Posted in Աշխարհագրություն

Արևելյան Եվրոպայի ընդհանուր բնութագիրը

Դասի հղում։

1․ Ներկայացնե՜լ Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Արևելյան Եվրոպա տարածաշրջանն ընդգրկում է 9 պետություն, որոնք հավաք
տարածքով ձգվում են Բալթիկ ծովից մինչև Սև ծով: Նրա ընդհանուր տարածքը 1,7 մլն. քկմ է: Բավականին շատ անտառածածկ վայրեր ունեն և զբաղեցնում է տարածքի մոտ 1/5-ից մինչև 1/4-ը։

2․ Բնութագրե՜լ տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը։

Լեհաստանում ապրում են ուկրաինացիներ,բելոռուսներ,սլովակներ, Չեխիայում սլովակներ,հունգարներ,գերմանացիներ,լեհեր Սլովակիայում չեխեր,հունգարներ, Հունգարիայում ռումիններ, գերմանացիներ, խորվաթներ, սերբեր և այլն:

3․ Ուսումնասիրե՜լ Արևելյան Եվրոպային որևէ երկրի քաղաքականության, գիտականության և մշակույթի բնագավառներում հայազգի առնվազն երեք գործչի թողած ավանդը։

4․ Աշխարհի օգտակար հանածոները քարտեզով որոշեք, թե՜ արևելաեվրոպական երկրներից, որո՞նք են ամենահարուստը.

  • քարածխով և գորշածխով,
  • նավթով և բնական գազով,
  • գունավոր մետաղների հանքաքարով,
  • քիմիական արդյունաբերության հանքային հումքով:
  • Հանքային ռեսուրսների ո՞ր տեսակներով են ապահովված բոլոր երկրները և ո՞ր տեսակները չեն բավականացնում դրանց մեծ մասին: 

5․ Բնութագրե՛ք  90-ական թթ. սկզբներին Արևելյան  Եվրոպայի երկրների տնտեսաաշխարհագրական դիրքի որակական և քանակական փոփոխությունները:

6․ Տվե՛ք 1) Լեհաստանի, 2) Չեխիայի և Սլովակիայի, 3) Հունգարիայի և Ներբեռնել Ռումինիայի, Ուկրաինայի և Բելառուսի (կամ ըստ ընտրության երկու այլ երկրների) ՏԱԴ-ի համեմատական բնութագրերը: Որոշե՛ք այն գծերը, որոնք, ձեր կարծիքով, տնտեսության համար ունեն առավել կարևոր նշանա-կություն:

7. Ինչու՞ սոցիալիզմի համակարգի փլուզումից հետո Արևելյան  Եվրոպայի բնակչության ազգային կազմն ավելի միատարր դարձավ: Ի՞նչ ուղղություն ունեն ներքին և արտաքին գաղթերը:

8. Ձեր կարծիքով որո՞նք են Արևելյան  Եվրոպայի երկրներում «անցումային տնտեսության» հիմնական դժվարությունները: Կարո՞ղ եք նշել լուծման ուղիները: 

Լուծման ուղիներից ամենարագը,ամենահեշտը,ամենձեռնտու դա լավ հարաբերություններ ստեղծելն է հարևան երկրների հետ,ովքեր կօգնեն քո երկրին գազով,լույսով կամ էլ ջրով: Նաև կարելի էր փորձել երկրում եղած գետերով կառուցել ՋՐԷԿ-ներ

Posted in Նախագծեր, Աշխարհագրություն

«Երկրների մշակույթը»

Ծանոթացեք նախարդ տարվա աշխատանքներին՝ «Երկրների մշակույթը»

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր ամիս

Մասնակիցներ՝ միջին դպրոցի տարատարիք սովորողներ

Նպատակն ու խնդիրները

  • ուսումնասիրել երկրների մշակույթը (ավանդույթ, ծես, պար, երգ, հոգևոր ժառանգություն,ազգային խոհանոց )
  • Ստեղծել ֆիլմեր
  • Կատարել ձայնագրություններ

Ընթացքը

  • Երկրների մշակույթի մասին տեղեկությունների հավաքագրում, օտար լեզուներից թարգմանություններ
  • Ծանոթանալ տվյալ երկրների տոնական օրացույցին
  • Ստեղծված ֆիլմերը, ֆոտոշարքերը պարբերաբար հրապարակել բլոգում և ենթակայքում։

Ամփոփում՝ արդյունքում կունենանք երկրների մշակույթի մասին մեդիափաթեթ։

Իսպանիա

Posted in Աշխարհագրություն

Իտալիա

Դասի հղում։

Տեսասահիկ։

Այլ հղումներ՝ 1․ 2․ 3․

1.Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Իտալիայի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ է: Այն գտնվում է Միջերկրական ծովի կենտրոնական մասում, որը վաղ ժամանակներից շատ է օգնել Իտալիայի զարգացմանը:

2.Նշել Իտալիայի բնական պայմանների առավելություններն ու թերությունները:

Իտալիան ունի լավ կլիմա, այնտեղ զարգացած է բուսաբուծությունը, ունի ջրային ավազաններ։ Թերությունները նրանք են, որ Իտալիան աղքատ է օգտակար հանածոների պաշարներով, այնտեղ անձրևներ ուշ-ուշ են լինում, և դա վնաս է տալիս բնությանը։

3.Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:

Երկիրը մեծ դեր ունի տարածաշրջանի տնտեսական, ռազմական, մշակութային, դիվանագիտական զարգացվածության հարցում: Իտալիայում զարգացած է սպասարկման ոլորտը, քիմիական արտադրությունը, մեքենաշինությունը։ Նաև զարգացած է զբոսաշրջությամբ:

4.Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները:

Posted in Աշխարհագրություն

Հարավային Եվրոպա

Վատիկանը քարտ, Իտալիա, Վատիկան քարտեզը (Հարավային Եվրոպա - Եվրոպա)

Դասի հղում։

Այլ հղում՝ 1․ 2․

1.Բնութագրեք Հարավային Եվրոպայի աշխարհագրական դիրը, ինչպե՞ս է այն փոխվել ժամանակի ընթացքում:

Ժամանակի ընթացքում աշխարհագրական դիրքը փոխվել է, բայց կլիման միշտ եղել է բարենպաստ։Հարավային Եվրոպային անվանում են Միջերկրական Եվրոպա, որովհետև աշխարհագրականդիրքի շնորհիվ երկրների մեծ մասը Միջերկրական ծովին մուտք ունի: 

2.Որո՞նք են Հարավային Եվրոպայի երկրների տնտեսոությունների զարգացած ճյուղերը

Զարգացած է գյուղատնտեսությունը, բուսաբուծությունը և զբոսաշրջությունը։ Բուսաբուծության և գյուղատնտեսության համար կան շատ լավ պայմաններ։ Հարավային Եվրոպան աշխարհի զբոսաշրջության և հանգստի խոշոր շրջաններից է, որովհետրև կան ճարտարապետական երկրներ։

3.Ուրվագծային քարտեզի վրա նշել Հարավային Եվրոպայի երկրները:

Posted in Աշխարհագրություն

Ֆրանսիա

ֆրանսիա

Դասի հղում։

Այլ հղումներ՝ 12

• Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 
Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայրի արևմուտքում։ Բոլոր հարևանները Եվրամիության անդամ երկրներ են։

• Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները։
Հարթ մակերևույթը, հարմար աշխարհագրական դիրքը, հարուստ ջրային և հողային ռեսուրսները և բնական պաշարները։

• Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
Ֆրանսիան բնապահպանության համար պայքարող առաջատար երկրներից է։ Ֆրանսիայի հայտնի կարգախոսն է՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն։

• Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

• Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։
Զարգացած ճանապարհային և տրանսպորտային ցանցը, հանգստավայրերը, Միջերկրական ծովի բարձրորակ լողափերը և ճարտարապետությունը։

Posted in Աշխարհագրություն

Մեծ Բրիտանիա

Մեծ Բրիտանիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը. մնաց 19 պետություն

Մեծ Բրիտանիա

Դասի հղում։

1.Բնութագրել Մեծ Բրիտանիայի աշխարհագրական դիրքը:

Մեծ Բրիտանիան ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք։Մայրցամաքից բաժանվում է Հյուսիսային ծովոց,Լա մանշ և Պա դե Կալե նեղուցներով։Այս հանգամանքը նախկինում Մեծ Բրիտանիայի համար ունեցել է դրական նշանակություն՝ երկիրը պաշտպանելով օտարերկրյա նվաճումներից։Ամենակարճ հեռավորությունը մայրցամաքից 33կմ է, այստեղ նեղուցի տակով փորված է ստորերկրյա երկաթուղային և ավտոմոբիլային թունել,որը կղզին կապում է մայցամաքին։

2.Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները: 

3.Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները

Նրանց նախադրյալներն են՝ գետնի տակ մեծ նավթի,քարածխի,գազի պաշարները,նրանց հիասքանչ կլիման և նրանց շատ հայտնի և աշխարհի ամենազարգացած համալսարանները,քանի որ այդ համալսարաններում կրթվում են մարդիկ և դրանից հետո օգնում են իրենց երկրին բարգավաճելու հարցում։Այնտեղ կլիման նշեցի որ շատ լավն է,քանի որ ամառ ձմեռ այնտեղ խոտը կանաչ է և շատ լավ ուտելիք է հանդիսանում անասունների համար։Ինձ համար Մեծ Բրիտանիայի ժողովորդը մեր լեզվով ասաց շատ (անգյալ) են,քանի որ ունեն շատ լավ կլիմա անասնաբուծության համար,բայց անասնաբուծությամբ երկրում զբաղվում է ընդամենը մարդկանց 1 տոկոսը և դա շատ ցավալի է Մեծ Բրիտանիայի համար։Այնտեղ ստեղծված է շատ լավ պայմաններ ընտանիք ունենալու և լավ գումար վաստակելու համար։

4.Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը: 

Արդյունաբերության ճյուղերից է թեթև արդյունաբերությունը,հանքարդյունաբերությունը,Էլեկտրէներգիայի արդյունաբերությունը,մեքենաշինությունը,քիմիական արդյունաբերությունը և այլն։

Գյուղատնտեսության ճյուղերից է անասնապահությունը,բուսաբուծությունը։

5.Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում: 

Շատ մեծ քանի,որ նա զբաղվում է մեքենաշինությամբ և արտադրում էկոլոգիապես մաքուր էլեկտրական մեքենաներ,որի շնորհից երկիրը մնում է ավելի մաքուր և օդը լինում է մաքուր։Նրանք նաև ունեն շատ լավ համալսարաններ և որտեղից էլ ի հայտ են գալիս խելացի և ժամանակակից մարդիկ։Նրանք նաև շատ ժամանակակից են քաղաքական առումով։Նրանք ամեն ինչ անում են բանակցությունների տեսքով,բայց ունեն շատ զորեղ բանակ։

6.Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները: 

Posted in Աշխարհագրություն

Եվրոպա․ Ընդհանուր աշխարհագրական ակնարկ

ԵՎՐԱՍԻԱ | Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Դասի հղումը։

1.Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային տնտեսության (եվրակենտրոն) մոդելի բնօրրանը։ Եվրոպան մարդկության բոլոր ժամանակներում եղել է մեծ հայտնագործությունների, վերածննդի, մեքենայական արտադրության, այրդունաբերական հեղաշրջումների հայրենիք է։ Եվրոպայի քաղակական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել առաջին և երկրուրդ պատերազմների հետո։ Եվրոպայում առանց Ռուսաստանի դաշնության կա 44 հատ պետություն։ Եվրոպան բաժանվում է՝ Արևմտյան, Արևելյան, Հարավային և Հյուսիսային Եվրոպաների։

2.Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:

Եվրոպական խորհրդարանը-Եվրոպական միության միակ մարմինն է, որը ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով։

Եվրոպական միության խորհուրդԽորհուրդը՝ նախկինում՝ Եվրոպական միության խորհուրդ (ԵՄԽ), առավել հայտնի որպես Նախարարների խորհուրդ, իր մեջ է ներառում անդամ երկրների կառավարությունների ներկայացուցիչներին, որոնց ազգային հետաքրքրությունները ներկայացնում է ընդհանուր համաձայնություն գտնելու շրջանակում: Խորհուրդը Եվրոպական խորհրդարանի հետ իրագործում է Միության օրենսդրական իշխանությունը: Ներկայացնում է կարևոր գործադիր իշխանությունների պաշտոնական սեփականության իրավունքը, սակայն որի իրագործումը սահմանադրական պարտադիր կերպով պիտի հանձնարարվի Հանձնաժողովին:

Եվրոպական հանձնաժողով-Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության գործադիր ճյուղն է: Այս մարմինը պատասխանատու է օրենսդրական նախաձեռնությունների առաջարկության, որոշումների իրագործման, հիմնադիր պայմանագրերի պահպանման և ընդհանրապես զբաղվում է ԵՄ առօրյա գործունեությամբ: Նրան է վստահված Միության բարձրագույն շահի իրագործմանը հետևելու գործառույթը՝ առանձնացնելով յուրաքանչյուր անդամ երկրի անհատական շահը:

3.Ինչպե՞ս կարող է ազդել <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրի ազդեցությունը Եվրոպայի սահմանների , աշխարհում նրա տեղի ու դերի փոփոխության վրա:

4.Որո՞նք են Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխություննրը:

Առանձին
շրջաններ, ինչպես օրինակ Իսլանդիան, Մեծ Բրիտանիան և Իռլանդիան,
առանձնահատուկ են: Այս երկրները ցամաքային Եվրոպայի տարածքում չեն և գտնվում
աշխարհամասի հյուսիսային հատվածում, սակայն, նախկինում, սրանք նույնպես եղել են
Եվրոպայի ցամաքային հատված: Հետագայում, ծովի մակարդակի բարձրացումից հետո,
կղզիներն անջատվել են աշխարհամասի ցամաքային հատվածից:

Posted in Աշխարհագրություն

Ամփոփում աշխարհագրությունից

Հասարակական աշխարհագրություն

Աշխարհի պետությունների խմբավորումն ու տիպաբանությունը

Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Բնակչության վերարտադրությունը

Բրածո կենդանի ` ֆոսիլ

Աշխարհի բնակչություն-նախագիծ

Աշխարհի բնակչության տեղաբաշխումը և միգրացիաները

«Ուսումնական աշուն»

Աշխարհի բնակչության ռասսայական, կրոնական և ազգային կազմը

Ինքնաստուգում

Բնական ռեսուրս

Բնական ռեսուրսների տեղաբաշխումը

Ազգային տնտեսություն

Արդյունաբերություն

Վառելիքաէներգետիկ արդյունբերություն

Մետաղաձուլություն և մեքենաշինություն

Ամփոփում

Փետրվար ամսվա ամփոփում

Արդյունաբերության այլ ճյուղեր (քիմիական, թեթև և սննդի)

Հաշվետվություն աշխարհագրությունից

Գյուղատնտեսություն

Բուսաբուծություն

Անասնապահություն

Ձկնորսություն, անտառային տնտեսություն և որսորդություն

Տրանսպորտ և կապ

Գործնական աշխատանք, Աշխատանք ուրվագծային քարտեզով

Տրանսպորտի միջազգային գլխավոր ուղղիները

Թափոնների վերամշակման հիմնախնդիրներ

Տնտեսության սպասարկման ոլորտ

Բժշկությունը հին աշխարհում

Posted in Աշխարհագրություն

Բժշկությունը հին աշխարհում

Նախապատմական ժամանակաշրջանում մարդիկ հավատում էին, որ առողջության փոփոխություններ կամ հիվանդություններ առաջանում են զայրացած աստվածների կամ չար ոգիների պատճառով։ Հիվանդությունը բուժելու համար անհրաժեշտ էր խաղաղեցնել աստվածներին կամ դուրս հանել չար ոգիներին։ Այդ աշխատանքը իրենց վրա էին վերցնում բուժակները և ցեղային քրմերը։Նախապատմական բուժակները նաև հայտնաբերել էին, որ շատ բույսեր կարող են որպես դեղեր կիրառվել։Նրանք, ովքեր համարվում էին հիվանդ, խնամվում էին համայնքի կողմից։ Սրա ամենավաղ ապացույցները գտնվել են հին քարի դարի մի քարանձավում՝ Ռիպարո դել Ռոմիոյում, հարավային Իտալիա։ Թերևս այս համայնքի պես եղել են նաև այլ համայնքներ, որոնք չունենալով կապեր մյուսների հետ, փորձում էին ապահովել իրենց անդամների առողջությունը՝ ապավինելով բուսական ծագման դեղերին և խմբային տարբեր գործողությունների։Ողջ պատմության ընթացքում, ժողովուրդներն ու մշակույթները մշակել են իրենց առողջապահական գործունեությունը՝ հիմնված հավատքի և համոզմունքների վրա։Առաջինը հույները կարողացան տարբերակել հիվանդության արտաքին ու ներքին պատճառները։

Posted in Աշխարհագրություն

Տնտեսության սպասարկման ոլորտ

Դասի հղումը 

1.Ո՞րոնք են տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերը:

Տնտեսության սպասարկման ոլորտի հիմնական ճյուղերն են` բժշկությունը, կրթությունը, ծանր ու թեթև արդյունաբերությունը:

2.Ի՞նչ կապ կա սպասարկման ոլորտի և նյութական արտադրության ոլորտների միջև: 

Սպասարկման ոլորտի ճյուղերը թեև նյութական արտադրանք չեն տալիս, սակայն նպաս- տում են նյութական արտադրության արագ զարգացմանը:

3)Ինչու՞ է տնտեսությամ մեջ անընդհատ մեծանում սպասարկման ոլորտի դերը:

Այն երկրները, որոնք ունեն զարգացած զբոսաշրջություն, այդ երկրների տնտեսության մեջ ավելի մեծ է սպասարկման ոլորտը: