Posted in Մայրենի, Uncategorized

«Առանց վանդակի կամ անցակապատ պարտեզի շները»

Բարև ձեզ, ես այսօր կպատմեմ մեր դպրոցի շների մասին, որոնք ապրում են ազատ վայրերում, ոչ թե ցանկապատի ներսում։ Մենք մեր դպրոցի շներին շատ ենք կերակրում, խաղում նրանց հետ և վազվզում։ Դպրոցի շները չեն կծում։ Դպրոցից շատ երեխաներ կան, որ վախենում են շներից և մենք նրանց օգնում ենք։ Շները զգում են, երբ վախենում ենք և հարձակվում են, իսկ երբ վազում ենք նրանք կարծում են, որ մենք խաղում ենք նրանց հետ և նրանք վազում են մեր հետևից։ Շներին մենք չենք բանտարկում վանդակի մեջ, պահում ենք դրսում։ Եթե մենք բանտարկենք նրանց և հետո բաց թողնենք շները կկատաղեն և շատ վտանգավոր կդառնան։

Posted in Մայրենի, Uncategorized

ՁՄԵՌՆԱՄՈՒՏ

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բանաստեղծությունից առանձրացրու
    պարզ բառերը-ամպ, սար, ձմեռ, բաց, մայթ, տաք, ոտք, տակ։
    ածանցավոր բառերը-Արագած, լռել, դաշտերից, սարերից, ծառերից։
  2. Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը:
    Սուրում, բերել, թափվել։
  3. Դուրս գրիր այն բառերը, որոնցով բնութագրվում է ձյունը, ավելացրու այդ բառերի շարքը:
    Ձյուն-հողմեր, բեկոր, թաց,
  4. Բանաստեղծությունը սովորիր անգիր:
Posted in Մայրենի, Uncategorized

Ի՞նչ է ցանկապատը

-Գտեք տարբերություններ հետևյալ բառերում
1. ցանկապատի ու ճաղավանդակի

Ցանկապատն ու ճաղավանդակն իրարից տարբերվում են արտաքին տեսքով:
2.սահմանի ու փշալարի

Փշալարը փշերով լար է, իսկ սահմանը կարող է լինել առանց փշալարի:
3.պարիսպի ու բերդի

Պարիսպը ցանկապատ է քարից, իսկ բերդը՝ շրջանաձև պարիսպ:

Posted in Մայրենի, Uncategorized

«Բնակավայրն առանց ճաղերի»

1. Բացատրական բառարնից դուրս գրել հետևյալ բառերի բացատրությունը
Ցանկապատ-պարիսպ
ճաղավանդակ-Մետաղյա բարակ ու կլոր ձողիկ
Ճաղեր-Մետաղյա բարակ ու կլոր ձողիկ
սահման-Իրար կից հարևան շրջան
սահմանապահ-Սահմանազորի զինվորական՝ զորական
փշալար-Վրան փշեր ամրացված մետաղալար
պարիսպ-Ամրոցների՝ քաղաքների ևն շուրջը կառուցված պաշտպանական ամուր և հաստ պատ

բերդ-Մշտական՝ շուրջանակի պաշտպանության համար կառուցված ամրություն, ամրոց

Posted in Մայրենի, Պատումներ, Uncategorized

ՆԱԴԵՐ ԷԲՐԱՀԻՄԻ «Փոքրիկ սիրտս ո՞ւմ նվիրեմ»

Ես մի փոքրիկ սիրտ ունեմ: Շատ փոքրիկ, շա՜տ-շա՜տ փոքրիկ:
— Մարդու սիրտը չպետք է դատարկ մնա, – ասում է տատիկը, – եթե դատարկ մնա, դատարկ ծաղկամանի նման տգեղ կլինի և մարդուն ցավ կպատճառի:

Ահա, հենց այդ պատճառով էլ երկար ժամանակ է՝ մտածում եմ՝ այս փոքրիկ սիրտը ո՞ւմ նվիրեմ: Այսինքն՝ ո՞ւմ պետք է սրտիս մեջ տեղավորեմ, որ բոլորից լավը լինի: Ճիշտն ասած՝ ախր, չգիտեմ՝ ինչպես ասեմ…Սիրտս ուզում է՝ այս ամբողջ-ամբողջ, փոքրիկ-փոքրիկ սիրտս՝ մի փոքրիկ, սիրուն տնակի պես, մի այնպիսի մեկին նվիրեմ, որին շա՜տ-շա՜տ եմ սիրում…կամ…չգիտեմ…մեկին, որ շատ լավն է: Մեկին, որ իսկապես արժանի է իմ շատ փոքրիկ եւ մաքուր սրտի մեջ տնակ ունենալու: Ճիշտ եմ ասում, չէ՞։
— Սիրտը հյուրանոց չէ, որ մարդիկ գան, մի երկու-երեք ժամ կամ մի երկու-երեք օր այնտեղ մնան ու հետո գնան, – ասում է հայրիկը, – սիրտը ճնճղուկի բույն չէ, որ գարնանը շինվի, իսկ աշնանը քամին այն իր հետ քշի ու տանի…
ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ է սիրտը, բայց գիտեմ, որ տեղ է շա՜տ-շա՜տ լավ մարդկանց եւ մշտապես…
Դե…Երկար մտածելուց հետո վճռեցի՝ սիրտս նվիրեմ մայրիկիս, ամբողջ սիրտս, ամբողջը նվիրեմ մայրիկիս եւ կատարեցի այդ բանը…
Բայց, ո՜վ զարմանք, երբ նայեցի սրտիս, չնայած մայրիկս հանգիստ տեղավորվել էր նրա մեջ եւ իրեն էլ շատ լավ էր զգում, այդուհանդերձ նկատեցի, որ կեսը դեռեւս դատարկ էր մնացել…
Դե, իհարկե, հենց սկզբից ես պիտի գլխի ընկնեի ու սիրտս երկուսին նվիրեի՝ հայրիկիս ու մայրիկիս: Այդպես էլ վարվեցի:
Հետո, հետո գիտե՞ք՝ ի՞նչ եղավ: Այո, իհարկե, նայեցի ու տեսա՝ սրտիս մի մասում դեռեւս դատարկ տեղ է մնացել…

«Սրտումս տեղ կա»
Անմիջապես վճռեցի սրտիս դատարկ մնացած անկյունը նվիրել մի քանի հոգու: Մի քանի հոգու, ում շատ եմ սիրում:
Մեծ եղբորս, փոքրիկ քրոջս, պապիկին, տատիկին, իմ բարի քեռուն եւ ուրախ բնավորությամբ հորեղբորս էլ տեղավորեցի սրտիս մեջ:
Մտածեցի՝ հիմա արդեն սրտիս մեջ կարգին խճողում է…այսքան մարդ մի՞թե հնարավոր է այսքան փոքրիկ սրտում տեղավորել:
Բայց երբ նայեցի սրտիս, Աստված իմ, Աստված իմ, գիտե՞ք՝ ինչ տեսա:
Տեսա, որ այս բոլոր մարդիկ տեղավորվել են սրտիս ճիշտ կես մասի մեջ, ճիշտ կեսի, թեեւ հանգիստ նստել, ասում, խոսում ու ծիծաղում էին, եւ ոչ մեկը չէր բողոքում տեղի նեղվածքից:
Դե…հետո հերթը…Այո, ճիշտ է, սրտիս մնացածը, այսինքն՝ դատարկ մնացած կեսը ուրախությամբ ու գոհունակությամբ նվիրեցի այն բոլոր լավ մարդկանց, ովքեր ապրում են մեր թաղում, եւ բոլոր այն լավ բարեկամներին, որ ունեմ, եւ բոլոր ընկերներիս եւ բոլոր այն ուսուցիչներին, ովքեր սիրում են երեխաներին…
Եվ գիտե՞ք, թե ինչ եղավ…
Աստված իմ, այսքան փոքրիկ սիրտը ինչպե՞ս կարող է այսքա՛ն մեծ լինել:
Ճիշտն ասած, խոսքը մեր մեջ, հայրս մի հորեղբայր ունի: Հայրիկիս այս հորեղբայրը շա՜տ, շա՜տ, շա՜տ փող ունի: Ես երբ տեսա՝ բոլոր լավ մարդիկ տեղավորվում են սրտիս մեջ, աշխատեցի հայրիկիս այս հորեղբորն էլ տանեմ սրտիս մեջ եւ մի անկյուն էլ նրան հատկացնեմ…բայց…չտեղավորվեց…ինչ արեցի, չտեղավորվեց…շատ խղճացի…բայց ի՞նչ անեմ, չտեղավորվեց, էլի, իմ մեղքը հո չի, իր մեղքն է: Այսինքն՝ ճիշտն ասած, երբ ինքն էլ դժվարությամբ, մի կերպ տեղավորվում էր սրտիս մեջ, փողերի հսկա սնդուկը դուրս էր մնում, նա էլ հևիհև դուրս էր վազում սրտիցս, որպեսզի վերցնի իր սնդուկը…
Այո…կամաց–կամաց հասկանում էի, թե մի փոքրիկ-փոքրիկ սիրտ որքա՜ն կարող է մեծ լինել: Մի գիշեր, երբ հիշեցի այն մեծ պատերազմի ծանր օրերն ու գիշերները, միանգամից վեր թռա ու ճչացի. «Սրտիս մնացած մասը կնվիրեմ բոլոր նրանց, ովքեր կռվեցին եւ կեղտոտ թշնամուն մեր հողից, մեր երկրից ու մեր տնից դուրս վռնդեցին…»:

«Ամենամեծ սիրտը»
…Հիմա այլեւս իմ սիրտը նմանվել էր մի մեծ քաղաքի, դպրոց ուներ, հիվանդանոց ուներ, զորանոց ուներ, փողոց, թաղ, պողոտա ուներ եւ դարձյալ մի աշխարհի չափ դատարկ տեղ ուներ…
Ինքս ինձ ասացի. «Այլեւս բավական է ընտրություն անել, իմ սիրտը պատկանում է աշխարհի բոլոր-բոլոր լավ մարդկանց՝ աշխարհի այս ծայրից մինչեւ մյուս ծայրը…»:
Դուք ինքներդ տեսնում եք՝ հիմա միայն մի շա՜տ-շա՜տ փոքրիկ անկյուն է դատարկ մնացել սրտիս մեջ: Գիտեք՝ այդ տեղը ում համար եմ թողել, այո, ճիշտ է, բոլոր վատ մարդկանց, միայն՝ մի պայմանով, որ հրաժարվեն վատ լինելուց եւ վատ արարքներ կատարելուց. երեխաներին չնեղացնեն, ծովը չկեղտոտեն, կենդանիներին չսպանեն եւ ոչ մեկի նկատմամբ բռնություն չգործադրեն…
Վատ մարդիկ էլ, եթե լավանան, իրավունք ունեն, չէ՞, իմ սրտի մեջ մի փոքրիկ տնակ ունենալու. ..չէ՞։
Կարծում եմ՝ եթե վատ մարդիկ բարիանան ու գան, դարձյալ իմ սրտի մեջ մի փոքրիկ տեղ կմնա…գուցե անտառների համար, սարերի, ձկների, եղնիկների, փղերի…եւ շատ ուրիշ բաների համար…
Իսկապես, զարմանալի է, հայտնի չէ՝ սա սի՞րտ է, թե՞ ծով: Այսքան փոքրիկ սիրտն, ախր, ինչպե՞ս է, որ երբեք չի լցվում:
Դե լավ, դա ինձ չի վերաբերում:
Երբ մեծանամ, գուցե հասկանամ, թե ինչու է այդպես, սակայն հիմա, մինչեւ այն պահը, երբ դեռ սրտիս մեջ տեղ կա, պետք է այդ տեղը նվիրեմ լավ ու բարի մարդկանց։
Սիրտը հենց դրա համար է, ճիշտ չէ՞։

1.Բառարանի օգնությամբ բացատրիր անծանոթ բառերը

2.Պատմությունը բաժանիր հատվածների և վերնագրիր:

3.Ինքդ կազմիր հարցեր և առաջադրանքներ ստեղծագործության վերաբերյալ:

Կարող ես ասել սիրտը իրականում մեծ է, թե ոչ։

Դու այնքան բարի ես՞, որ կարող ես այդ աղջկա նման բոլոր չար և բարի մարդկան տեղավորել քո սրտում։

4.Ի՞նչ է սովորեցնում այս պատմվածքը:

Սովորեցնում է, որ մարդ շատ բարի պետք է լինի, որ կարողանա անկախ ամեն ինչից բոլոր մարդկանց տեղավորել իր փոքրիկ սրտի մեջ։

5.Դու ինչի՞ ես նմանեցնում դատարկ սիրտը:

Դատարկ սիրտը ես նմանեցնում եմ դատարկ ընտանիքի։

6.Ո՞վ չէր տեղավորվում տղայի սրտում և ինչո՞ւ:

Հայրը և հորեղբայրը, որովհետև շատ մարդ էր նա տեղավորել իր սրտի մեջ, բայց եթե մարդը շատ բարի է, ամեն ինչ կկարողանա։

7.Ի՞նչ ես հասկանում «սիրտը նվիրել» ասելով:

Ես հասկանում եմ, որ այնքան է սիրում, որ պատրաստ է ամեն ինչ անել։

8.Դու ո՞ւմ կնվիրեիր քո սիրտը և ինչո՞ւ:

Իմ ամբողջ ընտանիքին և տատիկներիս, պապիկներիս, հորեղբորս, հորաքրոջս, մորաքրոջս և մորեղբորս, քանի որ ես ամենաշատը սիրում եմ իմ մեծ ընտանիքը։

9.Քեզ դո՞ւր եկավ այս պատմությունը, ինչո՞ւ:

Ինձ շատ դուր եկավ, որովհետև այտ աղջիկը շատ բարի էր, որ կարողանում էր անկախ ամեն ինչից լավ կամ վատ մարդկան տեղավորել իր սրտի մեջ։

10.Ստեղծագործական աշխատանք` գրել շարադրություն «Իմ սիրտը» վերնագրով, աշխատանքը տեղադրել բլոգում, ձևավորել համապատասխան նկարով:

«Իմ սիրտը»

Ես Նարեն եմ։ Իմ սիրտը, ճիշտ է, շատ փոքր է, որ ես կարողանամ իմ բոլոր բարեկամներին տեղավորել նրա մեջ, բայց այնքան եմ սիրում իմ բոլոր բարեկամներին, ընկերներին ու ուսուցիչներին, որ մի կերպ բոլորին կտեղավորել իմ փոքրիկ սրտի մեջ։

 

 

 

Posted in Digitech, Uncategorized

Դիջիտեք 2020

  1. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/02/27/%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bd/
  2. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/02/25/%d5%a2%d5%ac%d5%b8%d5%a3-tv-5/
  3. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/02/19/%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%a6%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d6%81/
  4. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/02/18/%d5%bd%d5%a1%d5%b6%d5%bf%d5%ab%d5%b4%d5%a5%d5%bf%d6%80/
  5. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/02/12/%d0%bc%d0%be%d1%8f-%d0%b8%d0%bc%d1%8f/
  6. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/02/05/%d5%b7%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%af%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6/
  7. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/03/12/%d5%b4%d5%ab-%d5%af%d5%a1%d5%a9%d5%ab%d5%ac-%d5%b4%d5%a5%d5%b2%d6%80-2/
  8. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/04/23/%d5%a2%d5%a1%d5%a4%d5%a5%d6%80-2/
  9. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/04/21/%d5%b4%d5%a5%d5%ae-%d5%ba%d5%a1%d5%b0%d6%84%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6%e2%80%a4%e2%80%a4%e2%80%a4/
  10. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/04/09/%d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%e2%80%a4-%d5%a2%d5%ac%d5%b8%d5%a3-tv/
  11. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/05/30/%d5%b1%d5%b6%d5%ae%d5%a1%d5%b2%d5%ab%d5%af%d5%a8/
  12. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/05/01/%d5%a4%d5%b8%d5%b6%d5%a1%d5%ac%d5%a4-%d5%a2%d5%ab%d5%bd%d5%a5%d5%a9/
  13. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/09/30/%d5%b1%d5%af%d5%b6%d5%ab%d5%af%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%be%d5%ab%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%82%d5%bf%d5%b8%d6%82%d5%bf-%d5%bf%d5%be%d5%a5%d6%81/
  14. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/09/27/%d5%b4%d5%a5%d6%80-%d5%a3%d5%b5%d5%b8%d6%82%d5%b2%d5%ab-%d5%a1%d5%bc%d6%85%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6-2/
  15. https://narehovhannisyan2010.wordpress.com/2019/09/02/%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84%d5%ab-%d6%85%d6%80/
  16. https://narehovhannisyan2010.wordpress.com/2020/01/08/%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%80-2020/

 

Posted in Ճամբար, Ճամփորդություն, Մայրենի

Ես դիտել եմ «Ջրահարս» ներկայացումը

Ներկայացումը դիտելուց հետո՝
վերլուծություն
Ի՞նչ նմանություններ կային:

Բեմադրությունն ու իրական մուլտ ֆիլմը նույն էին պարզապես փոքրիկ մարուկներ էի բացթողած։

Ի՞նչ տարբերություններ կային:

Վերջում եկավ ձմեռ պապը։
Ի՞նչն էր, որ գտնված է ներկայացման մեջ:

Արիելի հայրը մտածում էր, որ մարդկանց կյանքը ավելի կարճ է, և երբ մարդը մահանում է, հոգի է ձեռք բերում, իսկ ջրահարսները ավելի ուշ են մահանում, և  երբ ջրահարսը մահանում է, փրփուր է դառնում։

Եթե դու լինեիր ռեժիսորը`ի՞նչ ավարտ կառաջարկեիր:

Ես այնպաես կանեյ, որշատ հուզիչ ավառտվեր։