Posted in Հայոց լեզու

Ածական տեսակները

Ածականները լինում են որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային: Օրինակ՝ կապույտ երկինք, նեղ ճանապարհ, զուլալ աղբյուր և այլն:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ: Օրինակ՝ երկաթե դուռ, մայրական սեր, արևային օր: Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ: Հարաբերական ածականներ են կազմվում ական, ային, ե, եղեն, ենի, յա, յան ածանցներով, ուսուցչական, լեռնային, փայտե, հրեղեն, մայրենի, մարմարյա, հուլիսյան և այլն:

Առաջադրանքներ:
1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:
Երկաթե-երկաթյա դարպաս, մետաքսյա-մետաքսե թաշկինակ, լեռնային գոտի, ծովային կենդանի, որդիական սեր, աշակերտական պայուսակ, դպրոցական հասակ, զինվորական ջոկատ, գյուղական կյանք, օդային ուղիներ, մարմարե-մարմարյա սյուն, բյուրեղյա արցունք, հերոսական արարք, ջրային կենդանի:

2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթե-երկաթյա ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռնային ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հայրական տան կարոտն էր քաշում: Գյուղական համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտային ճանապարհները: Փչում էր գիշերային զով քամին: Հեռվից լսվում էր հովվական սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառային գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցական շենքի քարե պատերը:

3.Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Զորեղ, բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:

4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի:
 
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, ականավոր, բերրի, աժդահա, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի: 

Խոշոր-մեծ-հսկա-ահռելի-վիթխարի-աժդահա, երկերեսանի-կեղծավոր-երեսպաշտ-շողոքորթ, առատ-բերրի-բարեբեր-բեղուն-պտղաբեր-արգավանդ, նշանավոր-անվանի-մեծահռչակ-երևելի-հանրածանոթ-հանրաճանաչ-ականավոր:

Posted in Աշխարհագրություն

Մետաղաձուլություն և մեքենաշինություն

Դասի հղում

Այլ 1․ 2․ 3․

1.Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:

Շատ կարևոր է, քանի որ բոլոր փոխադրամիջոցները կազված են տարբեր տեսակներ մետաղներից, որոնք մետաղաձուլության արդյունքն են: Եթե չլինեն փոխադրամիջոցներ՝ նավեր, տրանսպորտներ, մեքենաներ մարդկանց կյանքը ավելի դժվար կդառնա

2.Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Մեքենաշինության և մետաղաձուլության միջև փոխադարձ կապն այն է, որ տարբեր փախդրամիջոցներ սարքում են, պատրաստում են մետաղների շնորհիվ, իսկ այ մետաղները արդեն մետաղաձուլության արդյունքն են:

3.Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում: 

4.Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են Էեկտրաէներգիայի արտադրությամբ:

5.Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:

world_map_blank1.png
Posted in Աշխարհագրություն

Վառելիքաէներգետիկ արդյունբերություն

Դասի հղում։

Պրեզենտացիա

1․ Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 

2.Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:

Մարդկային քաղաքակրթության զարգացման ողջ ընթացքը կապված է էներգիայի տարբեր աղբյուրների եւ տեսակների յուրացման ու օգտագործման հետ։ Այդ ճյուղնարդյունաբերության բոլոր ենթաճյուղերին, տրանսպորտին, գյուղատնտեսությանը եւ սպասարկ-ման ոլորտին մատակարարում է էլեկտրաէներգիա եւ վառելիք, քիմիական արդյունաբերությանը` հումք:

3․ Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Ոլորտի զարգացման համար  նոր ճյուղեր են ի հայտ եկել: Քանի որ նավթը և գազը վերջանում են, ուշադրությունն ուղղված է վերականգնվող և արևային էներգիայի վրա:

Posted in Աշխարհագրություն

Արդյունաբերություն

Դասի հղում

1.Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:

Արդյունաբերության ճյուղերը խմբավորում են նաև ըստ դրանց ձևավորման ժամանակի: Առանձնացվում են հին, նոր և նորագույն ճյուղեր: Հին ճյուղեր են, օրինակ` մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիան:

2.Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:

Ես առաջնային ճյուղն եմ համարում նորագույնը որովհետև այդ ճյուղը ամենազարգացածն է և հետևաբար կարծում եմ, որ նաև ամենա կարևորն է։

3.Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Ցանկացած ճյուղ ունի իր համար անհրաժեշտ նախադրյալներ, բայց բոլոր ճյուղերի համար գլխավոր պայմանը, առևտրային շուկայի առկայությունն է։

Posted in Ռուսերեն

Классная работа

Классная работа

Упражнение 1. Вставить буквы Н или НН, объяснив графически.

Предутренний,  стеклянный, звериный, осиный , деревянный, машинный, традиционный, огненный, телефонный, песчаный, довоенный, ветреный, безветренный, берестяной, водяной.

(Правило: Н пишется в суффиксах прилагательных АН, ЯН, ИН,   в суффиксах ОНН, ЕНН пишется НН. Если корень оканчивается на Н, то прилагательное образуется с помощью суффикса Н)

Упражнение 2. Раскройте скобки, объяснив написание слов:

(Не) настное время-Ненастное; сарай (не) высокий- не высокий, а низкий; задача имеет далеко

(не) легкое решение-не лёгкое; (не) широкая речօнка- не широкая; (не) вежливый мальчик-невежливый; дело (не) простое, но увлекательное- не простое; (не) лепый вид-нелепый; рассказ нисколько

(не) интересен-не интересен. (Не) приятель штурмовал крепость-неприятель. Он для меня

(не) приятель, а настоящий друг-неприятель. В ее словах чувствовалась (не) искрен-ность- неискренность. (Не) доумение выражалось на его лице-недоумение. Он (не) навидел ложь-ненавидел..

(Правило: НЕ пишется слитно, если слово без НЕ не употребляется или можно заменить синонимом. Не пишется раздельно, если есть противопоставление, слова НИЧУТЬ НЕ, ВОВСЕ НЕ, НИСКОЛЬКО НЕ, ДАЛЕКО НЕ)

Упражнение 3. Вставьте Е или И в слова, объяснив значение приставки:

Прминого, прибить, прибежать, преследовать, прерваться, приглушить, прекратить, приумолкнуть, прикрепить, придвинуть, преудивительный, приморский, пригородный, приволжский, предобрый, привязать.

Природа, приготовить, прививка, претендовать, причина, привет, привидение, преимущество (правилом не проверять!!!).

(Правило: пишется ПРИ, если приставка обозначает приближение, присоединение, близость к чему-либо, неполное действие. Пишется ПРЕ, если значение приставки близко к значению приставки ПЕРЕ и слова ОЧЕНЬ)

Упражнение 4. Вставьте пропущенные буквы.

Старинное предание,камень преткновения,причуды природы, приступить, богатое приданое, превратности судьбы, преодоление препятствий, не надо пререкаться, признание в содеянном, прибывать в бездействии, беспрекословно повиноваться, приверженец новых взглядов, предать друга, примирить врагов, прибытие поезда, непременное условие, полезное приобретение, жизнь без прикрас, презабавный случай, преломление лучей, превышение полномочий, приостановить слушание дела, давать присягу, искатели приключений.

Упражнение 5. Вставьте пропущенные буквы, обозначьте приставки.

Посеять рожь, отбросить врага, надстройка дома, подклеить карту, предчувствовать неприятности, предшествовать экзаменам, сложная обстановка, подтвердить решение, отдать предписание, тщательно переработать, представить документы, законспектировать статью, сдержать обещание, отослать корреспонденцию, подобрать иллюстрации, съехаться отовсюду, новый сотрудник, мой прадедушка.

Упражнение 6. Выделите приставку с-з

сборник песен,  сжатое изложение, старинное здание, сдать в аренду, сжечь обломки, сгустить краски, сберечь энергию, сгладить противоречия, сгинуть навсегда, здешний климат, здравые мысли,  провозгласить здравицу, путевка в здравницу, сдельная оплата

Posted in Գրականություն

Դեկտեմբերյան, ամանորյա նախագծեր

Նախագիծը նպատակ ունի սովորողների հետ ընթերցել հայ և արտասահամանյան հեղինակների Ամանորի և սուրբծննդյան թեմայով ստեղծագործություններ:
Ծանոթանալ և իմանալ հին հայերի ամանորյա ծեսերը, խորհուրդները, խորհրդանիշները:

Ընթերցումներ`

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք:
Պաուլո Կոելիո «Երեք մայրիների հեքիաթը»:
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը:
Սուրբ Ծննդյան ծառի պատմությունից
Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո»
Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում:
Ֆյոդոր Դոստոևսկի
Անդերսեն, Եղևնին
Օ Հենրի Մոգերի ընծաները

Հայկական Ամանորից:
Հացը` ամանորյա խորհրդանիշ:
Ամանորյա հայկական մաղթանքներ:
Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր:
Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները:
Նոր տարին աշխարհի երկրներում:
Առաջադրանք:
Այս նախագծերով սովորողը ուսումնասիրում, տեղեկանում է Կաղանդ, Նավասարդ, Ամանոր ավանդական ծեսին, տոնածառի պատմությանը, տոնածառի՝ որպես խորհրդանշի զարգացմանը;

Առաջադրանք:
Ամանորը մեր ընտանիքում
Սովորողը  պատմում է, ներկայացնում  տեսանյութեր, ֆոտոշարեր, հարցազրույցներ իր ընտանիքում ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների, ծիսական ուտեստների պատրաստման և այլնի վերաբերյալ, տեղադրում բլոգում, ենթակայքում, տարածում:
Ուսումնասիրում է այլ ազգերի ծիսական սովորույթները, ամանորյա խոհանոցը, համեմատում, փորձում հետաքրքիրը բերել ընտանիք:

Անգիր սովորել երեք բանաստեղծություններից մեկը։

Զահրատ, Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք