Posted in Հանրահաշիվ

Հանրահաշիվ

Գտիր արտահայտության արժեքը՝ (2855+1501):121−21+x

Ընտրիր ճիշտ տարբերակը:

  • x−21
  • 121
  • 15
  • 15+x

2.Հաշվիր այս տառային արտահայտության արժեքը՝ g−(m−m)⋅g

Ընտրիր ճիշտ պատասխանը:

  • g
  • 0
  • 2
  • mg

3. Տրված է 26−(d:d)+8⋅(−3/4) տառային արտահայտությունը: 

Գտիր այդ արտահայտության արժեքը:

Պատասխան՝ արտահայտության արժեքը՝ 

-149/6

4.Ուղղանկյան մի կողմը 22 սմ է, իսկ երկրորդը նրանից մեծ է a սմ -ով:

Գտիր ուղղանկյան մակերեսը, եթե a=11 սմ:

Պատասխան՝ 

22+11=33

33×22=726

 5. Ընտրիր ճիշտ շարունակությունը՝ 1կմ-ը հավասար է

  • 100 մ
  • 1000 մ
  • 10000 մ
  • 10 մ

6. 5կմ-ի 42%=2100մ

7.Գտիր((125+m)−227:(−44/227) տառային արտահայտության արժեքը, եթե m=58

Պատասխան՝ -13019/22

8.Թվի 3/4 -րդ մասը ներկայացրու տոկոսի տեսքով և համեմատիր 76% տոկոսի հետ:

Հաջորդ տողում գրիր  >, < կամ = նշաններից մեկը:

__% 76%

9.Հաշվիր, թե ի՞նչ գումար կլինի բանկային հաշվի վրա երեք տարի հետո, եթե հիմա հաշվի վրա կա 7000 դրամ և տարեկան այն ավելանում է գումարի 4% տոկոսի չափով:

Պատասխան՝ ___դրամ:

10.Խանութը ստացավ 400 կգ գազար:

Աննան գնեց ամբողջ գազարի 5%-ը, իսկ Արմենը մնացածի՝ 10%-ը:

Քանի՞ կգ գազար մնաց խանութում:  

Պատասխան՝ ___կգ:

Posted in Աշխարհագրություն

Հասարակական աշխարհագրություն

Դասի հղումը

1.Ինչու է առաջացել «Աշխարհագրություն» գիտությունը: Ինչ խնդիրներ ունի այն (յուրաքանչյու սովորող արտահայտում է իր կարծիքը)

Աշխարհագրություը առաջացել է Գեո կամ Գեյա  երկուսն էլ «երկիր» իմաստը ունեցող, և գրաֆեին, որը նշանակում է «նկարագրել»գրել կամ պատկերագրել։

2.Որ գիտությունների հետ է կապված ու ինչպես: Նշել «Աշխարհագրության» հետ կապված 5 բնական ու 5 հասարական գիտություն, նշաված օրինակները հիմնավորել:

Կան աշխարհագրական տարբեր տեսակներ, ֆիզիկական աշխարհագրություն, տնտեսական, քաղաքական, բժշկական և այլն:

Առանձնանում են երկու տեսակի հիմունքներ.

Ֆիզիկական աշխարհագրություն

Սոցիալ-տնտեսական աշխարհագրություն

​Աշխարհագրությունը կապված է՝ աստղագիտության,տնտեսագիտության, կենսաբանության, երկրաբանության, ինֆորմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, պատմության, օդերևութաբանության,լեզվաբանության,բժշկության, բնագիտության և շատ այլ գիտությունների հետ: Աշխարհագրությունը անմիջական կապ ունի տնտեսագիտության հետ, որովհետև ուսումնասիրում է մարդկային հասարակության կյանքը, կենսաբանության հետ, քանի որ  ուսումնասիրում է կենդանիների ու բույսերի տարածվածությունը և կենսոլորտը, բնագիտության հետ  ուսումնասիրում է Երկրի կենդանի և անկենդան օրգանիզմների հատկությունները, կլիման, տաբեր երևույթները: Այն կապված է նաև երկրաբանության հետ, որն ուսումնասիրում է քարոլորտը՝ մեր ոտքերի տակ տարածվող աշխարհը:

Աշխարհագրությունը սերտորեն կապ ունի տարբեր բնական և հասարակական գիտությունների հետ։

Բնական գիտություններ

• Բնագիտություն

• Երկրաբանություն

• Էկոլոգիա

• Աստղագիտություն

• Կենսաբանություն

Հասարակական գիտություններ

• Լեզվաբանություն

• Տնտեսագիտություն

• Սոցիոլոգիա

• Գյուղատնտեսություն

• Բժշկություն

3.Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները:

Նշեք կոնկրետ մի քանի օրինակ: 

 Կյանքի որ բնագավառում են օգտագործվում աշխարհագրական գիտելիքները: Նշեք կոնկրետ մի քանի օրինակ:

Աշխարհագրությունը կյանքում պետք է բնական աղետներից պաշտպանվելու, բնության հետազոտությունների և առհասարակ ճանապարհորդելու ժամանակ, սովորեցնում է մեզ ճանապարհորդել, օգտվել քարտեզից, կողմնորոշվել տեղանքում , չմոլորվել , ճանաչել մարդկանց, ազգերին, մշակույթները, պետությունները, քաղաքներն ու  դրոշները: