Posted in Պատմություն

Պատմություն

Առաջադրանք 1

Հին Հունաստան/պատմել էջ 61-66/

Դիտել մուլտֆիլմը՝ վ – Մուլտը չեմ հասցրել դիտել, բայց տեքստը կարդացել եմ:

Ամփոփել

ա. ինչ գիտեի Հին Հունաստանի մասին
Մինչև այս տեքստը կարդալը կարելի է ասել ես Հին Հունաստանի մասին ոչինչ չգիտեի:
բ.ինչ նոր պատմություններ իմացա Հին Հունաստանի մասին
Ես շատ նոր բաներ իմացա հին հունաստանի մասին օրինակ՝ ես իմացա թե, որտեղ է գտնվել Հին Հունաստանը, իմացա աքայացիների, դորիցիների և հոնիացիների մասին: Նաև իմացա Կրետեյի, Կնոսոսի, Հոմերոսի, Թեսևսի, Ադրիանենի, Մինոսի և այլ շատերի մասին: Իմացա Ոդիսական և Իլիկան պոեմների մասին: Իմացա թե ինչպես են ապրել մարդիկ և ինչով են զբաղվել Հին Հունաստանում:
գ. ինչի մասին ավելին կուզեի ուսումնասիրել
Հին Հունաստանից ես ավելին կուզեյի իմանայի Ոդիսական և Իլիկան պոեմների մասին:

Առաջադրանք 2

Պատմել արխաիկ դարաշրջանի Հունաստանի մասին:

Արխաիկ դարաշրջանում հույները ստեղծեցին ինքնիշխան քաղաք-պետությւոն` պոլիս: Պոլիսը ձևավորվեց միևնույն երկրամասի ցեղերի միավորման հետևանքով, որի պատճառը համատեղ պաշտպանության և կառավարման անհրաժեշտությունն էր իսկ միավորման  հիմքը ընդհանուր բարբարը, աստվածների և նախնիների պաշտամունքը: Կարևոր էր նաև ընդհանուր  տնտեսական շահը` առևտուրը, շուկան, արհեստերը: Երկրամասի կենտրոնական բնակավայրերը վերածվեցին պոլիսների` Մեգարա, Կորնթոս, Աթենք:
Այդ դարաշրջանում լայն տարածում գտավ երկաթը, որը փոխարինեց բրոնզին: Ք. ա. VIII-VI դ. Հունաստանում կար մոտ 70-ից ավել արհեստ: Ստեղծվեցին աշխատանքի նոր գործիքներ` երկաթե արորը, տափանը, մանգաղը, կալսիչը: Կառուցվեցին ջրանցքներ: Մեծ նշանակություն ստացավ ձիթապտղի և խաղողի մշակությունը: Այդ ամենը նպաստեց առևտրի զարգացմանը: Գյուղացիների և արհեստավորների ստացած արդյունքն սկսեց վերածվել ապրանքի: Խոշոր բնակավայրերի հրապարակները դարձան շուկաններ: Զարգացավ ցամաքային և ծովային առևտուրը: Հույները նվաճեցին Էգեյան ծովի և Միջերկրականի ավազնը: Շուկայական գների տատանումների հետևանքով ոմանք հարստաում էին, իսկ ոմանքել կորցնում ունեցվածքը, վերջիններս փողի դիմաց դրավ էին դնում իրենց հողակտորը, ըտանիքի անդամներին: Պարտքը չվճարելու դեպքում նրանք վերածվում էին պարտային ստրուկների: Դրան հակառակ ձևավորվել էր ավագանու մի նեղ վերնախավ (էվատրիդներ), որը շատ հարուստ էր և իր ձեռքն էր առել իշխանությունը: Վերնախավի փոքրիկ խմբի կառավարումը կոչվում է խմբիշխանություն (օլիգարխիա): Նրանց նկատմամբ ընդդիմադիր ուժը դեմոսն էր: Ք. ա. VIIդ. սկզբին դեմոսը հաղթեց և սկսվեց կառավարման նոր համակարգ` ժողովրդավարություն (դեմոկրատիա): Դեմոսի առաջնորդները կոչվում էին տիրաններ, իսկ կառավարման ձևը` տիրանիա: Տիրանները վերացնում էին պարտային ստրկությունը, ավագանու հաշվին հող տալիս չունևոր գյուղացիններին: Բացասական կողմն այն էր, որ ժամանակի ընթացքում նրանք սկսեցին չարաշահել իշխանությունը և դեմոսը իր պայքարն ուղղեց տիրանների դեմ: Ք. ա. VI դ. կեսերին հաստատվեց ժողովրդավարությունը:
Ք.ա VII-VI դ. նշանավորվեցին հունական մեծ գաղութացմամբ, որի հիմնական պատճառը տնտեսական էր` սովո, հացահատիկի պակասը: Կարևոր էր նաև քաղաքական գործոնը: Պոլիսների ներսում պայքարը էվպատրիդների և տիրանների դեմ բերում էր նրան, որ պարտվածը լքում էր հայրենիքը և օտար ափերում հիմնում գաղութ: Հույները յուրացրեցին նախ Հարավային Իտալիան, հետո` Սիցիլիան, Հարավային Ֆրասիան և Իսպանիան: Գաղութների մի մասն ինքնիշխան էր, իսկ մյուս մասը ենթակայ էր մայր քաղաքին:

