Posted in Español

Español

¿Que hora es?-ժամը քա՞նիսն է

  • Es la una- ժամը 13:00 է
  • Son las dos- ժամը 14:00 է
  • Son las tres-ժամը 15:00 է
  • Son las ocho-ժամը 20:00 է
  • Son las cinco en punto- ուղիղ ժամը 17:00 է
  • Son las seis y media- ժամը 18:30 կես է
  • Son las dos veinte- ժամը 2-ն անց 20 է
  • Son las tres quince( Quarto)— 3:15 է
  • Son las doce menos veinte- 12-ից 20 է պակաս

Del libro página 26 ejercicio 1 leer u traducir el texto,2,3

Ջուլիա։Միրան, Գրասիելան իմ ծնողներն են։Ես այստեղ ապրում եմ հորեղբայրներիս հետ:Նրանք իմ զարմիկներն են՝ Պաբլոն և Խորխեն:

Գրասիելա։Ողջույն, ինչպես ես?, Ինչպես են նրանք?:

Ջուլիա։Դու գիտես?, Պաբլոն և Խորխեն ապրում են ձեր տան մոտ։ Ժամը քանիսն է։

Պաբլոն և Խորխեն։Ողջույն, ինչպես են?։

Պաբլոն։Ժամը տասնմեկանց կես է։ Գնանք դասարան։

Գրասիելա։Օ, այո?․ Միսս Ավրերան ձեր մայրն է՞։

Խորխեն։Այո և իմ խույրը ՝ Իռենը, նույնպես սովորում է այս դպրցում։

Խորխեն։Ուտելուց հետո գնում ենք պապիկի տուն, Գալիս ես, Գրասիելա?։

Պաբլոն։Իսկ դու եղբայրներ ունես?:

Ջուլիան։Դե, այդպես մենք ձեզ ցույց ենք տալիս նրա տունը:

Գրասիելան։Այո, ես ունեմ եղբայր, նա ապրում է Բուենոս Այրեսում:

Para aprender

  • todo el año-ամբողջ տարի
  • Mi abuelo vive-պապիկս ապրում է
  • Tengo mucho trabajo- շատ գործ ունեմ
  • Todos los días- ամեն օր
  • Cada día- յուրաքանչյուր օր
  • En el campo-դաշտում
  • Vivo con mi familia-ապրում եմ ընտանիքիս հետ
  • Habitación- սենյակ
  • Dormitorio-ննջարան
  • Son importantes-շատ կարևոր են
  • Los animales-կենդանիներ
  • Peces-ձկներ
  • Mascota-ընտանի կենդանի
  • Perro viejo- ծեր շուն
Posted in Գրականություն

Լյուդվիգ Թոմա: Քեռի Ֆրանցը

Մայրս նամակ ստացավ զորացրված սպա քեռի Ֆրանցից և ասաց, որ ինքն իսկապես ուրախ է, որ քեռի Ֆրանցը գրել է, թե կամենում է ինձ մի կանոնավոր տղամարդ սարքել, և դա մեզ վրա նստելու է ութսուն մարկ՝ յուրաքանչյուր ամիս։
Ես պետք է քաղաք փոխադրվեի, որտեղ ապրում էր քեռիս։ Նրանք չորրորդ հարկում էին և շուրջբոլորը բարձրահարկ տներ էին և ոչ մի այգի չկար այնտեղ։
Ես իրավունք չունեի երբեէ խաղալու և այնտեղ ոչ ոք չկար, բացի քեռի Ֆրանցից ու քեռակին Աննայից, որոնք ամբողջ ժամանակ զգույշ էին, որ ինձ որեէ բան չպատահի։ Քեռիս այնքան խիստ էր իմ նկատմամբ, որ ամեն անգամ, երբ աչքն ընկնում էր ինձ վրա, ասում էր` «Սպասիր, դո՛ւ, անբան, անդաստիարակ, ես քեզ մարդ եմ սարքելու»…
Պատուհանից կարելի էր թքել ցած և լսել ճտճտոցր սալահատակին, երբ չէր դիպչում թիրախին։ Բայց երբ թուքը անցորդների գլխին էր ընկնում, նրանք գազազած դեսուդեն էին նայում ու ահավոր հայհոյանքներ տեղում։ Հաճախ, իհարկե, ես ծիծաղում էի։ Բայց այդ գործը միշտ էլ տհաճ էր ինձ համար։
Ուսուցիչս ինձ տանել չէր կարողանում, ասում էր, որ շատ վատահամբավ եմ։ Մի բան, որն իհարկե ճիշտ չէր, վատ վկայականս էլ նրա համար էր, որ տիկին ռեկտորի ընթրիքի մեջ ալյուր փչող «ռումբ» էի դրել։
Արածս, իհարկե, գովելի բան չէր, բայց ուսուցիչն էլ չեմ կարծում՝ կարիք ունենար կաշիս քերթելու։ Քեռի Ֆրանցը նրան շատ լավ էր ճանաչում և քանիցս էլ եկավ նրան տեսություն։ Հետո էլ համաձայնության եկան, որ բոլորով ձեռք-ձեռքի տված՝ ինձ «մարդ» դարձնեն։
Երբ դպրոցից տուն էի գալիս, պարտադրված անմիջապես նստում էի ու սկսում դաս սովորել։
Քեռիս միշտ էլ հետևում էր ինձ ու ասում.
– Էլի նույն հիմարություններն ես անում։ Անդաստիարակ, անպատկառ, սպասիր, ես դեռ քեզ ցույց կտամ…
Մի անգամ էլ թվաբանության խնդիր էի փորձում լուծել, չէի կարողանում։ Դիմեցի քեռուս, որովհետև նա մայրիկիս ասել էր, որ ինքը կամենում է ինձ աջակցել։ Քեռակինս էլ ասել էր, որ քեռիս շատ սրամիտ է, և ես շատ բան կարող եմ սովորել նրանից։
Այդ պատճառով էլ նրան խնդրեցի օգնել լուծելու այդ խնդիրը։ Նա կարդաց խնդիրն ու ասաց.
– Տո´, անպե´տք դդում։ Էլի չես կարողանում։ Էլ սրանից հեշտ… Հետո նստեց ու սկսեց լուծել խնդիրը։ Բայց խնդիրը չէր լուծվում։
Քեռիս փորձում էր, փորձում։ Նա ճաշից հետո ամբողջ ժամանակն անցկացրեց դրա վրա։ Եվ երբ ես հարցրի նրան՝ արդյո՞ք գտել է պատասխանը, իսկույն գազազեց և շատ կոպիտ ու կոշտ հայհոյեց ինձ։ Արդեն պատրաստվում էինք ընթրել, երբ նա բերեց լուծումն ու ասաց.
– էս հո մի բան չէր, էշի՛ գլուխ։ Հիմա կարող ես արտագրել։
– Ես ուրիշ անելիքներ էլ ունեի այդ ժամանակ։
Ես արտագրեցի ու հանձնեցի ուսուցչիս։ Հինգշաբթի օրր նա բերեց պատասխանները։ Ես էլ այն կարծիքին էի, որ անպայման մի երկուսեմ ստանալու։ Նորից ու նորից հինգ էի ստացել։ Էջը լրիվ կարմրացրած էր, և ուսուցիչս ասաց.
– Նման հիմար աշխատանք միայն ավանակը կարող էր անել։
– Քեռիս է լուծել խնդիրը։ Ես միայն արտագրել եմ,- ասացի ես։ Եվ ամբողջ դասարանր պայթեց ծիծաղից։ Ուսուցիչս խիստ կարմրեց։
– Դու մի անպետք ստախոս ես,– վրա բերեց նա։  – Կյանքդ էլ բանտում ես ավարտելու։                             Հետո էլ ինձ երկու ամբողջ ժամ պատժված պահեց դպրոցում։ Քեռիս արդեն իսկ սպասում էր ինձ, որովհետև միշտ էլ, երբ պատժվում էի և ստիպված երկար մնում դպրոցում, նա ծեծում էր ինձ։ Բայց ես անմիջապես բղավեցի, որ մեղավորն ինքն է, քանի որ սխալ է լուծել խնդիրր, և ուսուցիչն ասել է՝ նման մի հիմար աշխատանք միայն ավանակը կարող էր անել։
Այստեղ նա իսկականից սկսեց ծեծել ինձ և դուրս գնաց: Հաջորդ օրը ուսուցիչս կանչեց ինձ ու ասաց.
– Ես քո լուծումր մի անգամ էլ վերանայել եմ, շատ էլ ճիշտ է, բայց կատարված է շատ հին ձևով, որն այսօր այլևս չի կիրառվում։ Բոլորովին վնաս չունի, որ դու երկու ժամ պատժված մնացիր դպրոցում։ Արտագրելիս սխալ ես թույլ տվել և արժանի ես եղել այդ պատժին։
Նրանք համաձայնության էին եկել, որովհետև քեռիս էլ ասաց.
– Ես խոսել եմ ուսուցչիդ հետ։ Լուծումը շատ էլ ճիշտ էր, բայց դու, հիմար անասունդ, արտագրելիս անուշադիր ես գտնվել և սխալ ես թույլ տվել։
– Ես ուշիուշով եմ արտագրել։ Լուծումը ամբողջովին սխալ էր։
Մայրս գրում էր ինձ, որ քեռիս իրեն գրել է, թե ինքն այլըս ինձ օգնել չի կարող, որովհետև ես, ամենահասարակ հաշիվները նույնիսկ արտագրել չեմ կարողանում, և ինքը շփոթմունքի մեջ է ընկնում այդ պատճառով։
Սրան ասում են՝ իսկական ստահակ։

* Գերմանիայում մեկը ամենաբարձր նիշն է, գերազանցը, հինգը՝ ամենավատը:

Աղբյուրը

Առաջադրանքներ:

Անհասկանալի բառերը բացատրիր բացատրական բառարանի օգնությամբ։
Ո՞րն է ստեղծագործության ասելիքը։

Ստեղծագործության ասելքիը նա է, որ փորձում էին տղային մանկությունը վտանգի տակ դնելով նրան մարդ սարքեին։
Քո հիմնավորված կարծիքը և վերաբերմունքը ստեղծագործության մասին։

Իմ կարծիքով ստեղծագործություն շատ անարդար էր տղայի հանդեմ, որովհետև ամեն երեխա ցանկություն ունի խաղաղ ընկերների հետ ուրախանալ ոչ, թե միայն դաս սովորել։

Posted in English

I am successful

For me, success is a person’s life, because a person can be unlucky and poor or successful and rich.Without success, a person’s life is very sad and uninteresting and if a person is successful, his life is very interesting and happy.