Posted in Երկրաչափություն

Երկրաչափություն

Ուղղահայաց ուղիղներ

Տեսություն

Երկու անկյուններ, որոնց մի կողմն ընդհանուր է, իսկ մեկը մյուսի շարունակությունն է, կոչվում են կից անկյուններ:

Lenku_veidi_1taisne.png

Քանի որ∡AOB=180°՝ որպես փռված անկյուն, իսկ OC ճառագայթը այն բաժանում է երկու մասի, ապա∡1+∡2=180°

Կից անկյունների գումարը հավասար է 180°-ի:

Երկու անկյուններ կոչվում են հակադիր, եթե անկյուններից մեկի կողմերը մյուսի կողմերի շարունակությունն են:

Lenku_veidi_2taisnes.png

Եթե երկու ուղիղներ հատվում են, ապա առաջանում է հակադիր անկյունների երկու զույգ՝∡1,∡3 և∡2,∡4

∡1+∡2=180° և ∡1+∡4=180°, կից անկյունների հատկության հիման վրա, հետևաբար՝∡2=∡4

Նույն ձևով ստանում ենք, որ՝∡1=∡3

Հակադիր անկյունները հավասար են:

Եթե կից անկյուններից մեկը ուղիղ է (հավասար է 90°-ի), ապա ուղիղ է նաև մյուսը:

Եթե հակադիր անկյուններից մեկը ուղիղ է, ապա ուղիղ են նաև մյուսները:

Երկու հատվող ուղիղներ կոչվում են ուղղահայաց (կամ փոխուղղահայաց), եթե նրանք կազմում են չորս ուղիղ անկյուններ:

a և b ուղիղների ուղղահայացությունը նշանակում են այսպես՝ a⊥b

Lenku_veidi_taisne_perp.png

Երկու ուղիղներ, որոնք ուղղահայաց են երրորդին, չեն հատվում:

Lenku_veidi_2taisnes_perp.png

Առաջադրանք՝

66․ա)180-111=69

բ)180-90=90

գ)180-15=165

67․ուղիղ

68․ճիշտ է

69․հավասար է

70․ա)hk=40

kl=110

բ)hk=150

kl=30

գ)hk=66 21′

kl=113 39′

դ)kl=45

hk=135

ե)hk=100

kl=80

71․40,50

Leave a comment