Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Սովորել

Հաստատուն մագնիսներ

Դասարանական աշխատանք։ Պատասխանել հարցերին

Ի՞նչպես մագնիսները փոխազդում միմյանց հետ։

Երկաթը, կոբալտը, թուջը, պողպատը և մի քանի այլ համաձուլվածքներ մագնիսական երկաթաքարի հետ շփվելիս ձեռք են բերում մագնիսական հատկություններ։

Ո՞ր մարմինն է կոչվում հաստատուն մագնիս։

Որոշ մարմիններ երկար ժամանակ պահպանվում են իրենց մագնիսական հատկությունները դրանք կոչվում են հաստանուն մագնիսներ։

Մագնիսի,ո՞ր մասերն են անվանում բևեռներ։

Մագնիսի այն մասերը, որտեղ մագնիսական ազդեցությունն առավել ուժեղ է, անվանում են մագնիսական բևեռներ։

Ի՞նչ է կողմնացույցը։

Կողմնացույցի սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։ Կողմնացույցի առխատանքը պայմանաորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։

Տնային առաջադրանք։ Պատասխանել հարցերին։

Ո՞րոնք են մագնիսական բևեռները։

Մագնիսները ունենում են երկու բևեռ՝ հարավային և հյուսիսային։

Ի՞նչպես են անվանում մագնիսական բևեռ֊ները։

Հյուսիսայինը անվանում են N տառով, իսկ Հարավայինը՝ S տառով։

Ի՞նչպես է ընդունված ներկել մագնիսները։

Մագնիսը ընդունված է ներկել կարմիր և կապույտ։

Ո՞ր երևույթն է կոչվում ապամագնիսացում։

Երբ որ մագնիսական մարմինը ուժեղ տաքացնում են, այն կորցնում է իր մագնիսականությունը, այդ պրոցեսը կոչվում է ապամագնիսացում:

Ձեզ հայտնի,ո՞ր բնագավառներում են օգտա֊գործում մագնիսը։

Մագնիսները օգտագործում են մանկական խաղալիքների մեջ, բժշկության մեջ և տեխնիկայի բնագավառում:

Ինչով է պայմանավորված կողմնացույցի աշխատանքը։

Կողմնացույցի սլաքը փոքր, հաստատուն մագնիս է, որը կողմնացույցի հիմնական մասն է։ Կողմնացույցի առխատանքը պայմանաորված է նրանով, որ Երկիրը նույնպես մագնիս է՝ իր մագնիսական բևեռով։ Կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը ձգվում է Երկրի մագնիսական հարավային բևեռի կողմից՝ որպես տարանուն բևեռներ և ուղղվում դեպի այն։ Նույն պատճառով կողմնացույցի սլաքի հարավային բևեռը ուղղվում է Երկրի մագնիսական հյուսիսային բևեռի կողմը։

Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

Թանձրացական գոյականի 5 օրինակ

վերարկու,աթոռ,մահճակալ,գորգ,սեղան:

Վերացական գոյականի 5 օրինակ

զարմանք, ուրախություն, զայրացում, խիղճ, տխրություն

  • Անձ ցույց տվող գոյականի 5 օրինակ

Մայրիկ, տղամարդ, եղբայր, ընկեր, աղջիկ

Իր ցույց տվող գոյականի 5 օրինակ

Պատուհան, հեռախոս, սեղան, տուն, աթոռ

Posted in Մայրենի

Թթենի և փշատենի

Ասում են՝ մետաքսագործ թիթեռը՝ շերամը, կանանց համար ժանեկազարդ ու նրբահյուս մի շրջազգեստ էր գործել, որը կախարդական զորություն ուներ. այն հագնողը վայրկենապես գեղեցկանում էր և օրերով քաղց չէր զգում: Մի շրջազգեստով աշխարհն օրըստօրե լցվում էր սլացիկ ու գեղակազմ կանանցով, որոնք բարյացակամորեն իրար էին փոխանցում առեղծվածային զգեստը:Այդ գեղեցկուհիներից մեկը, դառնալով արքայի ընտրյալը՝ նրա թագուհին, մի օր հայտարարում է, թե այսուհետ միայն ինքն է կրելու հրաշագործ զգեստը: Կանայք, խիստ վրդովված ամբարտական թագուհու անարդար վարմունքից,  ըմբոստանում և ներխուժելով պալատ՝ քաշքշելով`  պատառոտում են շրջազգեստը: Եվ ո՛վ զարմանք: Հազար կտոր դարձած շրջազգեստը հանկարծ դուրս է պրծնում զայրացած կանանց ձեռքերից և սկսում կերպարանափոխվել. ամբողջական մասը վերածվում է դարչնագույն ծառաբնի, կտորները՝ ճյուղերի, որոնք, հետզհետե տերևակալում են լայն ու բազմերիզ սաղարթներով: Այսպես է իբր ստեղծվել հայոց հինավուրց թթենին: Այդ ժամանակվանից էլ թթենու պտուղը քաղցր է, իսկ տերևը՝ մետաքս ստանալու նյութ: Սնվելով թթենու տերևներով՝ շերամորդը հազար հինգ հարյուր մետր երկարությամբ չընդհատվող մետաքսաթելից հյուսում է փոքրիկ պատյան, որին մարդիկ «բոժոժ» են անվանում:
Փշատենի

Ասում են՝ մի ջրաղացպան, որն աչքի էր ընկնում իր անսահման աշխատասիրությամբ, մի անգամ՝ շատ հոգնած ժամանակ, միրգ է ուզում ուտել: Բայց զգում է, որ լրիվ ուժասպառ է եղել: Նա հազիվ կարողանում է դուրս գալ ջրաղացից ու գետնին է ընկնում: Ջրաղացում դեռ շատ ցորեն կար, բայց նա վեր կենալու ուժ չուներ, որ վերջացներ աշխատանքն ու շուկա գնար իր համար միրգ առնելու: Մտածեց, որ շուկան շատ հեռու է, աշխատանքը՝ անընդմեջ ու այդպես էլ առանց միրգ ճարելու քնում է: Գիշերը նա երազում տեսնում է պտղաբերության աստվածուհուն՝ Անահիտին, որն աչքի էր ընկնում իր բարերարությամբ ու մարդասիրությամբ: Նա հաճախ էր ուշադրություն դարձնում ջրաղացպանի անձնազոհ աշխատանքին: Աստվածուհին ասում է ջրաղացպանին. «Ջրաղացիդ ալյուրից ծառ ստեղծեցի, որի պտուղի մեջ և՛միրգ ու մրգահյութ կա, և՛ հաց ու ալյուր: Հենց որ ջրաղացից դուրս գաս բակ, դու կտեսնես այդ ծառը»: Աստվածուհին ասաց այդ խոսքերն ու անհայտացավ ամպանման մառախուղի մեջ: Ջրաղացպանն անհամբեր սպասում էր, թե երբ է լույսը բացվելու: Շատ էր ուզում, որ իր երազն իրականություն դառնա: Նա ապշում է, երբ առավոտյան բակում՝գետակի ափին, տեսնում է ալյուրոտ ծառը՝ արծաթափայլ ու թավշե տերևներով ու ոսկեգույն, ալրաթաթախ պտուղներով: Ջրաղացպանը վազում է դեպի հրաշալի ծառը և ծնկում նրա առաջ: Ասում են՝ հենց այսպես է ծնվել առաջին փշատենին: Հոտավետ ու քաղցրահամ փշատի ծառը, որ ապրում է քառասուն տարի, և որը ոչ միայն բերանն է քաղցրացնում, այլև՝ հոգին, շուտով մեծ տարածում է գտնում Հայաստանում և սիրվում բոլորի կողմից: Փշատը՝ հայկական առասպելական պտուղ է՝ ժողովրդի հույսի և համբերության խորհրդանիշը:
Առաջադրանք:
1. Կարդալ տեքստը:
2. Ընդծված բարդ բառերի առաջին արմատները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:

Մետաքսագործ-կավագործ, ժանեկազարդ-ծաղկազարդ, նրբահյուս-ծաղկահյուս, շրջազգեստ-կիսազգեստ,գեղակազմ-շքեղակազմ,դարչնագույն-վարդագույն,շերամորդ-անձրևորդ,լավամարդ,ջրաղացպան-ջրապան,ուժասպառ-շնչասպառ,ջրաղաց-ալրաղաց,անձնազոհ-ինքնազոհ,ամպանման-ծաղկանման,արծաթափայլ-ոսկեփայլ,ալրաթաթախ-ալյուրաթաթախ,քաղցրահամ-դառնահամ,խորհրդանիշ-զինանիշ։
3. Բլոգում ներկայացրու նմանատիպ պատմություններ այլ ծառերի մասին: