Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:

Սիրել- սիրել կյանքը, կտրտել-կտրտել միսը, մատուցել-մատուցել սուրճը, մոտեցնել-մոտեցնել աղը, հանգստացնել-հանգստացնել երեխային:

236. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ: Անհանգստանալ-սրտով, սովորել-սիրով, ուղևորվել-ճամբար, կեղտոտվել-ամբողջությամբ:

.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Անգղերի կռնչոցից վախեցած, ձիերը խլշեցին ականջները:

Անգղերի կռնչոցից, վախեցած ձիերը խլշեցին ականջները:

Ժայռի կատարին բազմած, արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին:

Ժայռի կատարին բազմած արծիվն, ակնդետ նայում էր երկնի լազուրին:

Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր, նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ:

Այս անգամ, ուրիշ կաս-կարմիր փողկապով, էր նոր ածիլված դեմքով, անսովոր առույգ ու կենսուրախ:

Տիկին Նվարդը` գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ, ուրախ- ուրախ անցնում էր:

Տիկին Նվարդը, գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ, ուրախ- ուրախ անցնում էր:

Օրիորդը գլուխը կախեց, մտածության մեջ ընկավ Սամվելը, նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում:

Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ, Սամվելը` նրա սիրելին, փորձանքին էր ընդառաջ գնում:

Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները, սիրելի և երկյուղալի վայրեր:

Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր, դեպի բուրգի քարանձավները, սիրելի և երկյուղալի վայրեր:

Երկու նոր տեքստ ստացի՛ր`

ա) երկրորդական նախադասությունները դերբայական դարձվածներ դարձնելով. բ) բարդ նախադասությունները երկուական նախադասություններ դարձնելով:

Մարդ դառնալով՝ ժամանակին մարդը հրաժեշտ կտա ցամաքային այն միջավայրին: Արեգակնային լույսով ողողված հարթավայրերից ու բլուրներից կտեղափոխվի ծովի խորքը՝ ջրային էակների նման բնակվող ծովի հատակին կառուցված տներում: Մարդկությանն այդպիսի ապագա է գուշակում օվկիանոսագետ ժակ Իվ Կուստոն՝ համաշխարհային հռչակ ձեռք բերողը: Չնայած որ հնազույն ժամանակներից նավերն ակոսում են օվկիանոսի մակերեսը՝ ջրային տարերքը մարդուն խորթ է մնացել: Պրոֆեսոր Պիկարի որդին՝ ժան Պիկարը, որն իջավ օվկիանոսի ամենախոր անդունդ Մարիանյան իջվածքը, ծովի անդորրը խռովող միակ հանդուգն էր: Իսկ Կուստոն պնդում է՝ մարդու՝ ջրի տակ ապրելուն ու վարժվելուն:

Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:

Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին շնորհավորեցին իրար: Հայաստանը ուր որոշել էր գնալ մանուկ հասակից չէր տեսել: Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ: Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա: Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին

Հայրն ու մայրը ողջունեցին մեզ, համբուրեցին շնորհավորեցին իրար:

Հայրն ու մայրը ողջունեցին, մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար:

Հայաստանը, ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:

Հայաստանը, ուր որոշել էր գնալ, մանուկ հասակից չէր տեսել:

Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:

Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:

Խաղաղ գիշերվա մեջ, թույլ լույս արձակելով, երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:

Ծովափին կանգնած աղջիկը, հայացքը հառել էր հեռու հորիզոնին:

Ծովափին կանգնած՝ աղջիկը հայացքը հառել էր հեռու հորիզոնին:

Leave a comment