Posted in Մայրենի, Uncategorized

Արան թագավորն ու Անմահական այգին

Գրել հատվածի սցենարը

Արքայադուստր:Ես Արան թագաորի դուստրն եմ, ես ապրել Արան թագավորի ժամանակներում, երբ հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

Արան թագավորի կին:էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Արան թագավոր:Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

Posted in Մայրենի

Տիար Բլեյանի 2000-րդ գիրը և «Հազարան հավքի» հեքիաթը

Արան թագավորի անմահական այգին և  «Մխիթար Սեբաստացի» կրթական բաց պարտեզը Տիար Բլեյանի 2000 գրում։

Ծաղկաքաղ

Երևանում 20-րդ դարի 70-80-ականներին կառուցված բնակելի արվարձանների սահմանափակ տարածքում՝ թաղամասում, տեղավորել են մի քանի ուսումնական հաստատություններ՝ նախադպրոցական և հանրակրթական: Յուրաքանչյուր հաստատությանը (դպրոց, մանկապարտեզ), շենքից բացի, տրամադրվել է և որոշակի հողակտոր՝ հաստատության շրջակայքը կանաչ գոտի դարձնելու, հաստատության գործունեությունից բխող մարզամշակութային, խաղային գործունեության համար:

Ուսումնական հաստատությունները ցանկապատել են իրենց կցված տարածքները, «կղզիացել» ոչ միայն հարևան ուսումնական հաստատություններից, այլև բնակիչներից, բնակավայրից, թաղամասից՝ դառնալով անհաղորդ: Թաղամասի բնակիչն այդ տարածքներն իրենը չի համարում և որևէ պատասխանատվություն չի զգում դրանց նկատմամբ: Ինչպես նաև ուսումնական հաստատությունները իրենցը չեն համարում իրենց կցված տարածքից դուրս մնացած տարածքները, շրջակա միջավայրը: Արդյունքում հանրային տարածքները՝ բնակելի և ուսումնական, աղճատվում են, ոչ նպատակային օգտագործման են դառնում, անմշակ են մնում համայնքային հողակտորները, միջշենքային, միջթաղամասային անցումները դառնում են ոչ ներառական, ոչ մատչելի բոլորին: Հաստատությունների շենքերի պահպանությունը, հողամասերի խնամքի, ոռոգման, լուսավորության, անցումների խնդիրների մեկուսի լուծումը առաջացնում են նոր խնդիրներ՝ այդպես էլ առայժմ չհաղթահարված։

Ուսումնական հաստատությունների ցանկապատերը շատ տեղերում փակում են մարդկանց ճանապարհը՝ ստիպելով շրջանցել այդ տարածքը: ՀՀ կառավարության 08.02.2019թ. N 65 – Ա որոշմամբ հաստատված՝ կառավարության ծրագրում կարդում ենք. «Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների՝ նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ», մինչդեռ դպրոցները մնում են փակ, «համայնքի սոցիալ-մշակութային կյանքին» անհաղորդ:

Արան թագավորի այգու և կրթահամալիրի պարտեզի նմանությունը այն է, որ երկուսն էլ բաց են, ազատ:

Արան թագավորի այգին հեքիաթային մի դրախտ էր, իսկ մեր՝ կրթահամալիրի պարտեզը իրական է, որով ամեն օր անցնում ենք ու հիանում գեղեցիկ տեսարաններով:

Posted in English

English

Farmer Jones wanted to buy some things at a store. The storekeeper had a lot of bicycles in the store and he wanted to sell one to the farmer. “Look here, farmer Jones,” he said. “I can sell you a very good bicycle and you can ride around your farm on it every day.”

“Oh, no,” said the farmer. “I don’t want a bicycle.  I think a cow is more useful and the price is just the same.”

“But just think,” said the storekeeper, “you can’t ride round the town on a cow. That’s foolish”

“Oh, I don’t know which is more foolish,” answered the farmer with a smile, “to ride on a cow or to milk a bicycle.”