2.Տալ հետևյալ բառերի բացատրությունը.

արխաիկ—Հունաստանի պատմության դարաշրջան
պոլիս—ինքնիշխան քաղաք
դեմոս—ժողովուրդ
պարտային-պարտքերից առաջացած

ստրուկ-անազատ
էվպատրիդներ—ավագանի
օլիգարխիա—խմբիշխանություն
դեմոկրատիա—ժողովրդավարություն
տիրան—դեմոսի առաջնորդ
տիրանիա—կառավարման ձև
գաղութ—նոր բնակավայր

/Կազմել փոքրիկ խաչբառ/:

3.Դիտել տեսաֆիլմը «Տրոյայական պատերազմը»/Ամփոփել 15նախադասությամբ/:

Հոմերոսը իր «Իլիական» վեպում գրել է Տրոյայի պատերազմի մասին։ Տրոյայի թագավոր Պրաիամոսի որդի Պարիսը և Սպարտայի թագավոր Մենելաոսի կին Ելենան սիրահարվում են և փախչում Տրոյա։ Մենելաոսը օգնություն է խնդրում իր եղբայր Ագամեմնոնից, ով Մեկենայի թագավորն էր, բայց ուզում էր իշխել ամբողջ Հունաստանը։ Ագամեմնոնի զորքը, որը բաղկացած էր 100 նավից և 5000 զինվորից10 տարի պաշարում է Տրոյան, բայց չի կարողանում գրավել այն։ Այստեղ նկարագրվում են զենքերը և զինվորների զրահը, որը պատրաստված է եղել անագի, պղձի և բրոնզի համաձուլվածքից։ Ագամեմնոնը որոշում է խորամանկությամբ գրավել Տրոյան, և Ոդիսևսը հորինում «Տրոյական ձին»։ Դրա մեջ թաքնվում են լավագույն զինվորները, իսկ Ագամեմնոնը մնացած զորքի հետ հեռանում է։ Տրոյացիները կարծում են, որ Ագմամենոնը ընդունել է իր պարտությունը, իսկ այդ ձին թողել է՝ որպես ընծա աստվածների, որպեսզի անփորձանք վերադառնան տուն։ Քանի որ տրոյացիների համար ձին եղել է սուրբ կենդանի, նրանք այդ ձին տանում են քաղաք՝ որպես հաղթական ընծա իրենց աստվածներին։ Գիշերը ձիու միջից զորքը դուրս է գալիս և բացում է քաղաքի դարպասները։ Ագամեմնոնի զորքը վերադառնում է, կոտորում է բոլոր տրոյացիների և ավիրում Տրոյան։

Առաջադրանք 3

Հին Սպարտան և Աթենքը

Քարտեզի միջոցով ներկայացնել Սպարտայի աշխարհագրական դիրքը:

Դաս 7 — Հին Սպարտան և Աթենքը | Տիգրան Գրիգորյանի բլոգ

Ներկայացնել Սպարտայում հասարակական դասերը, իրենց իրավունքները:

Սպարտայի հասարակությունը կազմված էր երկու հակադիր դասերից՝ պարտիատներից և հելոտներից:

Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց: Հողը պատկանում էր համայնքին, սակայն սպարտիատները չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով: Նրանք զինվոր էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով:

Հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին: Նրանք սպարտիատների համայնքի սեփականությունն էին. ոչ ոք իրավունք չուներ նրանց վաճառելու: Ունեին իրենց ընտանիքը և փոքրիկ տնտեսությունը: Հելոտները զուրկ էին տարրական իրավունքներից: Նրանք պարտավոր էին մշակել հողը և սպարտիատին վճարել սահմանված չափի հարկ՝ բնամթերքով:

Պատմել Սպարտայի կառավարման համակարգի մասին:
Սպարտայում համատեղ կառավարում էին երկու արքա: Ըստ ավանդույթի՝ նրանք սերում էին հերոս Հերակլեսից: Արքաների իշխանությունը ժառանգական էր:

Կար նաև Ծերակույտ, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենափառապանծ տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը:

Կառավարման մարմիններից էր Աշխարհաժողովը, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները: Աշխարհաժողովը հրավիրվում էր ամիսը մեկ անգամ: Իրավասությունները սահմանափակ էին:

Ամեն օր տարբեր տարիքի ու դիրքի 15–20 տղամարդ  ճաշում էին միասին և քննարկվում էին պետական կարևոր հարցեր: Համատեղ ճաշկերույթները նպաստում էին սերունդների միջև փորձի փոխանակմանը և կապի ամրապնդմանը:

Պատմել սպարտական բանակի նշանակության մասին:
Պետության հզորության հիմքը բանակն էր: Հին Սպարտայի ռազմիկները համարվում էին  ամենաանվախ, քաջարի, ուժեղ զինվորներն աշխարհում: Մարտունակ բանակի միջոցով Սպարտան իր տիրապետությունը տարածեց Հարավային Հունաստանում (Պելոպոնես): Սպարտայի կողմն անցան նաև Միջին Հունաստանի այնպիսի զարգացած պոլիսներ, ինչպիսիք էին Կորնթոսը և Մեգարան: Եվ Ք.ա. VI դարում ձևավորվեց Պելոպոնեսյան միությունը:

Քարտեզի միջոցով ներկայացնել Աթենքի աշխարահագրական դիրքը:

Դաս 7 — Հին Սպարտան և Աթենքը | Տիգրան Գրիգորյանի բլոգ

Համեմատել Աթենքի երեք նշանավոր պետական գործիչներին:
Սոլոն: Ք.ա. 594 թ. Սոլոնը բարենորոգումներ ձեռնարկեց: Նա վերացրեց պարտային ստրկությունը: Պետության միջոցներով փրկագնեց այն աթենացիներին, որոնք ստրկության էին վաճառվել արտերկիր: Էվպատրիդներից բռնագրավեց հողի մի մասը և տվեց ունեզուրկներին: Ըստ ունեցվածքի՝ աթենացիներին բաժանեց չորս խավի՝ հիմք ընդունելով նրանց տարեկան եկամուտը: Ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ:

Սոլոնը բարեփոխեց նաև աթենական պետությունը: Սկսեց պարբերաբար հրավիրել Աշխարհաժողովի (էկլեսիա) և ժողովրդական դատարանի նիստեր: Դրանց մասնակցելու իրավունք ունեին բոլոր քաղաքացիները: Գործում էին նաև Պետական խորհուրդը և Կառավարությունը, որոնցում ընտրվելու իրավունք ունեին միայն ունևոր քաղաքացիները: Սոլոնը համոզված էր, որ դա պետք է շահագրգռի աղքատներին՝ հարստանալու և հավասարվելու նրանց:

Տալ հետևյալ հասկացությունների, բառերի բացատրությունը.
հելոտներ—հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին:
ծերակույտ—կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենափառապանծ տոհմերի ներկայացուցիչներից:
աշխարհաժողով—կառավարման մարմին, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները:
Պելոպոնեսյան միություն—Հին Հունաստանում Պելոպոնեսի պոլիսների միավորումը։
փաղանգ—զորք, բանակ։
էկլեսիա—ժողովրդական ժողով
ստրատեգոսների խորհուրդ—կառավարման բարձրագույն նոր մարմին:
օստրակիզմի իրավունք—
լակոնիկ—կարճ ու կտրուկ խոսք, մտքի սեղմ ու հստակ արտահայտություն։
օստրակոն—կավե սալիկ

Լրացուցիչ/ընտրել երեք թեմաներից մեկը/

1.Դիտել ֆիլմը, 15 նախադասությամբ ամփոփել: Հին Հունաստանը

2.Սպարտայում երեխաների դաստիարակությունը:

Սպարտական դաստիարակություն, ուսուցման և դաստիարակության պետական համակարգ Սպարտայում մ․ թ․ ա․ 8-4-րդ դարեր։ Նպատակն էր՝ պատրաստել ֆիզիկապես զարգացած, տոկուն, համարձակ, ուժեղ կամքի տեր, ստրկատիրական կարգերին նվիրված մարտիկներ։ 7-8-ից մինչև 20 տարեկան երիտասարդները դաստիարակվում էին զինվորական տիպի պետական գիշերօթիկ դպրոցներում։ Սպարտական դաստիարակության համակարգի մեջ մտնում էին ֆիզիկական վարժություններ, ռազմարվեստի ուսուցում, գրել, կարդալ, կարճ և հակիրճ խոսք, խմբակային երգ, նվագ։ Նախատեսվում էր նաև ընտանիքում աղջիկների ֆիզիկական բազմակողմանի դաստիարակություն։

3.Հունական  յոթ իմաստուններից Սոլոնի մասին:

Posted in Պատմություն

Ամփոփում պատմությունից

1.Ներկայացնել Արտաշես Առաջինի  հողային ,վարչական ,ռազմական բարեփոխումները։

Արտաշես I-ի առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքի անջատված տարացքները վերադրձնելը։ Նա Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, Սելևկյանից գրավեց անջատված տարացքները։ Ք․ա․ 183-179 թթ․Փոքր Ասիայի տարացքում 5 փոքր պետություններ պատերազմում էին։ Մեծ Հայքը միջամտեց պատերազմի դադարեցմանը։Հաշտության պայմանագիր կնքման ընթացքում Արտաշես I-ը կարողացավ ընդարցակել Փոքր Հայքի տարացքը Պոնտոսի հաշվին։

2.Հիմնավորել Տիգրան Մեծի հզոր արքա լինելը ։

Տիգրան մեծը հայոց թագավորներից ամենահզորն է և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին և ընդարձակում է Հայոց աշխարհի սահմանները։

3.Համեմատել Արտավազդ Բ ևԱրտաշես Բ-ի գործունեությունը։

Արտավազդ Բ-ն հայոց գահին բազմել է պատմական բավականին խառնակ ժամանակաշրջանում, երբ Հռոմեական հանրապետությունը և Պարթևստանի հարաբերությունները գտնվում էին ծայրահեղ իրավիճակում, իսկ Մեծ Հայքը գտնվում էր նրանց մեջտեղում։  Նա ունեցել է հռոմեամետ կողմնորոշում՝ Արտաշատի պայմանագրից ելնելով։ Մ․թ․ա․ 54 թվականին Արտավազդը դաշինք է կնքում  Հռոմի եռապետ Մարկոս Կրասոսի հետ, սակայն վերջինիս  քաղաքականության և սեփական երկրի արտաքին պաշտպանության հանգամանքներից ելնելով Մեծ Հայքը հրաժարվել է կատարել իր դաշնակցային պարտավորությունները։ Արդյունքում՝ Հայքի արտաքին քաղաքականությունը  թեքվում է դեպի արևելք և ամրապնդվում հայ-պարթևական դաշինքով։ Սրան հաջորդում է հայ-պարթևական միացյալ ուժերի առաջին ռազմական խոշոր հաջողությունը հռոմեական բանակի նկատմամաբ՝   Խառանի ճակատամարտում։ Արտավազդ Բ-ի ճկուն արտաքին քաղաքականության շնորհիվ Հայքը հաջորդ տասնամյակում ևս Պարսթևստանի հետ դաշնակցային հարաբերությունների պայմաններում կարողանում է պահպանել հայրենիքի անկախությունն ու տարածաշրջանային կարևորությունը։ Արտաշես 2-րդը ևս պայքարում էր հայաստանի անկախության համար: Հայ-պարթևական միացյալ բանակը Արտաշեսի գլխավորությամբ մտավ Հայաստան և մի քանի ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին` նրանց դուրս շպրտեց երկրից: Նա պատերազմեց Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ, որը լուրջ և վտանգավոր հարևան էր: Պատերազմում Ատրպատականը ջախջախիչ պարտություն է կրեց: Արտաշես II-ն այդ երկիրը միացրեց իր թագավորությանը, իսկ թագավորին էլ գերի վերցրեց:Այսպիսով այս 2 թագավորներն էլ պայքարում էին Հայաստանի՝ Մեծ Հայքի անկախության համար: Ամեն ինչ անում էին երկրի զարգացման համար:

4.Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի անկման 5պատճառ։

20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Արտաշես 2-ի սպանությունը: Արտաշիսյան Հայաստանը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը:

Հռոմեացիները գահընկեց են անում Տիգրան 4-ին և թագավոր են հռչակում նրա հորեղբայր Արտավազդ 3-ին (Ք. ա. 5-2): 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից խորթացած այս թագավորը Հայաստանը կառավարում է հռոմեական օրենքներով և անզուսպ թալանում պետական գանձարանը:

5.Լրացնել իրադարձությունները։

Մ.թ.ա.190թ. Հռոմի դեմ Մագնեսիայի ճակատամարտուոում Անտիոքոս III Մեծի պարտությու­նից հետո Ջարեհը Ծոփքը հռչակել է կրկին անկախ թագավորություն։

Մ.թ.ա.189-1թթ Արտաշեսյանների թագավորություն։

Մ.թ.ա.189-160թթ Արտաշես առաջինի կառավարման թվական։

Մ.թ.ա.160-115թթ.Արտավազդ առաջինի կառավարման թվական։

Մ.թա.115-95թթ Տիգրան առաջինի կառավաման թվական։

Մ.թ.ա.95-55թթ Տիգրան մեծի կառավարման թվական։

Մ.թ.ա.66 թվականին Հայաստանը եղել է ներքին ու արտաքին անբարենպաստ պայմաններում։

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Տասնորդական կոտորակների գումարում և հանում

1.Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք համապատասխան թվանշա-

նը, որպեսզի ստացված անհավասարությունը ճիշտ լինի.

ա) 2,547 > 2,537 , գ) 10,85 < 10,95 ,

բ) 5,568 > 4,568 , դ) 885,622 < 885,653

2.Համեմատե՛ք կոտորակները.

ա) 3,853 > 2,64 , դ) 15,899 > 14,9 , ե) 78832,91 > 78732,91 ,

բ) 72,93 < 73,851 , գ) 0,382 > 0,45 , զ) 663,0001 < 663,0002 ։

3.Կատարե՛ք հանում.

ա) 3,56 – 2,14=1,42 , գ) 99,789 – 65,327=34,462 , ե) 0,625 – 0,1=0,525

բ) 81,22 – 53,12=28,1 դ) 17,578 – 8,256=9,322 , զ) 7,35 – 6,35=1 ։

4.Կատարե՛ք բազմապատկում.
ա) 65,103 ⋅ 10=651,03 գ) 7,393 ⋅ 10000=73,930 ե) 59,32 ⋅ 10=593,2
բ) 0,329 ⋅ 1000=329 դ) 0,999 ⋅ 100=99,9 զ) 0,00018 ⋅ 100=0,018:

5.Ինչի՞ է հավասար   1,73 ,   2,563 ,  0,82 ,  11,729 ,  1,6 ,    529,1 ,    837,2,   0,01
թվերից ամենամեծի և ամենափոքրի գումարը։

837,2+0,01=837,21

6.Տասնորդական կոտորակները գրի՛ր դիրքային գրառման տեսքով.

7/10=0,7,  4/100=0,04, 12/1000=0,012, 73/10=7,3,   19/10=1,9 1/10000=0,0001

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

Բառերը բաղադրիչների բաժանի՛ր

Օրինակ՝ ջրաման- ջուր (արմատ)-աման (արմատ)

  • գնդակ-գնդ (արմատ) ակ(վերջածանց)
  • միտք-միտ (արմատ) ք (վերջածանց)
  • ընդհանուր-ընդ(նախածանց) հանուր(արմատ)
  • աղջնակ-աղջն (արմատ) ակ(վերջածանց)
  • թթենի-թթ(արմատ)ենի(վերջածանց)
  • ընդամենը-ընդ(նախածանց)ամենը(արմատ)
  • հանրություն-հանր(արմատ)ություն(վերջածանք)
  • գիրք-գիր(արմատ)ք(վերջածանց)
  • մտազբաղ-մտ(արմատ)ա(հոդակապ)զբաղ(արմատ)
  • տանձենի-տանձ(արմատ)ենի(վերջածանց)
  • հանրապետություն-հանր(արմատ)ա(հոդակապ)պետ(արմատ)ություն(վերջածանց)

2․ Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

օրեցօր, երեսուներեք, աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, միջօրե, նորեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չէի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ, քառասուներկու:

3․ Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններից հանի՛ր:

Էլի այդ մասի՞ն ես խոսում:

Ճանապարհը ոտքով քայլեցի:

Դու հե՞տ ես վերադարձել:

Կարմիր գույնի ծաղիկներ հավաքեցինք:

Կրկին ասում եմ քեզ:

Նախ առաջին այս գործը պիտի լինի:

Քեզ մարդ էր հարցնում:

Կարելի՞ է զանգել:

Ուրիշ մարդիկ ավելի լավ կհասկանային: