Posted in Ֆիզիկա 7

Մարմինների խտությունտ

I.(1)Բետոնի խտությունը 2200կգ/մ3 է, նշանակում է, որ․

1.1մ3 ծավալով բետոնը 2200կգ է

2.2200մ3 ծավալով բետոնը 2200կգ է

3.2200մ3 ծավալով բետոնը 1կգ է

II.(2)

III.(3)

IV.(4)

V.(5)

Posted in Հայոց լեզու

Ածականի համեմատության աստիճան

Ածականի համեմատության աստիճանները քերականական կարգ է, որով արտահայտվում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, աստիճանը: Ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և ցույց է տալիս առարկայի հատկությունը առանց այլ առարկաների նույն հատկության հետ համեմատելու: Օրինակ` գեղեցիկ պատկեր, նուրբ գործվածք, կարճ ճանապարհ և այլն:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը այլ առարկայի նույն հատկության համեմատությամբ:
Ածականի բաղդատական աստիճանը կազմվում է
ա) ածականի դրական աստիճանին ավելանալով ավելի բառը, օրինակ`ավելի գեղեցիկ, ավելի նուրբ, ավելի կարճ:
բ)ածականի դրական աստիճանին ավելանալով նվազ կամ պակաս բառերը, օրինակ` պակաս կարճ, պակաս գեղեցիկ և այլն:

Ածականի գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից:
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա նախածանցով (օրինակ` ամենակարճ, ամենագեղեցիկ)
ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն, գեղեցկագույն)
ամենից
բառով (օրինակ` ամենից լավ, ամենից գեղեցիկ):
Ուշադրություն:
Ոչ բոլոր ածականներից կարելի է կազմել գերադրական աստիճան  -ագույն վերջածանցով:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ: Դրանք են` ամայի, ամուրի, ամուլ, ստերջ, անոթի, արու, էգ, փակ, բաց, զույգ, կաղ, կույր, համր, խուլ, ձրի, հղի, բոբիկ, ճաղատ, մերկ, տկլոր, վերջին, նախկին:

Առաջադրանքներ:
1.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր-ավելի խոշոր- ամենախոշոր-խոշորագույն-ամենից խոշոր
բարձր-ավելի բարձր- ամենաբարձր-բաձրագույն-ամենից բարձր
նոր-ավելի նոր-ամենանոր-նորագույն-ամենից նոր
ազնիվ-ավելի ազնիվ-ամենաազնիվ-ազնվագույն-ամենից ազնիվ
գեղեցիկ-ավելի գեեցիկ-ամենագեղեցիկ-գեղեցկագույն-ամենից գեղեցիկ
հին-ավելի հին-ամենահին-հնագույն-ամենից հին
քաջ-ավելի խաջ-ամենաքաջ-քաջագույն-ամենից քաջ
խոր-ավելի խոր-ամենախոր-խորագույն- ամենից խոր
ուժեղ-ավելի ուժեղ-ամենաուժեղ-ուժեղագույն-ամենից ուժեղ
խելացի-ավելի խելացի-ամենախելացի-ամենից խելացի
2. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգացկարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:

Լրացուցիչ աշխատանք

1.Ընդգծիր  վեց բառ, որոնցում կա 
    -ակ վերջածանցը:
Մահակ,  գնդակ, բանակ, գիտակբռնակ, կատակ, թիակ, հատակ, սահնակ, վահանակ:
— որդ վերջածանցը
:
Հինգերորդ, հաճախորդ, անձրևորդ, դիտորդ, որսորդ, չորրորդ, առաջնորդ, երիզորդ, վարորդ, գնորդ:
-ուկ վերջածանցը:
Բազուկ, մժղուկ, ձագուկ, մանուկ, արդուկ, բամբուկ, թզուկ, տաղտուկ, հորթուկ, քերուկ:
 -գին վերջածանցը:
Էժանագին, լալագին, գլխագին, ուժգին, ահագին, ցավագին, փրկագին, սրտագին, թախանձագին, թանկագին:
-եղ վերջածանցը:
Ասեղ, զորեղ, անմեղ, գունեղ, մարմնեղ, պղպեղ, ահեղ, համեղ, տունուտեղ, հնչեղ:

2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:

Գոտեմարտիկ-ըմբիշ, բերկրանք-հրճվանք, կողով-զամբյուղ, ատելություն-հակակրանք, ուժ-զորություն, երաշխիկ-գրավական։
բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:

Արահետ-կածան, թագավոր-գահակալ, անուրջ-երազանք, հարգանք-ակնծանք, դրախտ-եդեմ, երեկո-մթնշաղ։
գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:

Ագահ-անկուշտ, ապերախտ-երախտամոռ, երկչոտ-անհամարձակ, դյութական-կախարդական, խարտյաշ-ոսկեգույն, շիտակ-արդարացի։
դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ,  խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:

Բերկրանք-խինդ, կարեկցանք-խիղճ, պատնեշ-պարիսպ, դեզ-կույտ, իրիկնամուտ-վերջալույս, եռանդ-խանդավառություն։
ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:

Ծածուկ-գաղտնի, համեստ-խոնարհ, կայուն-ամուր, հիասքանչ-զմայլելի, անմիտ-ապուշ, խոժոռ-մռայլ։

Posted in Պատմություն

Պատմություն

1.Հռոմի պապ Ուրբանոս II-ը ե՞րբ և որտե՞ղ Երուսաղեմը գրավելու կոչ արեց։

Ուրբանոս II-ը մահանում է 1099թ. հուլիսի 28-ին, խաչակիրների կողմից Երուսաղեմ գրավումից երկու շաբաթ անց, սակայն այդ լուրը Իտալիայու ստանալուց առաջ: Սրբազատվել է 1881թ.: Հիշատակի օրը հուլիսի 29-ն է:

2.Բացատրե՛ք «խաչակիր» հասկացությունը։

Նրանք կոչվում են խաչակիր որովհետև նրանց շորերին կա կարած խաչ:

3.Որո՞նք էին խաչակրաց շարժման պատճառները։Թվարկե՛ք դրանք։

4.Ե՞րբ է սկսվել խաչակրաց առաջին արշավանքը։Ներկայացրե՛ք դրա հիմնական արդյունքները։

Առաջին խաչակրաց արշավանքի ամենակարևոր հետևանքը Երուսաղեմի ազատագրումն էր և մի շարք խաչակրաց պետությունների ստեղծումը Լևանտում: Մյուս կարևոր հետևանքը առևտրական կապերի աշխուժացումն էր Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ու Ասիայի միջև։ Սակայն Առաջին խաչակրաց արշավանքն ունեցավ նաև բացասական հետևանքներ։ Դրանցից էր այն, որ Առաջին խաչակրաց արշավանքի հետևանքով Եվրոպայում սկսեցին հալածվել հրեաները, իսկ Արևելյան Եվրոպայում սկսեցին նոր խաչակրաց արշավանքներ ընդդեմ Արևելյան Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների։ 13-րդ դարում և հատկապես 1291 թ. Ակրայի վերջնական անկումից ու Ալբիգենսյան խաչակրաց արշավանքի հետևանքով կատարների աղանդի վերջնական ոչնչացումից հետո խաչակիրներն օգտագործվում էին Պապի կողմից՝ ապահովելու նրա շահերը ողջ կաթոլիկ Եվրոպայով մեկ։ Որպեսզի ապահովվեր ուխտագնացների կյանքն ու ունեցվածքը, ստեղծվեցին մի շարք հոգևոր-ասպետական միաբանություններ։ Այդպիսի միաբանություններից էին Հիվանդախնամները, Տաճարականները և հետագայում նաև Տևտոնները։

5.Ի՞նչ է հոգևոր-ասպետական միաբանությունը։Թվարկե՛ք Արևելքում առաջացած հոգևոր-ասպետական միաբանությունը։

6.Ո՞վ էր Սալահ ադ Դինը։Ի՞նչարդյունքներիա հասավ նա խաչակիրների դեմ պայքարում։

7.Ո՞ր իրադարձությունը պատճառ դրձավ խաչակրաց երրորդ արշավանքի համար։Ե՞րբ է այն սկսվել, և ովքե՞ր գլխավորեցին այդ արշավանքը։Որո՞նք էին դրա հիմնական արդյունքները։

9.Որո՞նք էին խաչակրաց շարժման հետևանքները։