Posted in Մայրենի

Տեքստային աշխատանք

(1) Հին մատյանը մի ամբողջ աշխարհ է՝ երփներանգ գույներով, հնչյուններով, բուրմունքով լի: (2) Շրջում եք տաքացրած կաթի գույն ունեցող մագաղաթի թերթերը և ասես մեկնում եք մի հեռավոր ճամփորդության: (3) Շրջում եք թերթերը, և այդ տրամադրությունը չի լքում ձեզ: (4) Յուրաքանչյուր գլուխ սկսվում է զարդագրերով, ճակատազարդով, գույների բարդ ու բազմազան անցումներով, գծերի յուրօրինակ հյուսվածքներով, ձևերի արտասովոր բազմազանությամբ՝ ամփոփված էջի վերին մասում: (5) Մանրանկարներն ամբողջ էջեր են կազմում, ծնվում են բնագրի մեջտեղում ու լուսանցքներում: (6) Հին մատյանները երաժշտություն են: (7) Ամեն մատյան իր մեղեդին ունի: (8) Սակայն ուշադիր լսելով ու նայելով՝ նկատում ես ընդհանուրը, ինչը միավորում է նրանց, և որը հավանաբար հայկական մատյանների անորսալի ազգային յուրահատկությունն է: (9) Դա մեղեդու մաքրությունն է, հստակությունը, հնչեղ գույների ուժը և դրա հետ մեկտեղ՝ նրբագեղությունն ու հարստությունը: (10) Մի զարմանալի կապ կա հին մատյանների երաժշտության և հայկական ժողովրդական մեղեդիների միջև՝ թախծալի ու ոգեշունչ, զուսպ կրքով և գեղեցկությամբ առինքնող: (11) Եթե գտնեինք դրանց գունային համապատասխանությունը, կստանայինք խորանների, մանրանկարների և լուսանցազարդերի ձայնաշարերը: (12) Երաժշտության լեզվով թարգմանելով հին ձեռագրերի անկրկնելի կոլորիտը՝ տառերի սևությունը, գլխատառերի փայլփլուն ոսկին, լաջվարդը, փիրուզը և նկարի որդան կարմիրը, կծորան հայի սրտում ծնված լուսավոր ու ջինջ մեղեդիները: (13) Մատենադարանում պահվում է տասներեք հազար հայկական հին ձեռագիր: (14) Դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր անկրկնելի դիմագիծն ու քնքուշ մեղեդին: Ըստ Կ.Բակշիի
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. 4-րդ և 5-րդ նախադասություններում ընդգծել հոդակապով 4 բարդ գոյական.

Զարդագիր,ճակատազարդ,մանրանկար,յուրաքանչյուր
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. 10-րդ նախադասությունում ընդգծել  4 ածական.

Թախծալի,հայկական,ոգեշունչ,զուսպ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. 12-րդ նախադասությունում ընդգծել  ՈՒ հոլովման պատկանող 2 գոյական.

Ոսկի-ոսկու, մեղեդի-մեղեդու

Posted in Մայրենի

Ստեղծագործական աշխատանք

Իմ կյանքի ամենաթարս օրը:

Շուտով գարուն է:

Ես` տասը տարի անց:

Ես հիմա քսաներկու տարեկան եմ։Ես հիմա պարի ուսուցքուհի եմ։ Հիշում եմ որ տասը տարի առաջ ոնց էի գնում պարի և հոգնում։ Ես նաև սիրում եմ ճամփորդել, եղել եմ Իսպանիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում և այլ։ Նաև հիշում եմ, որ ցանկանում էի մոդել դառնալ։