Posted in Գրականություն

Վիլյամ Սարոյան, Վելվետե շալվարը

Մարդկության մեծամասնությունը, եթե չասենք երբեք, ապա խիստ հազվադեպ է խորհում այն մասին, թե ինչ կարևոր բան է շալվարը: Սովորական մարդը առավոտյան շալվար հագնելիս և երեկոյան այն հանելիս, կամ օրվա որևէ այլ պահի, մի վայրկյան անգամ կանգ չի առնում մտածելու, եթե նույնիսիկ այդ մտքերը զվարճանալու համար լինեն միայն, թե ինչ դժբախտ կլիներ ինքը, եթե շալվար չունենար, ինչ խղճուկ տեսք կստանար, եթե ստիպված լիներ մարդկանց առաջ ներկայանալ առանց շալվարի, ինչքան անճոռնի կդառնար նրա շարժուձևը, որքան անհեթեթ՝ յուրաքանչյուր ասած խոսքը, ինչ կատարյալ՝ անուրախ նրա վերաբերմունքը կյանքի նկատմամբ:

Չնայած դրան, երբ ես տասնչորս տարեկան էի, կարդում էի Շոպենհաուեր, Նիցշե և Սպինոզա, աստծուն չէի հավատում ու նույնիսկ արհամարհում էի, թշնամանք ունեի Հիսուս Քրիստոսի ու կաթոլիկ եկեղեցու դեմ ու խելքիս փչել էր, թե փիլիսոփա եմ, այդ տարի ահա իմ և ամենախոր և նմանապես ամենաառօրյա մտքերը ժամանակ առ ժամանակ անդրադառնում էին «մարդ առանց շալվարի խնդրին», և, ինչպես կռահում եք, դրա շուրջ ունեցած մտքերս լինում էին մերթ մռայլ ու տխուր, մերթ էլ ուրախ ու զվարճալի: Եվ ես կարծում եմ, թե փիլիսոփա լինելու ամբողջ հաճույքը հենց այն է, որ կարող ես ճանաչել երևույթի ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմը: Ուրեմն այսպես, մտածում էի ես, եթե մի մարդ ապրում է առանց շալվարի, ապա պետք է, որ նա խղճուկ արարած լինի, և դա, իրոք, այդպես է, մյուս կողմից էլ եթե այս նույն մարդը շալվարով աշխույժ է և բոլորի սիրելին, ապա ամենայն հավանականությամբ, առանց շալվարի էլ նույն աշխույժ ու սիրելին կմնա, դեռ ավելին, այդ վիճակը կհամարի սքանչելի առիթ սրամիտ կատակներ անելու համար: Այսպիսի մարդու գոյությունը բոլորովին էլ անհավանական չէր, ու ես հավատում էի (գոնե կինոնկարներում այդպես է), որ նա չէր շփոթվի, ճիշտ հակառակը՝ կիմանար ինչպես պահել իրեն և ինչը ոնց անել, որպեսզի բոլորին ներշնչի այն պարզ ճշմարտությունը, թե վերջապես շալվարի եղածը մի մեծ բան չէ, և դրա բացակայությունը դեռ չի նշանակում, թե աշխարհի վերջը եկել է կամ քաղաքակրթությունը դրանից կործանվում է:

Բայց միևնույն է, այն միտքը, թե օրերից մի օր հնարավոր է, որ ինքս մնամ առանց շալվարի, սարսափեցնում էր ինձ, առավել ևս, որ համոզված էի, թե չեմ կարողանա պատշաճ բարձրության վրա պահել ինձ և համոզել մարդկանց, թե նման չնչին բանի համար աշխարհը փուլ չի գա:

Ես ընդամենը մի շալվար ունեի, իմ քեռու շալվարը, որը հնաձև էր ու կարկատանների մեջ կորած: Նախքան ինձ հանձնելը, քեռիս հինգ տարի շարունակ հագել էր այդ շալվարը, իսկ հետո էլ ես սկսեցի ամեն առավոտ հագնել, ամեն գիշեր հանել:

Ստանալ և հագնել քեռուս շալվարը, նշանակում էր մեծ պատվի արժանանալ: Եվ ես ամենավերջին մարդը պիտի լինեի աշխարհում, եթե այդպես չհամարեի: Ես գիտեի, որ դա պատիվ էր ինձ համար և ընդունեցի շալվարը պատվի հետ միասին, և ես կրում էի շալվարն ու պատիվն էլ հետը, բայց դե շալվարը վրաս չէր նստում:

Այդ շալվարը չափազանց լայն էր գոտկատեղում և չափազանց նեղ՝ ներքևում: Մանկությանս տարիներին ես երբեք էլ լավ հագնվող չեմ համարվել: Եվ եթե պատահում էր, որ մարդիկ փողոցում շրջվում էին մեկ անգամ էլ ինձ նայելու, ինչպես հաճախ անում են հիմա, ապա միայն հետաքրքրությունից դրդված, թե արդյոք ո՞ւմ շալվարն է հագիս: Չորս գրպան կար քեռուս շալվարի վրա, չորսն էլ՝ ծակ: Եթե գործը հասնում էր փողին, գնումներ էի կատարում կամ մանր դրամ էի ստանում, ապա փողը ստիպված բերանս էի դնում ու շարունակ ուշքս վրաս էի պահում, որ հանկարծ կուլ չտամ:

Բնական է, որ ես ինձ շատ դժբախտ էի զգում: Ես կարդում էի Շոպենհաուերին և ատում մարդկանց, մարդկանցից հետո՝ աստծուն, աստծուց հետո, կամ գուցե առաջ, կամ գուցե միաժամանակ, ամբողջ աշխարհը, ամբողջ տիեզերքը, կյանքի ամբողջ անհեթեթ դրվածքը: Բայց, միաժամանակ, հասկանում էի, որ շալվարն ինձ տալով, քեռիս իմ բազում ազգականների միջից ինձ էր պատվի արժանացրել, և ես ինձ շոյված էի զգում ու ինչ-որ չափով հագնված: Ավելի լավ էր իմ քեռու շալվարի նման շալվար ունենալ, քան բոլորովին չունենալ, դառնորեն մտածում էի ես, և իմ ճկուն ու փիլիսոփայական ուղեղը արագորեն հասցնում էր այս միտքն իր ավարտին: Ենթադրենք, թե մի մարդ հասարակության մեջ հայտնվում է առանց շալվարի: Ոչ թե, որ նա այդպես է ուզում: Ոչ թե կատակի համար: Ոչ թե հանուն անհատական ոճի և կամ էլ ի հակառակ արևմտյան քաղաքակրթության, այլ պարզապես որովհետև մարդը հագնելու շալվար չունի, պարզապես որովհետև շալվար գնելու փող չունի:

Ենթադրենք, թե նրա հագին ամեն ինչ կա, բացի շալվարից՝ վարտիք, կիսագուլպաներ, կոշիկներ, վերնաշապիկ, դուրս է գալիս այդպես փողոց և նայում ուղիղ մարդկանց աչքերին: Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք: Տիկնայք, ես շալվար չունեմ, պարոնայք, ես փող չունեմ: Եվ ի՞նչ: Ոչ շալվար ունեմ, ոչ էլ փող: Բայց դե ես այս երկրի բնակիչն եմ և միտք ունեմ մնալ այդպիսին մինչև շունչս չփչեմ կամ աշխարհի վերջը չգա: Ես մտադիր եմ շարունակել իմ երթը աշխարհում, թեկուզև առանց շալվարի:

Հետաքրքիր է, ինչ կարող ես անել: Կարո՞ղ են արդյոք այդ մարդուն բանտ նետել: Եթե այո, ապա ի՞նչ ժամկետով: Եվ ինչի՞ համար: Ի՞նչ կարգի հանցանք պիտի համարվի արդյոք եղբայրակիցների առջև առանց շալվար հայտնվելը:

Իսկ եթե նրանք հանկարծ խղճան ինձ, մտածում էի ես, եթե հանկարծ ուզենան ինձ մի հին շալվար նվիրել: Այդ մտքից անգամ ես ուղղակի խենթանում էի: Միայն թե չփորձեք տալ ինձ ձեր հին շալվարը, կգոռամ ես նրանց երեսին: Չփորձեք բարի լինել իմ նկատմամբ: Ես չեմ ուզում ձեր հին շալվարը, ես ոչ էլ ձեր նոր շալվարն եմ ուզում: Ես ուզում եմ խանութից գնված իմ սեփական շալվարն ունենալ, բոլորովին նոր, ճիշտ իմ վրայով, պիտակը, անվանումը, ամեն ինչ տեղը-տեղին: Ես ուզում եմ իմ սեփական գրողի տարած շալվարն ունենալ, այլ ոչ թե որևէ մեկի: Ես աշխարհ եմ եկել և ուզում եմ իմ շալվարն ունենալ:

