Posted in Պատմություն

Պատմություն

Տիգրան Երկրորդի գահակալումը:Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը:

Առաջադրանք 1

  • Պատմել Արտաշես Առաջինից հետո մինչ Տիգրան Երկրորդ արքայի գահ բարձրանալու ընկած ժամանակահատվածը:
  • Արտաշես I-ից հետո, Մեծ Հայքում իշխեց ՝ Արտավազդ I-նը (Ք․ա 160-115թթ․)։ Նրա իշխանության վերջին շրջանում ՝ Մեծ Հայքի և Պարթևստանի միջև պատերազմ է տեղի ունենում և Հայերը պարտություն են կրում, Պարթևները հասկանում են, որ Հայերը վրեժ կլուծեն և որոշում են ՝ արքայազնին պատանդ վերցնել, բայց քանի, որ Արտավազդը որդի չուներ, Արտավազդի եղբոր Տիգրանի որդուն են վերցնում, ով հետագայում դառնում է Տիգրան Երկրորդ Մեծ։
  • Պատմիր Տիգրան Երկրորդի գահակալման սկզբնական քայլերի հաջորդականությունը:
  • Հայոց պատմության մեջ մեծ դեր է խաղում Տիգրան երկրորդ մեծը։Նա ծնվել է Ք․ա․ 140 թվականին։Տիգրանը մինչև 45 տարեկան պատանդ է եղել Պարթևստանում, ապա, Յոթանասուն հովիտներ կոչվող տարածքների դիմաց Ք․ա․ 95թ վերադարձել է։ Տիգարնն Պարթևստանում ուներ պատվավոր դիրք։ Նրա դուստր Արիազատան ամուսնացել էր Պարթևստանի արքա Միհրդատ երկրորդի հետ։ Պատանդության տարիներին նա ուսումնասիրել է, Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, ապա իր գահակալման տարիներին օգտագործել։Ծոփքի վերամիավորումը։Տիգրան մեծը գահ բարձրանալուն պես (Ք․ա․ 95-55թթ) սկսեց կատարել բարեփոխումներ ՝ հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական բնագավառին։ Մեծ ծրագրեր իրականցնելուց առաջ, նախ պետք էր լիովին վերամիավորել Մեծ Հայքը։Ծոփքը դեռ շարունակում էր անջատ մնալ Մեծ Հայքից։ Իր թագավորության երկրորդ տարում Տիգրանն պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը միացրեց Մեծ Հայքին։
  • Տեսաֆիլմ, Տիգրան Մեծ, ,Հալլեի գիսաստղը,Մաս 1,, Մաս 2Մաս 3

Սովորել պատմել.«Տիգրան Մեծի գահակալումը» էջ 85-91/

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը:

Ներկայացնել Տիգրան Մեծի ռազմաքաղաքական քայլերը:

Ք.ա.94 թվականին Զարեհյանների իշխանությանը վերջ տրվեց, թագավոր Արտանեսը սպանվեց, իսկ այդ տոհմի ներկայացուցիչ Միթրոբագանեսը (Մեհրուժան) Տիգրանի կողմից նշանակվեց Ծոփքի կառավարիչ: Ք.ա. 94 թ. ռազմաքաղաքական դաշինք կնքեց Պոնտոսի և Փոքր Հայքի թագավոր Միհրդատ VI Եվպատորի հետ: Դաշինքը ամրապնդելու նպատակով Տիգրանը կնության վերցրեց Միհրդատի դստերը` Կլեոպատրային: Ք.ա. 91 թվականին Տիգրան Մեծը այրեց Կապադովկիայի ավագանու հետ ունեցած բարիդրացիական և դաշնակցային բոլոր կամուրջները: Միհրդատ Բ-ի դեռ կենդանության օրոք իրեն թագավոր հռչակած Գոդերձը ժառանգեց պարթևական գահը, իսկ հայկական զորքերը՝ առանց լուրջ դիմադրության հանդիպելու, հետ վերադարձրին « 70 հովիտները» Գոդերձի առաջարկով հաշտություն կնքվեց, որով հայոց թագավորությունը ստանում էր Ատրպատականի թագավորություն, Հյուսիսային Միջագետքը Կորդուքի թագավորության հետ միասին, «70 հովիտները», իսկ Գոդերձը՝ հօգուտ հայոց արքայի, հրաժարվում էր «արքայից արքա» տիտղոսից, որն այնուհետև կրելու էին Տիգրան II-ն և նրա ժառանգները: Ք.ա. 66 թվականին Տիգրան Մեծը բանակցություններ սկսեց և Արտաշատում ստորագրվեց հայ-հռոմեական հաշտության պայմանագիրը:

Գրավոր ներկայացնել նվաճված տարածքների ժամանակագրությունը:

  • Ք․ա․ 93-ից 91 թթ Հայկական և Պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան։
  • Ք․ա․ 87թ Հայերը հաղթում են Պարթևներին։
  • Ք․ա․ 85-84 թթ․ հայոց տերությանը միացան Կոմմագենեն, Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոենեն և Միգդոնիան։
  • Ք․ա․ 83թ մայրաքաղաք Անտիոքում Տիգրանը Մեծը բազմեց Սելևկյանների գահին։
  • Ք․ա․ 83-81 թթ․ Տիգրանի տերությանը միացան Կիլիկիան և Փյունիկիան։
  • Փյունիկյան քաղաքների գրավումից հետո Ք․ա․ 81թ Տիգրանը նրանց շնորհեց <<ազատություններ>>։
  • Ք․ա․ 72թ Նաբաթեական թագավորությունն ընդունեց հայաստանի գերիշխանությունը։
  • Ք․ա․ 80 թ Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս է մղում նվաճող Հռոմեացիներին և հաստավում հայրական գահին։
  • Ք․ա․ 95-70 թթ․ ընթացքում Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն։
  • Ք․ա․ 80-ական թթ Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրանի աշխարհակալության հյուսիսում։
  • Ք․ա․ 69 թ․ գարնանը հռոմեական բանակը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք։Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում։
  • Ք․ա․68թ հայերի բանակը Արածանիի Ճակատամարտում հայերը հռոմեացիներին դուր են մղում Հայաստանից։Հայերի օգնությամբ Միհրդատ Եվպատորն ազատագրում է պոնտոսը։
  • Ք․ա․ 67թ Հռոմը և պարթևստանը Տիգրանի դեմ դաշինք են կնքում։
  • Ք․ա․66թ Հռոմյացիները գրավում են Պոնտոսը։
  • Ք․ա․ 66թ Պոմպեոսը և Տիգրանը հաշտության պայմանագիր են կնքում։
  • Ք․ա․ 55թ Տիգրան Մեծը 85 տարեկան հասակում մահանում։

Դիտել ֆիլմը  «Տիգրան Մեծ»/մաս առաջին/, այնուհետև ,նոր բացահայտումների մասին ամփոփիչ գրել:

 Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ  և չի ձգտի նրա նման մարդ լինել:                                                                           

Մովսես Խորենացին,
                                                                                      «Պատմություն Հայոց»

  Տիգրան թագավորը` այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար:

Ռընե Գրուսե,
Ֆրանսիացի արևելագետ

Առաջադրանք 2

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Քարտեզում գտիր, նշիր Տիգրան Մեծի  նվաճված տարածքները:

Տիգրան Մեծի վարած քաղաքականությունը նվաճված քաղաքների նկատմամբ:

Տիգրան Մեծը լավ էր վերաբերվում նվաճված քաղաքներին : Նա քաղաքներին տալիս էր <<ազատություն>>, այսինքն՝ լայն ինքնավարություն: Այս քաղաքներից էին Փյունիկիան, Բիրիթը՝ ներկայիս Բեյրութը՝ Լիբանանի մայրաքաղաքը: Վերջիններս ի շնորհակալություն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այս թվականից:

Հիմնավորիր նոր մայրաքաղաքի ստեղծման անհրաժեշտությունը:

Մ.թ.ա. 80-ական թվականներին Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի՝ Տիգրանակերտի շինարարությունը։ Բանն այն է, որ Արտաշատը մնացել էր հայոց տերության հյուսիսային ծայրամասում, իսկ երկրորդ մայրաքաղաք Անտիոքը բուն Հայաստանից դուրս էր։ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում՝ Սասնա լեռների հարավային ստորոտին։ Ժամանակին Տիգրան Մեծը թագադրվել էր այստեղ։

Հայկական աշխարհակալ տերությունը նվաճումների հետևանքով կարիք ուներ նոր մայրաքաղաքի։ Արտաշատն արդեն չէր կարող կատարել այդ դերը, քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն։ Նոր մայրաքաղաքը հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին։

Մայրաքաղաքը կառուցվեց 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան։ Հույն պատմիչ Ապիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից։ Անշուշտ, Հայաստան տեղափոխված ամբողջ բնակչությունը չի բնակեցվել միայն Տիգրանակերտում։ Նրա մեծ մասը հաստատվել է Արտաշատ, Արմավիր, Երվանդաշատ, Վան և այլ քաղաքներում։

Համեմատիր Տիգրանակերտ և Արտաշատ մայրաքաղաքները:

Տիգրանակերտը կառուցվել է՝ մ.թ.ա 78թ, Արտաշատը կառուցվել է՝ մ.թ.ա 180-170թթ: Տիգրանակերտը կառուցել է՝ Տիգրան II Մեծը։

Արտաշատը կառուցել է՝ Արտաշեսը: Տիգրանակերտը զբաղեցրել ՝ 686կմ², իսկ Արտաշատը՝ 400-500 հա տարածություն: Տիգրանակերտի վայրը՝ Մեծ Հայքի Աղձնիք, իսկ Արտաշատինը՝ Խոր Վիրապի 10 բլուրների վրա:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 94-101, համացանց

Հռոմեացի պատմիչները Տիգրան Բ-ին անվանել են Հռոմի «զորեղ թշնամի» Արևելքում, «հզորագույն թագավոր», «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»:

«Սա (Տիգրան Մեծը) մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր ու այդ այրերից ու բոլորից քաջ: Իսկ հետո եկողներիս ցանկալի թե՜ ինքը և թե՜ իր ժամանակը: Եվ ո՞ր իսկական մարդը, որ սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել»:

Մովսես Խորենացի, պատմիչ

«Միհրդատը նահանջեց դեպի Հայաստան՝ աներոջ՝ Տիգրանի՝ իր ժամանակի հզորագույն թագավորի մոտ…»:

Վելլեոս Պատերկուլոս, հռոմեացի պատմագիր

«Տիգրան թագավորը՝ այս դեռևս չճանաչված հզոր տիրակալը, շատ ավելի մեծ արժանիքներ ունի, քան նրա ժամանակակից Միհրդատը, որով հիացած է պատմությունը, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Միհրդատը փայլուն կերպով «ինքնասպանության մղեց իր պետությանը», մինչդեռ Տիգրանն իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավերժության համար»:

Ռընե Գրուսե, ֆրանսիացի արևելագետ

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

Ներկայացրու հռոմեա-հայկական պատերազմի նախադրյալները:

Ք․ա․ 71թ․ Պոնտոսի արքա Միհրդատ Վեցերորդը պարտվեց հռոմի դեմ մղված պատերազմում և փախավ Հայաստան։ Նրան հետապնդող զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց՝ պահանջելով հանձնել Հռոմի ոխերիմ թշնամուն։ Տիգրան Մեծը, սակայն մերժեց հռոմեցիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին։

Համեմատել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը:

Տիգրանակերտի ճակատամարտ, ռազմական ընդհարում հռոմեական զորքերի և հայկական կայազորի միջև։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ։ Պոնտոսում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծընախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ։ Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, մ.թ.ա. 69թվականի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբԿապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը։

Արածանիի ճակատամարտ, տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ։ Մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծի դեմ ապստամբած Կորդուք գավառում։ Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը։ Հայկական բանակը խույս տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը սնունդով ու ջրով։ Հայկական զորքը բաժանված էր երկու մասի. այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VIՊոնտացին։ Հռոմեական զորքը պահվում էր հայկական հետևազորի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից։ Լուկուլլոսի բանակը ավելին քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում։ Հռոմեական լեգեոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել՝ իրենց համար ձեռնտու վայրում։ Սակայն հայկական հեծելազորը, Տիգրան Բ Մեծի առաջնորդությամբ, արագ երթով Արածանիի գետանցի մոտ կանխեց հռոմեացիների առաջխաղացումը։

Արտաշատի պայմանագրի նշանակությունը:

Ըստ Արտաշատի պայմանագրի Տիգրանը հրաժարվեց Եփրատից արևմուտք ընկած նվաճումներից, իսկ Պարթևստանը Հռոմին վերադրձրեց, իրեն գրավված տարածքները։ Բայց ամենակարևորն այն էր, որ Տիգրաը թեև հրաժարվեց բոլոր արտաքին նվաճումներից, բայց պահպնեց բուն հայկական տրածքները: Բացի այս, Արտաշատի պայմանագրով Հայաստանը դարձավ Հռոմի դաշնակիցն ու բարեկամը: Սա նշանակում էր, որ պատերազի ժամաակ Հռոմը Հայաստանին պետք է աջակցեր: