Posted in Կենսաբանություն

Գազափոխանակությունը թոքերում և հյուսվածքներում․

Մարտի 25-30

Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթվա անելիքներն են․

Լրացուցիչ աշխատանք․

1.Ինչպե՞ս կարելի է բարձրացնել օրգանիզﬕ դիմադրողականությունը շնչառական հիվանդությունների նկատմամբ:

Շատ օգտագործելով վիտամին C:

2.Որո՞նք են շնչառության հիգիենայի հիﬓական կանոնները:

Պետք է բացել պատուհան, որպեսզի մաքուր օդի հոսք լինի, վարել անձնական հիգենիա և ցանկալի է շատ մարդկանց հետ փոքր վայրում չմնալ, որովհետև այն նույնպես կխանգարի մաքուր օդի հոսքը դեպի ձեր օրգանիզմ:
3.Ինչպե՞ս են հեռացվում քթի խոռոչ կամ շնչափող ընկած առարկաները:

Պետք է քթի մեկ անցքը փակել և մյուսով արտաշնչել:

Հետաքրքիր է իմանալ

Ինչո՞ւ ենք հորանջում

Ուժեղ զգայական լարման վիճակում, ձանձրույթի ժամանակ կամ պատասխանատու գործից առաջ (սթրեսային վիճակում) մարդիկ հորանջում են` խորը, դանդաղ ներշնչում և արագ արտաշնչում: Սա օրգանիզﬕ պաշտպանական ռեֆլեքս է: Մարդը հորանջելիս վատ է լսում, վատ տեսնում, համարյա ﬕշտ աչքերն այդ ժամանակ փակում է, օրգանիզմը թուլանում է: Դեմքի և պարանոցի լարված մկանները, որոնք մասնակցում են հորանջման գործընթացին, նպաստում են գլխի անոթներում արյան հոսքի արագության ﬔծացմանը:
Խորը ներշնչման շնորհիվ արյունը հարստանում է O2-ով և ակտիվացնում գլխուղեղի գործունեությունը, ինչի կարիքն ուներ օրգանիզմը:

Posted in Կենսաբանություն

Կենսաբանության մարտ ամսվա ամփոփում

1.Ներկայացնել սրտամկանի ինֆարկտի նախանշանները։

Սրտամկանի ինֆարկտի նախանշաններն են ՝ կրծքավանդակի շրջանի ցավերը, սառը քրտինքը, թուլությունը, ստամոքսի խանգարումը, սրտխառնոցը, հանկարծակի գլխապտույտը և օդի պակասի զգացումը:

2.Գլխուղեղի կաթվածի նախանշաններ:

Գլխուղեղի կաթվածի նախանշաններն են ՝ մկանային հոգնածությունի, հանկարծակի գլխապտույտը, տեսողության խաղտումը, խոսքի խնդիրը և հավասարակշռության կորուստ, որը հիմանականում լինում է սրտխառնոցի և գիտակցության կորստով:

3.Ինչպիսի սրտանոթային հիվանդություններ գիտեք։

Սրտային անբավարարություն, ինֆարկտ և կաթված:

4.Նկարագրել շնչառական համակարգի բաժինները։

Շնչառական համակարգի բաժիններն են ՝ քիթը, ըմպանը, կոկորդը, շնչափողը, բրոնխները և թոքերը։

5.Գազափոխանակությունը թոքերում։

Ներշնչման պահին թոքաբշտերը պատող մազանոթները, երակային արյան մեջ եղած CO2-ի խտության հետ համեմատած թոքաբշտերում CO2-ի խտությունը փոքր է: Այդ պատճառով մազանոթից CO2-ը անցնում է թոքաբուշտ:

6.Ինչպիսի շնչառական հիվանդություններ գիտեք։

Գիտեմ գրիպը:

7.Ֆլեշմոբ

8.Մարտ ամսվա բլոգային աշխատանքներ

Սրտամկանի ինֆարկտ, առողջ սիրտ

Սրտամկանի ինֆարկտ, առողջ սիրտ

Շնչառական համակարգ

Սրտամկանի ինֆարկտը, առողջ սիրտ, ինսուլտ, շնչառական համակարգ, շնչառության նշանակությունը

    Posted in Գրականություն

    Ակսել Բակունց «Խոնարհ աղջիկ»

    Գարնանային առավոտը խոստանում էր պայծառ և արևոտ օր։ Կուշտ կերած մեր ձիերը արագ քայլերով բարձրանում էին քարոտ արահետը և ամեն քայլափոխին փնչում։ Քրտինքից խոնավացել էր ձիերի մուգ-կապույտ վիզը։

    Արահետն օձապտույտ ոլորվում էր։ Ինչքան հեռանում էինք գյուղից, այնքան ավելի խտանում էր անտառը, հանդիպում էինք հաստաբուն ծառերի, որոնց ճյուղերն իրար էին խառնվել և կախվել արահետի վրա։ Հաճախ էինք կռանում թամբից, գրկում ձիու վիզը, որպեսզի կախ ընկած ճյուղերը չքերծեին մեր դեմքը և փշերև չծակծկեին։

    Լուռ էինք։ Ես մտրակի ծայրով զարկում էի ծառերի տերևներին, պոկում տերևները կամ թափահարում ծառի կախ ընկած ճյուղերը, և գիշերվա ցողը անձրևի նման թափվում էր ձիու վրա, ինձ վրա։

    Ընկերս կամաց սուլում էր մի երգ և ձիու քայլերի համեմատ թամբի վրա օրորվում։

    — Այս կածանով տասներկու տարի առաջ գնացի Ձորագյուղ,— ասաց ընկերս։ Թվում էր, թե ինքն իրեն էր խոսում։

