Posted in Մայրենի, Ընթերձարան, Իմ գրադարանը, Uncategorized

Նամակ Ձենով Օհանին

Բարև՛, սիրելի՛ Ձենով Օհան։ Նախ ես շնորհակալություն եմ հայտնում, որ պահեցիր ու մեծացրեցիր Դավթին։ Ես ունեմ մի շատ կարևոր հարց՝ ուղղված է ձեզ, դուք ինչո՞ւ Դավթին չեք ասել, որ իր հայրը որսի սար է ունեցել: Ձենո՛վ Օհան, ինչո՞ւ քո կինը չէր ուզում պահել ու մեծացնել Դավթին: Ես այս հարցերի բոլոր պատասխանները ուզում եմ իմանալ: Ցտեսություն, մինչ հանդիպում…

Posted in Մայրենի, Իմ գրադարանը, Uncategorized

Եղնիկը

Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և          հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

փախչում,երբ, պատշգամբ, ակնթարթ։

  1. Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հոմանիշները:

ա/զուլալ  —  պարզ։
բ/լուռ  —  անձայն։
գ/ակնդետ  —  անհամբեր։
դ/ընտանի  —  տնական։

 

  1. Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրա դիմաց:

ա/ լույս աշխարհ գալ  —  ծնվել, հայտնվել
բ/խելքը գլխին  —  դատող, բանիմաց, խելացի
գ/Կողը հաստ  —  համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել  —  մեկին պաժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

 

  1. Տեքսից դուրս գրի՛ր չորս բարդ բառ:
  • խորասույզ,
  • ուշագրավ,
  • լիակուրծք,
  • հողմածեծ:

5.Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով:

ա/զակազ-պատվիրել
բ/մալինա -ազնվամորի
գ/կենգուրու -այգեվազ
դ/ստարտ-մեկնարկ

  1. Տեքստից դուրս գրի՛ր եզակի թվով գործածված չորս բառ:
  • որսորդ,
  • եղնիկ,
  • երեխա

7.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական, թվական
դ/ազատ –ածական

8.Տեքստից դուրս գրի՛ր մեկական հարցական և բացականչական նախադասություն
Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Խե՜ղճ եղնիկ։

Posted in Մայրենի, Իմ գրադարանը, Uncategorized

Ուսումնական ընթերցանություն

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
  • Ես կարդացել եմ ժողովրդական հեքիաթների մի գիրք, որ կոչվում է «100 դասական հեքիաթներ»։
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
  • Գրքում շատ հերոսների կան ՝ պապիկ, արքայադուստր, գորտ ևբայլն։
  • Ի՞նչ սովորեցիք այս գրքից:
  • Ինձ սովորեցրեց, որ մարդը պետք է լինել բարի, աշխատասեր, խելացի և մեծամի չլինել։
  • Գիրքը ձեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնեք այս գիրքը, որ ձեր ընկերներն էլ ցանկանան այն կարդալ։
  • Այս գիրքը շատ հետաքրքիր է, որովհեև գրքում կար ավելին քան հարյուր դասական հեքիաթներ։ Գիրքը շատ սովորեցնող, հետաքրքիր է։