Ես սոսկալի կատաղում էի այն մտքից, թե որևէ մեկը կարող է ինձ խղճալ, դա անհնար բան էր: Անհնար էր պատկերացնել, թե որևէ մեկը կարող է ինձ որևէ բան շնորհել: Ես ուզում էի ինքս հոգալ իմ կարիքները: Ի՞նչ արժե այս շալվարը: Երեք դոլա՞ր: Շատ լավ: Վերցնում եմ: Միայն այսպես: Ոչ մի կմկմոց, ոչ մի բան: Ինչքա՞ն: Երեք դոլա՞ր: Շատ լավ: Փաթաթեք:

Այն օրը, երբ առաջին անգամ հագա իմ քեռու շալվարը, քեռիս մի քանի քայլ ետ գնաց, հարմար տեղ ընտրեց հայացքը վրաս գցելու համար և ասաց.

-Հրաշալի է նստում վրադ:
-Այո, սըր,-ասացի ես:
-Վերևում բավականին ազատ է,- ասաց նա:
-Այո, սըր,- ասացի ես:
-Իսկ ներքևում շատ քիփ է ու գեղեցիկ,- ասաց նա:
-Այո, սըր,- ասացի ես:

Իսկ հետո, սատանան գիտի, թե ինչու, թերևս այն պատճառով, որ շալվար հագնելու փառավոր ավանդույթը վերջապես մի սերնդից փոխանցվեց մյուսին, քեռիս խորապես հուզված սեղմեց ձեռքս, ուրախությունից և հիացմունքից գունատվեց ու կորցրեց խոսելու ընդունակությունը: Նա դուրս փախավ տնից այնպես, ինչպես կարելի է փախչել շատ հուզիչ ու ցնցող տեսարանից: Իսկ ես, երբ մենակ մնացի, փորձեցի հասկանալ կհաջողվի՞ ինձ արդյոք շալվարը հագիս տեղից տեղ փոխադրվել, եթե իհարկե զգույշ լինեմ: Պարզվեց, որ այո, քայլել կարող եմ: Չնայած ես ինձ կաշկանված էի զգում, բայց այնուամենայնիվ, քայլել հնարավոր էր: Չեմ կարող ասել, թե ինձ ապահով էի զգում, բայց մերկությունս հո ծածկված էր, գիտեի նաև, որ շարժվել կարող եմ, բացի այդ, հուսով էի, որ օրեցօր կվարժվեմ և կսովորեմ արագ քայլել: Պարզապես հարմարվել էր պետք: Մի երկու ամիս թերևս դժվար կլիներ, սակայն, ես հուսով էի, որ ժամանակի ընթացքում կսովորեմ այս շալվարը հագիս քայլել աշխարհի առաջ հաստատուն և խիստ տպավորիչ ձևով:

Մի քանի ամիս հագա իմ քեռու շալվարը և դրանք իմ կյանքի ամենադժբախտ ամիսներն էին:

Ինչո՞ւ, կհարցնեք: Որովհետև վելվետե շալվարը այն ժամանակ ամենանորաձևն էր համարվում: Սկզբից սովորական վելվետե շալվարն էր նորաձև, իսկ մի տարի անց Կալիֆոռնիայում իսպանական վերածնունդ սկսվեց և իսպանական ոճով կարված վելվետե շալվարը դարձավ նորաձևության վերջին խոսքը: Այս շալվարը, որի փողքերը լայնանում էին զանգի նման և եզերված էին կարմիր գույնով, շատ դեպքերում հինգ մատնաչափ բարձրություն ուներ կոնքերում, հաճախ էլ գոտկատեղը զարդարված էր լինում փոքրիկ նախշերով: Տասնչորս տարեկան տղաները այսպիսի շալվարով ոչ միայն ապահով ու ազատ էին իրենց զգում, այլև գիտեին, որ նորաձև են հագնված և բնականաբար ինչ ուրախ բան էլ խելքներին փչեր, կարող էին անել, կարող էին վազվզել աղջիկների ետևից, շաղակրատել նրանց հետ և նման բաներ: Իսկ ես չէի կարող: Բնական բան էր, կարծում եմ, որ այդ հանգամանքներում ես ամենայն մռայլությամբ անդրադարձա Շոպենհաուերին և սկսեցի ատել կանանց, ապա տղամարդկանց, երեխաներին, եզներին, ընտանի կենդանիներին, ջունգլիների գազաններին և ձկներին:

Վերջապես ի՞նչ է կյանքը, հարցնում էի ես: Եվ ինչո՞ւ են նրանք այդպես երևակայում իրենց, միթե միայն նրա համար, որ իսպանական թավշյա շալվարներ են հագնում: Իսկ Շոպենհաուեր կարդացե՞լ են: Ոչ: Գիտե՞ն, որ աստված գոյություն չունի: Ոչ: Նրանք տգետ են: Նրանք հագնում են սքանչելի վելվետե շալվարներ, բայց տգիտությունից կուրացել են: Նրանք չգիտեն, որ ամեն ինչ ծաղր է ու իրենք էլ այդ չարաբաստիկ խաղի զոհերը:

Ես դառնորեն ծիծաղում էի նրանց վրա:

Այնուամենայնիվ, ես երբեմն մոռանում էի իմացածս, մոռանում էի, թե ինչ եմ սովորել Շոպենհաուերից, անմեղությամբ լցված, առանց այս կամ այն խորը փիլիսոփայական մտքի ուրախ ու զվարթ ընկնում էի աղջիկների ետևից ու դառնում նրանց ծիծաղի առարկան: Եվ միայն քեռուս շալվարի պատճառով: Ախր այդպիսի շալվարով աղջիկների ետևից չեն ընկնում: Դա դժբախտ, չարաբաստիկ, մելամաղձոտ շալվար էր և նրանով աղջիկներին հաճոյանալը շատ ողբերգական բան էր, իսկ կողքից նայողի համար՝ խիստ զավեշտական: Ես սկսեցի ձեռքս ընկած գրոշն անգամ հավաքել և համբերատար սպասել: Ոչինչ, կգա այն օրը, երբ ես խանութ կմտնեմ ու կասեմ նրանց, թե ուզում եմ իսպանական վելվետե շալվար գնել, և որ գինը ինձ համար նշանակություն չունի:

Անցավ դառնություններով լի մի տարի: Փիլիսոփայական մտքերի և մարդկանց նկատմամբ ունեցած ատելության տարի:

Ես կոպեկ առ կոպեկ փող էի հավաքում, որպեսզի օրերից մի օր իսպանական վելվետե սեփական շալվար ունենամ: Դրանով ես ձեռք կբերեմ ոչ միայն վստահություն և ապահովություն, այլև մի հագուստ, որի մեջ անհնար է ուրախ և զվարթ չլինել:

Ուրեմն այսպես, ես փող հավաքեցի անհրաժեշտ չափով, ինչպես որոշել էի, գնացի խանութ, ինչպես որոշել էի, և իսպանական վելվետե շալվար գնեցի ինձ համար, ինչպես որոշել էի, բայց մի ամիս անց, երբ դասերը սկսվեցին ու ես դպրոց գնացի, տեսա, որ միայն ես էի հագել այդ հատուկ ոճի վելվետե շալվարից: Ինչպես երևում է, իսպանական վերածնունդը վերջացել էր: Այժմ նորաձև էր համարվում պարզ, վելվետե շալվարը՝ առանց նախշերի ու այլ բաների: Ուղղակի սովորական վելվետե շալվար:

Էլ ինչպե՞ս կարող էի ես ուրախ ու զվարթ լինել: Ոչ, ուրախ ու զվարթ տեսք ես, իհարկե, չունեի: Եվ դա գործը ավելի էր փչացնում, քանի որ իմ շալվարը ուրախ ու զվարթ շալվար էր: Իմ սեփական շալվարը: Իմ փողերով գնված շալվարը ուրախ ու զվարթ տեսք ուներ: Իսկ դա պարզապես նշանակում էր, մտածում էի ես, անկախ այն բանից, թե ինչո՞վ եմ զբաղված, ես նույնպես պետք է իմ շալվարի նման ուրախ ու զվարթ լինեի: Եթե ոչ, ուրեմն աշխարհում արդարություն չկա: Եվ, իսկապես, ես հո չէի կարող այդպիսի շալվարով դպրոց գնալ և ուրախ ու զվարթ չլինել, այնպես որ որոշեցի հենց ուրախ ու զվարթ էլ լինել: Ես սրամտում էի ամեն առիթով և այդ պատճառով անընդհատ հարվածներ էի ստանում վզակոթիս, և շատ հաճախ ծիծաղում էի ու տեսնում, որ հիմնականում, երբ ես ծիծաղում եմ, մնացած բոլորը լուռ են:

Դա այնպիսի մղձավանջ էր, որ ես թողեցի դպրոցը: Այժմ համոզված եմ, որ ես այն փիլիսոփան չէի դառնա, ինչ հիմա եմ, եթե չլիներ այն տառապանքը, որ ես ապրեցի իսպանական ոճի իմ վելվետե շալվարի պատճառով:

Առաջադրանքներ:
1․ Կարդալ պատմվածքը։
2․ Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել։
3․ Բնութագրիր գլխավոր հերոսին։

Posted in Ռուսերեն

Урок 8

Повторяем пройденный материал:

1.Отметьте все существительные, у которых нет формы единственного числа.

