Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

Գրիր տրված գոյականների սեռական հոլովաձեւերը:
Լանջ-լանջի
քամի-քամու
կատար-կատարի
ընկերուհի-ընկերուհու
նուռ-նռան
արև-արևի
շարժում-շարժման
ուղղություն-ուղղության
գարուն-գարնան
արյուն-արյան
հայր-հոր
այգի-այգու
հորեղբայր-հորեղբոր
թագուհի-թագուհու
լեռ-լեռան
գագաթ-գագաթի
տարի-տարվա
կաղնի-կաղնու
տղամարդ-տղամարդու
մահ-մահվա
ամիս-ամսվա
կին-կնոջ
այսօր-այսօրվա
ձյուն-ձյան
սեր-սիրո
աղջիկ-աղջկա

2.նախադասություններում գտիր ածանցավոր ածականները և ընդգծիր ածանցները:
Ցանկապատի երկաթյա ճաղերը ներկված էին սև գույնով: 
Նա փախցրեց ամաչկոտ հայացքը:
Աղջիկը լեռնային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ:
Բոլորիս աչքի առջև բացվեց մի հուզիչ տեսարան:
Օտար երկրներում թափառելով՝ նա միշտ հայրական տան կարոտն էր քաշում:
Արևի հրեղեն գունդը մայր է մտնում:
Համայնքը իր միջոցներով վերանորոգում է գյուղական ճանապարհները:
Փչում էր գիշերային զով քամին:
Կախարդուհու զրնգուն ձայնը լսվում էր ամենուրեք:
Հեռվից լսվում էր հովվական սրնգի ձայնը:
Մեր հյուրը համակրելի տեսք ունի:
Այստեղից սկսվում է անտառային գոտին:

Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Սովորել

Լույսի աղբյուրներ,լույսի ուղղագիծ տարածումը: Արեգակի և Լուսնի խավարումները:

Ի՞նչու ենք Արեգակը և աստղերը համարվում լույսի բնական,իսկ մոմը և էլեկտրական լամպը՝ արհեստական աղբյուրներ:

Որորհետև մոմ և էլեկտրական լամպը պատրաստված է մարդու կողմից, իսկ արեգակն ու աստղերը իրենց բնական լույսը ունեն։

ի՞նչ երևույթներ են հաստատում համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը:

Համասեռ միջավայրում լույսի ուղղագիծ տարածումը հաստատում են ստվերների առա ջացումը, պատներների առաջացումը մթնախցիկում, Արեգակի, Լուսնի խավարումները և այլ երևույթներ։

Ի՞նչ կկատարվեր, եթե լույսի ճառագայթները շրջանցեին իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները:

Եթե լույսի ճառագայթները շրջացեն իրենց ճանապարհին եղած անթափանց արգելքները ապա ստվերներ կառաջանան;

Օգտվելով վերևում նշված նկարից՝ բացատրե՛ք Լուսնի լրիվ և մասնակի խավարումները:

Ինքնուրույն լույս արձակող մարմիներն անվանում են լույսի աղբյուրներ։

Արևը, լուսինը, աստղերը և կայծակը։

Մարդը ի՞նչ լույսի աղբյուրներ է ստեղծել։

Մոմ, էլեկտրական լամպ, նեոնային լամպ և այլն:

  1. Ո՞ր դեպքում է դիտվում Արեգակի խավարումը։

Երբ, որ լուսինը գալիս է և հայտնվում է արեգակի ու Երկիր մոլորակի մեջտեղում, այդ ժամանակ դա փակում է ճառագայթների ճանապարհը դեպի Երկիր, այդ պատճառով ճառագայթները չեն կարողանում հասնեն մեզ և մեր մոտ ամեն ինչ ժամանակավոր մթնում է, այս երևույթը կոչվում է Արեգակի խավարում:

  1. Լուսինը ինչպիսի՞ մարմին է։

Լուսինը սեփական լույսից զուրկ մարմին է:

  1. Ի՞նչպես են տարածվում լույսի փնջերը։

Լույսի աղբյուրի դիմաց դնելով փոքր անցք ունեցող պաստառ՝ դուք կտեսնեք, թե ինչպես են տարածվում լույսի փնջերը:

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Տասնորդական կոտորակների գումարում

Օրինակ 1:

Նախ դիտարկենք այն դեպքը ,երբ ամբողջ թվին գումարենք տասնորդական կոտորակ՝

3+0,1 =

Առաջին քայլ․ առանձնացնենք յուրաքանչյուր թվի ամբողջ մասը և կոտորակային մասը ՝

առաջին թիվը ունի 3 ամբողջ մաս և չունի  կոտորակային մաս
երկրորդ թիվը ունի 0 ամբողջ մաս և 1/10 կոտորակային մաս․

գումարենք ամբողջ մասերը իրար,իսկ կոտորակային մասերը իրար և  կստանանք ՝  3,1 ( երեք ամբողջ մեկ տասնորդական)

Օրինակ 2 :

Նախ դիտարկենք այն դեպքը ,երբ  գումարում ենք երկու  տասնորդական կոտորակ՝

3,5+2,1 =

Առաջին քայլ․ առանձնացնենք յուրաքանչյուր թվի ամբողջ մասը և կոտորակային մասը ՝

առաջին թիվը ունի 3 ամբողջ մաս և 5/10  կոտորակային մաս
երկրորդ թիվը ունի 2 ամբողջ մաս և 1/10 կոտորակային մաս․

գումարենք ամբողջ մասերը իրար,իսկ կոտորակային մասերը իրար և  կստանանք ՝  5,6 ( հինգ ամբողջ վեց տասնորդական)

Օրինակ 3

3,6+3,9 =

Առաջին քայլ․ առանձնացնենք յուրաքանչյուր թվի ամբողջ մասը և կոտորակային մասը ՝

առաջին թիվը ունի 3 ամբողջ մաս և 6/10 կոտորակային մաս
երկրորդ թիվը ունի 3 ամբողջ մաս և 9/10 կոտորակային մաս․

գումարենք ամբողջ մասերը իրար,իսկ կոտորակային մասերը իրար և  կստանանք ՝
3+3 =6

6/10+9/10=15/10 անկանոն կոտորակ

նրանում առաջացած ամբողջ մասը կտանք ընդհանուր ամբողջ մասին  և կստանանք

7,5 (յոթ ամբողջ 5 տասնորդական)

1.Կատարե՛ք գումարում.

ա) 3,2 + 1,5,=4,7 գ) 8,3 + 2,9,=11,2 ե) 5,51 + 6,36,=11,87

բ) 0,1 + 4,8=4,9 դ) 0,32 + 9,24=9,56 զ) 0,05 + 0,08=0,13
2.Կատարե՛ք գործողությունները.
ա) 2 + 0,38,=2,38գ) 100 + 0,96,=100,96 ե) 0,836 + 10,=10,836
բ) 1 + 15,07,=16,07 դ) 20 + 4,097=24,097 զ) 5,1 + 18=23,1

3.Կատարե՛ք գործողությունները.

ա) (6,03 + 1,05) ⋅ 10 + (9,234 + 1,25) ⋅ 100,=1119,2

բ) (9,3 + 5,7) ⋅ 100 + (3,65 + 15,12) ⋅ 10=1687,7

4.Եռանկյան կողմերի երկարություններն են` 4,11 սմ, 2,65 սմ,

3,18 սմ: Գտե՛ք եռանկյան պարագիծը:

P=4,11+3,18+2,65=9,94սմ