Posted in Зимний лагерь, Նախագծեր

Հալավ նան ղաբաս ( կանացի տարազային հագուստ, որը Սյունիք-Արցախ տարածքի կանայք էին հագնում) 

Ձմեռային ճամբարն անցնում է շատ հետաքրքիր: Ես սիրով իրականացրի մի նախագիծ, որն առաջարկել էր ընկեր Էդիտան: Նախագիծը Գորիս – Արցախ բարբառների վերաբերյալ էր: Ես շատ բան սովորեցի,հատկապես իմացա, որ հայերենի բարբառները շատ կարևոր են մայրենի լեզվի պահպանման և զարգացման համար, որ բարբառը տվյալ տարածքի ժողովրդի հաղորդակցման լեզուն է: Ահա Գորիսի բարբառով մի խրատական պատմություն,որը ես փոխադրեցի գրական հայերեն: Նախագիծը ավելի հետաքրքիր դարձավ, երբ ես մասնակցեցի կլոր սեղան- քննարկմանը բարբառներ թեմայով:

Տեգորս տղան Բաքվից եկել էր Քարահունջ մեր տուն, մեզ լավ օգնում էր։ Օրերից մի օր ես մեր դռան մոտ շոր էի լվանում, մեկ էլ այդ տղան եկավ, ասեց, թե՝ մորաքո՛ւյր մի թել-ասեղ տուր, տվեցի իրեն, գնաց։ Այդ ժամանակ մի մեծ կին եկավ մեր տուն, ասաց՝ աղջի, թաշկինակս պատռվել է, արի գնանք խանութ թաշկինակ գնենք։ Ասացի՝ լավ, սպասի հագուստս վերցնեմ գնանք, վեր կացա այստեղ-այնտեղ ման եկա, բայց չգտա։ Ասացի՝ ա՛յ կին, բա չես ասում ՝ հագուստս չի երևում, ո՞վ տարած կլինի, գուցե տեգորս տղան՝ Կոլյան է վերցրել, տարել։ Հենց տեգրսա դա լսեց, ասաց՝ դե որ այդպես է, եկեք գնանք Օփավեր, այնտեղ ճանապարհին մարդիկ են աշխատում, գուցե իրե՞նք իմանան՝ ով է տարել հագուստը։ Գնացինք, հարցրինք, ասացին թե՝ մի տղա այստեղով անցավ, ձեռքին մի բան կար։ Դրանից հետո վերադարձանք տուն։ Երեկոյան ամուսինը այգուց տուն եկավ, տեսավ որ անտրամադիր եմ, ասաց թե՝ ա՛յ կին, խեր լինի, ինչո՞ւ ես անտրամադիր, ի՞նչ է պատահել։ Ասացի՝ ինչ կա, Կոլյան հագուստներս հավաքել, տարել է։ Ասաց՝ ա՛յ կին բան չկա, ես առավոտյան կգնամ, կգտեմ, կբերեմ, հանգիստ եղիր։ Հետո էլ ասաց՝ ա՛յ խեղճ, գուցե ձեռքին գումար չի եղել, գուցե տարել, վաճառել է, որ կարողանա գնա Բաքու։ Ամուսինը առավոտյան վեր կացավ տեղից, ասաց թե՝ տանը գումար կա՞, ինձ տուր։ Տանը քառասուն մանեթ կար, տվեցի նրան, ինքը վեր կացավ, էշին նստեց, ճանապարհ գնաց։ Գնում է գնում հասնում է Քարաշեն, այնտեղ մի ջաղացպան է լինում, նրան հարցնում է թե՝ երեկ եղբորս տղան մեր հագուստը վերցրել, գնացել է․ ի՞նչ իմանամ, գուցե բերած լինի այստեղ վաճառելու։ Ջաղացպանը ասում է թե՝ ա՛յ մարդ երեկ մի տղա հագուստ էր բերել ինձ մոտ քառասուն մանեթով վաճառելու։ Ամուսինն էլ ասում է թե ա՛յ մարդ ձեռքին հենց քառասուն մանեթ կա, վեր կաց հագուստը բեր ինձ տուր։ Ջաղացպանը գնում է տուն հագուսը վերցնում, բերում տալիս է մարդուն, մարդն էլ ձեռքի քառասուն մանեթը տալիս է ջաղացպանին, հագուստը վերցնում, էշը նստում, գնում տուն։ Հասնելուն պես ասում է՝ ա՛յ կին, որ ասում էի բերելու եմ, չէիր հավատում, տեսա՞ր՝ գնացի, գտա, բերեցի։

Posted in Зимний лагерь, Ձմեռային ճամբար

Անհատական աշխատաժամանակ

2 շաբաթ

15.01

9․20-10․05 նախագծային աշխ․ Работа в блогах: выделить из русских сказок предметы быта старой Руси ( к этнографическому смотру), а также предметы прикладного искусства: украшения, кружева, домашняя утварь) и написать о них в блогах
10․10-10․55 Էդիտա Կարպետյանի նախագծ ( շարունակություն)
11․05-11․50- Սևաբերդ
11․55-12․40-Սևաբերդ
13․00-14․00-Սևաբերդ

Օրվա լուսաբանում 12

16.01

9․20-10․05 նախագծային աշխ․Работа над постановкой спектакля по рассказу М.М. Зощенко «Великие путешественники».
10․10-10․55 նախագծային աշխ․ Էմիլյա Զատիկյանի նախագիծ
11․05-11․50 Մարզական
11․55-12․40 նախագծային աշխ․Работа над постановкой спектакля по рассказу М.М. Зощенко «Великие путешественники».
13․00-14․00 նախագծային աշխ․Работа над постановкой спектакля по рассказу М.М. Зощенко «Великие путешественники».

Օրվա լուսաբանում։ 1 2

17.01

9․20-10․05 նախագծային աշխ․продолжение проекта : » Сказка о рыбаке и рыбке»
10․10-10․55 Ս. Եղոյանի, Ա. Պետրոսյանի նախագիծ
11․05-11․50 նախագծային աշխ․: бисероплетение
11․55-12․40 նախագծային աշխ․: бисероплетение
13․00-14․00 նախագծային աշխ․: интеллетуальная игра : Квиз

1 շաբաթ

8.01

9․20-10․05 պար
10․10-10․55 Է․ Կարապետյան
11․05-11․50 նախագծային աշխ․:знакомство участников лагеря друг с другом, с проектом лагеря, его составляющими, открытие рубрики » Зимний лагерь 2024″, планирование лагерных экскурсий, обсуждение
11․55-12․40 նախագծային աշխ- ознакомление участников с январскими смотрами, создание лого, открыток для Диджитега 2024
12․55-13․35 նախագծային աշխ․- играем в командную лингвистическую игру
13․40-14․00- օրվա լուսաբանում

9.01

9․20-10․05 նախագծային աշխ․
10․10-10․55 նախագծային աշխ․
11․05-11․50 Մարզական
11․55-12․40 նախագծային աշխ․- игры на сплочение
13․00-14․00 նախագծային աշխ․- квест ( ведет Гоар Алексанян)

Օրվա լուսաբանում 12

10.01

9.00- 12.30-Այցելություն Երեւանի Գազպրոմ Արմենիա Ուսումնա-Սպորտային Համալիր

13․00-14․00 նախագծային աշխ.

Օրվա լուսաբանում 

11.01

9․20-10․05 խեցեգործություն
10․10-10․55 նախագծային աշխ․։чтение рассказа Зощенко «Великие путешественники»
11․05-11․50 նախագծային աշխ․: распределение ролей для постановки,обсуждение декораций, инвентаря, костюмов
11․55-12․40 նախագծային աշխ․ технология: уборка территории Сараландж
13․00-14․00 նախագծային աշխ․игры на свежем воздухе

Օրվա լուսաբանում 1 2

12.01

9․20-10․05 նախագծային աշխ․։работа по проекту, сравнение сказок -» Райский цветок» Туманяна и » Аленький цветочек» Аксакова,
10․10-10․55 երգ
11․05-11․50 պար
11․55-12․40 նախագծային աշխ․,репетиция по театральной постановке «Великие путешественники»
13․00-14․00 նախագծային աշխ․,настольные игры

Օրվա լուսաբանում

Отчет 1-й недели лагеря