Posted in Uncategorized

Մաթեմատիկա

1) Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ 10%­ով,ապա իջավ նույնքան տոկոսով։ Որքա”ն դարձավ ապրանքի գինը

  1. 5600*10:100=560
  2. 5600+560=6160
  3. 6160*10:100=616
  4. 6160-616=5544դր

2)Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 12, b = 6.

 10 * (3*a + b) ։ 3=10 * (3*12 + 6) ։ 3=100

3) Գրադարանում կա  25000 գիրք ,որի  30%- գեղարվեստական է, իսկ մնացած մասի 3/5  մասը` դասագրքեր :Որքա՞ն դասագիրք կա գրադարանում։

25000*3:5=15000

15000*30:100=450

4)Հաշվի՛ր 7  հայտարարով բոլոր կանոնավոր կոտորակների գումարը

1/7, 2/7, 3/7, 4/7, 5/7, 6/7

5)Պահեստում 2000 կգ մթերք կար։ Առաջին օրը պահեստից տարանամբողջ մթերքի 40 %-ը, երկրորդ օրը՝ մնացածի 30 %-ը։ Քանի՞կիլոգրամ մթերք մնաց պահեստում։

2000*40:100=800

800*30:100=240

Posted in English

English

Complete the sentences with ‘m,’re or ‘s.

1.I’m an actor, not a tennis player.

2.He’s a film star, not a footballer.

3.You’re right, Sue.Good!

4.She’s a great teacher.

Write negative sentences.

1.He’s from Italy.-He isn’t from Italy.

2.She’s a film star.-She isn’t a film star.

3.You’re the winner.-You aren’t the winner.

4.I’m a tennis player.-I am not a tennis player.

Complete the questions with the words in the box.

1.Am I right?

2.Are you OK?

3.Is he the winner?

4.Is it a big hotel?

Work with a partner.Ask and answer questions from the box.

How old are you? I’m 11.

My sister’s 12.My best friend is 13.

Posted in Բնագիտություն

Բագիտություն

Տնային 1

Սովորի՛ր

  1. Ո՞ր ռեակցիաներն են կոչվում քայքայման ռեակցիա: Ներկայացրե՛ք օրինակներ: Կան ռեակցիաներ, որոնց ընթացքում որևէ բարդ նյութ քայքայվում է՝ առաջացնելով այլ նյութեր, որոնք կարող են լինել պարզ կամ բարդ։ Օրինակ՝ արծաթի միացությունները։
  2. Ներկայացրե՛ք շատ արագ եւ շատ դանդաղ ընթացող ռեակցիաների օրինակներ: Արագը դա թղթի այրվելն է, իսկ դանդաղը երկաթի ժանգոտվելը։

3. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է
ջրածնի եւ թթվածնի։ Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։ Ջուրը տաքացման ժամանակ վերածվում է ջրածնի (H2) և թթվածնի (O2) 2500 0C-ում։

Դասարանական 1

Նախագիծ՝ բնագիտական փորձեր.

Շաքարի հալում

Մագնեզիումի և թթվածնի ռեակցիան

Ամոնիումի բիքռոմատի քայքայում

Երկաթի և ծծմբի միացման ռեակցիան

Տնային 2

Փորձի՛ր պատմել նկարը:

Ի՞նչ երևույթներ ես տեսնում նկարում:

Սա քիմիական ռեակցիա է, որովհետև նկարում ինչ նյութի գույնևը փոխվում է։

Դասարանական 2

Բերվածներից որո՞նք են միացման ,որո՞նք  քայքայման ռեակցիաներ.
ա) C + O2 =CO2

բ) CH4 =H2 + C

գ) H2 + S = H2S

դ) FeS = Fe + S

2.Ցանկում առանձնացրու՛ քիմիական երևույթները .

փորձանոթն ընկնում ու կոտրվում է

փորձանոթի խառնուրդից գազ է անջատվում

շաքարը լուծվում է ջրում

շաքարի այրվում է

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

28.09.2021թ

1.Կաթից ստացվում է 25% սեր, իսկ սերից ստացվում է 20% յուղ:Որքա՞ն յուղ կստացվի 300կգ կաթից:

Լուծում

300:100×25=75կգ սեր

75:100×20=15կգ յուղ

2.Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե a = 7, b = 5.

10 ⋅ (a + b) ։ 3=a+b=12×10=120:3=40

(a – b) ⋅ 4 + a ⋅ b=a-b=2×4=8×6=48+a=55

(a +b) ⋅ 4 + 2*a ⋅ b=a+b=12×4=48×2=96xa=672xb=3360

(a  ⋅ 4 + a ⋅ b)*5=ax4=28 axb=35+28=63×5=315

3.Մեքենայի բաքի տարողությունը 80 լ է: Քանի՞ լիտր բենզին կա բաքում, եթե լցրել են նրա 45 %-ը:

4. Ապրանքի գինը նախ իջեցվել է 15 %-ով, ապա՝ ևս 10 %-ով։Որքա՞ն է դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 5000 դրամ։

Լուծում

(5000×15):100=750

5000-740=4250

(4250×10):100=42500/100=425

5.Հաշվե՛լ
(15.3/5+4.3/15-2.2/10)*75/80=15. 3/5+4. 3/15=19. 12/15-2.2/10=17. 18/30x75x80=1320/80
400-ի 25%-ը=400×25:100=100
1200-ի 36%-ը=1200×36:100=432
600-ի 45%-ը=600×45:100=270
1800-ի 60%-ը=1800×60:100=108

6. 600-ը մեծացրու 20%-ով=600×20:100=120+600=720

   2000-ը մեծացրու 45%-ով=2000×45:100=900+2000=2900

   2400-ը մեծացրու 20%-ով=2400×20:100=480+2400=2880

 3000-ը մեծացրու 35%-ով=3000×35:100=1050+3000=4050

 1500-ը փոքրացրու 30%-ով=1500×30:100=450+1500=1950

 6800-ը փոքրացրու 15%-ով=6800×15:100=1020+6800=7820

7. Ապրանքի գինը նախ իջեցվել է 30%-ով, ապա՝ ևս 20 %-ով։Որքա՞ն է դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 5000 դրամ։

(5000×30):100=150000:100=1500

5000-1500=3500

(3500×20)/:100=70000:100=700

Posted in Uncategorized

Մաթեմատիկա

27.09.2021թ

Տեսական նյութ

Թվի մեկ հարյուրերորդ մասը կոչվում է տոկոս և նշանակվում է % նշանով։

Օրինակ՝ եթե հացի զանգվածը 1 կգ է, ապա այդ զանգվածի 1 %­ը

հավասար կլինի 1000 գ ։ 100 = 10 գ, իսկ եթե հացի զանգվածը 500 գ է, ապա այդ

զանգվածի 1 %­ը հավասար կլինի 500 գ ։ 100 = 5 գ։

Եթե քա­ղաքների հեռավորությունը 300 կմ է, և ասում են, որ մեքենան անցել է

ճանապարհի 15 %-ը, նշանակում է՝ որպես չափման միավոր վերցվում է 3 կմ

երկարությամբ ճանապարհը, այսինքն՝ ամբողջ ճանապարհի 1 %­ը, իսկ մեքենան անցել է

15 կմ · 3 = 45 կմ։

Առաջադրանք

1.Գրել հետևյալ մասերը տոկոսներով։

1/100=1%   2/100=2%   4/100=4%   15/100=15% 60/100=60%       25/100=25%            45/100=45% 15/50=30%        25/50=50%         45/50=90      65/50=130 6/10=60%        2/10=20%        35/10=350%           45/10=450% 15/25=60%      12/25=48%       21/25=84%             18/25=72% 1/4=25%         2/5=40%        3/5= 60%      4/20=20%     6/20=30%

2.Տոկոսները գրել մասերով։

25%=25/100  35%=35/100  4%=4/100  45%=45/100  18%=18/100  120%=12/10

3.Գտիր նշված թվերի տոկոսները

300-ի 15%-ը 300*15:100=45
400-ի 25%-ը 400*25:100=100
600-ի 30%-ը 600*30:100=180
1200-ի 45%-ը 1200*45:100=540
2500-ի 50%-ը 2500*50:100=1250
4500-ի 60%-ը 4500*60:100=2700
10000-ի 20%-ը 10000*20:100=2000

4.Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։

300*20:100=60

Պատ.՝ 60 հատ

5.Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը:

900*15:100=135

800*20:100=160

135<160

Posted in Պատմություն

Օրացույցի պատմություն

Օրացույցի ստեղծման պատմությունը»- այս թեմայի շուրջ  կատարել փոքրիկ ուսումնասիրություն, աշխատանքը  կատարեք ամենաքիչը մեկ էջի սահմանում,օգտվել ամենաքիչը երեք տարբեր աղբյուրներից, օգտագործել օտարալեզու գրականություն: 

1.Օրացույցների ստեղծման նպատակը, արդիականությունը ժամանակակից աշխարհում, համաշխարհային օրացույցի խնդիրը, օրացույց բառը տարբեր լեզուներում, նշանակությունը:

Օրացույց, օրերը խմբավորելու եղանակ, որ մարդկանց անհրաժեշտ է գյուղատնտեսական աշխատանքները, գործարար ու հոգևոր կյանքը կազմակերպելու համար, ինչպես նաև կենցաղում։

2.Օրացույցի ստեղծման պատմությունը տարբեր ժողովուրդների մոտ

Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը։ Եգիպտական քրմերը նկատել էին, որ ամառային արևադարձի ժամանակ, ամենակարճ գիշերվան հաջորդող լուսաբացից առաջ, երկնքում երևում է Սոտիս (Սիրիուս) պայծառ աստղը, և այդ օրն էլ սկսվում էր Նեղոսի վարարումը։ Նրանք հաշվեցին և գտան, որ Սոտիսի մի երևալուց մինչև մյուսն անցնում է 365 օր։ Այդ երկար ժամանակահատվածը նրանք բաժանեցին 12 մասի, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, իսկ մնացած 5 օրը, որպես «հավելում», զետեղեցին տարվա վերջում։ Այդպես ծնվեց մեր օրացույցի (տոմարի) նախնական տարբերակը։ Այն պարզ էր ու հարմար, բայց…

Շուտով քրմերը նկատեցին, որ 4 տարին մեկ Սոտիսն ուշանում էր 1 օրով, 8 տարին մեկ՝ ևս 1 օրով… Նրանք նորից հաշվեցին ու տեսան, որ տարին հավասար է 365 1/4 օրվա։ Տարբերությունը կարծես մեծ չէր, բայց 4 տարում 1 օր էր դառնում։ Սակայն եգիպտացիները չփոփոխեցին իրենց օրացույցը։ Շատ տարիներ անց՝ մ.թ.ա. 46 թ-ին, եգիպտական օրացույցում ուղղում մտցրեց հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը։ Հուլյան օրացույցում, ինչպես անվանեցին այդ օրացույցը, ամիսների տևողությունը միատեսակ չէր. մեկը 30 օր ուներ, մյուսը՝ 31, իսկ փետրվարը՝ ընդամենը 28։ Որպեսզի օրացույցն «առաջ չվազեր», 4 տարին մեկ հենց այս ամենակարճ ամսին սկսեցին ավելացնել 1 հավելյալ օր՝ 29 փետրվարի, և տարին անվանեցին նահանջ տարի, որն ուներ 366 օր։

Մանրակրկիտ հաշվարկը ցույց տվեց, որ տարվա տևողությունը ոչ թե 365 օր և 6 ժամ է, այլ 365 օր և 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան։ Այդ 11 րոպե 14 վայրկյանի տարբերությունը 400 տարում հասավ 3 օրվա, և Հուլյան օրացույցը նույնպես սկսեց «հետ մնալ»։

1582 թ-ին Հռոմի Գրիգոր XIII պապը նոր ուղղում մտցրեց օրացույցում, և ողջ Եվրոպան աստիճանաբար սկսեց օգտագործել այդ նոր՝ Գրիգորյան օրացույցը։ Սակայն վերջինս նույնպես միանգամայն ստույգ չէ. 3300 տարվա ընթացքում սխալը հասնում է 1 օրվա։

3.Հայոց Նախահայկեան  օրացույցը

Հին եգիպտական օրացույցի հասակակիցն է հայկական առաջին օրացույցը։ Վաղ անցյալում հայկական նոր տարին սկսվել է մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը։ Հետագայում տարեսկիզբը տեղափոխվել է օգոստոսի 11-ը՝ ի պատիվ Հայկ Նահապետի այդ օրը տարած հաղթանակի։

Հայկական այդ օրացույցը կոչվել է Բուն Հայկա թվական, ըստ որի՝ տարին ուներ 12 ամիս, յուրաքանչյուրը՝ 30-ական օրով, և լրացուցիչ 13-րդ ամիս, որն ուներ ընդամենը 5 օր։ Այժմ էլ տարբեր երկրներում տպագրվող որոշ հայկական օրացույցներ, ժամանակակից օրացույցին զուգահեռ, օգտագործում են նաև Բուն Հայկական օրացույցը։ Օրինակ՝ 2008 թ. Բուն Հայկական օրացույցի թվականով հաշվելու համար անհրաժեշտ է նրան գումարել 2492. 2008+2492=4500. նշանակում է՝ 2008 թ. Բուն Հայկական օրացույցի թվականով 4500 թ. է, որը խոշոր իրադարձություն է։

Հայկական օրացույցն ուներ իր ամսանունները՝ Հայկ Նահապետի 12 ուստրերի ու դուստրերի անուններով. Նավասարդ, Հոռի, Սահմի, Տրե, Քաղոց, Արաց, Մեհեկան (Մեհեկի), Արեգ, Ահեկան (Ահեկի), Մարերի, Մարգաց, Հրոտից, 13-րդ ամիսը կոչվել է Ավելյաց։

Յուրաքանչյուր ամսվա օր ունեցել է իր անվանումը՝ հիմնականում հեթանոսական աստվածների և սրբավայրերի անուններով. Արեգ, Հրանդ, Արամ, Մարգար, Ահրանք, Մազդեղ, Աստղիկ, Միհր, Ձոպաբեր, Մուրց, Երեզկան, Անի, Պարխար, Վանատուր, Արամազդ, Մանի, Ասակ, Մասիս, Անահիտ, Արագած, Գրգուռ (Գրգոռ), Կորդի (Կորդուիք), Ծմակ, Լուսնակ, Ցրոն, Նպատ, Վահագն, Սեին (Սիմ), Վարագ, Գիշերավար։

Անվանումներ են ունեցել նաև Ավելյաց ամսվա օրերը. Լուծ, Եղջերու, Փառազնոտ, Արտախույր, Ծկրավորի։

Հայերը հնում անվանումներ են տվել նաև օրվա 24 ժամերից յուրաքանչյուրին, ըստ որի ցերեկային ժամերն էին. Այգ, Ծայգ, Զորացեալ, Ճառագայթեալ, Շառավիղեալ, Երկրատես, Շանթակող, Հրակաթ, Հուրաթափեալ (Հուր փայլեալ), Թաղանթեալ, Արագոտն, Արփող։ Գիշերային ժամերն էին. Խավարակ, Աղջամուղջ, Մթացեալ, Շաղավոտ, Կամավոտ, Բավական, Խոթափեալ (Հավաթափեալ), Գիզակ, Լուսական, Առավոտ, Լուսափայլ, Փայլածու։

Մեզանում Բուն Հայկական օրացույցի թվականից բացի, ստեղծել են նաև այլ օրացույցներ։ 584 թ-ին հայերն ընդունել են նոր, ճշտված օրացույց, որը կոչվում է Հայոց մեծ թվական։ Ըստ այդ օրացույցի՝ առաջին տարին սկսվում է 552 թ-ի հուլիսի 11-ից։ Այս թվականով են թվագրված հիմնականում միջնադարում ստեղծված հայկական ձեռագրերը, և ճիշտ տարեթիվը հաշվելու համար Հայոց մեծ թվականին պետք է ավելացնել 552 կամ 553 թվերը։ 1085 թվականին հայերն ստեղծեցին մեկ այլ օրացույց ևս, որը ստեղծողի՝ Հովհաննես Սարկավագի անունով կոչվեց Սարկավագադիր թվական։

Հայերեն առաջին տպագիր օրացույցը կոչվել է «Պարզատումար» և տպագրվել է 1513 թ-ին Վենետիկում՝ Հակոբ Մեղապարտի սարքավորած առաջին տպարանում։

Հայոց և աշխարհի ամենաերկարակյաց օրացույցը հրատարակում են Վենետիկի Մխիթարյան միաբանները (1775 թ-ից)

4.Ամիսների, շաբաթների անունների առաջացման պատմությունը, նշանակությունը

5.Տալ օրացույց, լուսնային օրացույց, արևային օրացույց, Հուլյան օրացույց, Գրիգորյան օրացույց հասկացությունների բացատրությունը

6.Հետաքրքիր փաստեր այս թեմայի շուրջ

7.Արեգակնային, ավազային  ժամացույց

Այս թեմայի շուրջ կարող եք պատրաստել նաև տեսանյութեր, փորձեք պատրաստել

Օժանդակ գրականություն՝

Օրացույց

Իրանական օրացույց

Գրիգորյան օրացույց. Ինչ մենք գիտենք դրա մասին: Ի՞նչ է նշանակում օրացույցի «Նոր» և «Հին» ոճ:

Օրացույցի հայրենիքը համարվում է Հին Եգիպտոսը/տեսաֆիլմ/

Как появился календарь?/տեսաֆիլմ/

Юлианский и григорианский календари: что означает “старый стиль”?/տեսաֆիլմ/

Posted in Uncategorized

Տնային առաջադրանք.1

Կատարի՛ր բնագիտական մի որևէ փորձ, որի ընթացքում պատմի՛ր, թե ինչ է տեղի ունենում և տեղի ունեցածը ֆիզիկակա՞ն, թե՞ քիմիական երևույթ է, և ինչու՞։

2.Ի՞նչ երևույթ է պատկերված .

Պատրաստվել բանավոր քննարկման

_____________________________________

Դասարանական աշխատանք.1

1.Թվարկվածներից ո՞րը քիմիական երեւույթ չէ.

1) լուցկու այրվելը
2) կաթի թթվելը
3) օդի հեղուկանալը
4) դինամիտի պայթելը
2.
Ի՞նչ փոփոխության են ենթարկվում մոլեկուլները ֆիզիկական երեւույթների ընթացքում.
1) պահպանվում են
2) քայքայվում են 3) կիսվում են
4) միանում են
3.Գրի՛ր քո տանը և բնության մեջ հանդիպող ֆիզիկական և քիմիական երևույթի հինգական օրինակ:

4.Նշված երևույթներից որո՞նք են
ֆիզիկական, որոնք՝ քիմիական.
ա) երկաթի ժանգոտումը-քիմիական
բ) ջրի սառչումը-ֆիզիկական
գ) բենզինի այրումը-քիմիական
դ) ալումինի հալումը-ֆիզիկական

Նոր թեմա

Տնային 2

Ավարտել կիսատ աշխատանքները:

Դասարանական 2

1Ծծումբը սովորական պայմաններում թթվածնի հետ չի փոխազդում։ Ի՞նչ պայմաններում կարելի է իրականացնել այդ փոխազդեցությունը։
2…Քիմիական ռեակցիաներն ուղեկցվում են ……………:

Posted in Հարցեր և առաջադրանքներ

Գործնական քերականություն

Տեքստի մեջ գտիր ուղղագրական սխալները և ուղղիր

Ծույլի հանգստյան օրը

Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թախտին պառկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արթնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.

-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:

Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:

Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարևանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոգին ու ասաց.

-Տեղիցդ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:

-Ի՜նչ ես ասում, ես այսօր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողջ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:

2.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս-արագահոս

սառնորակ-վաորակ

անուշահամ-քաղցրահամ

կենսագիր-օրագիր

զբոսանավ-սուզանավ

կարմրազգեստ-կապտազգեստ

գայլաձուկ-օձաձուկ
3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս-բարձրաձայն

դեղնակտուց-դեղնագույն

ջրաղաց-ջրհամ

աշխարհամարտ-աշխարհագետ

ծովածոց-ծովագնաց

լեռնագնաց-լեռնաշխարհ

սրբավայր-սրբատուն

Posted in Հարցեր և առաջադրանքներ, Մայրենի

Էդմոնդո դե Ամիչիս «Սիրտը»

Մեր ուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես համոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը:

Այո
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:

Իմ համար ուսուցիչը երեխաներն կրթելու համար է։
3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը:

Ինձ այս պատմությունը սովորացրեց այն, որ երեխաներին անկյուն կանգնացնելով, հարվածելով չես կարող նրան ստիպել, որ սովորի կամ ներողություն խնդրի։