Posted in Ֆիզիկա 7

Ինքնաստուգում՝բանավոր

5․12-9․12

Թեման ՝ինքնաստուգում՝բանավոր

1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Ֆիզիկա բառը առաջացել է հունարեն «Ֆյուսիս» թարգմանաբար բնություն բառից։ Առաջին ֆիզիկաի գիրքը գրել է մ․թ․ա չորրորդ դարում Արիստոֆե։

2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Ֆիզիկայի հիմնական խնդիրը շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրել է միաժամանակ կաևօր է օրենքների իմացուցյունը որոնք ենթարկվում է բնությունը։

3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան

ֆիզիկան ուսումնասիրում է բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները որոնց անվանում ենք երևույթներ։

4.քննարկել  ինչ է բնությունը

Բնությունը այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն՝ ջուրը, օդը, հողը, ծառերը, կենդանիները, աստղերը, մոլորակները։

5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով

Բնության երևույթ ասելով ես հասկանում եմ, բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները։

6.ինչ է նյութը։

Նյութը բաղկացած է Ֆիազիկական մարմիններից։

7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Ջերմային, մագնիսական, լուսային, ատոմային, միջուկային, մեխանիկական, էլեկտրական։

8.ինչ է ֆիզիկական մարմինը:

Մեզ շրջապատող յուրաքանչյուր առարկան դա ֆիզիկական մարմին է։

9.:Բերեք օրինակներ:10.ինչ է մատերիան

Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում՝ երկինային մարմիներ, բույսեր, կենդանիներ դրանք կոչվում են մատերիաներ։

11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

Դիտարկելու և փորձերի օգնությամբ:

12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Ի տարբերություն դիտումների՝ փորձերը հնարավորություն են տալիս նույն պայմաններում  բազմիցս կրկնելու նույն երևույթը և հատուկ սարքերով կատարել չափումներ։

13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։

Ուսումնասիրվող երևույթը բացատրելու համար որոշակի ենթադրություն:

Օրենքը բացահայտում է բնության տարբեր երևույթների միջև կապերը և բացահայտում դրանց պատճառները։

14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն:

Ֆիզիկական մեծությունը չափելը նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր:

15.Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Մետր, միլիմետր, կիլոմետր, սանտիմետր, միկրոմետր, նանոմետր։ Րոպե, ժամ, վայրկյան, միլիվայրկյան, միկրովայրկյան։

16․Երկարության հիմնական և այլ  միավորները:Չափման գործիք

Մետր, միլիմետր, կիլոմետր, սանտիմետր, միկրոմետր, նանոմետր։ Րոպե, ժամ, վայրկյան, միլիվայրկյան, միկրովայրկյան։

17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ

Ամեն չափիչ սարքի վրա կա սանդղակ: Դա թվերի միասին ներկայացումն է:

18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը

Չափիչ սարքի չափման սահմանը սանդղակի ամենամեծ արժեքն է:

19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք

Սանդղակի բաժանման արժեքը սանդղակի երկու հարևան գծիկների միջև հեռավորությունն է:

20.Ինչից է կախված չափման սխալը

Չափման սխալը կախված է բաժանման արժեքից և չափաքանոնի սխալ դիրքից, ինչպես նաև չափման արդյունգները դիտելիս աչքի ոչ ճիշտ դիրքից:

21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Ժամանակի ըթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմիններ նկատմաբ կոչվում է մեխանիկական շարժում։

22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Այն մարմինը, որի նկատմամբ դիտարկվում է այլ մարմինների շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։ 

23.Ինչն են անվանում նյութական կետ

Այն մարմինը, որի չափերը տվյալ պայմաններում կարելի է անտեսել, կոչվում է նյութական կետ:

24.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Հետագիծ է կոչվում այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը։

25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

Հետագծի երկարությունը, որով մարմինը շարժվում է որոշ ժամանակահատվածում, կոչվում է անցած ճանապարհ:

26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

Անցած ճանապարհը ենթադրում է որոշակի ժամանակահատված։
Իսկ հետագիծը՝ ոչ։

27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:

Հավասարաչափ շարժումը այն շարժում է, որի ընթացքում մարմինը կամայականչ հավասար ժամանակամիջոցում անցնում է հավասար ճանապարհ:

28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:

Բանաձևը.
արագությունը = ժանապարհ : ժամանակամիջոց
V = S : t

29.Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

մ/վ, ս/վ

30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:

Բանաձևը.
ճանապարը = արագություն · ժամանակամիջոց
S = V · t

31.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Հավասարաչափ շարժման ժամանակը գտնելու համար, պետք է գտնել ժանապարհի և արագության քանորդը:

Բանաձևը.
ժամանակամիջոց = ճանապարը : արագություն
t = S : V

32․Ինչպե՞ս է շարժվում մարմինը,եթե նրա վրա այլ մարմիններ չեն ազդում

Եթե մարմնի վրա այլ մարմիններ չեն ազդում, ապա այն պահպանում է դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը:

33․Ո՞ր երևույթն  է կոչվում իներցիա

Այլ մարմինների ազդեցության բացակայությանբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:

34․Մարմնի ո՞ր հատկությունն է կոչվում իներտություն

Մարմնի արագության ակնթարթորեն չփոփոխվող հատկությունը կոչվում է իներտություն։

35.Ո՞ր մեծությունն են անվանում մարմնի զանգված

Զանգվածը մարմնի իներտության քանակական չափն է

36.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Մարմնի զանգվածը չափում են այն համեմատելով տրված չափման միավորի հետ։

37.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Տոննա, ցենտներ, կիլոգրամ, գրամ և կարատ։

38.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը, միավորների ՄՀ-ում

Զանգվածի չափանմուշը պլատինի և իրիդումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև զանգվածն է։

39.Ո՞ր մեծությունն է կոչվում նյութի խտություն

Նյութի խտություն կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը։

40.Ինչպե՞ս է որոշվում նյութի խտությունը(բանաձևը)

Նյութի խտությունը որոշելու համար պետք է իմանալ մարմնի զանգվածն ու ծավալը։

բանաձև՝
p = m/V

41.Ի՞նչ միավորներով  է արտահայտվում նյութի խտությունը

Միավորների ՄՀ-ում խտության միավորը 1 կգ/մ³ -ն է։ Դա այն նյութի խտությունն է, որի 1մ³ ծավալով մարմնի զանգվածը 1 կգ է։

42.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի ծավալը,եթե հայտնի են նրա զանգվածը և նրա խտությունը(բանաձևը)

Ծավալը հաշվելու համար, պետք է գտնել զանգվածի և խտության հարաբերությունը:

Բանաձևը.
ծավալ = զանգված/խտություն
V = m/ρ

43.Ինչպե՞ս կարելի է հաշվել մարմնի զանգվածը,եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը(բանաձևը):

անգվածը հաշվելու համար, պետք է գտնել ծավալի և խտության արտադրյալը:

Բանաձևը.
զանգված = խտություն • ծավալ
m = ρ:b