Posted in Ֆիզիկա 7

Չափման միավորները տարբեր երկրներում

Արևմտյան Եվրոպայի չափման միավորը…

Արևմտյան Եվրոպայի երկարության չափման միավորը՝ Լիգան է:Հին Հռոմի լիգան մոտավորապես 2200մ է:

Մղոնը երկարության չափման միավոր է:ին հռոմեական մղոնը հավասար է՝1,481 կմ-ի: Պարսկական մղոնը՝ 1,598կմ:Արաբական մղոնը 1,9176կմ: Հին ռուսականը՝ 7,4676կմ: Աստվածաշնչում հիշատակված մղոնը՝ 1479,5 մ:

Դյումը նույնպես երկարության չափման միավոր է։ Փոքր  երկարություններ  չափելու համար։

Ասպարեզը նույնպես երկարության չափման միավոր է։ Հունաստանում ասպարեզը հավասար էր 240 քայլի՝ 177,6 մետր, Պտղոմեոսյան Եգիպտոսում և Հռոմում՝ 185 մետր էր։

Յարդը անգլիական երկարության չափման միավոր է։ 1 յարդը = 0,9144 մետր է

Ֆուտը անգլիկան չափման միավոր է, որը նշանակում է՝ ոտնաթաթ։ 1 ֆուտ = 1/3 յարդ= 12 դյույմ = 0,3048 մ։Ֆուտը նաև օգտագործվում է այլ երկրներում այլ չափով  1 ֆուտ=1/7 սաժեն =12 դյույմ =0,3048 մ։Այսպես կոչված «միջազգային» ֆուտը ստացել է կոնկրետ 0,3048 մ չափսը։Մինչ մետրական համակարգի կիրառումը ֆուտը Եվրոպայում կիրառվում էր որպես 12 դյույմ։

Սաժեն, երկարության հին ռուսական միավոր։1835 թվականի հրամանագրով սաժենի չափը հավասարեցվել է 7 անգլիական ֆուտի կամ 84 դյույմի։

Կարատ — ոսկու, թանկարժեք քարերի և մարգարտի զանգվածի արտահամակարգային միավոր։ Կրճատ նշանակումը՝ կար.։

1 կար = 0, 2 գ = 200 մգ։

Մեկ ֆունտի քաշը տարբեր երկրներում

Անգլիական ֆունտը հավասար է 0,45359237 կգ.

Ավստրիական ֆունտը հավասար է 0,56001 կգ.

Ամստերդամյան ֆունտը հավասար է 0,4941 կգ.

Վենետիկյան ֆունտը հավասար է 0,477 կգ.

Դանիական ֆունտը հավասար է 0,496 կգ.

Իսպանական ֆունտը հավասար է 0,451 կգ.

Պորտուգալական ֆունտը հավասար է 0,459 կգ.

Ֆրանսիական ֆունտը հավասար է 0,489505 կգ.

Շվեդական ֆունտը հավասար է 0,425076 կգ.

Leave a comment