    Նայեցի նրան։ Ժպտում էր. կարծես միտն էր ընկել մի երջանիկ դեպք, որին ականատես են եղել արահետը և հին անտառը։

    Ես հարցրի, թե ո՞ր քամին էր նրան շպրտել հեռու ձորերում ընկած այն գյուղը։

    — Հենց այդ օրը բանտից նոր էի դուրս եկել։ Տասնյոթ-տասնութ տարեկան երիտասարդ էի։ Այնքան եռանդ ունեի աշխատելու և այնպիսի կորով… Եթե մնացած լինե՜ր այդ երիտասարդությունը։

    Արահետը վերջացավ և անտառի խորքում խառնվեց ավելի լայն ու փափուկ ճանապարհի, որ գալիս էր գետերի հովիտներից։ Ձիերը կանգ առան, խոր չնշեցին և ապա շարունակեցին քայլերը։

    — Գիտես, երբեմն մարդու հիշողության մեջ մի դեմք այնպես է մեխվում, որ տասնյակ տարիներ հետո էլ հիշում ես նույնքան պայծառ, ասես երեկ ես տեսել։ Մարդ մոռանում է անունը, տեղն ու տարին, թե երբ է տեսել այդ գլուխը, աչքերը, կարծես մինչև մահ-գերեզման անշնչելի պիտի մնա այդ առաջին տպավորությունը։

    Նա ինձ չթողեց, որ հարցնեի այդ դեպքի և նրա անջնջելի տպավորության մասին, որ այդ րոպեին լույս էր տալիս նրա հիշողության մեջ, ինչպես արևի ոսկե շողը՝ ծառերի մթնում։

    — Շատ պարզ հիշում եմ այն օրերը, երբ որոշեցի Ձորագյուղ գնալ։ Հարկավոր էր քաղաքից հեռանալ, միառժամանակ չերևալ այնտեղ։ Եվ սիրով ընդունեցի բարեկամիս առաջարկը՝ ուսուցիչ լինել այդ հեռու գյուղում։ Երկու միտք ինձ ոգևորում էր։ Նախ՝ որ ոչ մի աչք չի հետևի, հետքերս չի փնտրի, և երկրորդ՝ գյուղում պիտի աշխատեի։

    Երբ որ դպրոցների տեսուչն ինձ պատմեց Ձորագյուղի մասին, թե տեղն անառիկ է, օդը լավ, կողքին մթին անտառներ կան, որտեղ առատ է որսը, ես իսկույն համաձայնեցի։ Կարծեմ նույն օրն էլ ճանապարհ ընկա։

    …Ձմռան սկիզբն էր, ձյունը նոր էր եկել։ Գիշերը հասանք հենց այս արահետին և բաժանվեցինք անտառի գլխավոր ճանապարհից։ Լուսնյակի տակ ձյունը շափաղ էր տալիս, ասես սպիտակ մարմար էր, որի մեջ արտացոլում էին ծառերի սև բները։ Ձորագյուղի ձիապանը արահետի գլխից մատը մեկնեց ներքևի ձորը.

    — Հրեն է՜, մեր գյուղը:

    Ձյունի սպիտակության վրա վերևից ես նշմարեցի փոքրիկ սև կետեր։ Գյուղի տներն էին, խոտերի և աթարի դեզերը։ Մի տան պատուհանից ճրագի սպիտակ լույս էր երևում, կարծես այդ մթին ստվերների մեջ մոլորվել էր մի մանրիկ աստղ։ Մի քիչ իջանք լանջով, և լսելի եղավ շան զրնգան հաչոցը, որ անտառում արձագանք էր տալիս, ինչպես կացնի զարկերը։

    — Էն մեր Բողարի ձայնն է,— ասաց ձիապանը։ Ձին էլ կարծես հասկացավ, որ գյուղը մոտ է, որ Բողարն է հաչում, և քայլերն արագացրեց։

    Իսկ ինձ թվում էր, թե գնում եմ շատ հեռու երկիր, որի մասին հեքիաթի պես պատմում էր աշխարհագրության դասատուն։ Մանուկները հաճախ ցնորում են հեռավոր երկրների մասին, ուր կարմրամորթ մարդիկ են ապրում, ծառերի վրա՝ գույնզգույն փետուրներով թռչուններ։ Եվ երբ նրանք տնից հեռանում են, նրանց թվում է, թե շատ մոտ է ցնորքի այդ աշխարհը։

    Ես էլ այդպես էի մտածում, թեև արդեն պատանի էի։ Երևի անտառն էր այդպես տրամադրում, ձմեռային գիշերվա վեհությունը, քարաժայռերի անձև կերպարանքը և այն անորոշ ձայները, որ գալիս էին ձորերից ու անտառից։ Գուցե և հոգնածությունն էր մշուշել իմ գիտակցությունը։ Չեմ հիշում, միայն գիտեմ, որ առաջին անգամ Ձորագյուղ գալը դարձավ իմ կյանքի լավ գիշերներից մեկը։

    Ձիապանն ինձ տարավ իրենց տունը։ Ինչպե՜ս անուշ մրափեցի թոնրի մոտ, քուրսու վրա։ Բավական ուշ աչքս կիսաբաց արի ու նայեցի երդիկին։ Ձմռան գիշերից մի քիչ դեռ կար։ Ես նորից փաթաթվեցի վերմակի մեջ, ոտքերս կախեցի տաք մոխրի վրա, և քնի ու երազի սահմանում օրորվեց անիրական աշխարհը։

    Ամաչեցի, երբ աչքերս բաց արի։ Վաղուց զարթնել էին մյուսները և սպասում էին ինձ, որպեսզի թոնիրը վառեն։

