Posted in Հայոց լեզու

Ածականի կազմությունը

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

պարզ՝ լավ, վատ, բարձր, նոր

բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝

ածանցավոր՝  անշնորհք, կարմրավուն, արծաթե,

բարդ՝ լայնարձակ, եռագլուխ, նորանոր,

բարդ ածանցավոր՝ հարթավայրային, հրացանավոր, գյուղատնտեսական։

Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ Դրանք են՝
նախածանցներ՝
ամենա- ամենամեծ
ան-անգութ
ապ-ապաշնորհ
բաց-բացարձակ
գեր-գերբնական
դժ-դժգոհ
ընդ-ընդարձակ
հակա-հակադիր
համա-համադաս
տ-տգետ
չ-չտես

վերջածանցներ
-ագին-ահագին
-ագույն-մեծագույն
-ալի-հրաշալի
-ածո-գտածո
-ական-գյուղական
-ային-տնային-երկնային, լեռնային
-ան-կծան
-անի-լեզվանի, անվանի, լեզվանի
-ավետ-հոտավետ
-ավոր-գունավոր
-ատ-գունատ
-ացի-խելացի
-ե-ոսկե
-ելի-սիրելի,պաշտելի, նզաենի
-եղ-զորեղ
-ենի-հայրենի
-ի-կատաղի, աղի
-իչ- գրավիչ, հուզիչ, դյութիչ
-իկ-փոքրիկ
-լիկ-պստլիկ
-կան-խռովկան
-կոտ-նեղացկոտ
-յա-փայտյա
-ովի-ծալովի
-ոտ-ժանգոտ
-ուն-փխրուն

Առաջադրանքներ:
1. Վերը նշված ածանցավոր ածականների շարքին ավելացրու ևս երկուական ածական:


2.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.
ա. կլոր, ալեկոծ, կույր, աղվես, աներ, մերկ, անգործ, կարճլիկ, կաղ, տկլոր
բ. համերաշխ, բոբիկ, քաջ, անայլայլ, անուրջ, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. սև, գաթա, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտ, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթ, գմբեթ, արագ, դրոշ, մեղմ, լուրջ, ծանր, ուժեղ, դիտմամբ

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.
ա. քարաշեն, սկզբնապես, լիտրանոց, բրոնզաձույլ, ձյունաթույր, հանդարտ, մեծամեծ, թափուր, քաջարի, ճերմակ
բ. խուճուճ, ալեզարդ, հեռաձիգ, հավասար, կապտականաչ, ձվաձև, կիսախուփ, դժբախտ, երիտասարդական
գ. սրճագույն, շեղակի, դանդաղաշարժ, երկթերթ, առհավետ, սրաքիթ, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

4. Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.
ա. թավշյա, քնքուշ, աշակերտական, դժվար, տգեղ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. ահագին, նիհար, ամենամեծ, վստահ, դժգոհ, հարմար, հարադիր, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. դեղին, մթին, պակաս, լավագույն, դժբախտ, կապույտ, անվախ, կոպիտ, դարավոր, վարար
դ. ամենախիզախ, վարարուն, ուրախ, նազելի, ծարավ, հզորագույն, պղտոր, վճիտ, գունատ, գիտակից

5.Կապակցության իմաստն արտահայտիր ածականով.
ճահիճներով պատված-ճահճապատ
մանրէներ ծնող-մանրէածին
միայնակ ապրող-մենակյաց
մեգով պատված-միգապատ
անուշ բուրող-անուշաբույր
թախծոտ դեմքով-թախծադեմ
միրգ տվող-մրգատու
նոր տնկած-նորատունկ
շահույթ բերող-շահույթաբեր
շեկ մազերով-շիկամազ
շատ շնորհներ ունեցող-շնորհաշար
ոսկուց ձուլված-ոսկեձույլ