:
Ինչո՞վ են տարբերվում ավանդական և ժամանակակից հարսանիքները:

Ավանդական հարսանիքին կան շատ ավանդույթներ, իսկ ժամանակակից հարսանիքին ավանդական հարսանիքից ավանդույթներ չեն մնացել։
Հին հարսանիքներից  ի՞նչն  է պահպանվել  այսօր:

Պահպանվել է ափսե կոտրելը, որը նշանակում է չարի խաբանում, մեղր ուտեցնելը, որը նշանակուկ զույքի քաղցր կյանքը, դանակով դռան շեմը պահելը։
Մասնակցե՞լ ես ավանդական հարսանեկան ծեսին: Փորձիր պատմել:

Ես չեմ մասնակցել ավանդական հարսանիքի, որովհետև հիմա շատ ավանդույթները չեն ներառում։
Պատրաստիր հարցազրույց  մայրիկի, տատիկի հետ կամ տեսաֆիլմ իրենց հարսանիքների մասին:

Մայրս ասում է, որ հարսանիքի ժանակ բոլոր ավանդույթները եղել են։ Նաև մայրս պարել է հարսի պար, ոտքով կոտրել է ափսե, տատիկս կերակրել է մեղր և գցել է լավաշ ծնողներիս ուսին։ Հարսանիքի ժամանակ պարել են մոմերով պար կամ Գյովնդ, պարելով նվիրել են մայրիկիս տարբեր զարդեր, և մորդել են ցուլիկ։

This slideshow requires JavaScript.

Posted in Մայրենի, Ամառային ճամբար

Ճամբարային ուրախ հայոց լեզու

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ:

Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»: Ա. անխնա Բ. մուծում Գ. մուրալ Դ. քաղաք Ե. պարապ:

4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, ու, ր, յ, ե:

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
 Բ․ մեկ ներկարար
 Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
 Ե․ նման երամակ

6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։ Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
բառով բառազույգ չկազմվեց։
Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա

Posted in Մայրենի, Ամառային ճամբար

Ճանաչողական խաղ

Պատասխանի տարբերակներում բերված բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. թեյնիկ Բ. բաժակ Գ. գթալ Դ. դանակ Ե. կաթսա

Բ. Արաքս Բ. Որոտան Գ. Երևան Դ. Դեբեդ Ե. Քասաղ
Գ. Իսպանիա, Անգլիա, Մոսկվա, Ռուսաստան, Հայաստան
Դ. կաղնի, խնձորենի, եղևնի, բալ, դեղձենի
Ե. լոր, ագռավ, կաչաղակ, արջ, ճնճղուկ
Զ. վարդ, մեխակ, շուշան,  քաջվարդ, կեռաս:

Ի՞նչ բառ է որոշակի օրինաչափությամբ թաքնվել բերված բառաշարքում։

բարդի, դարակ, թերհաս, թեփուկ, երեկո
Ա․ կարաս
Բ․ դահուկ
Գ․ փեթակ
Դ․ հասուն
Ե․ կորեկ

Պատասխանի տարբերակներից որի՞ հերոսներն են դասավորված ճիշտ նույն
հաջորդականությամբ, ինչ նրանց արձակած ձայները բերված շարքում.
մլավոց, բառաչ, մռնչոց, վրնջոց, կչկչոց
Ա. կով, կատու, ձի, հավ, առյուծ
Բ. առյուծ, կով, հավ, ձի, կատու
Գ. ձի, առյուծ, կով, հավ, կատու
Դ. հավ, կատու, ձի, առյուծ, կով
Ե. կատու, կով, առյուծ, ձի, հավ

Ո՞վ է միավորում հայտնի հեքիաթների հերոսներին:
Անբան Հուռի, Ձախորդ Փանոս, Քաջ Նազար,
Կիկոս, Կացին ախպեր
Ա. Ղազարոս Աղայան
Բ. Գրիմ եղբայրներ
Գ. Հովհաննես Թումանյան
Դ. Հանս Քրիստիան Անդերսեն
Ե. Ալեքսանդր Պուշկին

Երեխաները դասարանում խաղ էին խաղում: Յուրաքանչյուրը պետք է մի
առարկա ցույց տար՝ ըստ խաղի որոշակի կանոնի: Տաթևիկը ցույց տվեց
տետրը, Դավիթը՝ դասագիրքը, Պետրոսը՝ պայուսակը, Կարինեն՝ կավիճը:
Ի՞նչ ցույց տվեց Սարգիսը:
Ա. ռետին
Բ. քանոն
Գ. սրիչ
Դ. մատիտ
Ե. գրիչ