Posted in Երկրաչափություն

Երկրաչափություն

Ուղղահայաց ուղիղներ

Տեսություն

Երկու անկյուններ, որոնց մի կողմն ընդհանուր է, իսկ մեկը մյուսի շարունակությունն է, կոչվում են կից անկյուններ:

Lenku_veidi_1taisne.png

Քանի որ∡AOB=180°՝ որպես փռված անկյուն, իսկ OC ճառագայթը այն բաժանում է երկու մասի, ապա∡1+∡2=180°

Կից անկյունների գումարը հավասար է 180°-ի:

Երկու անկյուններ կոչվում են հակադիր, եթե անկյուններից մեկի կողմերը մյուսի կողմերի շարունակությունն են:

Lenku_veidi_2taisnes.png

Եթե երկու ուղիղներ հատվում են, ապա առաջանում է հակադիր անկյունների երկու զույգ՝∡1,∡3 և∡2,∡4

∡1+∡2=180° և ∡1+∡4=180°, կից անկյունների հատկության հիման վրա, հետևաբար՝∡2=∡4

Նույն ձևով ստանում ենք, որ՝∡1=∡3

Հակադիր անկյունները հավասար են:

Եթե կից անկյուններից մեկը ուղիղ է (հավասար է 90°-ի), ապա ուղիղ է նաև մյուսը:

Եթե հակադիր անկյուններից մեկը ուղիղ է, ապա ուղիղ են նաև մյուսները:

Երկու հատվող ուղիղներ կոչվում են ուղղահայաց (կամ փոխուղղահայաց), եթե նրանք կազմում են չորս ուղիղ անկյուններ:

a և b ուղիղների ուղղահայացությունը նշանակում են այսպես՝ a⊥b

Lenku_veidi_taisne_perp.png

Երկու ուղիղներ, որոնք ուղղահայաց են երրորդին, չեն հատվում:

Lenku_veidi_2taisnes_perp.png

Առաջադրանք՝

66․ա)180-111=69

բ)180-90=90

գ)180-15=165

67․ուղիղ

68․ճիշտ է

69․հավասար է

70․ա)hk=40

kl=110

բ)hk=150

kl=30

գ)hk=66 21′

kl=113 39′

դ)kl=45

hk=135

ե)hk=100

kl=80

71․40,50

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Դարձվածքներ

66.Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել-Տղան աչքերով ուտում է։

խելքը ուտել-Խելքս կերավ եղբայրս։

լույս աշխարհ գալ-Երեխան լույս աշխարհ եկավ։

գիշերը ցերեկ անել-Հայրիկը գիշեր ցերեկ է անում։

գլխի ընկնել-Երկար մտածելուց հետո գլխի ընկա։

ծակուծուկ մտնել-Մանուկը բոլոր ծակուծուկերը մտավ։

67. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:

Ընկերոջս ձեռքով արեցի։

Մայրիկը ձեռքով է անում խմորը: 

Իմ աչքի մեջ փուշ մտավ:

Ուժեղ քամուց ծառի ճուղը մտավ աչքս:

Երբ իմ ընկերը խորտակվում էր ես նրան մեկնեցի ձեռքս և նա բռնվեց:

Երբ ընկերոջս իմ օգնությունը պետք եկավ, ես նրան օգնության ձեռք մեկնեցի:

Ուժեղ անձրևից պաշտպանվելու համար ես մտա անձրևանոցի տակ:
Մեր հարևանը վարկի տակ մտավ:

68.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռք բերել, աչքից ընկնել, լույս տեսնել, հացը ցամաք ուտել:

Իմ նոր դպրոցում ես ձեռճ բերեցի նոր ընկերներ։

Ես ձեռք բերեցի կոշիկ։

Ուսուցչուհու աչկից ընկավ սուտասան երեխան:

Ճանապարհին ուժեղ քամուց ակնոցներս աչկերիցս ընկան:

Երկար տարիներից հետո կույրը լույս տեսավ։

Տղամարդը իր անհաջողություններից հետո լույս տեսավ:

Ես շատ եմ սիրում ցամաք հաց ուտել:

Ինձ չլսես հացտ ցամաք կուտես:

71. Տրված բառերն ու արտահայտությունները գրի՛ր հոմանիշ դարձվածքների փոխարեն և համեմատի՛ր տրված ու ստացված տեքստերը:

Կոտրվել, գտնել, ամբողջովին, վերադարձնել, ագահ, ուրախանալ, ժլատ, իհարկե, շոշափել, հառաչել:
Մի մարդ ժլատ հարևանից կավե աման վերցրեց: Ամանը պատահաբար կոտրվեց: Հարևանի հետ հարաբերությունները չփչացնելու համար մարդը նոր՝ ավելի մեծ ու գեղեցիկ, ամբողջովին ջնարակված աման գտավ ու ժլատի ձեռքը տվեց: Ժլատը ուրախացավ : Բայց մարդու աչքը ագահ է. երբ շոշափեց ամանին, հառաչեց.
-Նորը, իհարկե , շատ լավն է, բայց իմ ամանը յուղով էր ներծծված:

Posted in Ֆիզիկա 7

Չափման միավորները տարբեր երկրներում

Արևմտյան Եվրոպայի չափման միավորը…

Արևմտյան Եվրոպայի երկարության չափման միավորը՝ Լիգան է:Հին Հռոմի լիգան մոտավորապես 2200մ է:

Մղոնը երկարության չափման միավոր է:ին հռոմեական մղոնը հավասար է՝1,481 կմ-ի: Պարսկական մղոնը՝ 1,598կմ:Արաբական մղոնը 1,9176կմ: Հին ռուսականը՝ 7,4676կմ: Աստվածաշնչում հիշատակված մղոնը՝ 1479,5 մ:

Դյումը նույնպես երկարության չափման միավոր է։ Փոքր  երկարություններ  չափելու համար։

Ասպարեզը նույնպես երկարության չափման միավոր է։ Հունաստանում ասպարեզը հավասար էր 240 քայլի՝ 177,6 մետր, Պտղոմեոսյան Եգիպտոսում և Հռոմում՝ 185 մետր էր։

Յարդը անգլիական երկարության չափման միավոր է։ 1 յարդը = 0,9144 մետր է

Ֆուտը անգլիկան չափման միավոր է, որը նշանակում է՝ ոտնաթաթ։ 1 ֆուտ = 1/3 յարդ= 12 դյույմ = 0,3048 մ։Ֆուտը նաև օգտագործվում է այլ երկրներում այլ չափով  1 ֆուտ=1/7 սաժեն =12 դյույմ =0,3048 մ։Այսպես կոչված «միջազգային» ֆուտը ստացել է կոնկրետ 0,3048 մ չափսը։Մինչ մետրական համակարգի կիրառումը ֆուտը Եվրոպայում կիրառվում էր որպես 12 դյույմ։

Սաժեն, երկարության հին ռուսական միավոր։1835 թվականի հրամանագրով սաժենի չափը հավասարեցվել է 7 անգլիական ֆուտի կամ 84 դյույմի։

Կարատ — ոսկու, թանկարժեք քարերի և մարգարտի զանգվածի արտահամակարգային միավոր։ Կրճատ նշանակումը՝ կար.։

1 կար = 0, 2 գ = 200 մգ։

Մեկ ֆունտի քաշը տարբեր երկրներում

Անգլիական ֆունտը հավասար է 0,45359237 կգ.

Ավստրիական ֆունտը հավասար է 0,56001 կգ.

Ամստերդամյան ֆունտը հավասար է 0,4941 կգ.

Վենետիկյան ֆունտը հավասար է 0,477 կգ.

Դանիական ֆունտը հավասար է 0,496 կգ.

Իսպանական ֆունտը հավասար է 0,451 կգ.

Պորտուգալական ֆունտը հավասար է 0,459 կգ.

Ֆրանսիական ֆունտը հավասար է 0,489505 կգ.

Շվեդական ֆունտը հավասար է 0,425076 կգ.

Posted in Ֆիզիկա 7

Արիստոտել

Արիստոտել

Հունական դասական փիլիսոփայության խոշորագույն ներկայացուցիչներից Արիստոտելն է՝ հին աշխարհի մեծագույն մտածողը, որին անվանում են հունական փիլիսոփայության Ալեքսանդր Մակեդոնացի կամ հունական փիլիսոփայության «Զևս»:Արիստոտելը ծնվել է մ.թ.ա. 384թ. Թրակիայի Ստագիրա քաղաքում, մակեդոնական արքունիքի պալատական բժիշկ Նիկոմախի ընտանիքում: 15 տարեկանում Արիստոտելը դառնում է որբ, եւ նրա քեռին, ովքեր տղային վերցրին իր խնամակալության տակ, պատմում են այն մասին, որ Աթենքում այսօր արդեն հայտնի է ուսուցչի մասին: 18 տարեկան հասակում նա գալիս է Աթենք և ընդունվում Պլատոնի Ակադեմիան, որտեղ մնում է մինչև Պլատոնի մահը (մ.թ.ա. 347թ.): 343 թ-ին Մակեդոնիայի թագավոր Փիլիպպոսի հրավերով Արիստոտելը տեղափոխվել է մայրաքաղաք Պելլա և զբաղվել է թագաժառանգ Ալեքսանդրի՝ ապագա մեծ զորավար Մակեդոնացու դաստիարակությամբ: Աթենքում նա հիմնել է իր դպրոցը, որը կոչվում է հեղուկ (այսպես կոչված, Ապոլլոյի տաճար): Արիստոտլինից ուսանողներին ուսուցանելու եղանակը հատուկ էր. Նա դասախոսեց մետաֆիզիկայի, ֆիզիկայի եւ բարբառների մասին, այգու շուրջը շրջելով ծառերի կանաչի տակ: Քանի որ Աթենքում տիրող իրավիճակը ամեն օր ընկել է, եւ Արիստոտելը համարվում էր մոտավոր Ալեքսանդրներից մեկը, նա լքեց Աթենքը 323 ամռանը։ Եւ բնակություն հաստատեց Հալկիդայում Հունաստանում, որտեղ նա մեկ տարի անց մահացավ: 62 տարեկան հասակում, հավանաբար, ստամոքսի հիվանդության պատճառով: Փիլիսոփայի անձնական կյանքը տխուր է զարգացել: Փիթադեի նրա առաջին կինը մահացավ, այդ պահին նա ամուսնացավ Ռեֆիլդիդի ծառայի հետ: Ընդհանուր առմամբ, 2 ամուսնության ընթացքում նա ուներ Փիթադայի ընդամենը 1 դուստր։

Արիստոտելն անդրադարձել է նաև բժշկության հարցերի, հայտնաբերել որոշ հիվանդությունների բուժման նոր միջոցներ:

Posted in Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 1

Քրիստոնեությունը համաշխարհային խոշորագույն կրոններից մեկն է: Այն ունի մոտ 2,1 մլրդ հավատացյալ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Իսլամի և բուդդայականության հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:

1.Քրիստոնեական եկեղեցին/ էջ10-14/պատմել/, տալ նոր հասկացությունների բացատրությունը

Հերետիկոս-աղանդավոր
Սեւրբ Երրորդություն-ըստ քրիստոնեական կրոնի՝ հոր, որդու և սուրբ հոգու միասնությունը որպես մեկ աստվածություն:
Հավատո հանգանակ-հավատամք
Պապ-Հռոմեական-կաթոլիկական եկեղեցու գերագույն առաջնորդը և նրա տիտղոսը:

2.Համեմատել քրիստոնեությունը/աղբյուր/ և հեթանոսությունը/աղբյուրը/՝ գտնելով տարբերություններ, նմանություններ:

  • Քրիստոնեությունը միաստվածային բնույթը հաճախ տարակարծությունների ու պառակտումների պատճառ է եղել քրիստոնեության ներսում: Քրիստոնեական կրոնի աստվածը Ս. Երրորդությունն է՝ Հայրը, Որդին և Ս.Հոգին։ հիմնվում է Հիսուս Քրիստոսի փրկագործ առաքելության, նրա՝ Աստծո Որդի լինելու, մարդեղացման, հարության, համբարձման դոգմաների վրա: Քրիստոնյաներ հավատում է Փրկիչ ուժերին
  • Հեթանոսություն բազմաընդգրկուն կրոնական ուղղություն է, քանզի իր զարգացման տարբեր արեալներում այն տարատեսակ բնույթ է ունեցել։ Հեթանոսները չեն ընդունում  չեն ընդունում Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթը։ եթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են Աստվածների հիմական բնորոշիչները։ Հեթանոսները հավատում են բնության ուժին:

3.Կատարել փոքրիկ ուսումնասիրություն.

«Հռոմի «պապուհին», մի՞ֆ է, թե՞ իրականություն»/ներկայացնել, գտնել տարբեր լեգենդներ, հիմնավորել տեսակետդ/

Ոչ մի ժամանակակից պատմական աղբյուր ոչինչ չգիտի նրա մասին: Բացի այդ, չկա նրա մասին որևէ հիշատակում մինչև XIII դ. և հիմա անհնար է պատկերացնել, թե ինչպես կարող է պապուհու գահակալումը վրիպել X- XIIIդդ. պատմագիրների աչքից: Ժամանակակից պապական պատմության մեջ չկա մի տեղ, որտեղ կարելի է պապուհուն «տեղավորել»: Լևոն IV-ի և Բենեդիկտոս III-ի միջև, որտեղ նրան «տեղավորում» է Մարտին Պոլյակը, նա չի կարող լինել, քանի որ Լևոն IV-ը մահացել 855 թ. հուլիս 17-ին, և, անմիջապես նրա մահից հետո, հոգևորականների ու մարդկանց կողմից Հռոմում պապ է ընտրվել Բենեդիկտոս III-ը: 

Աղբյուրները՝ Папесса Иоанна. Существовала ли женщина, ставшая папой римским?

Փաստավավերագրական ֆիլմ ` Պատմության առեղծվածները — Հովհաննես պապուհի

Գեղարվեստական ֆիլմ `  Հովհաննեսուհի ` կին` պապական աթոռին

4.Կարդալուց հետո ներկայացրու քեզ դուր եկած հատվածը, 

Գոյություն ունի լեգենդ, որ Հռոմի պապը մի անգամ կին է ընտրվել: Նշվում է, որ խաբեությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ հանդիսավոր արարողություններից մեկի ժաման

5.Հիմնավորիր, որ դու քրիստոնյա ես:

Ես քրիստոնյա եմ, որովհետև Հայաստանը առաջին երկիրն է, որ ընդունել է քրիստոնեությունը։ Եվ նշում են քրիստոնեական տոներ։

Posted in Երկրաչափություն

Երկրաչափություն

Առաջադրանք դասարանում՝

1.

Հաշվիր∢2, եթե ∢1=120° և ∢3=173°

Lpipl.PNG

∢2=67°

2.

Lenki_daudz20.png

CG-ն ECD անկյան կիսորդն է:

Հաշվիր ECG անկյունը, եթե ∢ECD=24°

∢ECG=12°

3,

13_bis.png

BO-ն ABC անկյան կիսորդն է, ∢CBO=41°

Հաշվիր∢ABC-ն:

∢ABC=82°

Առաջադրանք ՝

36.103մմ

40․64:2=32սմ

32+15=47սմ

BD=47սմ

32-15=17սմ

DA=17սմ

46.ա)6+4,5=10,5սմ

բ)6-4,5=1,5սմ

Լրացուցիչ առաջադրանք ՝

45․14:4=3,5սմ

3×3,5=10,5սմ

Posted in Español

Español

Mi nombre es Nare- իմ անունը Նարե է

Me llamo Nare-իմ անունը Նարե է

Mi apellido es Hovhannisyan- իմ ազգանունը Հովհաննիսյան է

¿Como te llamos?-ի՞նչ է քո անունը

gricias-շնորհակալություն

si-այո

no-ոչ

hola!-ողջույն

adios-ցտեսություն

alfabeto-այբուբեն

el lapiz-մատիտ

la regla-քանոն

la cartera-պայուսակ

el borrador-ռետին

la mesa-սեղան

la pizarra-գրատախտակ

el boligrafo-գրիչ

la silla-աթոռ

el diccionario-բառարան

el cibro-գիրք

buenos dias-բարի օր

buenos tardes-բարի երեկո

buenos noches-բարի գիշեր

los deberes-տնային աշխատանք

leer-կարդալ

pagina-էջ

ejezcicio-առաջադրանք

traducir-թարգմանել

abrirբացել

cerrar-փակել

Posted in Գրականություն

Կոմիտասյան օրեր

Հուշեր Կոմիտասի մասին

Komitas-300x219Հրաչյա Աճառյան. Հուշեր Կոմիտասի մասին

«…Ս. Գևորգի տոնին, պատարագեն վերջ, օրվան մեղեդիները Կոմիտասի կողմեն այնքան անուշ երգելուն համար, Հայրիկը անձամբ ուզեց հայտնել իր գոհունակությունը Կոմիտասին. շտապ կանչեց իր մոտ և կուզեր, որ այդ օրը իրեն հետ սեղանակից ըլլար ան: Մեծ էր անշուշտ կաթողիկոսի հրամանը: Ճեմարանի ուսուցիչ և ուսանող աջ և ձախ ինկանք Կոմիտասը շտապ գտնելու համար…
Այդ օրը հավաքված էին Հայաստ
անի շրջաններեն հազարավոր ուխտավորներ, որոնք, ավանդական սովորության համաձայն, խնջույքի սեղաններ բացած, կզվարճանային` ժողովրդական երգի ու պարի, դահուլի ու զուռնայի աղաղակներով լցնելով օդը:
Կոմիտասի անհայտանալուն լուրը հասավ Վեհափառին…
Այդ օրը ուշ երեկո էր, երբ Կոմիտասը ճեմարանի կտուրեն իջնելով մտավ մեր սենյակը և ուրախության բացականչություններով ցույց տվավ օրվա իր հավաքած ժողովրդական երգերն ու պարերգները, որոնք նոտագրված էր հայկական ձայնանիշներով: Երբ քանի մը րոպե վերջ Վեհափառի մոտ գնացինք, վրդովված էր Հայրիկը: Կոմիտաս ծունկի եկավ անոր առջև և աջը առնելով ըսավ. «Եթե վեհդ ցանկանա` մեղքս շատ շուտ կքավեմ` հիմա իսկ երգելով այսօրվան հավաքած հայկական ժողովրդական երգերեն ու պարերգներեն»: Եվ Խրիմյան Հայրիկի ներողամիտ հայացքին տակ` Կոմիտաս երգեց իր նոտագրած երգերեն: Այդ օրվընե վերջ, Խրիմյան Հայրիկի հրամանով` ամեն տաղավարներու, պատարագեն վերջ Կոմիտաս ազատորեն կշրջեր և կհավաքեր հայ ժողովրդի երաժշտության գանձերը»:

Փանոս Թերլեմեզյան և Կոմիտաս

10957581_943316315703275_2979818377250501888_n

1921թվի մարտին, մի առավոտ ուզեցի Կոմիտասի հետ անցկացնել: Ծառայողի հետ իր սենյակը մտա: Պառկած էր, վեր ցատկեց. ես էլ իր վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով՝ ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»: Հետո «նստիր» ասաց ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց, և սկսեցինք խոսիլ:
_ Կոմիտաս,_ ասացի,_ գիտեմ՝ չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում:
Սակայն նա բառերի ստուգաբանություն և փիլիսոփայություն էր անում: Հետզհետե ավելի լրջացավ: Նկարչության մասին հետևյալն ասաց.
_ Պետք չէ. հարկավոր է միայն լույս և բնություն:
Առաջարկեցի միասին Սևան գնալ:
_ Ի՞նչ անեմ այնտեղ,_ ասաց: Էջմիածնի մասին էլ անտարբեր մնաց:
_ Գնանք դուրս, ման գանք,_ ասացի:
_ Այստեղ շատ լավ է,_ ասաց:
Կյանքի և մահվան մասին խոսելիս ասաց, որ մահը գոյություն չունի, և իսկույն սենյակի դուռը բանալով ավելացրեց. «Սա գերեզման չէ, ապա ի՞նչ է»: Կոմիտասին հանգստացնելուց հետո ասացի. «Գնամ, չձանձրացնեմ»:
_ Չէ՛, եկել ես, նստիր, էլ ու՞ր ես գնում:
Ասացի, որ իր բարեկամներից մեկին իրեն մոտ են բերելու, որը եկել է Փարիզ՝ դերասանություն սովորելու:
_ Ո՛չ, ինչի՞ է պետք այդ արվեստը:_ Եվ Ագաթանգեղոսից մի քանի խոսք ասաց, և երբ չափազանց խրթին գրաբար լինելուն համար սկսեցի մտածել, նա անմիջապես բացատրեց._ խոզերը, երբ աղբաջրի մեջ կլողան, կարծում են, որ լավ լոգանք են անում:
Խոսեցի իր աշակերտների մասին. ուրախացավ, որ եկել են Փարիզ սովորելու:
Հարցրի՝ հա՞յ երաժշտությունն է լավ, թե եվրոպականը. «Եղբայր (բարկացած), դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը՝ իր»:
Հարցրի. «Կերգե՞ս»: «Այո՛», ասաց: «Դե, Կոմիտաս ջան, մի բան երգիր ինձ համար»: «Չէ՛, հիմա ես ինձ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»:
Մի կես ժամ էլ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ խռովեց, դուռը բաց արավ և գնաց, երեսը կպցրեց պատուհանի ապակուն ու էլ չխոսեց: Հագնվեցի, մնաս բարով ասացի և առանց պատասխան ստանալու՝ դուրս եկա:
1928 թվին մի անգամ ևս այցելեցի Կոմիտասին: Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր: Մազերը բոլորովին սպիտակել էին: Մոտեցա և կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց: Այդպես էլ բաժանվեցի նրանից:
…Որոշ է, որ Կոմիտաս ամենեն ավելի ինքը կզգա իր էությունը բզկտող տառապանքը. «Զիս հանգիստ ձգեցեք», «ես իմ անելիքներս ունիմ…»,_ կըսե մեկու մը: Եվ երբ իր ներկայության ընդունված ուրիշ հայրենակից մը բաժնվելու ատեն փափագ կհայտնե կրկին այցելել, ան կհարե սրտառուչ կերպով. «Վերադարձին ինձ այլևս հոս չեք գտներ, ես ճամփորդ եմ…»:

ՄԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԻՎԱՆԴ ԿՈՄԻՏԱՍԻՆ
(Փանոս Թերլեմեզյանի հուշերից)
(«Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից)

Աղբյուրը

Հատված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի զրույցից

12592481_747889675312882_3234739586560344700_n

Մեկ դարից ավել է անցել, բայց կարծես ոչինչ չի փոխվել, խնդիրները նույնն են մնացել:
Զրույցը տեղի է ունեցել 1905թ. գարնանը, Թումանյանի Թիֆլիսի բնակարանում:
— Կոմիտաս ջան, ասել կուզի՝ եկել ես, որ Թիֆլիսը գրավես քո երգերով, չէ՞: Շատ լավ ես արել: Վաղուց էր պետք:
— Այդպիսի մի չար միտք ունեմ:
— Հիանալի միտք, – շեշտեց Թումանյանը: – Համա գիտե՞ս, որ մեր էսպես կոչված արիստոկրատ մեծատները համարյա օտարացել են, ռուսացել: Վաճառական դասն էլ հետևում է նրանց. ուզում է սիրամարգի պես նազանքով ճեմել, մոռանալով, որ ագռավը չի կարող սիրամարգի խելք ունենալ: Մնում են արհեստավորները, նրանք էլ շատ են աղքատ. օր ու գիշեր տանջվում, ջան են մաշում մի պատառ հացի համար: Էլ ո՛չ ժամանակ կա, ո՛չ սիրտ՝ հետաքրքրվելու երգով, նվագով, մանավանդ գրականությամբ: Օրինակ, իմ ընթերցողը բացառապես հայ աշակերտությունն է և գյուղերի տված ինտելիգենցիան: Գիտեմ, որ հատուկենտ հայ բուրժուաներ «հայրենասիրաբար» գնում են հայերեն գրքեր, բայց ինչպես չինացին չի կարդում այդ գրքերը, էնպես էլ նրանք:
— Ես իրազեկ եմ այդ տխուր երևույթին, բայց երաժշտությունը, որպես ինտերնացիոնալ արվեստ, ավելի բախտավոր է, – ասաց Կոմիտասը, – երաժշտություն, մանավանդ երգ հասկանալու համար անպայման չի պահանջվում իմանալ այն լեզուն, որով գրված է տվյալ երգը: Ճաշակով հորինված ու վարպետորեն կատարված երգի ազդեցությունը լսողի վրա մեծ է, երբեմն ուժեղ, եթե մարդը զուրկ չէ լսողությունից և առհասարակ զգացվելու հույզից:
— Այո, բայց մեր էսպես կոչված բարձր խավի լսողները ժողովրդական երգին վերաբերվում են քմծիծաղով և առանց ամաչելու ասում են, որ նրանից աթարի հոտ է գալիս:
— Ավելի վատ այդպես ասողների համար, որովհետև ժողովրդական երգի բնորոշ հոտը հայոց լեռնաշխարհի գունագեղ ծաղիկների բույրն է. նրանից ուրիշ հոտ առնողն ինքն է հոտած, նման «պիպու» կոչվող թռչունին, որը շուտ-շուտ փոխում է իր բույնը, կարծելով թե բույնը հոտած է, բայց փաստորեն հոտածն ինքն է:
— Պա՜հ, ինչ լավ համեմատություն արիր, Կոմիտաս ջան:
— Է՜հ, Օհաննես, խոսքը մերը, տունը մերը, խոսենք անկեղծաբար, – ասաց Կոմիտասը թառանչով: – հայերս զարմանալի օտարամոլ ժողովուրդ ենք. մենք քաշվում, մենք ամաչում ենք բացեբաց գնահատել, մանավանդ սիրել մեր արժեքները. լինի դա կուլտուրական նվաճում, թե կուլտուրական դեմք, անձնավորություն:
— Էդ դրուստ ես ասում, – վրա բերեց Թումանյանը:
— Կասեմ ավելին, – շարունակեց Կոմիտասը, – ստրկամիտ մարդուն հատուկ մոլությամբ փնտրելով մերը՝ մենք սիրում ենք փքել, ուռեցնել օտարինը, երբեմն նաև մերը, բայց այն, ինչն իրապես ո՛չ մի արժեք չունի:
— Էդ էլ ճիշտ դիտողություն է, Կոմիտաս, բայց դա ցեղային հատկանիշ չէ. դա հետևանք է այն բանի, որ կորցնելով մեր քաղաքական անկախությունը, ապրելով իրավազուրկ դրությու օտարների դաժան լծի տակ՝ դարեր շարունակ մենք մեր ֆիզիկական գոյությունը պահպանելու համար համակերպվել, հարմարվել ենք տեսակ-տեսակ բռնակալությունների, և դա իր անպիտան կնիքն է դրել մեր բնավորության վրա: Ուշագրավ փաստ է, որ այդ գիծն ավելի ցայտուն կերպով երևում է ո՛չ թե հասարակ ժողովրդի, այլ իմ ասած “բարձր խավերի” մեջ, որոնք ինչպես անցյալում, նույնպես ներկայումս, հանդիսանում են միջնորդ օղակ օտարների և ժողովրդական ճնշված մասսաների միջև:
Կոմիտասի դեմքին ծաղկեց մի տխուր ժպիտ: Նա իր արտահայտիչ աչքերի ջերմ հայացքով մի րոպե լուռ նայեց Թումանյանին, ապա ասաց.
— Օհաննես, ասածդ վշտացրեց ինձ. բնորոշելով մեզ, բնորոշելով մեր ժողովուրդը՝ դու փորձում ես քո պատմական տեսությամբ մեղմել իրողության ծանր տպավորությունը: Մենք կանգնած ենք այլասերման ճանապարհի վրա, եթե շարունակվի այն, ինչ գոյություն ունի:
— Ո՛չ, Կոմիտաս, այլասերվում է ո՛չ թե ժողովուրդը, այլ բուրժուական տարրը, – առարկեց Թումանյանը եռանդով: – Աշխատանքը կենսունակության աղբյուր է, աշխատանքի մարդը ամեն հասարակության առողջ կորիզն է, որ պայքարում է տվյալ հասարակության օրգանիզմը քայքայող բոլոր ախտերի դեմ: Եվ դարերի ստրկությունը չի կարողացել ոչնչացնել այդ հրաշալի կորիզը, նա ապրեցրել է մեր ժողովուրդը, կապրեցնի նաև այսուհետև:
Աղբյուրը` «Ես հայ եմ» Ֆեյսբուքյան էջ

Մի դրվագ Կոմիտասի կյանքից

Կոմիտասի՝ արտասահմանից վերադառնալուց անցել էր 6 — 7 ամիս: Այդ ժամանակ արդեն որոշակի համբավ ու հմայք էր ստեղծել իր շուրջը: Սակայն էջմիածնում կային մարդիկ, որ այնքան էլ հաշտ աչքով չէին նայում «յար» և «սեր» երգող վանականին… Մամուլում լույս տեսավ մի հոդված, որտեղ, խոսելով Կոմիտասի մասին, կեղծանունով մի հոդվածագիր եզրակացնում էր. «Երեք տարում կոշկակարություն չի կարելի սովորել, չէ թե երաժշտություն»: Այս հոդվածը լուրջ վիշտ պատճառեց Կոմիտասին, թեև ձևացնում էր, թե իբր հաշվի չի առնում հոդվածագրի խոսքերի թույնը:

Մի անգամ նրա մոտ եկավ Վրթանես Փափազյանը’ կարճահասակ մի գիրուկ մարդու հետ: Կոմիտասը սկսեց նվագել և երգել իր մշակած երգերից: Փափազյանն էլ վերցրեց իր ջութակը ու սկսեց նվագել քրդական «Լուր — դա — լուր» — ը: Կոմիտասը հյուրերից աննկատ վերցրեց մի սպիտակ թուղթ ու, աչքերը հառած Փափազյանին, լսում էր նրա նվագը: Փափազյանը նվագում էր սրտախտիտ, ջերմ զգացումով:
— Ինչպե՞ս է, Կոմիտա՚ս, հավանեցի՞ր, — հարցրեց Փափազյանը՝ ջութակը վերցնելով կրծքից:
— Հիանալի է, հավանեցի ու սիրեցի, այժմ ես նվազեմ, դու լսի՛ր: Այս ասելով՝ Կոմիտասը վերցրեց գրասեղանից թերթը, նստեց դաշնամուրի մոտ ու սկսեց նվագել և երգել «Լուր — դա — լուր» — ը, որ նոր էր ձայնագրել տեղնուտեղը: Եղանակի վերարտադրությունը լիովին ճիշտ էր և հարազատ: Փափազյանը հիացմունքից ուղղակի ապշել, քարացել էր:
— Կոմիտա՚ս, դու այն առաջուց ձայնագրած ունեի՞ր:
— Ո՛չ, ձայնագրեցի, երբ դու նվագում էիր, — ասաց և ցույց տվեց ծուռումուռ տողերով նոր գրի առնված երգը:
Փափազյանը, շեշտակի հայացք նետելով իր հետ եկած ընկերոջ կողմը, ձայնեց.
— Մի՞թե անբարեխիղճ, անամոթ չէ այն մարդը, որ առանց ծանոթանալու Կոմիտասի հետ, առանց գաղափար ունենալու նրա շնորհքի ու ընդունակությունների մասին, հրապարակավ քննադատում է նրան…
— Այդ անամոթ մարդը ես եմ, Կոմիտա՚ս, և ներողություն եմ խնդրում իմ անբարեխղճության համար, — թոթովեց անծանոթը՝ խեցգետնի պես կարմրելով և ձեռները մեկնելով Կոմիտասին:
Հւսնկարծակիի եկած Կոմիտասի դեմքը մթագնեց անհաճո զգացումից, բայց վայրկենական այդ մութ ստվերին հաջորդեց լայն ու պայծառ ժպիտը, և նա մանկական անհիշաչարությամբ ու ներողամտությամբ սեղմեց իրեն պարզած ձեռքը:

Աղբյուրը՝ operativ.am