Posted in Հանրահաշիվ

Կրկնություն

Կրկնություն
Դասարանական աշխատանք
1․ Հաշվիր արտահայտության արժեքը․
ա) 4 • (-5) • 8 • (-2) • (-4) =-1280
բ) (-5) • (-20) • 3 • (-7) • 2 =-4200
գ) (-7) • (-1) • 3 • (-5) • (-9) =945
դ) (-1) • 1 • (-6) • (-14) • 5 =-420
2․ Հաշվիր
ա) +38 ։ (-19) =-2
բ) -60 : (-30) =2
գ) – 72 : (+8) =-9
դ) -55 : (-5) =11
ե) -300 : (+3) =-100
զ) +837 : (-1) =837
է) 0 : (-14) =0
ը) -121 : (-11) =11
թ) +39 : (-13) =-3
3․ Գրքում կա 300 էջ։ Անին կարդացել է գրքի 60%-ը։ Գրքի քանի՞ էջ դեռ
պետք է կարդա Անին։

300×60÷100=180
4․ Քարտեզի վրա տեղանքի 130 կմ-ին համապատասխանող հատվածի
երկարությունը 10 սմ է:
Որոշիր քարտեզի մասշտաբը:

130000

5․ Թվի 30%-ը այդ թվի ո՞ր մասն է կազմում։


6․ Ուղղանկյան պարագիծը 900մ է։ Գտիր նրա պարագծի 1%-ը։

900×1÷100=9
7․ Խանութը ստացավ 400 կգ գազար:
Աննան գնեց ամբողջ գազարի 5 %-ը, իսկ Արմենը՝ 1%-ը:
Քանի՞ կգ գազար գնեց նրանցից յուրաքանչյուրը:

400×5÷100=20կգ

400×1÷100=4կջ

Աննա-20կգ

Արմեն-4կգ

  1. Հաշվիր
    ա) 200-ի 10%-ը 20
    բ) 500-ի 5%-ը 25
    գ) 5000-ի 70%-ը 3500
    դ) 10000-ի 50%-ը 5000
  2. Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտիր
    քառակուսու կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60 սմ և 20
    սմ։

60×2+20×2=4x

60×2+20×2=160

160:4=40

10.Գործարանի երեք արտադրամասում աշխատում են 900
բանվորներ։ Առաջին արտադրամասում բանվորների քանակը 3
անգամ մեծ է, քան երկրորդում, իսկ երրորդում 150-ով փոքր է, քան
առաջինում։ Քանի՞ բանվոր է աշխատում ամեն մի
արտադրամասում։

x+3x+3x-150=900

7x=1050

x=1050:7=150

150=450

150-150=300

    Լրացուցիչ առաջադրանք
    1․ Պանիրը արժեր 1100 դրամ: Որքա՞ն է պանրի նոր գինը 5%-ով
    էժանանալուց հետո:

    1100×5÷100=55

    1100-55=1045
    2․ Գիրքն ունի 400 էջ, ես կարդացել եմ նրա 25%-ը։ Քանի՞ էջ եմ
    կարդացել։

    400×25÷100=100

    1. Մայրուղու երկարությունը 660 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ
      մայրուղու պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 2․750․000 է։

    24

    4.Որոշիր նշանը
    ա) (+) : (-) : (-) : (+) =+
    բ) (-) : (-) : (+) : (+) =+
    գ) (+) : (+) : (+) : (-) =-
    դ) (+) : (-) : (-) : (-) =-
    ե) (-) : (-) : (-) : (-) =+
    զ) (-) : (+) : (+) : (-) =+

    5.Կատարիր գործողությունը
    ա) 2/5 • 3/7 =6/35
    բ) 1/9 • 10/11=10/99
    գ) 5/12 : 15/6 =30/180
    դ) 7/8 : 14/16 =112/112=1

      1. Գնեցին 40 դրամանոց 4 քանոն և 80 դրամանոց 3 անկյունաչափ ու
        վճարեցին 500 դրամ։ Որքա՞ն մանր ստացան։

      40×4=160

      80×3=240

      240+160=400

      500-400=100

      Posted in Հայոց լեզու

      Մակբայ, կապ

      Մակբայ

      Մակբայը ցույց է տալիս գործողության հատկանիշ և հատկանիշի հատկանիշ։

      Պատասխանում են «ե՞րբ», «որտե՞ղ», «ինչու՞», «ինչպե՞ս» հարցերին։

      Տեղի մակբայ —  ցույց է տալիս գործողության կատարման տեղը։ Պատասխանում է ու՞ր, որտե՞ղ, որտեղի՞ց հարցերին։ Օր.` Նժույգի դեմ դիմաց  ոստոստում էր մտրուկը։

      Ժամանակի մակբայ —  ցույց է տալիս գործողության կատարման ժամանակը։ Պատասխանում է ե՞րբ, երբվանի՞ց հարցերին։ Օր.` Նրանք գիշեր-ցերեկ աշխատում էին առաջադրանքը լիովին կատարելու համար։

      Ձևի մակբայ — ցույց է տալիս գործողության կատարման ձևը։ Պատասխանում է ինչպե՞ս հարցին։  Կազմվում են -աբար, -ապես, -որեն, -ովին, -ովի, -ակի մակբայակերտ ածանցների օգնությամբ։ Օր.`Մեղմաբար փչում էր աշնան սառը քամին։

      Չափ ու քանակի մակբայ — ցույց է տալիս գործողության կատարման չափն ու քանակը։ Պատասխանում է ինչքա՞ն, որքա՞ն, ի՞նչ չափ, ո՞ր չափ հարցերին։  Օր.` Նրանց ձայնը քիչ-քիչ մարեց։

      Տեղի մակբայ: –  ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հադիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն:

      Ժամանակի մակբայ: –  հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն:

      Ձևի մակբայ: – կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:

      Չափ ու քանակի մակբայ: –  շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն:

      Կապ

      Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ դրված է սեղանին ասելու փոխարեն կարող ենք ասել նաև՝ դրված է սեղանի վրա::

      Կապեր են՝ առանց, դեպի, մինչև, հանուն, նախքան, չնայած, ըստ, հօգուտ,առթիվ, զատ, համար, հանդերձ, հանդեպ, մասին, միջև, մեջ, վրա, տակ, դիմաց, մասին, բացի․․․

      Շաղկապ

      Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ 
      նախադասություններ։ Դրանք շաղկապներն են: 
      Ես նվեր ստացա գիրք և հեռախոս: Այստեղ և  շաղկապը կապել է բառեր:
      Արևը ծագեց, և երկինքը գունավորվեց: Այստեղ և շաղկապը կապել է նախադասություններ: 

      Շաղկապներ են՝  և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև,
      այլև, կամ, ապա, որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե,
      թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։

      Շաղկապները լինում են երկու տեսակ` համադասական և ստորադասական:

      Համադասական 
      կոչվում են այն շաղկապները, որոնք կապակցում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություներ:

      Հայերենի համադասական շաղկապերն` ևուբայցիսկկամբայց ևսակայնուրեմն, մինչև իսկ բայց և այնպեսև´… և՛թե´…թե՛, կա´մկա՛մ, ո´չո՛չապա թե ոչինչպես և:
      Օրինակ`   Արևն ու լուսինը երբեք իրար հետ դուրս չեն գալիս։ Ու շաղկապը կապել է բառեր։
      Օրինակ   Նա մոտեցավ քրոջը ու քնքշորեն բռնեց նրա ձեռքը։ Ու շաղկապը կապել է նախադասություններ։

      Համասադական բոլոր շաղկապներից առաջ դրվում է ստորակետ, բացի և, ու կամ շաղկապներից: Եվ, ու, կամ շաղկապներից  առաջ դրվում է ստորակետ միայն այն դեպքում, երբ հաջորդ համադաս նախադասության ենթական փոխված է լինում:
      Օրինակ`   Լույսը բացվեց, և բոլորը տանից դուրս եկան։
      Օրինակ` Ես քեզ կզանգեմ, կամ եղբայրս նամակ կգրի։

       Ստորադասական կոչվում են այն շաղկապները, որոնք ստորադաս նախադասությունը շաղկապում են գերադաս նախադասությանը:
      Հայերենի ստորադասական շաղկապներն են`  որ, թե, եթե, որպեսզի, որովհետև, քանի որ, հենց որ, մինչև որ, մինչև, նախքան, երբ որ, թեև, թեպետ, թեկուզ, քանի դեռ, չնայած որ, մինչդեռ, քան թե, թեպետ և այլն:
      Օրինակ`     Տղան հեռացավ, որովհետև ուշանում էր։
      Օրինակ`     Նա մտածում էր, որ ամեն ինչ կբացատրի։

      Ձայնարկություններ

      Այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի զգացական վերաբերմունքը կամ արտահայտում են կոչ, նմանաձայնություն, կոչվում են ձայնարկություններ:
      Ձայնարկություններ են հետևյալ բառերը՝ վա՜յ, օ՜ֆ, հե՜յ, խը՜շշ ա՜խ, պա՜հ, ջա՜ն, վա՜խ, ո՜ւխ, է՜յ, էհե՛յ, տո՛, ջո՜ւ-ջո՜ւ, փի՜շտ, խը՜շշ, բը՜զզ, ծի՜վ-ծի՜վ, ճը՜ռռ և այլն։
      Ձայնարկությունները նախադասության մյուս բառերից սովորաբար անջատվում են ստորակետով, և նրանց վրա դրվում է բացականչական նշան կամ շեշտ։

      Գործնական աշխատանք

      Յուրաքանչյուր շարքում գտի՛ր մակբայը։

       1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ. ապա, մասին, լիովին, անշուշտ. եթե, որտեղ, ամենուր. մյուս, բոլոր, ուր, հապճեպ. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր

      Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

      Զինվորները հերոսաբար պարքարում էին։

      Նա մասամբ հասել էր նպատակին։

      Մնացել էր փոքր-ինչ ժամանակ դասի ավարտին։

      Ամենուրեք տիրում էր լռություն։

      Նա լիովին մենակ էր։

      Ընդգծիր  երեք  տեղի մակբայ:

      ա.  ամենուր, գլխովին, առայժմ, դեմառդեմ, դռնեդուռ, արագ-արագբ. հեռու, միանգամայն, կրկին, տեղից տեղ, վերուստ, հիմագ. միշտ, մեջտեղ, ընդառաջ, փոխնիփոխ, թեթևակի, վերդ. տեղ-տեղ, զույգ-զույգ, դեսուդեն, շատ-շատ, ուշ, այլուր

      . Ընդգծիր ժամանակի երեք մակբայ

      ա. ավելի, ուշ, վաղը, ձեռաց, այլևս, գյուղեգյուղբ. վերջապես, ձեռքից ձեռք, օրեցօր, կամացուկ, այժմ, լիովինգ. ի վերջո, հազիվհազ, մոտավորապես, դեռևս, մասնակիորեն, առմիշտ

      Ընդգծիր ձևի երեք մակբայ

      ա. դանդաղ, փոքրիշատե, հավետ, հանկարծ, ուշիուշով, ամենուրեքբ.  հետզհետե, իսպառ, նախ, մեկ-մեկ, դեմ հանդիման, հազիվ

      Ընդգծիր չափի երեք մակբայ:

      ա. օրավուր, ամենևին, հազիվ, դեմուդեմ, հապճեպ, ընդամենը. սրտանց, կրկին, ընդմիշտ, դարձյալ, գրեթե, վար