Posted in Ճամբար, Լուսանկարներ

Անուշ օր

Այսօր ճամբարային երրորդ օրն է, որը համընկավ Երեխաների պաշտպանության օրվան: Մենք ունեցանք շատ հետաքրքիր օր: Ժաննա Ալբերտվնայի հետ խոսեցինք տոնի մասին, և դիտեցինք փոքրիկ ֆիլմ: Իմացանք շատ նոր բաներ, օրինակ՝ Բրազիլիայում երեխաներին տոնի օրը պատվաստումներ են ներարկում տարբեր հիվանդությունների դեմ,դրանով երեխաներին պաշտպանում են հիվանդություններից, իմացանք նաև, որ Երեխաների պաշտպանության օրը 1950թ. դարձավ պաշտոնապես միջազգային օր և այլ: Այսօր Մարմարյա սրահում տոնին նվիրված Հակաբացիլ Կոմիտաս համերգն էր, որին մասնակցում էին նաև մեր կրտսեր դպրոցի սովորողները: Մեր օրը ավելի հետաքրքիր և քաղցր դարձրեց նվեր պաղպաղակը: Շարունակելով Ժաննա Ալբերտվնային՝ տիկին Կարինեն պատմեց Հունիսի մեկի տոնի պատմությունը: Այսօր հետաքրքիր տրամաբանական առաջադրանք կատարեցինք հայոց լեզվից, խաղացինք սեղանի խաղ, իսկ վերջին ժամը մեզ մոտ մարզական էր:
Երրորդ օրն է ճամբարում եմ, բացարձակ չեմ ձանձրանում և ամեն օրը մեկը մյուսից ավելի հետաքրքիր է անցնում:


This slideshow requires JavaScript.

Leave a comment