    Դուրս եկա, բակից տեսա գյուղը, գիշերվա մեր ճանապարհը։ Հավաբնի մոտ Բողարը հաչեց ինձ վրա։ Նրա հաչոցն այլևս ահավոր արձագանք չուներ, և ոչ էլ կախված ժայռերն էին տձև։ Ձյունի վրա, կտուրների կարասների վրա շողում էր ձմեռվա նարնջագույն արևը՝ երդիկներից ծուխ էր բարձրանում։

    Ինձ նույն օրն էլ տեղավորեցին մի տան մեջ, որտեղ և պիտի ապրեի։ Տան տերը` Օհան ապերը, նախապետական բարքով մարդ էր։ Հիմա մեր գյուղերում նրա նման մարդիկ այլևս չկան։ Ձմեռը նստում էր բուխարու մոտ, չոր փայտը դարսում կողքին։ Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ և պատմություններ անում շահի ժամանակից, անցած, գնացած օրերից, որսից և անտառից։ Իսկ եթե ոչ ոք չէր լսում նրան, մենակությունից թե ձանձրույթից, բուխարու առաջ բաց էր անում շարականի գիրքը:

    Տանը չորս հոգի էինք։ Ես, Օհան ապերը, նրա պառավ կինը և տասը տարեկան Աշոտը, որ հավատարիմ ընկերս էր, երբ գնում էինք դպրոց, որովհետև շները դեռ ինձ վարժ չէին, հաչում էին կտուրներից և հետևի ոտքերով ձյուն մաղում ինձ վրա։

    Դպրոցը գյուղի ծայրին էր, բլրակի վրա։ Հին գերեզմանատունը դպրոցի բակն էր։ Մի ընդարձակ սենյակ էր, փայտե հասարակ նստարանների երկու շարք, դիմացի պատից գրատախտակը։ Անսվաղ պատերին ուրիշ ոչ մի զարդ չկար։ Պատուհաններին ապակու տեղ խմորով փակցրել էին յուղած թուղթ։

    Միակ ժամացույցն ինձ մոտ էր։ Մի օր էլ բլրակը բարձրանալիս, ոտքս սայթաքեց, ընկա սառույցի վրա, գրպանիս մեջ ժամացույցը փշրվեց և մինչև տարվա վերջը մնացի առանց ժամացույցի։ Արև օրերին ստվերով էինք ժամ որոշում, թխպած ժամանակ՝ երբ հոգնեինք։

    Երկու շաբաթ հետո քառասունի չափ իմ աշակերտներին անունով էի կանչում, շատերի տունը գիտեի, ոմանց ծնողներին ճանաչում էի։ Ժիր երեխաներ էին, բոց աչքերով, և այնքան արագ ընտելացանք իրար։

    Օրապահի զանգին ես իջնում էի տան սանդուղքով, բլրակի գլխին չհասած տեսնում էի դպրոցի առաջ խմբված երեխաներին։ Խմբով էլ ներս էինք մտնում։

    Դասերից հետո ես համարյա միշտ տանն էի։ Օհան ապերը գնում էր գոմը՝ տավարին ապուռ տալու։ Աշոտը մարագից քթոցով դարման էր կրում, պառավը վառում էր օջախը կամ լվանում ընթրիքի ձավարը։ Օհան ապոր չոր ցախերը դարսում էի բուխարիկում, պառկում կրակի առաջ և նայում, թե ինչպես են մոխրանում փայտի կտորները, ինչպես կրակի լեզվակները կայծերը թռցնում էին երդիկով։

    Մութն ընկնելուց գալիս էին Աշոտն ու Օհան ապերը, տրեխները հանում և նստում կրակի մոտ։ Եվ մինչև պառավը ձավարի ճաշը եփեր, Օհան ապերը սկսում էր մի հին պատմություն, որի վերջը լսելու համար ես և Աշոտը երբեմն խանգարում էինք նրա քունը։

    — Հա, ո՞րտեղ մնացի,— արթնանում էր և, մինչև մենք հիշեցնեինք, գանգատվում էր.

    — Պառավել եմ, քունս շուտ է տանում։— Եվ շարունակում էր կիսատ պատմությունը։

    Ես ուշադիր լսում էի ընկերոջս, և թեպետ ծառերը դարձյալ ճյուղերը կախել էին ճանապարհի վրա, բայց այլևս մտրակով չէի պոկում նրանց տերևները։ Արևը բավական բարձրացել էր, ցողի կաթիլները գոլորշիացել էին։

    — Ձորագյուղում մի որսորդ կա, վիզը ծուռ Անտոն են ասում։ Հիմա էլ մնում է, թեպետ բավական ծեր է։ Նրա աչքերը լավ չեն տեսնում, դրա համար էլ որսի չի գնում։

    Նրա մասին Օհան ապերը շատ էր պատմում։ Անտոնը մի անգամ անտառում արջի հետ է կոխ կացել, արջը ջարդել է նրա հրացանը, կռացել է, որ գերանը վերցնի Անտոնին խփելու, բայց նա սպանել է արջին։ Օհան ամին պատմում էր, թե ինչպես է նա բնում աղվեսին բռնել։

    — Իրեն որ տեսնես կզարմանաս։ Լղար, բոյը կարճ, վիզն էլ ծուռ։ Կասես, որ բամփես գլխին, տափին կփակչի,– ասում էր Օհան ապերը նրա մասին։

    Ես մտքումս դրել էի նրա հետ որսի գնալ, թեև մինչ այդ որս քիչ էի արել։ Պառավը խոստացավ խնդրել հարևանի կայծքարով հրացանը։

    Հենց հաջորդ կիրակի, առավոտ կանուխ, երբ երդիկներից դեռ նոր էր բարձրանում ծուխը, ես և Անտոնը բռնեցինք անտառի ճանապարհը։ Այդ օրը ես չորս անգամ կրակեցի: Կրակոցից ծառի ճղներից ձյուն թափվեց, բայց իմ վառողը չխանձեց ոչ մի աղվեսի մորթի։

    Անտոնը սիրտ էր տալիս, թե առաջին անգամ այդ էլ շատ է։ Բայց ես տեսնում էի նրա ծաղկատար դեմքի խորամանկ ժպիտը։ Ինքը մի ծեր աղվես սպանեց և երկու մոշահավ։ Ծեր աղվեսն այնքան չարչարեց մեզ։

    Անտոնը կրակեց, մուխի մեջ ես տեսա, թե ինչպես աղվեսը գլորվեց։ Վրա վազեցինք, աղվեսն ատամները կրճտացրեց, պոչը կոխեց հետևի ոտքերի արանքը և փախավ։ Ձյունի վրա մնացին նրա հետքերը և արյան շիթեր։ Մի քանի տեղ ուժասպառ ընկել էր, արյունն ավելի շատ էր հոսել, և ձյունի վրա թափվել էին մորթու մազերը։

    Աղվեսին փնտրելու ժամանակ Անտոնը մի մոշահավ էլ սպանեց։ Միասին վազեցինք դեպի այն կողմը և փոսի մեջ տեսանք ծեր աղվեսին, որ կծկվել, կուչ էր եկել և դունչը մոտեցրել էր վերքին։ Նրա կախ ընկած լեզուն արնոտ էր։ Երևում էր, որ լիզել էր վերքի արյունը։ Անտոնն աղվեսին ուսովը գցեց, ես մոշահավերը վերցրի, և մենք վերադարձանք։

    Գյուղին չհասած, անտառի բացատում, չոր ճյուղերի կոտրատելու ձայն լսեցի։ Ինձ թվաց, թե պախրան եղջյուրներով ծառի ճյուղերը դեն է հրում, որպեսզի չոր տերևներ հանի ձյունի տակից։ Ետ նայեցի։

    Ութ-տասը տարեկան մի տղա ցախ էր դարսում ձյունի վրա մեկնած պարանին։ Մի քիչ հեռու կանգնել էր մի աղջիկ՝ պարանի չափ բարակ ճյուղը ձեռքին։ Նրանք մեզ ավելի վաղ էին տեսել և կանգնած նայում էին։

    Ահա այդ դեմքն է, որ մեխվել է հիշողությանս մեջ, թեև այն օրից անցել է տասներկու տարի և այն էլ ի՜նչ տարիներ։

    Ընկերս լռեց, ես նրա դեմքին տեսա երանության նույն ժպիտը, ինչպես առաջին անգամ, երբ մենք դեռ բարձրանում էինք արահետով։ Ասես աչքի առաջ, ձյունոտ անտառում, տեսնում էր աղջկան, ձեռքին չոր ցախը։

    — Տեսա ու կանգնեցի,— դանդաղ շարունակեց նա,— և թեպետ Անտոնն ասաց, թե ում աղջիկն է, ասաց, որ ցախի են եկել, բայց ես նրան չէի լսում։ Հիշում եմ, որ մի անգամ էլ, երբ բացատն անցանք և իջնում էինք գյուղի կալերի վրա, ետ նայեցի։ Չգիտեմ աղջիկը ժպտաց, թե չէ, բայց ինձ այդպես թվաց։ Գլուխը խոնարհեց ու փշրեց ձեռքի բարակ ճյուղը։

    Մեր տան պատշգամբից ես տեսա աղջկան՝ ցախը շալակին։ Մեր հետքերով նրանք իջան կալերի վրա։ Մոխրագույն շորեր ուներ, գլխին՝ տանը գործած բրդե շալ։ Ես պատշգամբից նայում էի այն կողմը, իսկ Օհան ապերը ինձ հարցնում էր մոշահավի մասին, Աշոտը նրանց փետուրներն էր պոկում, ես կցկտուր պատասխան էի տալիս և աչքի տակով հետևում, թե ո՛ր տունը պիտի մտնի ցախով աղջիկը։

    Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մյուս օրն իմացա, որ նրա փոքր քույրը սովորում է դպրոցում։

    Հենց այդ օրից էլ գլխին կարմիր շոր կապած աղջիկը, որ մինչ այդ իմ քառասուն աշակերտներից մեկն էր, բոլորից ջոկվեց և իմ աչքում դարձավ այն կետը, որի շուրջը պտրտվում էր իմ ներքին աշխարհը։

    Ուզում էի իմանալ աղջկա անունը։ Ես հորինեցի մի դաս, երբ աշակերտները պատմում էին իրենց ընտանիքի անդամների մասին։ Եվ որովհետև նրանք երկու քույր էին, դժվար չէր իմանալ, որ անտառում տեսած աղջկա անունը Խոնարհ էր։ Մյուս աշակերտներն էլ մատ բարձրացրին, իրենց տան մասին պատմելու և զարմացան, երբ ես գրատախտակի վրա գրեցի գումարման նոր վարժություն։

    Խոնարհ, Խոնարհ… նայում էի գրատախտակի թվերին, աչքերիս առաջ բրդե շալով աղջկա գլուխը, ոտքերը ձյունի մեջ և ձյունի ճերմակության վրա՝ օձի պես սև պարանը։

    Այդ դեմքը մերթ սուզվում էր անդունդը, որը սովորական էր դառնում, հիշում էի, որ անտառում մի ծեր աղվես ենք սպանել, երկու մոշահավ։ Մեկ էլ դեմքը մոտենում էր, կանգնում էր աչքիս առաջ, և ես ճգնում էի իմանալու՝ ժպտա՞ց աղջիկը, երբ ետ նայեցի, թե՞ միայն ինձ թվաց։

    Անտոնի հետ մի անգամ էլ որսի գնացի։ Բացուտին երբ հասանք, ես մոտեցա այն գերանին, որի մոտ կանգնել էր աղջիկը։ Որսորդն իմ հետևից կանչեց, թե ճանապարհն աջ է ծռվում։ Գերանի մոտ ձյունը ծածկել էր աղջկա հետքերը։ Ոչինչ չէր երևում։ Միայն ծառի տակ ընկած էր մի չոր շյուղ։ Կռացա վերցրի։

    Վերադարձին եկանք գյուղի ծուռումուռ փողոցներով, որպեսզի անցնենք նրանց տան առաջով։ Այդ թաղի շներր հաչոցով ինձ վրա վազեցին։ Բայց և այնպես կիսաբաց դռնից նրան տեսա բակում՝ գրկին մի խուրձ խոտ։ Ինձ տեսավ դեմքն իսկույն մյուս կողմը դարձրեց, տուն մտավ։ Ես նկատեցի, թե ինչպես կարմրեց նրա դեմքը։

    Այդ օրն այնքան ուրախ էի։ Օհան ապերն էլ նկատեց իմ ուրախությունը և ծիծաղելով ասաց, թե վիզը ծուռ Անտոնի հետ անտառում երևի մի օյին ենք սարքել։ Ընթրիքից հետո բուխարու մոտ նա ննջեց, ես արագ թերթեցի նրա շարականի գիրքը, բրդե թելը ուրիշ թերթի արանքում դրի, որպեսզի առավոտյան Օհան ապերը զարմանա, թե ե՞րբ կիսեց շարականի հաստ գիրքը, կարդա ու կասկածով նայի մեկ ինձ, մեկ՝ Աշոտին։

    Ձմեռվա ընթացքում Խոնարհին երկու անգամ տեսա։ Մի ամիս հիվանդ էր և առողջացավ բարեկենդանի տոներից առաջ։ Ես շատ անգամ էի նրա մասին հարցնում նրա քրոջից։ Եվ ամեն անգամ տարբեր պատրվակով, հեռվից հեռու, շատ անգամ իբրև թե պատահաբար, մեջ բերելով ուրիշ խոսք։

    Դժվար էր միշտ պատրվակ գտնելը։ Հիշում եմ, երեք օր տեղեկություն չունեի, քաշվում էի հարցնել։ Հանկարծ փոքրիկ աղջիկը գնար և տանն ասեր… Չորրորդ օրը սովորականից շուտ եկա դպրոց։ Քույրը դեռ չէր եկել։ Կանգնել էի մուտքի դռան մոտ։ Աշակերտները վառարանի կողքին տաքանում էին։ Աչքս բլրակին էր։ Հանկարծ երևաց քույրը, ինձ տեսավ և կարծեց, թե հանդիմանելու եմ ուշանալու համար։ Աղղջիկը քայլերը արագացրեց և ինձ երբ հասավ՝ շնչակտուր ասաց.

    — Խոնարհն արդեն վեր է կացել…

    Հետո ես իմացա, որ նա դեռ չորս օր պառկել է։ Աղջիկը սուտ էր ասել։

    Բարեկենդանի մի օր Խոնարհին տեսա։ Մեր դիմացի կտրան աղջիկները խաղում էին, իրար ձյունով տալիս և երգեր ասում։ Շատերի ձեռքին խնձոր կար։ Նրանք նոր շորերով էին՝ կարմիր, կապույտ, կանաչ։ Նրանց մեջ էր Խոնարհը, նրա հագին երկար զոլերով կարմիր չիթ էր։ Ձեռքերը պահել էր գոգնոցի տակ, կանգնել կտուրի ծայրին և նայում էր ավելի փոքրահասակ աղջիկներին, որոնք զվարթ ծիծաղով իրար հրմշտկում էին և վազվզում կտուրների վրա։

    Պատշգամբից ես նրան գունատ տեսա և մի քիչ նիհար։ Նոր շորերի մեջ նա երևաց ավելի բարձրահասակ, մեջքը բարակ։ Կապույտ գոգնոցի թելերը մեջքին հանգույց էր արել։ Պատահմամբ նայեց պատշգամբի կողմը, տեսավ ինձ, հեռացավ կտուրից և խառնվեց աղջիկների խմբին։

    Նորից տեսա Խոնարհի սպիտակ դեմքը, նրա մանրիկ աչքերը։ Կարմիր շորերով այդ աղջիկը ինձ թվաց որպես մի բարձրահասակ երեխա՝ գլխին նույն բրդե շալը, ինչ որ առաջ։ Տուն մտա, նրան չխանգարելու համար, որովհետև մյուս աղջիկները քչփչացին, փոքրահասակներից մի քանիսը, որոնք դպրոցում սովորում էին, գոգնոցով իրենց դեմքը ծածկեցին և պահվեցին ինձանից։

    Անտառն արդեն վերջացել և սկսել էր լեռնային փարթամ մարգագետինը, որի հատուկտոր թփերը ապացույց էին, թե ժամանակին մարգագետնի սևահողերում աճել է կաղնին։

    Կանաչների միջով հոսում էր գետակը, որի ակունքները անտառի մթին ձորերի աղբյուրներն էին։ Դրա համար էլ գետակի երեսին, կանաչ խոտերի հետ, լողում էին և չոր տերևներ։

    Ձիերը հոգնել էին։ Լեռնային կանաչը գրավիչ էր և՛ մեզ, և՛ հոգնած ձիերի համար։

    — Իջնենք, ձիերը թող հանգստանան,— ասաց ընկերս։ Ձիերը լեզվով դուրս հրեցին սանձի երկաթները և ագահությամբ պոկեցին խոտը։ Մենք պառկեցինք գետակի ափին, խոտի վրա։

    — Օհան ապերը գրքեր շատ ուներ, հին գրքեր։ Մի կիրակի պատշգամբում նստած կարդում էի նրա հին գրքերից մեկը, կարծեմ Հուստինյանոս թագավորի մասին։ Ձյունը դեռ չէր հալվել, բայց արևի ջերմությունն արդեն զգացնում էր, որ գարունը հեռու չէ։ Այդպիսի օրերին կատուն էլ հեռանում էր թոնրի տաք քարից և աչքերը փակած փռվում արևի տակ։

    Մեկը բարձրանում էր սանդուղքով։ Գլուխս վեր հանեցի։ Գիրքը ձեռքիս ղողաց։ Կողքիս կանգնել էր Խոնարհը և մատներով խաղում էր գոգնոցի եզրի հետ։ Երբեք նա ինձ այդքան մոտ չէր կանգնել։ Դրանից էր, որ գրքի տառերը շաղվեցին և գիրքը ղողաց։

    — Հայրս խնդրում է ճաշին գաս մեր տունը։

    Ինքս էլ չիմացա, թե ինչու պատճառ բռնեցի գիրքր, ասեցի, որ չեմ կարող գալ։ Խոնարհը ձեռքի արագ շարժումով գիրքս ծալեց, և ես դեռ ուշքի չեկած, բակից կրկնեց հոր խնդիրր։

    Չգնացի, բայց գիրքն էլ բաց չարի։ Անելիքս չգիտեի։ Փորձեցի տետրակներն ուղղել, չկարողացա։ Օհան ապերը եկավ և մինչև իրիկուն միասին էինք։ Այդ օրը ես նրա հետ գոմը գնացի կովերին խոտ ու դարման տալու։

    Չգիտեմ ամեն տարի Ձորագյուղում գարունն այնքան սիրուն է, ինչպես այն տարին։ Քարերն էլ էին շնչում գարնան բույրը։ Անտառի հազարավոր լորենիների հոտը գիշեր-ցերեկ գյուղի վրան էր։ Երբ դասերից հետո պառկում էի անտառում, լորենիների տակ, գլուխս պտտվում էր։

    Ձորակներում հիմա էլ կան այգիներ։ Գարնանը ուռել և հասել էին խնձորենու բողբոջները։ Հարկավոր էր մի շաբաթ տաք եղանակ, որպեսզի բացվեին խնձորենու ծաղիկների կարմիր թերթերը և ձորակները բուրեին։ Հեռվից ծաղկած ձառերի սպիտակ ճյուղերը երևում էին ձյունով ծածկված, ասես գարունը ձյուն էր թափել ծառերի վրա, գունավոր և հոտավետ փաթիլներով ձյուն։

    Գյուղի փողոցներից արևը գոլորշիացնում էր աղբաջուրը, կովերը ջրի գնալիս շլանում էին արևի լույսից, մնչում էին արջառները, հոտոտում, դեսուդեն վազում և ոտքերով փորում թաց գետինը։ Եվ ինչ դժկամությամբ էին նրանք ներս մտնում գոմի ցածր դռնակներից։

    Գարնան արև օրերը հիշեցնում էին ինձ, որ շուտով մայիս է։ Դպրոցն արձակելուց հետո նույն ճանապարհով պիտի վերադառնամ և էլ երբե՛ք, երբե՛ք չպիտի տեսնեմ Ձորագյուղը։

    Նրանց տունը չգնալու համար փոշմանել էի։ Մի օր էլ փողոցում մայրը հանդիմանեց, որ հրավերը չեմ ընդունել։ Ես ուզում էի, որ մեկ էլ կանչեր, թեկուզ մի թեթև ակնարկ աներ։

    Այն ժամանակ սովորություն կար տարեվերջին դպրոցում կազմակերպելու հանդես։ Ես էլ էի պատրաստվում, և աշակերտները սովորում էին երգ ու ոտանավոր։ Հետո մեծահասակ աշակերտները տախտակներ բերին, տներից հավաքեցին գորգ ու կարպետ և սարքեցին բեմ։ Աշակերտներին պատվիրել էի, որ շատ մարդու կանչեն։ Եվ ամեն անգամ աչքս նրա քրոջ կողմն էր։

    Կիրակին եկավ։ Գուցե և ոչ մի տարի այդ օրն այնքան բազմություն չէր հավաքվել գյուղի դպրոցում։ Բաց պատուհաններով գարունը այգիներից բերում էր ծառերի բույրը, դպրոցի կտուրի տակ սարյակները բնից բույն էին թռնում աշխույժ ճռվողյունով։ Նրանք էլ էին զուգվել և այնպես փայլում էին սարյակների սև փետուրները։

    Բազմության մեջ ես միայն մի գլուխ էի տեսնում, այս անգամ առանց շալի, մազերը կիսած և խնամքով սանրած։ Եվ ի՜նչ բարակ էին նրա շրթունքները։

    Ընդմիջումից հետո հանդեսի երկրորդ մասը պիտի սկսվեր մի բանաստեղծությամբ, որ արտասանելու էր նրա քույրը։ Կարպետը շարժվեց, բեմի հետևում երևաց Խոնարհը, իր գլխի սանրով կոկեց քրոջ մազերը։

    Մանկան զիլ ձայնով և համարձակ, փոքրիկ աղջիկը ինչ-որ բան էր ասում։ Բազմությունը լուռ լսում էր։ Չէի լսում ես։ Կողքիս Խոնարհն էր։ նրա աչքերում ուրախության ժպիտ կար։ Աչքերը փայլում էին սարյակի փետուրների նման սև։ Ձեռքը բռնեցի։

    — Խոնարհս… — ձայնս դողաց։


    — Թո՛ղ,— ասաց ու ձեռքը մեկնեց քրոջը, որ ավարտել էր արտասանությունը և որի դեմքը անսովոր հաճույքից կարմիր էր։ Դահլիճում ծափահարում էին, ոմանք զանազան ձայներով, նույնիսկ ձեռնափայտի շարժումով իրենց գոհունակությունն էին հայտնում։

    Քիչ հետո հանդեսը վերջացավ։ Ինձ թվաց, թե հանդեսը տխուր անցավ և պղտորվեց գարնան օրը։ Ականջիս տակ նրա խոսքն էր՝ թո՜ղ։ Ձեռքիս էի նայում և ուզում էի ստուգել՝ բռնե՞լ եմ արդյոք նրա ձեռքը։ Ինչո՞ւ այդքան ջերմ էին նրա մատները։

    Հանդեսից հետո Խոնարհին մի քանի անգամ տեսա։ Պատահմամբ իմացա նրանց այգու ճանապարհը։ Դասերից հետո գնում էի ձորակը, պառկում Օհան ապոր այգու կապույտ քարին, որից վերև ցանկապատի կողքով նա պիտի վերադառնար իրենց այգուց։ Ոչ մի խոսք չէի կարող նրան ասել, թեկուզ մի քանի անգամ տեսա ցանկապատի հետև։ Հայրը գնում էր առջևից՝ չոր ցախի կապը մեջքին, աղջիկը նրա հետևից, ջրամանն ու հացի շորը թևի տակ։ Հետս գիրք էի առնում, բայց չէի թերթում ոչ մի էջ, որովհետև ամեն ոտնաձայնի նայում էի ճանապարհին։

    Continue reading “Ակսել Բակունց «Խոնարհ աղջիկ»”

    Posted in Հայոց լեզու

    Հայոց լեզու

    22.03.24

    1.կետերի փոխարեն մի անգամ փակագծերում դրված առաջին բայաձևերը գրի՛ր, մյուս անգամ երկրորդները: Ո՞ր ձևերն են ավելի հարմար:

    Գայլը տեսավ, որ անտառային աղավնին շյուղեր է հավաքում և նրան ասաց.    – Տեսնում եմ, որ ամբողջ օրը թռչկոտում ես ճյուղից ճյուղ, շյուղեր ես հավաքում, բայց մինչև այսօր ոչ կարգին տուն ունես, ոչ էլ տաք օջախ:                                          Աղավնին պատասխանեց.                                                                                                    –  Այն օրից, ինչ հարևան ենք, ես էլ տեսնում եմ, որ դու ոչխարներ ես հափշտակում ու բերում ես որջդ, բայց ոչ կարգին հագուստ ունես, ոչ էլ մոտ ընկերներ: Առակը ցույց է տալիս, որ չար ու գիշատիչ մարդիկ էլ քիչ չեն աշխատում, բայց երջանկության չեն հասնում:

    2.Տրված տեքստի դիմավոր բայերը փոխի՛ր այնպես, որ ինչ էր (էին) արել հարցին պատասխանեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր. ո՞ր տեքստի բայաձևերը կանվանես վաղակատար անցյալ:

    Երբ սուսերամարտի աշխարհի առաջնության հաղթողին հարցրել էին, թե ո՛վ է եղել նրա առաջին մարզիչը, նա պատասխանել էր` Ալեքսանդր Դյուման: Ասել էր, որ երբ դպրոցում առաջին անգամ «Երեք հրացանակիրները» կարդացել էր, հաստատ որոշել էր սուսերամարտ պարապել:

    3.Նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (դարձրո՛ւ ներգործական): Օրինակ`

    Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
    Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը։

    Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
    Ինչ-որ մեկը այս ծառի տակ գանձ է թաղել։

    Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
    Անձրևն ու քամին մաշել, հարթել էին քարը։

    Արտերը խանձվել էին բարկ արևից:
    Բարկ արևը խանձել էր արտերը։

    Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
    Միայն չափահաս քաղաքացիներին են լրացնում քարտը։

    Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
    Իտալական դատարանը ազատազրկման է դատապարտել ու տուգանել նրան։

    Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
    Ալիքների ու քամու երգը դյութել էր։

    Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
    Հետաքրքրասերների մեծ խումբը շրջապատել էր աղջկան։

    Ընկերս համերգի է հրավիրված:
    Ընկերոջս հրավիրել են համերգի։

    4.Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դաոնալ, և դարձրո՛ւ:

    Օրինակ`

    փնտրել — փնտրվել:

    Վազել, երգել, ցրել-ցրվել, կոտրել, դնել-դրվել, թռչել, թրջել-թրջվել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել-հեռվացնել, հնարել, ներել-ներվել, լուսանալ, մթնել, մթնեցնել, բարձրանալ, թխել-թխվել, մրմռալ, մաքրել-մաքրվել, դողալ, վախենալ, սրբել, կարել, հավաքել-հավաքվել, սարսռալ, հաչել, սիրել-սիրվել, մլավել, ծիծաղել, խոսել, հուզել-հուզվել, վիճել: 

    5.Հարցական դերանունները փոխարինի՛ր տրված նախադասություններով:

    Մոտավորապես վաթսունհինգ միլիոն տարի առաջ մեր մոլորակի կենդանիները զանգվածաբար ոչնչացել են, ի՞նչ պատճառով: Գիտնականների մի խումբ կարծիք է հայտնել, ինչպիսի՞: Ուղղակի աղետից հետո փոշու այնքան հոծ շերտ է պատել Երկիրը, ինչքա՞ն : Դրանից և՛ջերմությունն է զգալիորեն նվազել, և´ խավար է եղել, ինչքա՞ն: Այդ ժամանակաշրջանի շատ կենդանիներ, ո՞ր, չեն կարողացել հարմարվել պայմաններին և ոչնչացել են:

    Մեր Երկրին ինչ-որ Աստղակերպ կամ փոքր մոլորակ է ընդհարվել: Կենդանիները հարվածից կամ ցնցումից չեն ոչնչացել: Արեգակի ճառագայթները չեն կարողացել հասնել նրան: Կենդանիները չեն կարողացել սնունդ և ապաստան գտնել: Դրանց թվում են նաև դինոզավրերը:

    243.Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող երկրորդական նախադասություններ:

    Այս սայլը տեղից միայն մի ուժ կարող է շարժել, երբ բոլորը համախմբվեն: (ե՞րբ) Քչերը գիտեն իմ գախնիքների մասին: (ի՞նչ) Փորձարարները զղջում էին, որովհետև նրանց մոտ ոչինչ չստացվեց: (ինչո՞ւ) Նա բոլորովին չէր վախենում շնռրից: (ինչի՞ց) Բոլորի հայացքներն ուղղվեցին նավի կողմը պատրաստվում էր շարժվել: (ո՞ր)

    Posted in Կենսաբանություն

    Սրտամկանի ինֆարկտը, առողջ սիրտ, ինսուլտ, շնչառական համակարգ, շնչառության նշանակությունը

    Մարտի 18-24

    Սիրելի՛ սովորողներ, այս շաբաթ ամփոփելու ենք մարտ ամիսը, խնդրում եմ կրկնել անցած նյութերը․

    Posted in Español

    Prueba A1-A2

    Completa las frases.

    1. Ella se corta el pelo  en la peluquería.
    2. Cierro los ojos, no veo nada.
    3. Tiene la boca llena.
    4. Los elefantes tienen las orejas  grandes.
    5. ¿Estás enfermo? Tienes mala cara.
    6. Laura levanta los brazos y empieza a bailar.
    7. El niño se lava las manos antes de comer.
    8. Me duele mucho la barriga .
    9. La jirafa tiene el cuello muy largo.

    Alguien-nadie, nada-algo,

    1. Alguien, sabe dónde está la parada.
    2. ¿Hay alguien que tenga talento musical?
    3. No hay nadie en casa hoy.
    4. Nadie quiere bailar con Marissa, ni José.
    5. Nadie comprende las matemáticas, y yo tampoco.
    6. No quiero nada de esos chicos.
    7. ¿Alguien puede llevarnos a casa? Tenemos prisa.
    8. El niño no come nada.
    9. No tengo nada en la nevera.
    10. Hay algo en mi mochila.

    Traducir

    • Նրան ոչ ոք չի կարող օգնել։ Nadie puede ayudar a el.
    • Ինչ-որ բան գիտե՞ս Պեդրոյի մասին։ ¿Sabes algo sobre Pedro?
    • Հոյակապ է, դու ազատ ես, և ինձ կկարողանաս օգնել։ Մեզանից ոչ մեկը չգիտի , թե որտեղ պետք է փնտրել նրան։ Exelente estas libre y puedes ayudar. Nadie de nosotros sabe donde podemos encotar a el.
    • Ոչինչ չեմ ուզում լսել նրա մասին։ No quiero oir nada sobre olla.
    • Ցավում են ոտքերս, շատ եմ քայլել։ Me duelen las piernas, he caminado mucho.
    Posted in Հասարակագիտություն

    Ինչ է իշխանությունը

    Ժամանակին իշխանությունը ներկայացրել են տոհմ կամ ցեղային ընտրովի ավագները՝ առաջնորդները։ Դասակարգերի ծագման ժամանակ իշխանության անցումը դարձել է ժառանգական։ Դասակարգային հասարակարգերում իշխանությունները  ունեցել են տարբեր կոչումներ ՝ իշխանական դքսություն, հերցոգություն, թագավորություն, խանություն, կայսրություն, հանրապետություն, հիմա էլ օգտագործում են նույն կամ նոր տարատեսակներով ու անուններով։
    Իշխանության բացասական կողմը իմ կարծիքով այն է, որ քաղաքական իշխանությունները պետության կամ կառավարության միջոցով ուզում է մարդկանց վրա իշխել ու նրանց կարծիքը չլսել։
    Իշխաննության դրական կողմը այն է, որ պետությունը, կառավարությունը անի ամեն բան, որ կարողանա մարդկանց կյանքը լավացնի։

    Posted in English

    English

    March 18-22
    English in Mind, pages 4,5,6

    Classwork 2 3 4

    Rewrite the sentences in passive voice.

    1. She sang a song. – a song was sang by her
    2. Somebody hit me. – I were hit by somebody
    3. We stopped the bus. – the bus was stopped by us
    4. A thief stole my car. – my car was stoled by a thief
    5. They didn’t let him go. – he wasn’t let go by them
    6. She didn’t win the prize. –the prize wasn’t won by her  
    7. They didn’t make their beds. –their beds weren’t made by them  
    8. I did not tell them. – they weren’t told by me
    9. Did you tell them? – were they told by you
    10. Did he send the letter? – was the letter sent by him

    Fill in the verb in the Past Active or Passive Voice.

    1. The Cape of Good Hope … (discovered / was discovered) by Bartolomeo Dias.
    2. The clown … (entertained / was entertained) the public.
    3. We … (arrived/ were arrived) at the camp in time.
    4. Many experiments … (did/ were done) under water.
    5. Many people … (invited / were invited) to the festival.
    6. They … (discussed / were discussed) many exciting things.
    7. I … (learnt / was learnt) many interesting things in this unit.
    8. What artist … (painted / was painted) this picture?
    Posted in English

    My mom

    Test

    The thing I love the most about you is your kindness.

    She makes me so happy when helps me.

    She is the best at making people laugh.

    She is 41 years old.

    Her favourite color is red.

    Her favourite place to shop is Dalma garden mall.

    Her favourite food is spas.