Կարդա տեքստը, դուրս գրիր անծանոթ բառերը և կատարիր առաջադրանքերը։

  1. Կապույտ գույնով նշված նախադասությունները գրիր ներկա և  ապառնի ժամանակաձևերով։

Farmer Jones wanted to buy some things at a store.

Fermer Jones wants to buy some things at a store.

Farmer Jones will want to buy some things at a store.

The storekeeper had a lot of bicycles in the store and he wanted to sell one to the farmer.

The storekeeper has a lot of bicycles in the store and wants to sell one to the farmer.

The storekeeper will have a lot of bicycles in the store and he will want to sell one to the farmer.

  1. Գրիր կարմիր գույնով նշված բառերի անցյալը։

Sell-sold

Ride-rode

Think-thought

Know-knew

Smile-smiled

  1. Դուրս գրիր գոյականները և բայերը:

Nouns-store, things, storekeeper, bicycles, farmer, farm, day, cow, price, town, smile.

Verbs-want, buy, have, sell, look, say, ride, think, answer, to milk.

Posted in Հայրենագիտություն

Արագածոտնի մարզի տեսարժան վայրեր

Ծիրանավոր եկեղեցի

Image result for ծիրանավոր եկեղեցի
Ծիրանավոր եկեղեցին գտնվում է Աշտարակ քաղաքում։ Ծիրանավոր եկեղեցին Աշտարակի հնագույն հուշարձանն է։ Այն կառուցվել է 5-6 դարերում Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի կողմից։ Ծիրանավոր եկեղեցին պահպանվել է առանց ծածկի և հարավային պատի։

Կարմրավոր եկեղեցի

Karmravor Church Ashtarak.JPG
Կարմրավոր եկեղեցին 7-րդ դարում կառուցված եկեղեցի է, որը գտնվում է Աշտարակ քաղաքում, կառուցել են Գրիգոր և Մանաս քահանաները: Կարմրավորը Հայաստանում միակ եկեղեցին է, որի կարմիր կղմինդրե տանիքը մինչ օրս պահպանվել է։

Posted in Հայրենագիտություն

Արագածոտնի մարզ

Մարզկենտրոնը`   Աշտարակ
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Աշտարակի շրջան, Ապարանի շրջան, Արագածի շրջան, Թալինի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   112 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   118 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2,753 կմ²
Բնակչությունը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   168,100
Բնակչության խտությունը`   61.1/կմ²Մարզի ընդհանուր նկարագիրըԱրագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից: Մարզի աշխարհագրական դիրքի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գտնվում է մայրաքաղաք Երևանի և ՀՀ ամենաբարձր լեռնագագաթի`   Արագածի միջև: Կիսաօղակաձև գոտևորելով Արագած լեռնազանգվածը, մարզի տարածքը արևմուտքում ձգվում է մինչև Թուրքիայի հետ պետական սահմանը:Բնական պայմանները և հարստություններըԱրագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են բոլոր վերընթաց լանդշաֆտային գոտիները: Շատ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Մարզի հիմնական ջրային զարկերակը Քասաղ գետն է`   Գեղարոտ և Ամբերդ գլխավոր վտակներով: Քասաղի վրա կառուցվել է Ապարանի ջրամբարը: Հայտնի է Մաստարայի սելավային գետակը, որը հաճախ մեծ վնաս է հասցնում ցանքատարածություններին:Մակերևույթի բարձրությունների մեծ տատանումների շնորհիվ կլիման բազմազան է: Եթե ցածրադիր հատվածում ամառը տևում է 5 ամիս (մայիս – սեպտեմբեր), ապա Արագածի մերձգագաթային հատվածում տարվա մեծ մասը ձմեռ է. այնտեղ նույնիսկ ամռան ամիսներին կարելի է հանդիպել ձնաբծերի:Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը: Բարձրալեռնային մասերում, լեռնամարգագետնային հողերի վրա տարածվում են մերձալպյան և ալպյան մարգագետիններ, որոնք հաճախ ընդմիջվում են քարակարկառներով ու լերկ ժայռերով: Որոշ վայրերում հանդիպում են կաղնու ոչ ընդարձակ անտառակներ:ԲնակչությունըԱրագածոտնի մարզի տարածքը Հայաստանի ամենավաղ բնակեցված շրջաններից է: Դրա վկայությունն են տարբեր վայրերում հայտնաբերված քարի ու բրոնզի դարերի նյութական մշակույթի հուշարձանները: Բնակչությունը ավանդաբար կենտրոնացված է եղել Քասաղ գետի և նրա վտակների միջին ավազաններում:Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը`   հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:Արագածոտնի մարզի քաղաքներըՄարզի ամենամեծ քաղաքը մարզկենտրոն է`   Աշտարակը: Աշտարակը Հայաստանի գեղատեսիլ բնական վայրերից է: Տարածվում է Արագած լեռան հարավային ստորոտներին, Քասաղ գետի կանիոնի երկու ափերին, ծովի մակարդակից ավելի քան 1100մ բարձրության վրա:Քաղաքն ունի բարենպաստ աշխարհագրական դիրք. գտնվում է Երևանից ընդամենը 20կմ հեռավորության վրա, Երևան-Գյումրի և Երևան-Սպիտակ-Վանաձոր ավտոխճուղիների խաչմերուկում: Քաղաքի սահմաններում այդ խճուղիները Քասաղ գետը հատում են 3 կամուրջներով: Դրանցից հնագույնը կառուցվել է 17-րդ դարում, մյուս երկուսը`   մեր օրերում:Աշտարակը 1960-ական թվականներից սկսած զարգացել է որպես Երևանի արբանյակ քաղաք:Արագածոտնի մարզում Աշտարակից բացի կա ևս 2 քաղաղաք`   Թալինը և Ապարանը:Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը:

Posted in Բնագիտություն

Սառցադաշտեր

Սառցադաշտերի առաջացումը: Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանր 00-ից ցածր է, տեղումներր թափվում են հիմնականում ձյան տեսքով:

Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում ե տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունր ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածր կոչվում է սառցադաշտ:

Սառցադաշտերն զբաղեցնում են ցամաքի մակերևույթի ավելի քան 1/10 մասր և համարվում են երկրագնդի քաղցրահամ ջրի հիմնական շտեմարանր:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկութային և լեռ- նահովտային:

Ծածկութային կամ մայրցամաքային սառցադաշտերր տարածված են բևեռային ե մերձբևեռային շրջաններում՝ Անտարկտիդայում, Գրենլանդիայում, ինչպես նաև՝ դրանց հարող կղզիներում:

Դրանց հաստությունր կարող է հասնել մի քանի կիլոմետրի: Օրինակ՝ Անտարկտիդայում այն հասնում է մինչե 3-4 կմ:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում-իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

Այսբերգներր շատ վտանգավոր են նավարկության համար, որովհետև դրանց ծավալի մեծ մասր՝ 3/4-ր, րնկղմված է ջրի մեջ, ուստի հեռվից դիտե­լիս շատ փոքր են երևում: Հայտնի «Տիտանիկ» նավի խորտակումր 1912 թ. պայմանավորված էր հսկա այսբերգի հետ բախմամբ:

Լեռնահովտային սառցադաշտերր տարածված են բարձրալեռնային հովիտներում: Սրանք հանդիպում են աշխարհագրական բոլոր լայնություններում, որտեղ կան բարձր լեռներ: Նույնիսկ ամենատաք մայր­ցամաքի՝ Աֆրիկայի ամենաբարձր գագաթ Կիլիմանջարոյի (5895 մ) վրա կա սառցադաշտ:

Սառցադաշտր ձյան կուտակումից աստիճանաբար րնդարձակվում- մեծանում է, այսինքն՝ կատարում է դանդաղ շարժում:

Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակր՝ գետի նմանվող սառույցր, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտր շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Սառցադաշտային լեզվակը հովտով շարժվում է ցած և այնտեղ հալ­վում, կուտակում վերևից քայքայված, բերված կոշտ նյութերը՝ առաջաց­նելով թմբեր, որոնք կոչվում են մորեններ: Նման թմբաշարեր շատ կան Եվրոպայի հյուսիսային մասում:

Հայաստանի Հանրապետության տարածքում սառցադաշտեր չկան: Սակայն անցյալում եղել է սառցապատում, որի հետքերը պահպանվել են Արագածի, Գեղամա լեռների բարձրադիր մասերում:

Հարցեր ե առաջադրանքներ

1.Ի՞նչ է սառցադաշտը: Ինչպե՞ս է առաջանում:

Երկրագնդի որոշ տեղամասերում, որ­տեղ գրեթե ամբողջ տարին օդի ջերմաստիճանը 00-ից ցածր է, տեղումները թափվում են հիմնականում ձյան տեսքով: Քանի որ կլոր տարին ցուրտ է, ուստի տեղացած ձյունն ամռանն ամ­բողջովին չի հալվում և տարեցտարի կուտակվում-ավելանում է: Կուտակ­ված ձյունր ծանրության տակ աստիճանաբար սեղմվում է, խտանում և վե­րածվում սառցի: Ձյան բազմամյա բնական կուտակումից առաջացած սառցի հսկայական զանգվածր կոչվում է սառցադաշտ:

2. Որո՞նք են սառցադաշտերի երկու հիմնական տիպերը:

Առանձնացնում են սառցադաշտերի երկու տիպ՝ ծածկութային և լեռ- նահովտային:

3.Ի՞նչ է այսբերգը: Ինչպե՞ս է առաջանում:

Սառցադաշտերից դեպի օվկիանոս են սահում-իջնում առանձին սառ­ցե զանգվածներ, որոնք ցամաքի ափամերձ մասերում օվկիանոսի հսկա ալիքների շնորհիվ պոկվում են և լողում օվկիանոսի ջրերում: Այդ լողացող հսկա սառցասարերն անվանում են այսբերգներ:

4.Ի՞նչ աշխատանք է կատարում սառցադաշտը:

Լեռնալանջի թեքությամբ սառցադաշտային լեզվակր՝ գետի նմանվող սառույցր, դանդաղ շարժվում է. կարծես սահում է: Սառցադաշտր շարժվե­լիս կատարում է քայքայիչ աշխատանք:

Posted in Բնագիտություն

Ջրի շրջապտույտը և դրա նշանակությունը բնության մեջ

  1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա: գոլորշիանալով և տեղումներով
  2. Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք:փոքր կամ տեղական և մեծ կամ համաշխարհային շրջապտույտներ
  3. Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները:
     Եթե այս գործրնթացր տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ:
    Իսկ եթե թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս ապա այդպիսի շրջապտույտր կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:
  4. Ո՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ:
    Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա:
Posted in Ռուսերեն

Русский

Написать множественное число

Написать множественное число

один берег —берега
один выстрел —выстрелы
один мальчик —мальчики
одна сестра —сёстры
одна булка —бутылки
одно лицо —лица
одна минута —минута
одна акула —акулы
одна конфета —конфеты
одно письмо —письма
одно место —места
одна лодка —лодки

3. Вставьте вместо точек нужное слово два или две:

На нашей улице есть два магазина и две аптеки. Лена купила две  ручки, две тетради и два карандаша. На столе две книги, два  альбома и два пенала. Мама положила в вазу две груши, два апельсина, два банана и два  граната. У Миши  две брата и две  сестры.

4. Вставьте вместо точек нужное слово один, одно или одна, два, две:

В саду у старушки рос один цветок. Женя оторвала один  лепесток. У Жени было одно  желание. На столе лежали   два карандаша   и одна  книга. В комнате было одно окно.

Posted in Բնագիտություն

Ստորերկրյա ջրեր. Աղբյուրեր, Ատեզյան ջրեր

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։
    Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
  2. Որո՞նք են ջրաթափանց ե ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։
    Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
    Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
    Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:
    Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
    Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:
    Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:
  5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:
    Միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան:
  6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:
    Ստորերկրյա ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
Posted in Բնագիտություն

Ճահիճներ. Առաջացումը, դերը մարդու կյանքում

  1. Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
    Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
  2. Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
    Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ:
  3. Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
    Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
  4. Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:
    Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:
    Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը: