Posted in Հասարակագիտություն

Հայաստանի հարևան երկիրները

Վրաստան

Վրաստան պաշտոնական անվանումը մինչև 1995 թվականը՝ Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Արևմուտքում Վրաստանի ափերը ողողում են Սև ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։Մայրաքաղաքը Թբիլիսին է, որը նաև երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն է։ Զբաղեցնում է 69 700 կմ² տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։

Իրան

Իրան նաև հայտնի որպես Պարսկաստան, պաշտոնապես Իրանի Իսլամական Հանրապետություն, ինքնիշխան պետություն Արևմտյան Ասիայում։ Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ։ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է։ 1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը՝ աշխարհում։ Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին։ Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը։

Թուրքիա

Թուրքիա միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հարավարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Անատոլիայում, իսկ մի փոքրիկ հատված նաև Հարավարևելյան Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու վրա (պատմական Արևելյան Թրակիայում)։ Թուրքիան աշխարհիկ, ունիտար և նախագահական հանրապետություն է, որն ունի բազմամշակութային մեծ ժառանգություն։ Սահմանակից է ութ երկրների հետ․ հյուսիս-արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային, հյուսիս-արևելքում՝ Վրաստանին, հարավում՝ Իրաքին և Սիրիային, իսկ արևելքում սահման ունի Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Թուրքիայի ափերը երեք կողմերից շրջապատված են ծովերով։ Արևմուտքում ափերը ողողում են Եգեյան, հյուսիսում՝ Սև, իսկ հարավում՝ Միջերկրական ծովերի ջրերը։ Թուրքիայի սևծովյան նեղուցները՝ Բոսֆորը և Դարդանելը, բաժանում են Թրակիան Անատոլիայից, ինչպես նաև Եվրոպան Ասիայից։Թուրքիայի մայրաքաղաքը Անկարան է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը։ Ստամբուլը խոշորագույն քաղաքը լինելուց բացի հանդիսանում է նաև երկրի մշակութային և առևտրային գլխավոր կենտրոնը։ Այն բնակչության թվաքանակով Եվրոպայի ամենամեծ քաղաքն է։ Թուրքիան բազմազգ պետություն է։ Թուրքերը կազմում են երկրի բնակչության 70 %-ը։ Օրինական կերպով ճանաչված ազգային փոքրամասնություններն են հայերը, հույները և հրեաները, իսկ չճանաչված էթնիկ խմբերից են քրդերը, արաբները, չերքեզները, ալբանացիները, բոսնիացիները, վրացիները և այլն։

Ադրբեջան

Ադրբեջան ինքնիշխան պետություն Հարավային Կովկասում՝ Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի սահմանագծին։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես էքսկլավ, հյուսիսում և արևելքում շրջապատված է Հայաստանով, հարավում և արևելքում սահմանակցում է Իրանին, իսկ հյուսիս-արևմուտքում ձգվում է շուրջ 10 կմ երկարությամբ սահմանը Թուրքիայի հետ։Ադրբեջանական առաջին պետական միավորումը՝ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, ստեղծվել է 1918 թվականի մայիսի 27-ին՝ Անդրկովկասյան սեյմի փլուզման հետևանքով։ Մուսավաթական Ադրբեջանը դարձել է ժողովրդավարական առաջին երկիրն իսլամադավան աշխարհում։

Posted in Հասարակագիտություն

Մարդը և շրջակա աշխարհը

Մասնակիցներ`

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը`

  • Ինչ հատկանիշներ պետք է ունենա մարդը

Խնդիրը`

  • Ինչով է մարդը տարբերվում կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներից
  • Ինչն է բնորոշ միայն մարդուն

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

«Ի՞նչ է մարդը»։ 

Ասում են, թե մարդը կենդանի զարգացած էակ է։ Մարդու և կենդանիների ունեն բազմաթիվ նմանություններ։ Նմանեն նրանով, որ կենդանիներն էլ ու մարդիկ էլ կարողանում են մտածել և ունեն զգայական ունակություններ, բայց կան տարբերություններ։

«Մարդը ինչով է տարբերվում կենդանուց»։

Մարդը զարգանում է, իսկ կենդանիներն իրենց պահանջմունքները բավարարում են բնության ամեն ինչով։ Մենք կարող ենք ասել, որ մարդու և կենդանու տարբերությունը իրենց պահանջմունքները բավարարում են բնության կողմից ամեն ինչով, իսկ մարդը երբեք ոչնչով չի բավարարվում։

«Մարդը ինչով է նման կենդանուն»։

Եվ մարդը և կենդանին օրինակ են վերցնում իր ընկերներից, ծնողներից և շրջապատից։ Մարդը կարող է երբեք չանել այսպիսի բաներ որոնք վնասում են առողջության, բայց երբ տեսի, որ իր ընկերը անում է, մարդը կարող է օրինակ վերցնել ընկերոջից և սկսել անել այպիսի բաներ որոնք վնասում են առողջությանը։ Ասպես կարող ենք ասել որ մարդուն դաստիարակում է նրա շրջապատը։

Posted in Քիմիա

 Հիշողության թեստ

ԹԵՍՏ 1

  1. Հետևյալից ո՞րն է քիմիական նշանների և ինդեքսների միջոցով նյութի բաղա- դրության արտահայտման գրառումը,

1) քիմիական հավասարում

3) քիմիական ռեակցիա

4) քիմիական տարր

2) քիմիական բանաձև

2)Ո՞ր մասնիկներն են ատոմի միջուկում, որը(որոնք)՝ էլեկտրոնային

1) պրոտոն, էլեկտրոն և նեյտրոն

2)պրոտոն և էլեկտրոն, նեյտրոն

3) նեյտրոն և պրոտոն, էլեկտրոն

4) նեյտրոն և էլեկտրոն, պրոտոն

  1. Ինչպես են փոփոխվում տարրերի մետաղական և ոչ մետաղական հատկու-

թյունները պարբերություններում ձախից աջ.

1) մետաղականն ուժեղանում է, ոչ մետաղականը՝ թուլանում

2) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ ուժեղանում

3) մետաղականը մնում է անփոփոխ, ոչ մետաղականը՝ թուլանում

4) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ մնում անփոփոխ

  1. Ի՞նչ քիմիական կապ է առաջանում միևնույն ոչ մետաղի ատոմների միջև էլեկտրոնային զույգի առաջացման հաշվին.

1) իոնային

2) կովալենտային բևեռային

3) կովալենտային ոչ բևեռային

4) իոնային և կովալենտային ոչ բևեռային

  1. Հետևյալ տարրերից որի՞ մոլեկուլն է միատոմանի սովորական պայմաններում.

1) ազոտ

2) նեոն

3) քլոր

4) ջրածին

  1. Ջրածնի ո՞ր հատկությունը ֆիզիկական չէ.

1) օդից թեթև է

2) ջրում համարյա անլուծելի է

3) անհոտ է և անգույն

4) այրվում կամ պայթում է օդում

Թեստ 2

  1. Հետևյալներից ո՞րն ունի քիմիական բանաձև

1) օդ

2) շաքարաջուր

3) կաթ

4) կերակրի աղ

  1. Ջրի և բենզինի խառնուրդի բաղադրիչների որ հատկության տարբերությունից օգտվելով կարելի է այդ խառնուրդը բաժանել բաղադրիչների.

1) գույնի

2) միմյանց մեջ չլուծվելու

3) մագնիսական հատկությունների

4) մոլեկուլների չափերի

  1. Ծծմբի և երկաթի փոշիները լավ խառնել են, ապա ստացված խառնուրդը տաքացրել: Ի՞նչ երևույթ(ներ) է(են) տեղի ունեցել.

1) միայն ֆիզիկական

3) նախ ֆիզիկական, ապա քիմիական

2) միայն քիմիական

4) նախ քիմիական, ապա ֆիզիկական

4)Հետևյալներից ո՞րն է հիմնային օքսիդի բանաձև.

1) Li2Օ

2) C02

3) S03

4) Si02

5)Ո՞ր բյուրեղավանդակն է համապատասխանում կերակրի աղին.

(4)

6)Համապատասխանեցրե՛ք տարրի նշանը և այդ տարրի ատոմի հիմնական վիճակի էլեկտրոնային բանաձևը.

Ա)-3
Բ)-2
Գ)-5

Posted in Երկրաչափություն

Զուգահեռագիծ

1. Ըստ գծագրի տվյալների հաշվել BM-ը։

180-135=45

<A=180-135=45

<ABM=450

Հետևաբար <AB=<BM=10

2. Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի անկյունները։

<K=<B

<A=180-100=80

<D=180-80=100

3. Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի պարագիծը։

<L=30

KE=1

4.Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի պարագիծը։

Տնային աշխատանք․

1.Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի պարագիծը։

2.Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի պարագիծը։

Posted in Հայոց լեզու

Բառարանային աշխատանք

Գրել բաց թողնված տառերը, բառարանի օգնությամբ բացատրել բառը և գրել առնվազն 3 հոմանիշ։

Անպաճույճ֊անզարդ, անշուք, պարզ

Ամբարտավան֊գոռոզ, գոռոզամիտ, ագահ

Անբասիր֊մաքուր, ազնիվ, անբիծ

Համապարփակ֊բովանդակ, ամբողջ, տիեզերածավալ

Փակուղի֊նրբանցք, կուրափողոց, նրբուդի

Անգետ֊անտեղյակ, տգետ, չգետ

Երփներանգ֊գույնզգույն, գունավոր, գունագեղ