А) сапоги

Б)ворота

В)пуговицы

Г)зеркала

Д)джинсы

2.Измените следующие слова по падежам.

Кукла-от кукли-к кукле-про куклу-с куклой-при кукле

Озеро-от озера-к озеру-про озеро-с озером-при озере

Лес-от леса-к лесу-про лес-с лесом-при лесу

3.Напишите род существительных.

Лошадь,секция,яблоко,время,имя,семья,тетрадь,врач,дядя,озеро,ночь,алкоголь,такси,неряха

Лошадь-женский род
Секция-женский род
Яблоко-средний род
Время- средний род
Имя-средний род
Семя-женский род
Тетрадь- женский род
Врач-Мужской род
Дядя-мужской род
Озеро-Средний род
Ночь-женский род
Алкаголь-мужской род
Такси-средний род
неряха-средний род

4.Выберите имена существительные:
1. Свет
2. Бежать
3. Доброта
4. Голубой
5. Лисица
6. Печенье

5.Выберите имена существительные неодушевленные
1. Встреча
2. Павлин
3. Клоун
4. Букет
5. Счастье
6. Повар

6.К данным именам прилагательным подбери антонимы.

тихий- шумний                                     светлый-тёмний

смелый-пугливий                                    добрый—злой

большой-маленький                                    горячий-холодний

высокий-низкий                                   солнечный-посмурний

7.Подчеркни в предложениях имена прилагательные.

1)Над тёплыми морями периодически возникают тропические циклоны.

2)На дне океана есть горные хребты, длиной несколько тысяч километров.

3)Весной первые лучи пробуждают растения, появляются почки.

4)Летом на месте весенних цветов появляются фрукты.

8.Определите род имен прилагательных .

Жаркий( день), лесная (ягода), большой (камень), морской( берег), высокая (гора), первый( космонавт), яркая (окраска), одинокий (парус), синее (море).

Мужской–Жаркий(день), высокая(гора), яркая(окраска)

Женский-лесная(ягода), большой(камень), морской(берег), первый(космонавт), одинокий(парус)

Средний-синее(море).

9.Допишите окончания глаголов.

На опушке леса зазеленела осинка. Наступило раннее утро. Быстро пролетело время.

10.Напишите глаголы в прошедшем времени в женском роде.

Слышать —слишала

Смотреть —смотрела

Мечтать —мечтала

Тянуть —тянула

Держать —держала

10.Вставьте пропущенные личные местоимения.

ты рисуешь — меня

они кусают — тебя

он идет — ко мне

вы зимуете — у нас

Posted in Ռուսերեն

Урок 6

Читаем и обсуждаем рассказ Чехова «Каштанка»

Вопросы к тексту:

  • Помесью болонки с какой породой была собака в пределах Каштанки?

    Помесь такса с дворняжкой
  • Кем работал хозяин Каштанки?

    Он роботал столяром.
  • Как звали хозяина Каштанки?

    Лука Александрыч
  • Как вела себя Каштанка по дороге к заказчикам?

Неприлично. От радости, что ее взяли гулять, она прыгала, бросалась с лаем на вагоны конно-железки, забегала во дворы и гонялась за собаками.

  • Что напугало Каштанку, когда она заметалась по улице и потому потерялась?

    Песня солдата.
  • Почему Каштанка не смогла учуять запах хозяина?

    Остроя каучуковоя вонь.
  • Что бы подумала Каштанка, когда потерялась, если бы была человеком?

Если бы она была человеком, то наверное подумала бы:«Нет, так жить невозможно! Нужно застрелиться!»

  • Как «развлекался» Федюшка с Каштанкой?

Он вытаскивал ее за задние лапы из-под верстака и выделывал с нею такие фокусы, что у нее зеленело в глазах и болело во всех суставах. Он заставлял ее ходить на задних лапах, изображал из нее колокол, то есть сильно дергал ее за хвост, отчего она визжала и лаяла, давал ей нюхать табаку… Особенно мучителен был следующий фокус: Федюшка привязывал на ниточку кусочек мяса и давал его Каштанке, потом же, когда она проглатывала, он с громким смехом вытаскивал его обратно из ее желудка.

  • Какое новое имя дали Каштанке?

Тетка

  • Какие животные жили в новом доме Каштанки? ( с именами)

    Федор Тимофеич, Иван Иваныч
  • Опишите фигуру, которую изображали звери?

Злость

  • Какое имя получила Каштанка, поселившись в новом доме?

Тетка

  •  Кому разрешалось ходить по всей квартире, а кому нельзя было выходить из комнатки с грязными обоями?

Только ей и коту позволялось ходить по всей квартире; гусь же не имел права переступать порог комнатки с грязными обоями

  • Чему училась Каштанка на первом занятии?

В первый урок она училась стоять и ходить на задних лапах, что ей ужасно нравилось.

  • Что случилось однажды беспокойной ночью и из-за чего это произошло?

Умер Иван Иваныч, из за лошоди.

  • Что произошло во время первого выступления Каштанки?

Она нашла своих хозайев

  • Как вспоминались Каштанке её ученье, вкусные обеды, цирк, комнатка с грязными обоями по дороге домой?

Как сон

  • Как ты думаешь, почему Каштанка вернулась к старому хозяину, ведь жизнь у него была хуже, чем у нового хозяина?

Из за того что ей казалос что это всё было сном.

Posted in Ֆիզիկա 7

Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:Հավասարաչափ  շարժում:Արագություն:

Ծանոթանալ,սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ 21-ից մինչև էջ 34-ը:

Թեման.

Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:Հավասարաչափ  շարժում:Արագություն:

Պատասխանել հետևյալ  հարցերին..

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ըթացքում մարմի դիրքի փոփոխությունն այլ մարմիններ նկատմաբ կոչվում է մեխանիկական շարժում։

2.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Օրիանկ՝ ջուրը հասում է, ժամացույցի սլաքնրեը պտտվում են, խնձորը ծառից ընկնում է և այլն։

3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվումէ այլ մարմինների շարժումը, կոչվում է հավարկման մարմին։ 

4.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

Տվյալ պայմաններում նյութական կետ ասելով պետք է հասկանալ, որ միևնույն մարմինը որոշ շարժումների դեպքում կարելի է համարել նյութական կետ, իսկ որոշ շարժումների դեպքում` ոչ: 

6.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծ է կոչվում այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ:

8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Անցած ճանապարհը ենթադրում է որոշակի ժամանակահատված։
Իսկ հետագիծը՝ ոչ։

9.Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:

Հավասարաչափ շարժումը այն շարժում է, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ժանապարհ:

10..Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:

Բանաձևը.
արագությունը = ժանապարհ : ժամանակամիջոց
V = S : t

11..Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

ւն, իներցիա

Առաջադրանքներ

1. Ո՞ր շարժումն է կոչվում հավասաաչափ:

Հավասարաչափ շարժումը այն շարժում է, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ժանապարհ:

2. Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն՝ գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:

Բանաձևը.
արագությունը = ժանապարհ : ժամանակամիջոց
V = S : t

3. Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ ՄՀ-ում:

Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:

12..Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

Բանաձևը.
ճանապարը = արագություն · ժամանակամիջոց
S = V · t

13.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:

Բանաձևը.
ժամանակամիջոց = ճանապարը : արագություն
t = S : V

Լրացուցիչ առաջադրանք՝ցանկացողները կատարեն հետևյալ խնդիրները.Է.Ղազարյանի դասագրքից էջ169 -ից 33,34,35,36,37

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից

էջ29-ից մինչև էջ30-ը(4 տարբերակները)

Posted in Հայոց լեզու

Գործնական աշխատանք

100. Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:

Պես-Մայրիկի պես սիրելի անձ չկա։Ո՞ւմ պես

Հետ-Հայրիկի հետ գնացի այգի զբոսնելու։Ո՞ւմ հետ

Առանց-Առանց բարի մարդկանց աշխարհը չի լինի։Առանց ո՞ւմ

Վրա-Սեղանի վրա տեսա գեղեցիկ գրիչ։Ինչի՞ վրա

Համար-Սիրո համար ես պատրաստ եմ ամենինչի։Ինչի՞ համար

102. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:

Թերևս դու ճիշտ էիր, բայց ես համամիտ չեմ քեզ հետ։Երկբայական

Միգուցե ես էլ մասնակցեի։Երկբայական

Կարծես թե հեռախոսս կորցրել եմ։Երկբայական

Մի՞թե դու կարող ես անել այդ դճվար առաջադրանքը։Երկբայական

Երևի դու պետք է շարունակեիր այդպիսի կյանք։Երկբայական

103. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:

Դեմ առ դեմ, կամաց-կամաց, առավոտյան, շատ-շատ, քիչ, երեկ, արագ, բարեկամաբար, օրեցօր, հեռու, կիսով չափ, նախօրոք, լրջորեն, ամենուր, տեղ-տեղ:

Ձևի մակբայ-կամաց-կամաց, արագ, դեմ առ դեմ, բարեկամաբար

Չափի մակբայ-շատ-շատ, քիչ, կիսով չափ

Ժամանակի մակբայ-առավոտյան, երեկ, օրեցօր, նախօրոք

Տեղի մակբայ-հեռու, ամենուր, տեղ-տեղ

106. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝  գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:

Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

գոյական-շենք, հանելուկ, տաղավար

ածական- շինարարական, փայտաշեն, հոյակապ

թվական-երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու

դերանուն-ես, ոչ ոք, բոլորը,

բայ-կառուցել, զրուցել, խառնել

մակբայ- տեղ-տեղ, առավոտյան, արագ

կապ-մասին, մեջ, բացի

շաղկապ-իսկ, և, որովհետև,

ձայնարկություն-օ՜ֆ, գա՛ն, հեյ-հե՜յ

վերաբերական-հավանաբար, գուցե, ոչ

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

338. Տեքստը փոխադրի՛ր  չորս-հինգ նախադասությամբ:
Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

Կրիան և նապաստակը վիճեցին, թե նրանցից ո՛վ է ավելի արագ վազում: Նրանք խոսքերով ոչինչ չկարողացան ապացուցել և որոշեցին մրցել, հետո որոշեցին հանդիպման վայրը: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես ավելի արագ է վազում, նա հույսը դրեց իր արագավազության վրա և պառկեց հանգստանալու, իսկ կրիան գիտակցում էր, որ ավելի դանդաղ է վազում և որոշեց անդադար վազել: Այդպես նա հաղթեց նապաստակին: Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

339. Հետևություններից ո՞րն է (որո՞նք են) համապատասխանում տեքստին: Ընտրությունդ հիմնավորի՛ր: Կարող ես նաև այլ հետևություն անել:
Արագիլին հարցրին.
— իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտքի վրա կանգնում:
Պատասխանեց.
Որպեսզի գոնե մի քիչ թեթևացնեմ աշխարհի բեռը:
Հետևություն
ա) Մարդիկ մեծամիտ են ու շատ կարևորում են իրենց: Նրանց թվում է, թե իրենք են տանում աշխարհի հոգսը, և իրենցից է կախված, թե աշխարհն ինչպե՛ս է ապրում:
բ) Կա մարդ, որ այնքան բարի է, աշխարհի ու մարդկանց նեղություն չտալու համար պատրաստ է «մեկ ոտքի վրա» ապրելու: Իր կյանքը կդժվարացնի, միայն թե ուրիշների համար հեշտ լինի:
գ) Ծույլ մարդիկ, իրենց բան ու գործը թողած, ամբողջ օրը կարծես աշխարհի հոգսն են հոգում:
դ)Կան պարծենկոտ մարդիկ, որոնք իրենց ամենասովորական արարքները շատ են կարևորում ու դրանք վեհ գաղափարներով բացատրում:
ե) Բոլոր մարդիկ  պիտի մեկ ոտք ունենան, որ երկրի բեռը թեթև լինի:
զ) Մարդիկ պետք է հարգեն դիմացինների սովորությունները և դրանց  վերաբերող ավելորդ հարցեր չտան, թե չէ երբեմն շատ անհեթեթ պատասխաններ կլսեն: Ամեն ինչ չէ, որ բացատրելի է:
է) Մարդիկ այնքան եսասեր ու շահամոլ  են, որ երբեք, մի թռչունի չափ անգամ չեն մտածի  իրենց երկրի մասին:


340. Տեքստն ավարտի՛ր նրան հաջորդող հետևություններից նրանցով, որոնք տեքստից են բխում:
Ագռավին աղավնու շորորուն քայլքը շատ դուր եկավ: «Աստված վկա,- ասաց ինքն իրեն,- ես էլ պիտի այդպես շորորամ»: Փորձեց-փորձեց, տեսավ՝ չի ստացվում, ինքն աղավնու պես քայլել չի կարողանում: «Է՛հ,- ասաց,- ի՛նչ հիմարություն, ավելի լավ է՝ նորից պապերիս նման քայլեմ»: Փորձեց, տեսավ, որ պապերի քայլքն էլ է մոռացել: Այդ օրվանից ագռավը ո՛չ շորորալ է կարողանում, ո՛չ էլ ուղղակի քայլել, ցատկոտում է:
Հետևություն
ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ու սովորի:
դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա:
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում:

ա) Մարդ թող չփորձի ուրիշների նման ապրել ու իր բնույթից չբխող բաներ անել, թե չէ անհարմար վիճակի մեջ կընկնի:
բ) Մարդը, որ ինչ-որ բան շատ ու սրտանց ցանկանա, անպայման ուզածին կհասնի:
գ)Ավելի լավը դառնալու համար մարդ պիտի անընդհատ շուրջը նայի, ուսումնասիրի ուսովորի:
դ) Եթե մեկն անընդհատ փորձի ուրիշներին ընդօրինակել, սեփական ոչինչ չի ունենա: 
ե) Բնությունն իր շնորհները հավասար չի բաժանում մարդկանց, իսկ մարդիկ դժվար են հաշտվում այդ անարդարության հետ և անընդհատ փորձում են ինչ-որ բան ուղղել:
զ) Մարդուն միշտ ուրիշի ունեցածն է ավելի լավը թվում: Փոխանակ իրեն ու իր մեջ նայի. մարդը աչքն անընդհատ ուրիշի ունեցածին է գցում:

Posted in Աշխարհագրություն

Աշխարհի բնակչություն-նախագիծ

Похожее изображение

Իրականացման ժամկետը- մեկ շաբաթ

Նպատակը- աշխատանքի նպատակն է տեսական նյութը սխեմատիկ պատկերելու կարողություններ և ունակություններ, դրանք վերլուծել և հաստատել պատճառահետևանքային կապեր։ Հնարավորություն ստեղծել, կիրառելու իրենց դատողությունները աշխատանքի կատարման ընթացքում։

Աշխատանքի բովանդակությունը․

  • Ներկայացնել այն գործոնները որոնք, նպաստում են ժողովրդական պայթյունին և ժողովրդագրական ճգնաժամին։  Յուրաքանչյուր գործոնի դերը ներկայացնել  առանձին երկրների օրինակով։

Չինաստանում և Հնդկաստանում տեղի է ունեցել ժողովրդական պայթյուն։Ժողովրդական պայթյունը տեղի է ունենում,երբ ծնելիությունը գերակշրում է մահացությանը և տեղի է ունենում ժողովրդի կտրուկ աճ։

Ժողովրդական ճգնաժամի ժամանակ մահացությունը գերակշրում ծնելիությանը։Ժողովրդական ճգնաժամը լինում է,համաճարաքների ժամանակ և սովի ժամանակ Աղվանստանում տեղի է ունեցել չգնաժամ,քանի որ երկար ժամանակ պատերազմող երկիր է եղել։

  • Ներկայացնել աղյուսակի միջոցով ռասանների տարբերիչ գծերը։

Ռասաները լինում են՝

Եվրոպոիդ-ունեն սպիտակ կամ թուխ մաշկ միջին կամ բաձր հասակ,սև կամ խարտյաշ մազեր։Այս ռասսան տարածված է Եվրոպայում,Հարավարևմտյան և հարավայինասիայում,Ամերիայում և Հյուսիսայինաֆրիկայում։

Մողոլոիդ-Ունեն սև կոշտ և ուղիղ մազեր,դեղնավում և թուխ մաշկ տափակ դեմք արտահայտված այտոսկրեր աչքերի նեղ կտրվածք,վերին կոպի զարգացած ծալք։Ապրում են Արևելյան և հարաֆարևելյան ասիայում և Ամերիկայում։

Նեգրոիդ-Ունեն մուք մաշկ,ունեն սև և գանգուռ մազեր,լայն քիթ,հաստ շուրթեր։Նրանք մես մածն են կազմում Կենտրոնական և Հարավային աֆրկայի,ապրում են նաև Ամերիկայում։

Ավստրալոիդ-Ունեն մուք գույնի մաշկ,հաստ շուրթեր,լայնանիստ քիթ և զարգացած մազածածկույթ։Ավստռալիայի,Օվկիանիայի,հնդկաստանի,Հարավի,Ինդոնեզիայի տեղաբնիկներն են։

  • Սխեմատիկ ձևով պատկերել Համաշխարհային կրոնները և դրանց ենթաճյուղերը։

Համաշխարային կրոններն են՝

Քրիստոնեությունը-Հայ առաքելական,Կաթոլիկ,Ուղղապառ,Բողոքական

Մահմեդականությունը-Սուննիզմ,շիիզմ

Բուդդայականությունը-Կոնֆությանություն,Դաոսիզմ,սինտոիզմ