Posted in Երկրաչափություն

Բազմանկյուններ

1) Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, որի յուրաքանչյուր անկյունը հավասար է՝

ա) 900,

բ) 600:

2)Գտեք ուռուցիկ հնգանկյան անկյունները, եթե դրանք համեմատական են 2, 3, 4, 5, 6 թվերին:

3)Ըստ գծագրի տվյալների որոշեք անհայտ կողմերը․

1)x=7

AB=3, BC=12

Տնային աշխատանք․

1) Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, եթե նրա անկյունների գումարը 5400 է:

2)ABCD զուգահեռագծի մեջ,որի պարագիծը 46 է, AB-ն 3-ով մեծ է BC-ից։ Գտեք զուգահեռագծի կողմերը։

Posted in Uncategorized

Սեպտեմբերի 25-30-ը

Առաջադրանք 1

Արդյունաբերական հասարակության երկու շրջափուլերը

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը

բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը

գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

3.Սահմանել ինչ է նշանակում հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Օժանդակ աղբյուր

Համաշխարհային պատմություն Էջ 3-4/

Էջ 6-9ը պատմել

Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

Տանը

Թարգմանություն-Նոր ժամանակների քաղաքները

Posted in Ֆիզիկա 8

Ազատ անկում: Ազատ անկման արագացում: Հավասարաչափ շարժում շրջանագծով

Դաս 3.   

1․ Կրկնել նախորդ դասի թեման՝ Դաս 2։ Վերհիշել բանաձևերն ու դրանք օգտագործել գործնական խնդիրների լուծման համար (Թեմա 2՝ § 2. Հավասարաչափ արագացող շարժում: Արագացում: § 3. Հավասարաչափ արագացող շարժման արագություն: § 4. Ճանապարհը հավասարաչափ արագացող շարժման դեպքում)։

2. Լաբորատոր աշխատանք. (Կատարել փորձը լաբորատորիայում, գրանցել համապատասխան չափումների տվյալները և հաշվարկների օգնությամբ հաշվել թեք ճոռով շարժվող մետաղե գնդիկի հավասարաչափ արագացող շարժման արագացումը)։ 

Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը.

N    t, վ    s, մ      a,  մ/վ2    v, մ/վ
1.
2.
3.
4.

Աշխատանքի նպատակը. չափել այն արագացումը, որով շարժվում է գնդիկը թեք ճոռով:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. մետաղե ճոռ, պողպատե գնդիկ, վայրկենաչափ, պողպատե գլան, չափերիզ, ամրակալան: 

Աշխատանքի ընթացքը.

1. Հավաքեք նկարում պատկերված փորձասարքը:

2. Գնդիկը բաց թողեք և վայրկենաչափով նշեք ժամանակի այն t պահը, երբ գնդիկը կհարվածի գլանին

3. Չափերիզով չափելով գնդիկի անցած ճանապարհը` որոշեք գնդիկի շարժման արագացումը` a = 2S/t2:

4. Փորձը կրկնեք 5—6 անգամ: Չափման արդյունքները գրանցեք աղյուսակում:

5. Որոշեք արագացման արժեքների միջինը (aմիջ․):

3․ Լուծել հետևյալ խնդիրները՝

1. Իրար հաջորդող երկու հավասար ժամանակամիջոցներում մեքենան շարժվել է համապատասխանաբար 10 մ/վ և 15 մ/վ արագություններով: Գրեք մեքենայի միջին արագությունն ամբողջ շարժման ընթացքում:

2. Իրար հաջորդող երկու հավասար ճանապարհներ մեքենան շարժվել է համապարասխանաբար 10 մ/վ և 15 մ/վ արագություններով: Գրեք մեքենայի միջին արագությունն ամբողջ շարժման ընթացքում։

3. «Թռչող դահակորդները» ժամանակակից ցարկահարթակների վրա 108 կմ/ժ արագության հասնում են 5 վ ի ընթացքում: Ի՞նչ արագացմամբ են շարժվում դահուկորդները և որքան ճանապարհ են անցնում այդ ընթացքում:

