Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Սովորական կոտորակների հիմնական հատկությունից բխում է, որ միեւնույն կոտորակը կարող է ներկայացվել տարբեր գրառում­ներով։

Բնականաբար, դա վերաբերում է նաեւ տասնորդական կոտորակներին։ Այդ պատճառով նրանք կարող են ունենալ տարբեր դիրքային գրառումներ. Դիտարկենք 15/100  կոտորակը։

Ունենք՝
15/100=  15*10/100*10=150/1000  ,  15/100=0,15   150/1000=0,150

Տեսնում ենք, որ եթե տասնորդական կոտորակին աջից կցագրենք ցանկացած քանակով զրոներ, ապա նրա մեծությունը չի փոխվի։ Ելնելով սովորական կոտորակների հիմնական հատկությունից` կարելի է սահմանել նաեւ տասնորդական կոտորակները կարգային

միավորներով բազմապատկելու եւ դրանց բաժանելու կանոնները։

1) Տասնորդական կոտորակը կարգային միավորով բազմապատկելու համար պետք է ստորակետը դեպի աջ տեղափոխել այնքան թվանշանով, քանի զրո որ կա կարգային միավորում։ Եթե տասնորդական կոտորակում ստորակետից աջ գտնվող թվանշանների քանակը կարգային միավորի զրոների քանակից փոքր է, ապա տասնորդական կոտորակին նախապես պետք է աջից կցագրել պակասող քանակով զրոներ։
Օրինակ՝

0,15*10=15/10 *10/1=15/1=15

0,03*1000= 3/100 *1000/1= 3/1 *10/1= 30

2) Տասնորդական կոտորակը կարգային միավորի բաժանելու համար պետք է ստորակետը դեպի ձախ տեղափոխել այնքան թվանշանով, քանի զրո որ կա կարգային միավորում։ Եթե

ստորակետից ձախ գտնվող թվանշանների քանակը փոքր է կարգային միավորի զրոների քանակից կամ հավասար է նրան, ապա անհրաժեշտ է տասնորդական կոտորակին նախապես

ձախից կցագրել պակասող քանակով զրոներ։

Օրինակ՝

12,3:10=123/10:10/1= 123/10 *1/10= 123/100=1,23

3,03:100= 303/100:100/1= 303/100 *1/100=303/10000=0,0303

1.Կատարե՛ք բազմապատկում.

ա) 65,103 ⋅ 10=65103/1000×10/1=651030/1000=6510,3   գ) 7,393 ⋅ 10000=7393/1000×10000/1=73930000/1000=73930, ե) –59,32⋅ 10=-5932/100×10/1=-59320/100=-593,2

բ) 0,329 ⋅ 1000=329/1000×1000/1==329000/1000=329, դ) 0,999 ⋅ 100=999/1000×100/1=99900/1000=99,9, զ) –0,00018 ⋅ 100=-18/100.000×100/1=1800/100.000=0,018։

2. Ճի՞շտ է, որ`

ա) 75,30 = 75,3, գ) 96 = 96,0, ե) 40,3 = 40,300,

բ) 1,64 = 1,6400, դ) 10,08 = 10,8, զ) 17 = 170:

3. Կատարե՛ք բաժանում.

ա) 35,707 ։ 10=35707/1000:10/1=35707/1000×1/10=35707/10.000=3,5707, դ) 2 ։ 10=2/1:10/1=2/1×1/10=2/10=0,2, է) –300 ։ 10000=-300/1000×1/10000=-300/10000000=-0,00003,

բ) 0,98 ։ 100=98/100×1/100=98/10000=0,00098, ե) 673,1 ։ 1000=6731/10×1/1000=6731/10000=0,6731, ը) –0,06 ։ 10=-6/100×1/10=-6/1000=-0,006,

գ) 1,765 ։ 1000=1765/1000×1/1000=1765/1000000=0,001765, զ) 829 ։ 100=829/1×1/100=829/100=8,29, թ) 12,25 ։ 100=1225/100×1/100=1225/10.000=0,1225։

4.Գրե՛ք այն թիվը, որը 100 անգամ մեծ է տրված թվից.

ա) 81,2×100=812,0 , բ) 0,1×100=10 , գ) 0,002×100=0,2 , դ) 125,1×100=12510 , ե) 6,29×100=629։

5. Գրե՛ք այն թիվը, որը 100 անգամ փոքր է տրված թվից.

ա) 36,62:100=0,3662 , բ) 81,543:100=0,81543 , գ) 1,7:100=0,17 , դ) 22,44:100=0,2244 , ե) 0,003:100=0,00003։

Posted in Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 1.

Մեծ  Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք:Արտաշեսյան վերջին գահակալները:

Առաջադրանք 1

Համեմատել Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի գործունեությունը.

Արտաշես II

  • կառավարման թվականները

Ատաշես 2-ը կառավարել է Ք. ա. 30-20 թթ.:

  • ներքին քաղաքականությունը

Արտաշես 2-ը, օգտվելով տասնամյա խաղաղության ժամանակամիջոցից՝ շենացրեց ու կրկին հզորացրեց երկիրը:

  • արտաքին քաղաքականությունը

Արտաշես թ-ը Ք. ա. 30 թ. իր զորքով վերադառնալով պարթևստանից ազատագրեց Հայաստանը: Նա ջախջախեց հռոմի դաշնակից Ատրպատականի արքային և նրա երկիրը միացրեց իր պետությանը:

Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:

Գահին նստեց Տիգրան-3-ը Ք. ա. 20-ից մինչև Ք. ա. 8 թվականը:Տիգրան 3-ի մահից հետ գահ բարձրացավ նրա որդի Տիգրան 4-ը: Հռոմեացիները չհաշտվելով Հայաստանում իրենց ազդեցության կորստի հետ ուժ գահ բարձրացրեցին Արտավազդի ամենափոքր որդուն՝ Արտավազդ 3-ին, որը 29 տարի ապրել էր Հռոմում և դարձել էր շատ հռոմեասեր:Այդ պատճառով Հայերը չհաշտվեցին նրա հետ և կրկին գահ բարձրացրեցին Տիգրան 4-ին: Ք. հ. 1 թվականին հյուսիսային լեռնականների դեմ պատերազմում զոհվեց Տիգրան 4-ը, և այդպես ավարտվեց Արտաշեսյանների Արքայատոհմը:

Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:

Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:

  1. 20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Արտաշես 2-ի սպանությունը: Արտաշիսյան Հայաստանը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը:
  2. Հռոմեացիները գահընկեց են անում Տիգրան 4-ին և թագավոր են հռչակում նրա հորեղբայր Արտավազդ 3-ին (Ք. ա. 5-2): 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից խորթացած այս թագավորը Հայաստանը կառավարում է հռոմեական օրենքներով և անզուսպ թալանում պետական գանձարանը:

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն, դասագիրք 6-րդ դասարան, էջ 105-111, համացանց

Առաջադրանք 2

ԱՐՏԱՎԱԶԴ Բ. ՊԱՏԻՎԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ՎԵՐ/ֆիլմ/

Ֆիլմը դիտելուց հետո գրավոր ներկայացրու

  • նոր հետաքրքիր տեղեկությունները
    Ես իմացա որ Արտաշես Ա-ն կառուցել է Արտաշատը Մեծամորի և Արաքսի հատման կետում՝ հավանելով այդ մասը։ Նաև քաղաքներում կային բաղնիքներ խճանկարներով և նրանք արքաների համար չէին այլ սովորական մարդկանց համար։
  • համեմատիր գրքում տեղակայված տեղեկությունների հետ
    Կարճ ասելով ֆիլմում կան տեղեկություններ, որոնք չկան գրքում, իսկ գրքում կան տեղեկություններ, որոնք չկան ֆիլմում։
  • գրիր փոքրիկ  եզրակացություն
    Նա եղել է շատ կրթված մարդ։ Նա շատ լավ իմացել է գրականություն և հունարեն։ Նա կարողացել է կրել իր հոր տիտղոսը։ Ամենակարևորը, որ նա ունեցել է որդի որը վրեժ է լուծել Մարկոս Անտոնիոս-ին իր ծնողների մահվան համար և Ատրպատականը վերցրել իր տիրապետության տակ։