Posted in Հայոց լեզու

Գործնական աշխատանք

100. Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:

Պես-Մայրիկի պես սիրելի անձ չկա։Ո՞ւմ պես

Հետ-Հայրիկի հետ գնացի այգի զբոսնելու։Ո՞ւմ հետ

Առանց-Առանց բարի մարդկանց աշխարհը չի լինի։Առանց ո՞ւմ

Վրա-Սեղանի վրա տեսա գեղեցիկ գրիչ։Ինչի՞ վրա

Համար-Սիրո համար ես պատրաստ եմ ամենինչի։Ինչի՞ համար

102. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:

Թերևս դու ճիշտ էիր, բայց ես համամիտ չեմ քեզ հետ։Երկբայական

Միգուցե ես էլ մասնակցեի։Երկբայական

Կարծես թե հեռախոսս կորցրել եմ։Երկբայական

Մի՞թե դու կարող ես անել այդ դճվար առաջադրանքը։Երկբայական

Երևի դու պետք է շարունակեիր այդպիսի կյանք։Երկբայական

103. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:

Դեմ առ դեմ, կամաց-կամաց, առավոտյան, շատ-շատ, քիչ, երեկ, արագ, բարեկամաբար, օրեցօր, հեռու, կիսով չափ, նախօրոք, լրջորեն, ամենուր, տեղ-տեղ:

Ձևի մակբայ-կամաց-կամաց, արագ, դեմ առ դեմ, բարեկամաբար

Չափի մակբայ-շատ-շատ, քիչ, կիսով չափ

Ժամանակի մակբայ-առավոտյան, երեկ, օրեցօր, նախօրոք

Տեղի մակբայ-հեռու, ամենուր, տեղ-տեղ

106. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝  գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:

Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

գոյական-շենք, հանելուկ, տաղավար

ածական- շինարարական, փայտաշեն, հոյակապ

թվական-երեքական, երրորդ, երեք հարյուր երեսուներկու

դերանուն-ես, ոչ ոք, բոլորը,

բայ-կառուցել, զրուցել, խառնել

մակբայ- տեղ-տեղ, առավոտյան, արագ

կապ-մասին, մեջ, բացի

շաղկապ-իսկ, և, որովհետև,

ձայնարկություն-օ՜ֆ, գա՛ն, հեյ-հե՜յ

վերաբերական-հավանաբար, գուցե, ոչ

Leave a comment