Posted in Հասարակագիտություն

Ինչ է արդարություն: Արդարության իրավական և բարոյական կողմերը

Արդարությունը իրավունքի, խղճի և բարոյականության պահանջներին, օրենքին, իրավունքին համապատասխան լինելն է: Արդարությունն ունի երկու երես իրավական և բարոյական,որոնցից առաջինը կարգավորվում է օրենսդրությամբ,իսկ երկրորդը՝ հասարակական կյանքի կանոններով:Իրավական կողմը՝ օրենքին ենթարկվելն է, իսկ օրենքը խախտելու դեպքում՝ իրավական դատարանի կողմից արդար դատական պրոցեսի արդյունքում մարդուն դատելն է ու արդարացիորեն ազատությունից զրկելն է։Բարոյական կողմը՝ հասարակական չգրված օրենքներին ենթարկվելն է, երբ արարքները չափվում են ոչ թե օրենքով, այլ հասարակության կողմից ընդունված վարքերով։

Posted in Գրականություն

Հ․Թումանյան, ինքնակենսագրություն

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Քոշ-կոշիկ, շամփուր-միսը խորովելու հարմարանք, եկվոր-օտար
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Երբ  հավաքվում էին մայրը անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրը, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։ Թումանյանի 
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Իմ հայրիկի անունը Համբարձում է։Հայրս մանկությունը անց է կացրել Օրգովում ։Մայրիկիս անունը Լիլիթ է։Մայրս մանկությունն էլ անցել է Բյուրականում։Ես ծնվել եմ 2010թ․ փետրվարի 9 և մանկությունը անց եմ կացրել համ Օրգովում համ էլ Երևանում։Սովորել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիրում և սովորելու եմ։
4. Բառարանի օգնությամբ գրիր ընդգծված բառերի հոմանիշները. երկուական հոմանիշ:

Հին-հնավետ-հնագույն, ազնիվ-վեհ-պարկեշտ, առատաձեռն-շռայլ-բազմաշնորհ, նշանավոր-հայտնի-անվանի, թաքուն-գաղտնի-ծածուկ, պակասավոր-թերի-անկատար:

Posted in Մաթեմատիկա և երևակայություն

Խնդիրներ

1.Օգտագործելով բոլոր թվանշանները գրիր ամենափոքր թիվը։

1023456789

2.Քանի՞ զրոյով է ավարտվում 1•2•3•4•…•37 արտադրյալը։

 3.Նկարիչը նկարում է կարմիր, կապույտ և դեղին ներկերով։ Իր սիրած գույնը նա ամենից հաճախ է օգտագործում։ Կապույտ գույնը նա օգտագործում է դեղինից հազվադեպ և կարմիրից հաճախ։ Ո՞րն է նկարչի ամենասիրած գույնը։

Դեղին

 3.Նկարիչը նկարում է կարմիր, կապույտ և դեղին ներկերով։ Իր սիրած գույնը նա ամենից հաճախ է օգտագործում։ Կապույտ գույնը նա օգտագործում է դեղինից հազվադեպ և կարմիրից հաճախ։ Ո՞րն է նկարչի ամենասիրած գույնը։

 3.Նկարիչը նկարում է կարմիր, կապույտ և դեղին ներկերով։ Իր սիրած գույնը նա ամենից հաճախ է օգտագործում։ Կապույտ գույնը նա օգտագործում է դեղինից հազվադեպ և կարմիրից հաճախ։ Ո՞րն է նկարչի ամենասիրած գույնը։

 4.A, B, C և D կետերը նշված են ուղիղ գծի վրա ինչ-որ հերթականությամբ: Հայտնի է, որ AB = 13, BC = 11, CD = 14 և DA = 12: Որքա՞ն է ծայրակետերի միջև եղած հեռավորությունը:

5.Պարախմբում կա 39 տղա և 23 աղջիկ: Ամեն շաբաթ խմբին միանում են 6 տղա և 8 աղջիկ: Մի քանի շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների թիվը հավասարվում է: Միասին քանի՞ աղջիկ և  տղա կլինեն պարախմբում այդ ժամանակ:

63

6.Նարեկը  հայրիկի հետ գնացել էր հրաձգարան։ Հայրիկը գնեց 5 մանրագնդակ։  Պայմանավորվածությունը հետևյալն էր՝ ամեն անգամ, երբ Նարեկը դիպչում էր  թիրախին, հայրիկը գնում էր ևս 2 մանրագնդակ։ Ընդհանուր առմամբ Նարեկը կրակեց 17 մանրագնդակ։ Քանի՞ անգամ էր Նարեկը դիպել թիրախին։ 

7.Գոռը կիրակի օրը սկսում է կարդալ 290 էջանոց գիրք: Ամեն օր նա կարդում է 4 էջ, բացառությամբ կիրակի օրերին, նա այդ օրերին կարդում է 25 էջ:  Առանց որևէ օր բաց թողելու քանի՞ օրում Գոռը կկարդա գիրքը։

8.Ո՞ր քառանիշ թվին պետք է գումարել 7 , որպեսզի ստացվի ամենափոքր հնգանիշ թիվը :

9993

9 .Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը հարյուր է: Գտի՞ր այդ թվերի գումարը :

10.  Թիվը 3-ի և 8-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը  9 է: Գտիր այդ մնացորդների արտադրյալը:  

Posted in Հանրահաշիվ

Իրական թվեր

Ցանկացած ռացիոնալ թիվ ներկայացվում է անվերջ պարբերական տասնորդական կոտորակների տեսքով՝

4=4,000…=4,(0) 5/4=1,25=1,25000…=1,25(0)

7/22=0,3181818…=0,3(18)

7,3777=7,37770000…=7,3777(0)

Սակայն, կան անվերջ տասնորդական կոտորակներ, որոնք պարբերական չեն:

Օրինակ

0,10110111… (յուրաքանչյուր 0-ից հետո 1-երի թիվը մեկով ավելանում է),

−17,1234567891011121314… (ստորակետից հետո գրված են բոլոր բնական թվերը):

Կան նաև երկրաչափությունից հայտնի անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակներ:

Եթե ցանկացած շրջանագծի երկարությունը բաժանել նրա տրամագծի վրա, ապա քանորդում ստացվում է իռացիոնալ թիվ: Այդ թիվը հանրահայտ π=3,1415926535897932… թիվն է (π-ն հունարեն այբուբենի տառ է, կարդացվում է «պի»):

Թիվը, որը կարելի է գրել անվերջ ոչ պարբերական կոտորակի տեսքով կոչվում է իռացիոնալ թիվ:

Իրական թվեր

Եթե ռացիոնալ թվերի բազմությանը ավելացնել իռացիոնալ թվերը, ապա միասին դրանք տալիս են իրական թվերի բազմությունը: Իրական թվերի բազմությունը նշանակում են R տառով:

Այսպիսով, կան երկու տեսակի իրական թվեր՝

  • ռացիոնալ թվեր,
  • իռացիոնալ թվեր:

Թվերը ներկայացնելով տասնորդական կոտորակների տեսքով, գալիս ենք հետևյալ եզրակացությանը: Իրական թվերը բաղկացած են տասնորդական կոտորակներից՝

  • վերջավոր և անվերջ պարբերական տասնորդական կոտորակներից (ռացիոնալ թվեր),
  • անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակներից (իռացիոնալ թվեր):

Առաջադրանքներ․

1)Սովորական կոտորակը վերածեք պարբերականի և նշեք նրա պարբերությունը․

ա)12/99=0,(12)

բ)23/99=0,(23)

գ)34/99=0,(34)

դ)45/99=(45)

2)Օգտվելով նախորդ առաջադրանքից՝ պարբերական կոտորակը գրառեք սովորական կոտորակի տեսքով․

ա)0,(1)=1/9

բ)0,(3)=3/9

գ)0,(5)=5/9

դ)0,(7)=7/9

ե)0,(25)=25=99

զ)0,(37)=37/99

է)0,(10)=10/99

ը)0,(05)=5/99

3)Տրված թիվը գրառեք պարբերական կոտորակի տեսքով, նշեք պարբերությունը․

ա)1/3=0,(3)

բ)2/9=0,(2)

գ)12/5=2,4(0)

դ)12=12,(0)

ե)24/30=0,(8)

զ)36/48=0,75(0)

է)4/7=0,(571428)

ը)45/63=0,(714285)

թ)1/6=0,1(6)

ժ)2/6=0,(3)

ի)3/6=0,5(0)

լ)4/6=0,(6)

խ)20/41=0,(48780)

ծ)15/37=0,(405405)

կ)5/21=(238095)

Posted in Պատմություն

Հունվարի 29-փետրվարի 4-ը

Առաջադրանք 1

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները

Նկարագրել , համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։

Համեմատել  Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։

Աղբյուրները ՝ Համաշխարհային պատմություն , էջ 102-106, համացանց

Թարգմանություն

Документальный фильм «Эпоха перемен. Отто фон Бисмарк»

“Железный канцлер” Бисмарк: Плодами революций пользуются проходимцы

15 Железных цитат — Отто Фон Бисмарка

Առաջադրանք 2

Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը

Ներկայացնել Օսմանյան կայսրությունում   18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, էջ 49-51,էջ 119-122/:

Ներկայացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, էջ 51-53, էջ 122-124/:

Տալ «արդիականություն», «սահմանադրություն» հասկացությունների բացատրությունը:

Համեմատել Թուրքիայի և Իրանի արդիականացման գործընթացը:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան,  էջ 119-124, համացանց:

Լրացուցիչ աշխատանք/ Պարտադիր նշել օգտագործված գրականությունը, չորս աղբյուրը պարտադիր/

«20-րդ դարի սկզբին Թուրքական իրականությունը»

1908 Թ. ԵՐԻՏԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ ԵՎ
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ
ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Ն. Մ.

ՀՅԴ-Երիտթուրքեր շփումներից. 1914, ԿարինՀՅԴ-Երիտթուրքեր շփումներից. 1914, Կարին

Թարգմանություն- Հեղափոխությունների պատմություն: Երիտթուրքեր

Հոդված- Թուրքիայի պատմության մութ էջերի լուսավորման փորձ անողները անկե՞ղծ են արդյոք

«Պարսկական հեղափոխությունը և հայերը»

Հրաչիկ Սիմոնյան«1905-1912 թթ. պարսկական հեղափոխությունը և հայերը»

Posted in Քիմիա

Հունվարի 29, փետրվարի 2

Նոր թեմա- Նյութի գազային վիճակը։ Ավոգադրոյի օրենքը։

ՀԱՐՑԵՐ, ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ

  1. Ո՞ր նյութերին է վերաբերում Ավոգադրոյի օրենքը և ինչո՞ւ:
  2. Ի՞նչ գազային նյութեր գիտեք, թվարկեք 5 նյութ, որոնք սովորական պայմաններում գտնվում են գազային վիճակում:
  3. Ինչո՞ւ ճնշման չափավոր փոփոխությունը հեղուկ և պինդ նյութերի ծավալների վրա գրեթե չի ազդում, մինչդեռ գազային նյութի ծավալը փոփոխվում է՝ ճնշման փոփոխությանը համապատասխան:
  4. Ինչպե՞ս կփոխվի շարժվող մխոցի տակ գտնվող գազի ծավալը ջերմաստիճանն իջեցնելիս:

Խմբային աշխատանք

Հաշվե՛ք ձեր դասասենյակի օդի ծավալն ու զանգվածը՝ ընդունելով M(օդ)= 29գ / մոլ

p(օդ) =1, 29գ / լ : Հաշվե՛ք նաև, թե քանի լիտր թթվածին և թթվածնի քանի մոլեկուլ է բաժին ընկնում յուրաքանչյուր աշակերտին:

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

  1. Տրված նախադասության հիման վրա հորինի՛ր երկու պատմություն, որոնցից մեկում միտքն ողղակի հասկացվի, մյուսում `փոխաբերաբար:

Լեզուն չլիներ` ագռավներն աչքերը կհանեին:

 2. Ըստ տրված հետևության` տեսած, լսած կամ կարդացած մի պատմություն պատմի՛ր:

Ամեն ինչ իր ժամանակին է գեղեցիկ:

2. Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպես արա`, որ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ:

ա) Ինչպիսի՞ երեխաներ են:

բ) Ինչո՞վ եք իրար նման:

գ) Ինչո՞վ եք տարբերվում:

դ) Ի՞նչն է ձեզ կապում

Կարդա՜ և մտահապի՜ր։ Որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ

Որոշիչ

Որոշիչ ը գոյականական անդամի այն լրացումն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշ։

Օրինակ՝  Լուսավոր  երազների գրկում ճախրում էին  սիրահարված  պատանու հոգու թևերը։

Որոշիչը պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն հարցերին։ Որոշիչն արտահայտվում է հետևյալ ձևերով

1. գոյականով․

ուղղական հոլովով․

Օրինակ՝  Բժիշկ  Սարգսյանն ավարտեց վիրահատությունը։

սեռական հոլովով․

Օրինակ՝ Արամի  ձեռքի  ժամացույցը մեխանիկական է։

2. ածականով

Օրինակ՝ Աղջկա  հրե  աչքերը խելքահան էին արել տղային։

3. դերանունով

Օրինակ՝  Այս  հոդվածը շատերին կստիպի խոսել։

4. հարակատար և ենթակայական դերբայներով․

Օրինակ՝  Կարդացած  գրքերը դրել էր արկղում։

Ինձ  ժպտացող  աղջիկը դեռ դպրոցում է սովորում։

5. թվականով․

Օրինակ՝ Հինգ  աշակերտ մտավ դասարան։

6. մակբայով․

Օրինակ՝  Արագ  քայլքը կարող է վնասակար լինել։

Հատկացուցիչ

Հատկացուցիչը պատասխանում է  ու՞մ, ինչի՞, ինչերի՞  հարցերին։

Այն արտահայտվում է՝

գոյականով —  Արևը չորացնում է գետի խոնավությունը:  (Ակսել Բակունց)

դերանունով-  Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են…  (Ավ. Իսահակյան)

գոյականաբար գործածված այլ բառերով (ածական, թվական, դերանուններ, որոշ դերբայներ։

Բացահայտիչ

Բացահայտիչ ունեցող գերադաս անդամը կոչվում է  բացահայտյալ ։ Բացահայտյալի ու բացահայտչի միջև եղած արտասանական դադարը բավականին ակնհայտ է և գրավոր խոսքում արտահայտվում է կետադրական նշանով (սովորաբար՝ բութով)։

  • Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ և մասնավորող-պարագայական բացահայտիչ։
  • Բուն բացահայտիչը բացահայտյալի ցույց տված առարկան կամ անձն անվանում է այլ բառով կամ բառակապակցությամբ` ավելի հստակեցնելով, պարզաբանելով բացահայտյալի էությունը, ավելի ընդարձակ տեղեկություն տալով նրա մասին։ Օրինակ`

    Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։  

    Բուն բացահայտիչը բացահայտյալից տրոհվում է բութով, նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (ստորակետ չի դրվում, երբ բացահայտիչը դրված է սեռական հոլովով կամ բացահայտչին անմիջապես հաջորդում է կապ։
  • Մասնական բացահայտիչն իր գերադաս անդամին բացահայտում է միայն մասնակիորեն, ու նրա հետ կապակցվում է  որպես ,  իբրև  կապերի միջոցով։ Բացահայտյալից անջատվում է բութով։

    Արամը՝ որպես մեր դասարանի լավագույն սովորող, պարգևատրվեց:
  • Մասնավորող-պարագայական բացահայտիչը հստակեցնում, որոշակիացնում է գործողության կատարման տեղը կամ ժամանակը։ Մասնավորող բացահայտիչը նույնպես տրոհվում է բութով ու ստորակետով։

    Անտառի դիմաց՝ կանաչ բացատում, արածում էր եղնիկը:
    Առավոտյան՝ ժամը իննին, եկեղեցու զանգերը հնչեցին:
  1. Ձեր դասարանի մասին պատմի՛ր և պատմությունդ վերնագրի՛ր: Այնպե՛ս արա, որ տրված հարցերի պատասխաններն էլ լինեն պատմությանդ մեջ: Առանձին մարդկանց մասին գրելուց մի՛ խուսափիր:

ա) Ձեր դասարանն ինչպիսի՞ն է:

բ) Ձեր դասերն ինչպե՞ս են անցնում:

գ) Դասամիջոցնե՞րն ինչպես են անցնում:

դ) Դասերից հետո(դպրոցից դուրս) ինչպե՞ս եք ընկերություն անում:

2. Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:

Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:

Posted in Հանրահաշիվ

Կրկնություն

1)Պարզեցրեք արտահայտությունը․

1)2/3x   2)b-a/ab  3)b²a/a³b³+a²b/a³b³   4)1/y

2)Կրճատեք կոտորակները․

3b^3/5a

2x/3y

5/mn

3)Պարզեցրեք արտահայտությունը․

5/2

1

4)Ապացուցեք նույնությունը․

60+y+15y+4+y^2=y^2+16y+64/(y+8)2=(y+8)2/(y+8)2=1

Posted in Պատմություն

Կրկնություն

1.Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:

Հայկական կուսակցությունները 1885 թվական

Վիեննայի վեհաժողովը 1814-1815

Բեռլինի կոնգրես 1878 թվական։

1804-Նապոլեոնը դարձավ բոլոր ֆրանսիացիների կայսր

1804-1813 ռուս-պարսկական պատերազմ Գյուլիստանի պայմանագիր

1826-1828 ռուս-թուրքական պատերազմ Թուրքմենչայի պայմանագիր

1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները

1877-1878 ռուս-թուրքական պատերազմ Սան Ստեֆանոյի պայմանագիր

1806-1812 ռուս-թուրքական պատերազմ Բուխարեստի պայմանագիր

1828-1829 ռուս-թուրքական պատերազմ Ադրիանապոլսի պայմանագիր

2. Ներկայացնել,հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի, կարևոր գործողությունները:

Ջ․Գարիբալդի գործողությունները Ավստրիայի դեմ շատ կարևոր էր,քանի որ հենց այդ գործողությունների շնորհիվ միավորվեց Իտալիան։

1812թ-Նապոլեոն 1-ի արշավանքը Ռուսաստան,քանի որ հենց այդտեղից սկսեց Ֆրանիսայի անկումը։

Անդրանիկ Օզանյանի գործողությունները օսմանյան կայսրության դեմ շատ կարևոր էր հայ ազգի համար,քանի որ այդ գործողությունները ուժ հաղորդեց հայ ժողովրդին։

1876-1909թթ-Աբդուլ Համիդ 2-ը օսմանյան սուլթան,քանի որ շատ նշանակալի էր օսմանյան կայսրության համար։

Օ․ Բիսմարկի օգնությունները Գերմանիային 1860-1871 թթ,քանի որ հենց այդ թվականների գործողություններից վերամիավորվեց Գերմանիան։

3. Փաստերով հիմնավորել 5 ամենանշանակալից իրադարձությունները:

Ադրիանապոլսի պայմանագիրը շատ նշանակալի է մեզ համար,քանի որ Հայերը այս պայմանագրի շնորհիվ դարձան հայահավաք։

Հայկական կուսակցությունները 1885թ ստեղծումը շատ կարևոր էր մեզ համար,քանի որ ժողովրդին ներշնջեց ուժ պայքարելու իրենց ազատության համար։

1804-Նապոլեոնի կայսր դառնալը շատ կարևոր էր ֆրանսիացիների համար,քանի որ Ֆրանսիան սկսեց բարգավաճել և սկսեց դասվել հզոր երկրների շարքին։

Հայ հայդուկային շարժման ստեղծումը շատ կարևոր էր մեզ համար,քանի որ ժողովրդին ներշնջեց ուժ պայքարելու իրենց ազատության համար։

Սան-Ստեֆանոյի պայմանագիրը շատ նշանակալից իրադարձություն է,քանի որ այս պայմանագրում Հայաստան բառը հնչեցվում աշխարհում։

4. Ներկայացնել  5 ամենակարևոր հայտնագործությունները:

Հեռախոսի ստեղծումը Ալեքսանդր Գրահամ Բելի կողմից 1876 թ։

1751-1776թ Աշխարհում առաջին հանրագիտարանի հրատարակումը Դ․Դիդրոյի խմբագրությամբ։

1807թ Շոգենավի ստեղծումը

1784թ Շոգեմեքենայի ստեղծումը Ջեյմս Ուատտի կողմից։

1768թ Առաջին շոգեշարժիչի ստեղծումը Ջ․Ուատտի կողմից։