Posted in Հայոց լեզու, Գրականություն

Դեկտեմբեր ամսվա ամփոփում հայոց լեզմից և գրականությունից

Հայոց լեզու

Հոլովներ

Գործնական աշխատանք

Ածական անուն

Ածականի կազմությունը

Ածականի տեսակները

Գործնական աշխատանք

Ածականի համեմատության աստիճան

Տեքստային աշխատանք

Գործնական աշխատանք

Գրականություն

Լյուդվիգ Թոմա: Քեռի Ֆրանցը

Դեկտեմբերյան, ամանորյա նախագծեր

Տարբեր ազգերի ամանորյա ավանդույթները

Հացը` հին հայերի ամանորյա խորհրդանիշ

Ամանորյա հայկական մաղթանքներ

Հին հայերի Նոր տարին

Ամանորյա բանաստեղծություններ

Սուրբծննդյան օրվա առավոտը

Ձմեռ պապը տարբեր լեզուներով

Նամակ Սանտա Կլաուսից

Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ

Սեպտեմբերի ամփոփում

Հոկտեմբեր ամսվա ամփոփում հայոց լեզվից

Հոկտեմբեր ամսվա ամփոփում գրականությունից

Նոյեմբերի ամփոփում

Առաջին ուսումնական շրջանը անցավ շատ հետաքրքիր։ Կարդացինք բազմաթիվ պատմվածքներ, իսկ հայոց լեզվից կրկնեցինք անցածները և սովորեցինք նոր բաներ։ Արդյունքում ունեցանք գիտելիքներով լի ուսումնական շրջան։ 

 

Posted in Գրականություն

Նամակ Սանտա Կլաուսից

Մարկ Տվեն
Սուրբ Նիկոլասի պալատը լուսնի վրա

Սուրբ Ծննդյան առավոտ

Սիրելի Սյուզի Կլեմենս.
Ես ստացել և կարդացել եմ բոլոր նամակները, որոնք դու և փոքր քույրիկդ գրել եք ինձ… Ես կարող եմ կարդալ քո և փոքրիկ քրոջդ խզբզոցն ու զարմանահրաշ նշաններով գրածը առանց որևէ դժվարության։ Սակայն ինձ համար դժվար է կարդալ այն նամակները, որոնք ձեր թելադրանքով գրել են մայրիկն ու դայակը, որովհետև ես օտարերկրացի եմ և անգլերեն լավ չեմ կարողանում ընթերցել։ Կտեսնես, որ ես ոչ մի սխալ չեմ արել այն նվերների հարցում, որոնք դու և քույրդ պատվիրել էիք ձեր անձնական նամակներում: Ես կեսգիշերին իջա ձեր ծխնելույզով, երբ դուք քնած էիք ու դրանք բոլորն ինքս բաժանեցի ու նաև համբուրեցի երկուսիդ էլ… Սակայն… այնտեղ կային… մեկ կամ երկու փոքր պատվերներ, որոնք ես չկարողացա կատարել, քանի որ նվերները սպառվեցին…

Մայրիկիդ նամակում մի երկու բառ կար, եթե ճիշտ հասկացա, «տիկնիկի հագուստներով լի կապոցի»-ի մասին էր խոսքը, այո՞: Այս առավոտ մոտավորապես ժամը իննին ես ձեր խոհանոցի դռան մոտ  կլինեմ տեղեկանալու համար: Բայց քեզանից բացի որևէ մեկին չպետք է տեսնեմ, և չպետք է խոսեմ ոչ մեկի հետ։ Երբ խոհանոցի դռան զանգը հնչի, Ջորջին պետք է փակ աչքերով ուղարկեք դռան մոտ: Պետք է ասեք նրան, որ առանց խոսելու քայլի ոտնաթաթերի վրա, հակառակ դեպքում մի օր նա կմահանա: Այնուհետև դու պետք է բարձրանաս մանկասենյակ և կանգնես աթոռի վրա կամ դայակի մահճակալին ու ականջդ դնես խոսափողին, որը հասնում է մինչև խոհանոց, և երբ ես սուլեմ խոսափողի մեջ, պետք է ասես. «Բարի գալուստ, Սանտա Կլաուս»։ Հետո ես կհարցնեմ, արդյո՞ք դա քո պատվիրած կապոցն է:
Եթե ասես՝ այո, ես կհարցնեմ ձեզ, թե ինչ գույնի կապոց ես ուզում… հետո պետք է մանրամասն նկարագրես այն ամենը, ինչ ուզում ես, որ լինի կապոցում։ Հետո երբ ասեմ՝ «Ցտեսություն և ուրախ Սուրբ Ծնունդ, իմ փոքրիկ Սյուզի Կլիմենս», պետք է պատասխանես. «Ցտեսություն, իմ բարի ծեր Սանտա Կլաուս, շատ շնորհակալ եմ»: Այնուհետև պիտի իջնես գրադարան և ասես Ջորջին, որ փակի բոլոր դռները, որոնք տանում են գլխավոր սրահ, և բոլորը պետք է մի պահ լռեն: Ես կգնամ լուսին և կվերցնեմ այդ բաները ու մի քանի րոպեից ներքև կիջնեմ հյուրասրահի բուխարու ծխնելույզով, եթե դա ձեր ուզած կապոցն է, քանի որ, ինչպես գիտես, չեմ կարող մանկասենյակի ծխնելույզից ներքև իջեցնել այնպիսի մեծ բան, ինչպիսին կապոցն է…

Եթե ես միջանցքում ձյան հետքեր թողնեմ, ասեք Ջորջին, որ ավլի այն ու լցնի բուխարու մեջ, քանի որ ես ժամանակ չեմ ունենա: Ջորջը չպետք է ցախավելով ավլի, այլ փալասով սրբի, այլապես մի օր կմահանա…Եթե իմ ոտնահետքը մնա մարմարի վրա, Ջորջը չպետք է այն մաքրի, թողեք  մնա որպես իմ այցի հիշատակ։ Երբ էլ որ նայես դրան կամ ցույց տաս որևէ մեկին, այն քեզ կհիշեցնի, որ դու փոքրիկ լավ աղջիկ ես։

Ցտեսություն մի քանի րոպեով, մինչև իջնեմ աշխարհ և հնչեցնեմ խոհանոցի դռան զանգը:
Քեզ սիրող Սանտա Կլաուս, ում մարդիկ երբեմն կոչում են նաև «Լուսնաբնակ մարդ»: