Posted in Աշխարհագրություն

Կենտրոնական Ասիա

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրե’լ Կենտրոնական Ասիայի պետությունները մայրաքաղաքներով։

Ղազախստան֊Աստանա

Թուրքմենստան֊Աշխաբադ

Ուզբեկստան֊Տաշկենտ

Ղրղըստան֊Բիշքեկ

Տաջիկստան֊Դուշանբե

2.Թվարկե’լ խոշոր գետերը, լճերը,անապատները։

3.Նշե’լ Կենտրոնական Ասիայի պետությունների տնտեսությունների մասնագիտացված ճյուղերը։

    Հարավարևելյան Ասիայի երկրների մասնագիտացման և տնտեսության զարգացման վրա զգալի ազդեցություն է ունեցել նրանց կլիմայական պայմանները, տնտեսաշխարհագրական դիրքը, մարդկային ռեսուրսները և բնական հարուստ ռեսուրսները:Գյուղատնտեսությունը տնտեսության հիմքն է: Այնտեղ մշակում են ջուր, սուրճ և գետնանուշ: Հարավարևելյան Ասիայում արտադրվում է ողջ աշխարհի բնական կաուչուկի 78 %-ը

    Posted in Աշխարհագրություն

    Իրան

    1.Թվարկել Իրանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

    Իրանի հարևան պետություններն են Հայաստանը, Իրաքը, Քուվեյթը, Թուրքմենստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Աֆղանստանը, իսկ ափերը ողողող ջրային ավազաններն են Կասպից ծով, Պարսից ծոց, Օմանի ծոց։

    2.Բնութագրեք Իրանի աշխարհագրական դիրքը:

    Իրանի տարածքը ձգվում է Կասպից ծովից մինչև Պարսից և Օմանի ծոցերը և Թուրքիայի և Իրաքի սահմաններից մինչև Աֆղանստան և Պակիստան։Առանձնահատկությունը այն է,որ Իրանը գտնվում է Պարսից ծոցում և հենց այնտեղ է նավթի 67 տոկոսը։

    3.Ի՞նչ դեր ունի Իրանը Հարավարևմտյան Ասիայում:

    Իրանը տարածքի առումով դոմինանտ է և դրա պատճառով կարող է հվ-արմ Ասիայում գտնվող որոշ պետությունների թելադրել իր քաղաքականությունը։ Իրանը չունի հզոր մեքենաշինություն, բայց ունի շատ մեծ նավթի ,բնական գազի պաշարներ և այդ ամենը վաճառելով գնում է կամ արտադրում է լավ որակի զինտեխնիկա,որը շատ կարևոր է այժմյան բոլոր երկրների համար։

    4.Որո՞նք են Իրանի տնտեսության զարգացման նախադրյալները:

    Ընդերքում Իրանը ունի շատ մեծ պաշարներ։ Իրանի ընդերքում են գտնվում նավթը, բնական գազը, տարբեր շինանյութեր, մետաղային պաշարներ։ Զարգացման նախադրյալներից է տարբեր տեսարժան վայրերը ունենալը, որոնցից է մայրաքաղաք Թեհրանը, Սպահանը, Շիրազը և այլ գեղեցիկ քաղաքներ։ Իրանը նաև զարգացած է քիմիական արդյունաբերության մեջ։ Այնտեղ են թողարկվում պլաստնմասները, ներկերը, լաքերը, լվացող նյութերը և այլն։ Նաև շատ զարգացած է թեթև արդյունաբերության մեջ։ Եվ հայտնի է իր գորգագործությամբ։

    Posted in Աշխարհագրություն

    Վրաստան

    1.Թվարկել Վրաստանի հանրապետությունները, խոշոր քաղաքները,հարևան պետությունները։

    քաղաքները,հարևան պետությունները։

    Աբխազիա-Սուխում

    Վրաստան-Թբիլիսի, Բաթումի, Քութայիս, Թելավ

    Հարևան պետությունները

    ՌԴ, Թուրքիա, Հայաստան, ադրբեջան։

    2.Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը։

    Վրաստանը ունի մուտք դեպի սև ծով, որը օգնում է առևտուր անել տարբեր երկրների հետ։ Վրաստանը գտնվում է Եվրասիայում և նրա հարևաններից 2-ը զարգացած երկրներ են։ Եվ կլիմայական պայմանները նրա աշխարհագրական դիրքի համեմատ նորմալ է։

    3.Որո՞նք են Վրաստանի տնտեսության գլխավոր ճյուղերը։ Որտեղ են դրանք տեղաբաշխված։

    Posted in Աշխարհագրություն

    Թուրքիա

    1. Քարտեզի վրա նշել Թուրքիայի հարևան պետությունները , ափերը ողողող ջրային ավազանները։
    2. Բնութագրեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը:

    Թուրքիան լինելով միջմայրցամաքային երկիր աշխարհի այն փոքրաթիվ պետություններից է, որի տարածքը միաժամանակ գտնվում է երկու աշխարհամասերի վրա։97 %-ը գտնվում է Ասիայում, 3%-ը Եվրոպայում։

    3.Ի՞նչ դեր ունի Թուրքիան Հվ-արմ․ Ասիայում:

    Թուրքիան Ասիական երկրների շարքում առաջինն է սնդիկի, քրոմի, պղնձի, վոլֆրամի և ծարիրի  պաշարներով:

    4.Որո՞նք են Թուրքիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

    Վերջին տասնամյակներում զարգանում է արդյունաբերությունը։ Նրա բաժինը զգալիորեն գերազանցում է գյուղատնտեսությունը։ Նկատելիորեն աճել է Թուրքիայի կշիռը համաշխարհային տնտեսությունում։ Զարգացած են արդյունաբերության ավանդական ճյուղերը և բարձրագույն տեխնոլոգիաները։ Թուրքիան առանձնանում է ածխի, սև և գունավոր մետաղների, քիմիական հումքի հանույթով։  

    5.Ո՞վ է թուրքերենի այբուբենի հեղինակը։

    Թուրքերենի այբուբենը ստեղծել է Հակոբ Մարտայանը։

    6.Թվարկել Հարավարևմտյան Ասիայի պետությունները մայրաքաղաքներով։

    Թուրքիա – Անկարա Իրան – Թեյրան Ադրբեջան – Բաքու Վրաստան – Թբիլիսի Բրունեյ – Բանդար Սերի Բեգավան, Կամբոջա – Պնոմպեն, Արևելյան Թիմոր – Դիլի, Ինդոնեզիա – Ջակարտա, Լաոս – Վիենտյան, Մալայզիա – Կուալա Լումպուր, Մյանմա – Նայպիդո, Ֆիլիպիններ – Մանիլա, Սինգապուր – Սինգապուր, Թաիլանդ – Բանգքոկ, Վիետնամ – Հանոյ

    7.Ինչե՞ր են պատկերված նկարներում։

    Սուրբ խաչ եկեղեցի

    Իշխան

    Վանա կատու

    Սարական

    Posted in Աշխարհագրություն

    ՌԴ-ի տնտեսությունը

    Դասի հղումը։

    1.Որո՞նք են Ռուսատանի տնտեսական զարգացման նախադրյալները։

    Ռուսաստանի տնտեսական զարգացման նախադրյալներն են ՝ բնական ռեսուրսները,մեծածավալ կապիտալ շինարարությունն ու արդյունաբերության նոր ճյուղերի զարգացումը:

    2.Որո՞նք են Ռուսաստանի տնտեսության առաջատար ճյուղերը։

    Նավթի և գազի արտադրությունը ,գյուղատնտեսությունը,էներգետիկան:

    3.Ի՞նչ դեր ունի Ռուսաստանը ժամանակակից աշխարհում։

    Ռուսասստանը հանդիսանում է աշխարհի ամենամեծ երկիրը և հետևաբար այն ունի շատ ռեսուրսներ ,որոնք գումարի դիմաց մատակարարում է այլ երկրներ :Օրինակ ՝ Հայաստանին գազ և այլն:

    4.Ի՞նչ գործոնների ազդեցության տակ են ձևավորվել Ռուսաստանի տարածքային ներքին տարբերությունները։

    Posted in Աշխարհագրություն

    Ռուսաստանի բնակչությունը

    Դասի հղումը։

    Բնակչության թվաքանակի հաշվիչ։

    1.Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի բազմազգ լինելը։

    Մեծ քանակությամբ ռուսներ Ռուսաստան են վերադառնում հետխորհրդային անկախացած երկրներից՝հատկապես Ղազախստանից, Ուզբեկստանից և Ուկրաինայից։ Ռուսաստան են գալիս ԱՊՀ երկրների այլ ազգերի ներկայացուցիչներ, հատկապես՝ուզբեկներ, տաջիկներ, ղազախներ, հայեր և ադրբեջացիներ։

    2.Ինչպե՞ս են առաջացել Ռուսաստանի խոշոր ագլոմերացիաները։

    Խորհրդային տարիներին արդյունաբերության առաջանցիկ զարգացմանը և երկրի ինդուստրացմանը զուգընթաց կառուցվել են բազմաթիվ նոր քաղաքներ, կտրուկ աճել են հին քաղաքների բնակչության թիվը։

    3.Ինչո՞վ է բացատրվում Ռուսաստանի բնակչության անհամաչափ բաշխվածությունը։

    Նոր ծնվածների թվի նվազումը բերում է երիտասարդների տեսակարար կշռի նվազման և բարձր տարիք ունեցողների տեսակարար կշռի ավելացման։ Այդ երևույթը հայտնի է «բնակչության ծերացում» անունով։

    4.Ներկայացնել Ռուսաստանի բնակչության ազգային փոքրամասնությունները

    Posted in Աշխարհագրություն

    ՌԴ-ն ընդհանուր բնութագիրը և բնական պայմանները

    Դասի հղումը

    Այլ հղումներ՝ 1․ 2․

    Ուսաստանի սահմանները։

    1.Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։

    Ռուսաստանն առաջի պետություն  է ոչ միայն իր տարածքի մեծությամբ, այլ նաև բնակլիմայական պայմանների և ռեսուրսների բազմազանությամբ։ 
    Բազմազան են նախ և առաջ մակերևույթի ձևերը։ Իրենց մեծությամբ առանձնանում են Արևելաեվրոպական կամ Ռուսական հարթավայրը, Արևմտասիբիրական դատշավայրը, Մերձկասպյան ցածրավայրը և Միջինսիբիրական սարահարթը, տարբեր բարձրության հզոր լեռնաշղթաներ ու ընդարձակ բարձրավանդակներ, որոնց կարելի է հանդիպեկ Ռուսաստանի անծայրածի տարածքում։ 

    2.Ուրվագծայի քարտեզի վրա նշել Ռուսաստանի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

    Posted in Աշխարհագրություն

    Գործնական աշխատանք

    1.Արևելյան Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ:

       1. Տարածքի մեծությամբ երկրորդն է Եվրոպա աշխարհամասի տարածաշրջաններից:

       2.Տարածքը ողողվում է Սև և Բալթիկ ծովերի ջրերով:
       3Կլիման մերձարևաղարձային միջերկրածովային է:

        4.Տարածաշրջանի տարածքով հոսող գետերից են Դանուբը և Հռեևոսը:

    2.Համապատասխանեցնել տրված պետությունների և դրանց մայրաքաղաքների անվանումները:

       1.Հունգարիա                                          ա. Պրահա

       2.Ռումինիա                                            բ. Բուդապեշտ

       3.Բելառուս                                             գ. Բուխարեստ

       4.Չեխիա                                                  դ.Մինսկ

    Հունգարիա-Բուդապեշտ, Ռումինիա-Բուխարեստ, Բելառուս-Մինսկ, Չեխիա-Պրահա

    3․ Բնութագրումով որոշել պետությունը:

    Արևելաեվրոպական այդ պետությունը ելք չունի դեպի ծով: Նրա  մայրաքաղաքը միջնադարյան եվրոպական  ճարտարապետական մշակույթը  պահպանած քաղաքներից  է: Մայրաքաղաքը  հայտնի  է  իր  տեսարժան  վայրերով: Ո՞րն է այղ պետությունը:

    Պատասխան Չեխիա։

    4. Որ  շարքում  են  տրված  Արևելյան  Եվրոպա  տարածաշրջանի  պետությունները  տրված  տարածքի  նվազման  կարգով

    1.Ուկրաինա,   Բելառուս,   Չեխիա,   Մոլդովա

    2. Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,Չեխիա

    3. Չեխիա, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա ,

    4. Ուկրաինա, Չեխիա ,Մոլդովա , Բելառուս

    5․ Տրված էլեկտրակայանների տիպերից որի՞ արտադրանքի բաժինն է մեծ Գերմանիայի էներգետիկական համակարգում.
    1) ատոմային էլեկտրակայաններ 3) մակընթացային էլեկտրակայաններ
    2) ջերմային էլեկտրակայաններ 4) ջրային էլեկտրակայաններ

    6. Բնութագրումով որոշել պետությունը.
    Եվրոպական այս երկիրը սահմանադրական միապետություն է: Մայրաքաղաքը խոշոր ծովային նավահանգիստ է և համաշխարհային նշանակության
    ֆինանսական կենտրոն: Արդյունաբերության ավանդական ճյուղերից են ածխարդյունաբերությունն ու սև մետաղաձուլությունը: Ո՞րն է այդ պետությունը.
    1) Ֆրանսիան 3) Մեծ Բրիտանիան
    2) Գերմանիան 4) Շվեդիան

    7․Ընտրել «պետություն — բնական ռեսուրսի հարուստ պաշար» համա-
    պատասխանությունների ճիշտ շարքը.
    1. Շվեդիա ա. այրվող թերթաքար
    2. Մեծ Բրիտանիա բ. անտառանյութ
    3. Ֆինլանդիա գ. նավթ
    4. Էստոնիա դ. երկաթաքար
    1) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա
    2) 1–դ, 2–գ, 3–բ, 4–ա
    3) 1–բ, 2–դ, 3–գ, 4–ա
    4) 1–դ, 2–ա, 3–բ, 4–գ

     8․ Ո՞ր շարքի բոլոր քաղաքներն են մայրաքաղաքներ.

    1.Փարիզ, Ժնև, Վիեննա 2.Բեռլին, Լյուքսեմբուրգ, Լիոն

    3.Բեռն, Բրյուսել, Փարիզ 4.Ամստերդամ, Բեռլին, Մարսել

    9. Հարավային Եվրոպա տարածաշրջանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
    1) Ժողովուրդների մեծամասնության լեզուները պատկանում են հնդեվրոպա-
    կան լեզվաընտանիքի գերմանական լեզվախմբին:
    2) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:
    3) Տարածաշրջանի բոլոր երկրները հանրապետություններ են:
    4) Տարածաշրջանի ամենազարգացած երկրներն են Իտալիան և Իսպանիան:

    10. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
    1) Ավտոմեքենաշինության առաջատար կենտրոնը Թուրին քաղաքն է:
    2) Արդյունաբերությունը մեծապես կախված է ներմուծվող հումքից և վառելիքից:
    3) Նավահանգստային քաղաքներում լայն զարգացում է ստացել գունավոր մե-
    տաղաձուլությունը:

    4) Խաղողի բերքով աշխարհի առաջատար երկրներից է:

    11. Իտալիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
    1) Ըստ պետական կարգի՝ խորհրդարանական հանրապետություն է:
    2) Մտնում է «Մեծ յոթնյակ»–ի կազմի մեջ:
    3) Բնակչության մեծամասնությունը դավանում է քրիստոնեության կաթոլիկ ուղ-
    ղությունը:
    4) Աչքի է ընկնում բնակչության բարձր բնական աճով:

    12․ Ուրվագծային քարտեզի վրա, նշե՜լ Եվրոպայի բոլոր երկրները (ստանալ Եվրոպայի ամբողջական քարտեզը)։

    sadh

    Posted in Աշխարհագրություն

    Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը

    Դասի հղում։

    1․ Ներկայացնե՜լ Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

    Արևելյան Եվրոպա տարածաշրջանն ընդգրկում է 9 պետություն, որոնք հավաք
    տարածքով ձգվում են Բալթիկ ծովից մինչև Սև ծով: Նրա ընդհանուր տարածքը 1,7 մլն. քկմ է: Բավականին շատ անտառածածկ վայրեր ունեն և զբաղեցնում է տարածքի մոտ 1/5-ից մինչև 1/4-ը։

    2․ Բնութագրե՜լ տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը։

    Լեհաստանում ապրում են ուկրաինացիներ,բելոռուսներ,սլովակներ, Չեխիայում սլովակներ,հունգարներ,գերմանացիներ,լեհեր Սլովակիայում չեխեր,հունգարներ, Հունգարիայում ռումիններ, գերմանացիներ, խորվաթներ, սերբեր և այլն:

    3․ Ուսումնասիրե՜լ Արևելյան Եվրոպային որևէ երկրի քաղաքականության, գիտականության և մշակույթի բնագավառներում հայազգի առնվազն երեք գործչի թողած ավանդը։

    4․ Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե՜ արևելաեվրոպական երկրներից, որո՞նք են ամենահարուստը.

    • քարածխով և գորշածխով,
    • նավթով և բնական գազով,
    • գունավոր մետաղների հանքաքարով,
    • քիմիական արդյունաբերության հանքային հումքով:
    • Հանքային ռեսուրսների ո՞ր տեսակներով են ապահովված բոլոր երկրները և ո՞ր տեսակները չեն բավականացնում դրանց մեծ մասին: 

    5․ Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:

    6․ Տվե՛ք 1) Լեհաստանի, 2) Չեխիայի և Սլովակիայի, 3) Հունգարիայի և Ներբեռնել Ռումինիայի, Ուկրաինայի և Բելառուսի (կամ ըստ ընտրության երկու այլ երկրների) ՏԱԴ-ի համեմատական բնութագրերը: Որոշե՛ք այն գծերը, որոնք, ձեր կարծիքով, տնտեսության համար ունեն առավել կարևոր նշանա-կություն:

    7. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:

    8. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան  Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները: 

    Լուծման ուղիներից ամենարագը,ամենահեշտը,ամենձեռնտու դա լավ հարաբերություններ ստեղծելն է հարևան երկրների հետ,ովքեր կօգնեն քո երկրին գազով,լույսով կամ էլ ջրով: Նաև կարելի էր փորձել երկրում եղած գետերով կառուցել ՋՐԷԿ-ներ

    Posted in Նախագծեր, Աշխարհագրություն

    «Երկրների մշակույթը»

    Ծանոթացեք նախարդ տարվա աշխատանքներին՝ «Երկրների մշակույթը»

    Ժամանակահատվածը՝ նոյեմբեր ամիս

    Մասնակիցներ՝ միջին դպրոցի տարատարիք սովորողներ

    Նպատակն ու խնդիրները

    • ուսումնասիրել երկրների մշակույթը (ավանդույթ, ծես, պար, երգ, հոգևոր ժառանգություն,ազգային խոհանոց )
    • Ստեղծել ֆիլմեր
    • Կատարել ձայնագրություններ

    Ընթացքը

    • Երկրների մշակույթի մասին տեղեկությունների հավաքագրում, օտար լեզուներից թարգմանություններ
    • Ծանոթանալ տվյալ երկրների տոնական օրացույցին
    • Ստեղծված ֆիլմերը, ֆոտոշարքերը պարբերաբար հրապարակել բլոգում և ենթակայքում։

    Ամփոփում՝ արդյունքում կունենանք երկրների մշակույթի մասին մեդիափաթեթ։

    Իսպանիա