Posted in Ռուսերեն

Прилагательные

4 урок.

Изменение имен прилагательных.

Рассмотрите схему и выполните задания.

  1. Поставь в нужном падеже имя прилагательное. Записать. Выделить окончание.

Загорели под лучами горячего июльского солнца. Дошли до дальнего лесного озера. Проснулись от долгого зимнего сна.

  • Составь с каждой парой слов предложения, употребляя данные существительные и прилагательные в Р.п., с предлогами или без предлогов.

    Раннего утра, нового дома, отважного героя.

  1. Вставить пропущенные окончания им. прилагательных и объяснить их написание. Составить предложение и записать.

Чистой холодной воды. У рыжей шустрой белки.

Posted in Հանրահաշիվ

Երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր

Դիցուք տրված են x և y երկու անհայտներով առաջին աստիճանի գծային հավասարումներ՝ a1x+b1y+c1=0 և a2x+b2y+c2=0: Ասում են, որ տրված է  x և y երկու անհայտներով հավասարումների համակարգ։

Համակարգի հավասարումները գրում են իրար տակ և միացնում են հատուկ նշանի՝ ձևավոր փակագծերի միջոցով.

(x;y) թվազույգը, որը հանդիսանում է միաժամանակ և՛ առաջին, և՛ երկրորդ հավասարումների լուծում, կոչվում է համակարգի լուծում:

Լուծել համակարգը նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները կամ ապացուցել, որ այլ լուծումներ չկան:

Առաջադրանքներ․

23,25,27

Դասագիրք․

Տնային աշխատանք․

24,28

Posted in Պատմություն

Սեպտեմբերի 25-30-ը

Առաջադրանք 1

Արդյունաբերական հասարակության երկու շրջափուլերը

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը

բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը

գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

3.Սահմանել ինչ է նշանակում հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Օժանդակ աղբյուր

Համաշխարհային պատմություն Էջ 3-4/

Էջ 6-9ը պատմել

Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

Տանը

Թարգմանություն-Նոր ժամանակների քաղաքները

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Ընտրի՜ր թեմաներից մեկը և գրի՜ր պատում։

  1. Աշխարհի ամենավառ միջոցառմանը ես շատ էի սպասել»։

2. «Գրադարանավարի օրագիրը »։ 

3. «Գյումրին Հայաստանի ամենահետաքրքիր քաղաքներից է»։

Հայոց լեզվի ոճերը։

Հայերեն «ոճ» բառը համապատասխանում է հունարեն «ստիլոս» բառին, որ շատ լեզուների մեջ մտել է «ստիլ» ձևով: Հունարեն և հայերեն բառերն ունեցել են իմաստային գրեթե միևնույն զարգացումը: «Ոճ» նախապես նշանակել է ծղոտ, ցողուն, որով հնում գրել են:
    Լեզուն տարբերվում է ոչ միայն անհատից անհատ, այլև ըստ հասարակական խմբերի և գործունեության բնագավառների:Միևնույն անհատն էլ միևնույն միտքը տարբեր պայմաններում տարբեր ձևով է արտահայտում` նայած այն բանին, թե ինչի՞ մասին է խոսում, ում հետ և ի՞ նչ նպատակով: Հաղորդակցման բնագավառի առանձնահատկութ-յուններով, խոսողի (գրողի) անհատական լեզվական հակումներով, ճաշակով ու սովորություններով, խոսքի իրադրությամբ, առարկայի բնույթով, նպատակադրությամբ և ներգործուն լինելու պահանջով պայմանավորված լեզվական տարբերությունները ոճական բնույթ ունեն: Ոճը հուզաարտահայտչական-գնահատողական նշանակությամբ օժտված լեզվական-խոսքային տարրերի ամբողջությունն է, համակարգը, որը հատուկ է հաղորդակցման այս կամ ոլորտին, իրադրությանը, սոցիալական կամ պրոֆեսիոնալ խավին` խմբավորմանը, անհատին:
    

Ոճերը լինում են երեք տեսակ` գործառական, իրադրական և անհատական:
 

Գործառական ոճ

1.Գործառական ոճերը կապված են հասարակական կյանքի առանձին բնագավառների հետ. լինում են առօրյա խոսակցական, վարչագործարարական, գիտական, հրապարակախոսական, գեղարվեստական

Առօրյա խոսակցական ոճը հատուկ է հիմնականում բանավոր խոսքի ոլորտին: Դրա դրսևորման ձևը երկխոսությունն է: Այդ ոճին հատուկ են հուզականությունը և պատկերավորությունը, արտահայտչականությունը և անմիջականությունը: Այդպիսի խոսքում մեծ թիվ են կազմում հարցական, պատմողական, բացականչական նախադասությունները, հաճախակի են կրկնությունները, միջարկումները, թերասումները, գրական լեզվից շեղումները, շատ են գործածվում առօրյա կյանքի բառեր, ձայնարկություններ և վերաբերականներ: Այդ խոսքը կարող է ընթանալ հանդարտ պատմողական ձևով, ստանալ հարց ու պատասխանի ձև, վերածվել վեճի`խոսող կողմերի վերաբերմունքի բուռն արտահայտությամբ և արագ տեմպով:
 
Վարչագործարարական ոճը հանդես է գալիս պետական գործունեության ոլորտում, պաշտոնական գրագրության մեջ և գործնական գրություններում`դիվանագիտական փաստաթղթերում, օրենքներում, հրամանագրերում, արձանագրություններում, դիմումներում և այլն: Դա իր բնույթով գրեթե հակադրվում է առօրյա խոսակցականին, զուրկ է հուզականությունից և պատկերավորությունից, բառերը գործածվում են ուղղակի իմաստով, խոսքը հակիրճ է, ձևակերպումները` ճշգրիտ, բացակայում են բացականչական նախադասությունները, ձայնարկութ-յունները, պարտադիր է քերականական կանոնավորությունը: Հնարավորին չափ բացառվում են երկիմաստ արտահայտությունների գործածությունը: Հաճախադեպ են գրաբարյան ի, աո, ըստ, ընդնախդիրներում ենթարկվել ունենալ, առնել բայերով կապակցություւնները, վերո-, ներքո— կազմիչներով բաղադրությունները և այլն: Ընդհանրապես շատ են նույնատիպ, այսպես կոչված, կաղապարային արտահայտությունները:
  
Գիտական ոճը հանդիպում է գիտական աշխատություններում, դասախոսություններում, զեկուցումներում, ելույթներում: Այդ ոճին հատուկ են վարչագործարարական ոճի բոլոր էական հատկությունները, որոնք վերջինս տարբերում են առօրյա խոսակցականից: Սակայն գիտական ոճը տարբերվում է վարչագործարարակաևից: Նախ` նրան բնորոշ է ավելի շատ դատողական, քան նկարագրական խոսքը, թեև գիտատեխնիկական որոշ աշխատություններում, զեկուցումներում, դասախոսություններում նկարագրությունը դառնում է խոսքի հիմնական նպատակը: Երկրորդ` գիտական խոսքի մեջ մեծ տեղ են գրավում մասնագիտական բառերն ու տերմինները. Գիտակցաբար խուսափում են վարչագործարարական ոճին հատուկ կաղապարային արտահայտություններից: Գիտական ոճին հատուկ են դատողական տիպի բառերն ու շաղկապները` այսպիսով, հետնաբար, ուրեմն, որովհետև, բանի որ, այսինքն, սրանով իսկ և այլն: Գիտական ոճի մի տեսակն է գիտահանրամատչելի ոճը, որ բնորոշ է ոչ մասնագետ ընթերցողների համար գրված աշխատություններին, լայն զանգվածների համար նախատեսված գրքերին, գրքույկներին, հոդվածներին, հանրամատչելի զեկուցումներին ու դասախոսություններին: Այս դեպքում ավելի քիչ են օգտագործվում նեղ մասնագիտական տերմինները, խոսքն ավելի ազատ է և կառուցվում է այնպես, որ ընթերցողին կամ ունկնդրին հասկանալի ու հետաքրքրական լինի, կարող են լինել նաև առօրյա խոսակցական և գեղարվեստական ոճի տարրեր:

 Հրապարակախոսական ոճը հանդես է գալիս պարբերական մամուլում և հրապարակային ելույթներում: Հրապարակախոսական ոճը համատեղում է գիտական և գեղարվեստական խոսքի առանձնահատկությունները: Նրա նպատակն է ազդել ընթերցողի կամ ունկնդրի ոչ միայն մտքի ու դատողության, այլև կամքի, զգացումների ու երևակայության վրա, նրան գործի մղել, հուզել: Եթե համոզիչ լինելու համար հրապարակախոսությունը պետք է կառուցված լինի ճշգրիտ դատողությունների և փաստերի վրա, ապա ավելի ազդեցիկ ու ներգործուն լինելու համար պետք է լինի արտահայտիչ, պատկերավոր, հուզական: Այն յուրահատուկ մենախոսություն է`օժտված արտահայտ-չական համապատասխան միջոցներով:

 Գեղարվեստական ոճին հատուկ են պատկերավորությունը և հուզականությունը: Այն պայմանավորված է գեղարվեստական երկի ստեղծագործական բնույթով և գեղարվեստական արժեքով, որոնց համապատասխան` երկի հեղինակը լեզվական միջոցների որոշակի նպատակադիր ընտրություն է կատարում: Գեղարվեստական խոսքը, ուղղված լինելով մեծաքանակ ընթերցողների կամ ունկնդիրների, կարող է հանդես գալ և՛ մենախոսության, և՛ երկխոսության ձևով, ընդ որում վերջինիս նպատակն այս դեպքում իրականության ստեղծագործական վերարտադրությունն է: Գրական երկի հեղինակը հատուկ դիտավորությամբ կարող է մյուս ոճերը ընդօրինակել, պատմական այս կամ այն դարաշրջանին հատուկ միջավայր ստեղծելու համար օգտագործել առդեն հնացած բառեր ու արտահայտություններ, տվյալ վայրը և նրա կենցաղը Նկարագրելիս դիմել այդ վայրին հատուկ բառերի և արտահայտության եղանակների, նույնությամբ վերարտադրել հերոսների լեզվական առանձնահատկությունները: Այս երևույթը կոչվում է ոճավորում:

1.Գործնական աշխատանք։

Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված, տեքստի ոճին համապատասխանող հոմանիշներից մեկը:

Ներկա ժամանակներում մարդկանց առողջության համար առանձնահատուկ վտանգ է հարուցում (հարուցում, ներկայացնում) մթնոլորտային օդի աղտոտումը (կեղտոտումը, աղտոտումը), որովհետև (քանզի, որովհնտև) դա այն միջավայրն է, որի հետ մարդն իր կյանքի ամեն մի (ամեն մի, յուրաքանչյուր) ակնթարթում շփվում է: Բազմաթիվ են մթնոլորտային օդն ադտոտող միացությունները: Մեզ հայտնի ընդարձակ (մեծ, ընդարձակ) ցուցակից կարելի է. առանձնացնել (ջոկել, անջատել, առանձնացնել) մի խումբ նյութեր, որոնք գրեթե միշտ առկա են արդյունաբերական խոշոր (մեծ, խոշոր, կարևոր) քաղաքների մթնոլորտում:

2.Գրիր նախադասություններ՝ առօրյա-խոսակցական,գեղարվեստական, գիտական ոճերով։

27.09.23

1.Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով: Օրինակ` ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:

Մարդկային, ծայրահեղ, ստամոքսային, գիտակցություն, ակնաբույժ, մթնոլորտ, որոշում, ընդհատ, օրինաչափ, ձեռնարկ, մանրէ, փոխանակություն:

2.Տրված արմատներով բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր կազմի՛ր` դրանք դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Ուղի, ուղիղ, աղտ, ախտ, ուղտ, ախտ, թիռ, թրջ(ել):

3. Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:

ա) Պաշտպանել, պահպանել: բ) Պատրվակով, շնորհիվ: գ) Դրդել, մղել:

4.Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:

Օրինակ` կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել:

Քամի, ձայն, վախ, գեղեցիկ, տգեղ, շատ, ցանկություն, ծիծաղել:

4.Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր: ա) Պաշտպանել, պահպանել: բ) Պատրվակով, շնորհիվ: գ) Դրդել, մղել:

Posted in Uncategorized

5 урок. 22-24 сентября.

Времена глагола.

Найдите и подчеркните глаголы в тексте, вставьте недостающие на месте пропуска:

Весна голосов.

Весна…На телеграфном столбе … ворона. Над лесной проталиной … жаворонок. Сорока … на ветке. В светлых березняках — теньканье, посвисты, щебетанье. Под снегом в лощине … вода. Я присел на пенек, слушаю звуки весны и радуюсь ее приходу. А за спиной и в светлых березняках свист, щебетанье и время от времени шорох — оседает под солнцем последний снег.

Изменение глаголов.

  1. Замените настоящее время прошедшим.

Что я делал вечером? После уроков я обедал, отдыхал, читал газеты и журналы. Потом я занимался, готовил домашнее задание, учил слова, повторял глаголы, писал тексты. Мой брат тоже готовил домашнее задание. Потом мы ужинали, играли в шахматы, смотрели телевизор, слушали радио.

Вставьте на месте пропуска подходящий из скобок, определите его время.

Когда я жил в Москве, я часто … письма домой. Я … письмо и пошёл гулять.(писать – написать)  2. Мой брат 2 года … русский язык. Он уже хорошо … русский язык и может говорить по-русски. (изучать – изучить) 3. Мы всегда … рано. Сегодня я … поздно. (вставать – встать) 4. Мы много раз … тему «Глагол». Недавно я ещё раз … её. (повторять – повторить) 5. Мой друг часто …, как он жил и учился в Санкт-Петербурге. Вчера он …, как он жил в Киеве. (рассказывать – рассказать) 6. Он …, где я живу. Он каждый день …, когда Давид вернётся. (спрашивать – спросить). 7. Он часто … конверты на почте. Где вы … учебник «Русский язык»? (покупать –купить).

Составьте предложения, в которых бы было действие, происходящее в прошлом, настоящем и будущем. Используйте глаголы: рассказывать, поздравлять, приглашать, показывать, переводить, выступать.