4. Թեք ճոռով դադարի վիճակից գլորվող գնդակը առաջին վայրկյանում անցավ 0,1 մ ճանապարհ: Ինչքա՞ն ճանապարհ կանցնի այն առաջին 3 վ–ում:

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Հիշենք, որ արգելակման ձանապարհի կախումը մարմնի սկզբնական արագությունից որոշվում է հետևյալ բանաձևով. So= Vo2 / 2a :

Այս բանաձևից բխող մի հետևության մասին պետք է իմանան բոլորը՝ տրանսպորտային միջոցներ վարողներն ու հետիոտները: Համաձայն այդ բանաձևի՝ արգելակման ճանապարհը մարմնի սկզբնական արագությունից կախված է քառակուսային օրենքով: Սա նշանակում է, որ նույն արագացման դեպքում մարմնի սկզբնական արագությունը 2 անգամ մեծացնելիս արգելակման ճանապարհը մեծանում է 4 անգամ: Օրինակ՝ 30 կմ/ժ արագությամբ շարժվող ավտոմեքենան ասֆալտապատ ճանապարհին հաջողվում է կանգնեցնել մոտ 6 մ հեռավորության վրա: Ուստի, այդ արագությամբ շարժվող ավտոմեքենան անցումի մոտ կանգնեցնելու համար պետք է սկսի արգելակել, երբ այն անցումից 6 մ հեռավորության վրա է:

Եթե այդ նույն տեղից սկսի արգելակել 60 կմ/ժ արագությամբ շարժվող ավտոմեքենան, ապա նրան անցումի մոտ կանգնել չի հա– ջողվի, որովհետև այդ արագության դեպքում ավտոմեքենայի արգե լակման ճանապարհը 24 մ է, և այն կանգ կառնի միայն անցումից 18 մ հեռավորության վրա: Անցումի մոտ կանգնելու համար վարորդը շատ ավելի վաղ պետք է սկսի արգելակումը:

Նոր դաս

§ 5.  Ազատ անկում: Ազատ անկման արագացում: 

§ 6 . Հավասարաչափ շարժում շրջանագծով:

Քննարկվող հարցեր՝                                

1.Ձևակերպել Գալիլեյի օրենքը:

Բոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ:

2.Որ երևույթն են անվանում ազատ անկում:

Մարմինների անկումը, որը տեղի է ունենում միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

3.Ինչպես կարելի է համոզվել, որ ազատ անկումը հավասարաչափ արագացող է:

Երկիր մոլորակի ձգողական ուժը ազդում է բոլոր մարմինների վրա և հաղորդում է նրանց նույն արագացումը:

4.Նկարագրել  Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունը հաստատող փորձերը:

Եզրակացությունը ապացուցելու համար Գալիլեյը բարձրացել է Պիզայի 56 մետրանոց աշտարակի վրա և այնտեղից գցել ծանր հրետագունդը և մուշկետի թեթև գնդակը, այդ երկու մարմինները միաժամանակ հասան գետնին:

5.Ինչի է հավասար ազատ անկման արագացումը և ինչպես է այն ուղղված:

Ազատ անկման արագացումը ուղղված է դեպի ներքև:

a=v/t,

6.Գրել  ազատ անկման բանաձևերը:

S=gt²/2

7.Որ շարժումն են անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

Շրջանագծային հավասարաչափ շարժում անվանում են այն շարժումը, որի հետագիծը կորագիծ հետագիծ է և շարժվում է հավասարաչափ:

8.Ինչ ուղղություն և մեծություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: Բերել օրինակներ:

Եթե շարժումը հավասարաչափ է, ապա նրա արագությունը հաստատուն մեծություն է: Օրինակ՝ ժամացույցի սլաքները:

9.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակմիջոցը, որ ընդհացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ:

10.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը: 

Պտտման հաճախություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին:

11.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն արտահայտող բանաձևը:

Պտտման պարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է N թվով պտույտներ կատարելու վրա ծախսված ժամանակը բաժանել պտույտների թվի վրա.

T=t/N

12.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն:        

Իմանալով շառավիղը մենք կստանաք շրջանագծի երկարությունը Պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն հավասար է կլինի t-ի:Միջին արագությունը հաշվող բանաձևի միջոցով մենք կստանաք մարմնի արագությունը։

v=S/t

Posted in Գրականություն

Ամստերդամցի նավաստին։ Գիյոմ Ապոլիներ

  1. Կարդալ պատմվածքը, անհասկանալի բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:
  2. Համառոտ ներկայացնել․ ձեր կարծիքով ի՞նչ էր պատահել իրականում։

Համեմունքով և այլազան թանկարժեք ապրանքներով բեռնված հոլանդական «Ալկմաար» առագաստանավը վերադառնում էր Ճավայից:Նավը կանգ առավ Սաութհեմփթընում, և նավաստիները թույլտվություն ստացան իջնել ափ:Նրանցից մեկը` Հենդրիյկ Վերստեեգը, աջ ուսին դրել էր մի կապիկ, ձախ ուսին` մի թութակ և կրծքին էր սեղմել հնդկական գործվածքի մի հակ, որը ցանկանում էր, ինչպես և կենդանիներին, քաղաքում վաճառել:Գարնան սկիզբն էր, և օրը շուտ էր մթնում: Հենդրիյկ Վերստեեգը գազի լապտերների աղոտ լուսավորության տակ լայն քայլերով անցնում էր մշուշապատ փողոցներով: Նավաստին մտածում էր, որ շուտով վերադառնալու է Ամստերդամ, երեք տարվա ընդմիջումից հետո տեսնելու է մորը, տեսնելու է Մոնիկենդամում իրեն սպասող նշանածին: Նա մտքում ծանրութեթև էր անում, թե ինչ եկամուտ են բերելու կենդանիներն ու գործվածքը և փնտրում էր որևէ խանութ, որտեղ կկարողանար վաճառել այս չնաշխարհիկ ապրանքները:Ըբավ Բար փողոցում նրան մոտեցավ վայելչատես մի պարոն և հարցրեց, թե չէ՞ր կամենա արդյոք թութակը վաճառել:― Իմ ուզածը,― ասաց պարոնը,― հենց այս թռչունն է: Ինձ անհրաժեշտ է մեկը, որ հետս խոսի` առանց սպասելու իմ պատասխանին:Եվ հետո, ես մենակ եմ ապրում:Ինչպես և հոլանդացի նավաստիների մեծ մասը, Հենդրիյկ Վերստեեգը անգլերեն խոսում էր: Նա ասաց իր գինը, որին անծանոթը համաձայնեց:― Հետևե՛ք ինձ,― ասաց վերջինս,― ես բավական հեռու եմ ապրում: Դուք ինքներդ թութակին կդնեք իմ տանը եղած վանդակը: Հետո ցույց կտաք գործվածքները, և գուցե ճաշակիս համեմատ մի բան ճարվի:Երկնային պարգևից այնքան երջանիկ Հենդրիյկ Վերստեեգը հետևեց ջենտլմենին և սկսեց կապկի գովքն անել` հուսալով, թե սրան էլ կհաջողվի ծախել: Նա ասում էր, թե կապիկը հազվագյուտ ցեղից է, որի ներկայացուցիչները լավագույնս դիմանում են Անգլիայի եղանակին և շատ արագ են վարժվում իրենց տիրոջը:Բայց շուտով Հենդրիյկ Վերստեեգը դադարեց խոսել: Զուր տեղն էր ջանք վատնում, քանի որ անծանոթը չէր պատասխանում և կարծես նույնիսկ չէր լսում:Նրանք լուռ կողք-կողքի շարունակեցին ճամփան: Միայն մառախուղից ահաբեկված կապիկը, կարոտելով հարազատ անտառները, արևադարձային օդը, երբեմն արձակում էր նորածնի ճիչ հիշեցնող աղաղակներ, և մեկ-մեկ էլ թութակն էր թևերը թափահարում:Մոտ մի ժամ քայլելուց հետո անծանոթը հանկարծ ասաց.― Մոտենում ենք իմ տանը:Նրանք քաղաքից դուրս էին եկել. ճամփեզրին երկաթյա ճաղերով պատնեշված լայնարձակ պարտեզներ կային:Մերթ ընդ մերթ ծառերի արանքից փայլփլում էին որևէ մենատան լուսավորված պատուհանների ցոլքերը: Ժամանակ առ ժամանակ հետևում մնացած ծովից հասնում էր սիրենաների չարագուշակ ճիչը:Անծանոթը կանգ առավ երկաթյա ցանկապատի առաջ, գրպանից հանեց բանալիների տրցակը, բացեց դարպասը ու, հենց որ Հենդրիյկը ներս մտավ, իսկույն փակեց:Վախը պատեց նավաստուն. պարտեզի խորքում նա աղոտ նշմարեց բավականին գեղեցիկ մի առանձնատուն, որի փակված փեղկերից սակայն ոչ մի լույս չէր սպրդում:Լռակյաց անծանոթ, անկյանք տուն` այս ամենը շատ էր չարագուշակ: Բայց Հենդրիյկը հիշեց, որ անծանոթը մենակ է ապրում:«Խենթի մեկն է»,― մտածեց նա, և քանի որ հոլանդացի նավաստի ասածդ հարկ եղածին չափ հարուստ չէ, որպեսզի մի մութ անկյուն քաշվի ու կողոպտվի, ամաչեց րոպեական իր կասկածից:

  • * *

―Եթե լուցկի ունեք, լուսավորեք, ― ասաց անծանոթը` բանալին մտցնելով մենատան դռան կողպեքի մեջ:Նավաստին հնազանդվեց: Հենց որ ներս մտան, անծանոթը բերեց մի լապտեր, որի շողքի տակ շուտով երևաց ճաշակով կահավորված մի սրահ:Հենդրիյկ Վերստեեգը միանգամայն խաղաղվել էր: Արդեն հույս ուներ, որ արտառոց ուղեկիցը կգնի նաև գործվածքի մեծ մասը:Անծանոթը, որ դուրս էր եկել սրահից, վերադարձավ` ձեռքին վանդակ:― Թութակը մեջը դրեք,― ասաց նա, ― թառի վրա կտեղափոխեմ միայն այն ժամանակ, երբ ընտելանա և կարողանա ասել այն, ինչ որ ես եմ ուզում:Հետո շլմորած թութակի վրա փակելով դռնակը` նավաստուն խնդրեց վերցնել լապտերը և գնալ հարևան սենյակը, որտեղ իր ասելով գործվածքը փռելու հարմար սեղան կար:Հենդրիյկ Վերստեեգը հլու հնազանդ գնաց նշված սենյակը: Դուռը իսկույն ևեթ փակվեց իր հետևից, և լսեց, թե ինչպես է բանալին պտտվում կողպեքի մեջ: Նա բանտարկված էր:Շվարած նավաստին լապտերը դրեց սեղանին և փորձեց հրելով դուռը ջարդել:Բայց մի ձայն կանգնեցրեց նրան:― Եվս մի քայլ և դուք մեռած եք, նավաստի:Գլուխը բարձրացնելով` Հենդրիյկը տեսավ մի երդիկ, որ մինչ այդ չէր նկատել, և որտեղից իրեն էր նայում ատրճանակի փողը: Նա սարսափից քար կտրեց:Իմաստ չուներ դիմադրելը, տվյալ դեպքում նրա դանակն անզոր էր: Նույնիսկ ատրճանակը անօգուտ կլիներ: Անծանոթը, որի ողորմածությանն էր հանձնված, պատսպարվել էր պատի ետևում երդիկի կողքին, որից հետևում էր նավաստուն և միայն ատրճանակ պահած ձեռքն էր դուրս հանել:― Ուշի ուշով լսեք ինձ,― ասաց անծանոթը,― և հնազանդվեք: Հարկադիր ծառայությունը, որ ինձ եք մատուցելու, կհատուցվի: Թեև ընտրության հնարավորություն էլ չունեք: Պետք է անվարան հնազանդվեք ինձ, թե չէ շանսատակ կանեմ: Բացեք սեղանի գզրոցը… Այնտեղ վեցկրականի ատրճանակ կա` մեջը հինգ փամփուշտ… Վերցրեք այն:Հոլանդացի նավաստին ենթարկվում էր գրեթե անգիտակցաբար: Ուսից կառչած կապիկը սարսափահար ճիչեր էր արձակում և ամբողջ մարմնով դողում: Անծանոթը շարունակեց.― Սենյակի խորքում վարագույր կա: Ետ քաշեք:Հենդրիյկը վարագույրը ետ քաշեց և տեսավ մահճակալին փռված մի կնոջ, որի ձեռքերն ու ոտքերը կապկպված էին, բերանը` լաթով խցկված: Կինը պաղատագին հայացքը սևեռել էր նավաստուն:― Արձակեք այդ կնոջ կապերը,― ասաց անծանոթը,― և բերանի լաթը հանեք:Հենց որ հրամանը կատարվեց, մատղաշ ու հրաշագեղ կինը ծունկի նետվեց ու նայելով երդիկի կողմը, բղավեց.Հարրի, այս ինչ խարդախ դարան եք լարել: Մի՞թե ինձ այս տունն եք բերել, որ սպանեք: Չէ՞ որ ասում էիք, որ վարձել եք, որ այստեղ անցկացնենք հաշտվելու առաջին շաբաթները: Կարծում էի, թե ապացուցել եմ: Կարծում էի` վերջնականապես համոզվել եք, որ ես երբեք չեմ մեղանչել… Հարրի, Հարրի, ես անմեղ եմ:― Չեմ հավատում,― շեշտակի ասաց անծանոթը:― Հարրի, ես անմեղ եմ,― կրկնեց երիտասարդ կինը խեղդուկ ձայնով:― Սրանք ձեր վերջին խոսքերն են, և ես լավ, շատ լավ կհիշեմ: Այդ բառերը հնչելու են ականջիս ողջ կյանքիս ընթացքում,― անծանոթի ձայնը մի պահ դողդողաց, բայց անմիջապես վերստացավ իր նախկին ուժգնությունը:― Որովհետև ես ձեզ դեռևս սիրում եմ,― ավելացրեց նա,― եթե ավելի քիչ սիրեի, ինքս կսպանեի: Բայց չեմ կարող, որովհետև սիրում եմ ձեզ…Իսկ այժմ, նավաստի, եթե մինչև տասը հաշվեմ, ու դուք գնդակը չմխրճեք այս կնոջ գլուխը, մեռած կթավալվեք նրա ոտքերի տակ: Մեկ, երկու, երեք…Եվ մինչ անծանոթը կհասցներ հաշվել չորսը, սարսափահար Հենդրիյկը կրակեց կնոջ վրա, որը դեռևս ծնկաչոք` նավաստուն էր գամել հայացքը: Կինը բերանքսիվայր ընկավ գետնին: Գնդակը դիպել էր ճակատին: Երդիկից արձակված կրակոցը նույն պահին խոցեց նավաստու աջ քունքը: Նա փռվեց սեղանին, մինչդեռ ահաբեկված կապիկը, ճղճղան ճիչեր արձակելով, պահ մտավ նրա թիկնոցի մեջ:

  • * *

Հաջորդ օրը անցորդները, որ Սաութհեմփթընի արվարձանի մենատնից հասած տարօրինակ ճիչեր էին լսել, այս մասին հայտնեցին ոստիկանատուն: Շուտով ոստիկանները եկան դեպքի վայրը և ջարդեցին դռները:Նրանք գտան երիտասարդ կնոջ ու նավաստու դիակները:Հանկարծ, տիրոջ թիկնոցից դուրս պրծած կապիկը ցատկեց ոստիկաններից մեկի դեմքին: Նա բոլորին այնքան ահաբեկեց, որ մի քանի քայլ ընկրկելով և չհամարձակվելով նորից մոտենալ` սրանք ատրճանակը պարպեցին կապիկի վրա:Հետաքննությունը հանգեց միանգամայն պարզորոշ հետևության. նավաստին սպանել էր կնոջը, հետո էլ` ինքնասպան եղել: Այսուհանդերձ, ողբերգության հանգամանքները առեղծվածային էին թվում: Երկու դիակների ինքնությունը առանց դժվարության հաստատվեց, բայց թե ինչպես կարող էր լեդի Ֆինգալը` Անգլիայի պերի կինը, գյուղական այդ մեկուսի տանը մեն-մենակ գտնվել նախօրեին Սաութհեմփթըն ժամանած նավաստու հետ` այդպես էլ անհասկանալի մնաց:Մենատան տերը ոչ մի տեղեկություն չկարողացավ տալ, որ պարզաբանվեր եղելությունը: Մի շաբաթ առաջ տունը վարձով էր տվել մի ոմն մանչեսթերցի Քոլինգի, որի հետքերը այդպես էլ չգտնվեցին: Այս Քոլինգը ակնոցավոր էր և ուներ կարմրահեր երկար մորուք, որը ամենայն հավանականությամբ կարող էր և դնովի լինել:Լոնդոնից շուտափույթ ժամանեց լորդը: Նա պաշտում էր կնոջը, և նրա վիշտը հնարավոր չէր տեսնել առանց կիսկիծի: Ինչպես բոլորը, նա ևս այս ամենից ոչինչ չէր հասկանում:Այս դեպքից հետո լորդը հեռացավ աշխարհիկ կյանքից: Հիմա նա ապրում է Քենսինգթընի իր տանը` ընկերակցությամբ մի համր ծառայի և մեկ էլ մի թութակի, որը շարունակ կրկնում է.― Հարրի, ես անմեղ եմ:Նկարը՝ Ալինա Արզումանյանի

Հղումը ՝ Մարիետ Սիմոնյանի բլոգից։

Posted in Կենսաբանություն

Գեղձեր

Սեպտեմբերի 25-30

Սիրելիներս, այս շաբաթ ներկայացնելու եք հետևյալ թեմաները․

  • Օրգանիզմի կենսական գործառույթների կարգավորման եղանակները:
  • Գեղձեր, տեսակները, ֆունկցիաները:

Լրացուցիչ աշխատանք:

Նկարագրեք որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն։

Պատասխանել հարցերին․

1.Ինչո՞վ են տրբերվում իրարից  արտազատական և ներզատական գեղձերը

Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ, իսկ ներզատական գեղձերը չունեն ծորաններ, արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ:

2.Ո՞ր գործընթացների վրա է ազդում մակուղեղը

Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու ներզատիչ գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հումորալ կարգավորման պրոցեսներում։

3.Ո՞րն է վահանագեղձի գործառույթը

Վահանագեղձը մասնագիտացված ներզատիչ գեղձ է, արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոնը, որը մասնակցում է օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։

4.Ինչու՞ է ադրենալինը կոչվում է << տագնապի հորմոն>>

Միջուկային շերտի հորմոնը՝ ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը, նեղացնում արյան անոթները, նպաստում է գլիկոգենի քայքայմանը և արյան մեջ գլյուկոզի ավելացմանը: 

Ես ներկայացնելու եմ նոր թեմա

  • Քննարկել մի քանի գեղձային հիվանդություններ