Posted in Մայրենի

Տիար Բլեյանի 2000-րդ գիրը և «Հազարան հավքի» հեքիաթը

Արան թագավորի անմահական այգին և  «Մխիթար Սեբաստացի» կրթական բաց պարտեզը Տիար Բլեյանի 2000 գրում։

Ծաղկաքաղ

Երևանում 20-րդ դարի 70-80-ականներին կառուցված բնակելի արվարձանների սահմանափակ տարածքում՝ թաղամասում, տեղավորել են մի քանի ուսումնական հաստատություններ՝ նախադպրոցական և հանրակրթական: Յուրաքանչյուր հաստատությանը (դպրոց, մանկապարտեզ), շենքից բացի, տրամադրվել է և որոշակի հողակտոր՝ հաստատության շրջակայքը կանաչ գոտի դարձնելու, հաստատության գործունեությունից բխող մարզամշակութային, խաղային գործունեության համար:

Ուսումնական հաստատությունները ցանկապատել են իրենց կցված տարածքները, «կղզիացել» ոչ միայն հարևան ուսումնական հաստատություններից, այլև բնակիչներից, բնակավայրից, թաղամասից՝ դառնալով անհաղորդ: Թաղամասի բնակիչն այդ տարածքներն իրենը չի համարում և որևէ պատասխանատվություն չի զգում դրանց նկատմամբ: Ինչպես նաև ուսումնական հաստատությունները իրենցը չեն համարում իրենց կցված տարածքից դուրս մնացած տարածքները, շրջակա միջավայրը: Արդյունքում հանրային տարածքները՝ բնակելի և ուսումնական, աղճատվում են, ոչ նպատակային օգտագործման են դառնում, անմշակ են մնում համայնքային հողակտորները, միջշենքային, միջթաղամասային անցումները դառնում են ոչ ներառական, ոչ մատչելի բոլորին: Հաստատությունների շենքերի պահպանությունը, հողամասերի խնամքի, ոռոգման, լուսավորության, անցումների խնդիրների մեկուսի լուծումը առաջացնում են նոր խնդիրներ՝ այդպես էլ առայժմ չհաղթահարված։

Ուսումնական հաստատությունների ցանկապատերը շատ տեղերում փակում են մարդկանց ճանապարհը՝ ստիպելով շրջանցել այդ տարածքը: ՀՀ կառավարության 08.02.2019թ. N 65 – Ա որոշմամբ հաստատված՝ կառավարության ծրագրում կարդում ենք. «Դպրոցները պետք է վերածվեն զարգացման կենտրոնների՝ նպաստելով համայնքի սոցիալ-մշակութային կյանքի վերածննդին՝ դառնալով համայնքի համար բաց, ազատ ստեղծագործական կենտրոններ», մինչդեռ դպրոցները մնում են փակ, «համայնքի սոցիալ-մշակութային կյանքին» անհաղորդ:

Արան թագավորի այգու և կրթահամալիրի պարտեզի նմանությունը այն է, որ երկուսն էլ բաց են, ազատ:

Արան թագավորի այգին հեքիաթային մի դրախտ էր, իսկ մեր՝ կրթահամալիրի պարտեզը իրական է, որով ամեն օր անցնում ենք ու հիանում գեղեցիկ տեսարաններով:

Leave a comment