Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Սովորել՝ Լույսի անդրադարձումը։Հայելիներ 

Դասարանական աշխատանք Պատասխանել հարցերին

Ի՞նչ օրենքով է կատարվում լույսի անդրադարձումը։

Փորձը հաստատում է, որ հայելիները լույս անդրադարձնում են որոշակի օրենքով։ Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի հետ կազմում են հավասար անկյուններ։

Առարկայի ի՞նչպիսի պատկեր է առաջանում հարթ հայելում։ 

Հարթ հայելին լույսն անդրադարձնում է որոշակի ուղղությամբ։ Նրանում առագանում է մարմնի կեղծ պատկերը։

Տնային առաջադրանք Պատասխանել հարցերին

1.Ո՞ր անկյուն է կոչվում անկման անկյուն։

Ընկնող ճառագայթը և անդրադարձած ճառագայթը հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն։

2.Նշի՛ր հայելիների տեսաները։

Հայելիների տեսակներն են՝ հարթ, ուռուցիկ և գոգավոր։

3.Ո՞ր անկյուն է կոչվում անդրադրաձման անկյուն։

Անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն։

 4.Ի՞նչի շնորհիվ են ծառերը,շենքերը և այլ առարկաները երևում բոլոր կողմերից։

Լույսի ցրիվ անդրադարձման շնորհիվ են ծառերը, շենքերը և այլ առարկաներ երևում բոլոր կողմերից։