Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու


Ընդգծել  հոդակապ ունեցող բառերը
։
Հյուրախաղ, շաքարավազ, տնամերձ, օձաձուկ, լայնարձակ, մրգահյութ, փորձանոթ, հողագունդ, արծաթագործ, լուսարձակ, նախշազարդ, ալրաղաց, հայազգի, ծաղկափոշի, նույնարմատ, ծառատունկ, լողավազան, հորդաբուխ,
քարածուխ, գառնարած, մեղվաբույծ, ժամագործ, դիմաքանդակ, ծաղկաման, սալահատակ, հորդառատ, մեծարժեք, միջանցիկ, եռավանկ, լեռնաշխարհ, դրամարկղ, կավահող, երկանդամ, քաղցրահամ, սրատամ, ժպտադեմ,
հիշարժան, շաքարաման, գորգագործ, զովաշունչ, ցուցահանդես, քարանձավ, ջրագռավ, լուսամուտ, զբոսավայր, հացաթխում։

Ուղղիր տեքստում  ուղղագրական սխալները 

Անթափանց, սրթսրթացնող խոնավությամբ թաթաղված էր օդը: Ցուրտ գիշերով Օխոտյան ափի ողջ երկայնքով մղվում էր երկու ընբոստ տարերգի անհաշտ ընբիշային պայքարը. Ցամաքը խոչնդոտում էր ծովի առաջընթացը, ծովը չէր դադարում անընդհատ ցամաքի վրա հարձակվելուց, մակնթացությունից:

Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

1. խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ մասիսի հողից, երասխի ջրից ու հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն վենետիկ:

2. հայաստանի գրեթե բոլոր քաղաքները` վան, բագավան, կարին, երվանդաշատ, վաղարշապատ, նախիջևան, արտաշատ, բռնված էին պարսից զորքով

3. վրաց միհրդատ թագավորը վարդանի համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:

4ՙ Կետադրել ավանդազրույցը:
Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնին ընկնում,  երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում, և կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ, իմացեք. գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ պետք է հրեշտակներին օգնության շտապեն,  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել՝ մաքրվել, սրբացել:

Գրել տաս բառ ա հոդակապով:

Մրջնաբույն, ջրաչափ, լուսանկար, արևածագ, հողամաս, լուսատիտիկ, լուսանկարիչ, իրիկնամուտ, մայրամուտ, հողագործ:

Posted in Ֆիզիկա 8

Հալման տեսակարար ջերմություն

Դաս 22.    (08.04-12.04)

§49. Հալման տեսակարար ջերմություն:

Քննարկվող հարցեր՝

1. Ինչի՞ համար է ծախսվում հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմնին ջեռուցչի տված էներգիան:

Հալման ընթացքում մարմնի ջերմաստիճանը չի փոփոխվում: Այդ պատճառով, նրա ստացած ամբողջ էներգիան ծախսվում է բյուրեղային ցանցը քայքայելու և մարմնի մոլեկուլների պոտենցիալ էներգիան մեծացնելու վրա:

2. Ի՞նչն են անվանում հալման ջերմություն:

Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիճանում հեղուկի փոխարկելու համար, կոչվում է հալման ջերմություն։

3. Ի՞նչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ հաղորդել 1կգ զանգվածով բյուրեղային մարմնին հալման ջերմաստիճանում այն ամբողջությամբ հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն։

4. Ի՞նչ միավորով է չափվում հալման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում:

Հալման տեսակարար ջերմությունը չափվում է 1Ջ/կգ միավորով։

5. Ի՞նչ է նշանակում «պարաֆինի հալման տեսակարար ջերմությունը 150 կՋ/կգ է» արտահայտությունը:

«Պարաֆինի հալման տեսակարար ջերմությունը 150 կՋ/կգ է» արտահայտությունը նշանակում է, որ 150կՋ/կ է անհրաժեշտ հաղորդել 1կգ զանգվածով բյուրեղային մարմնին հալման ջերմաստիճանում այն ամբողջությամբ հեղուկի վերածելու համար։

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:

Q = λm

7. Հալվող սառույցը բերեցին սենյակ, որտեղ ջերմաստիճանը 0°C է։ Կշարունակի՞ արդյոք սառույցը հալվել:

Այո

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա՝ 0°C ջերմաստիճանի սառույցի կտորը, թե՞ դրանից ստացված 0°C ջերմաստիճանի ջուրը։

0°C ջերմաստիճանի սառույցի կտորը։

9. Ինչպե՞ս հաշվել այն ջերմաքանակը, որը բյուրեղանալիս անջատում է հալման ջերմաս- տիճան ունեցող մարմինը:

Q = — λm

10. Ոսկու հալման տեսակարար ջերմությունը հավասար է 67 կ2 կգ-ի: Ի՞նչ է ցույց տալիս այդ թիվը:

11. Ո՞ր բանաձևով են հաշվում նյութի բյուրեղացման ընթացքում անջատվող ջերմաքանակը:

Տարբեր նյութերի հալման տեսակարար ջերմության արժեքները տրված են հավելված 3-ում: Այդ աղյուսակից երևում է, որ օրինակ, պղնձի հալման տեսակարար ջերմությունը՝ λ=2,1·105Ջ/կգ: Այս թիվը ցույց է տալիս, որ 1 կգ պղինձը հալելու համար պահանջվում է ծախսել 2,1·105 Ջ էներգիա:

Ամորֆ մարմինների հալումը․

Posted in Ռուսերեն

Я помню чудное мгновенье

Перевести стихотворение «Я помню чудное мгновенье» на армянский язык.

Я помню чудное мгновенье:Передо мной явилась ты,Как мимолетное виденье,Как гений чистой красоты.В томленьях грусти безнадежной,В тревогах шумной суеты,Звучал мне долго голос нежныйИ снились милые черты.Шли годы. Бурь порыв мятежныйРассеял прежние мечты,И я забыл твой голос нежный,Твои небесные черты.В глуши, во мраке заточеньяТянулись тихо дни моиБез божества, без вдохновенья,Без слез, без жизни, без любви.Душе настало пробужденье:И вот опять явилась ты,Как мимолетное виденье,Как гений чистой красоты.И сердце бьется в упоенье,И для него воскресли вновьИ божество, и вдохновенье,И жизнь, и слезы, и любовь.

Հիշում եմ ես ակնթարթը դյութական.

Դու հառնեցիր աչքիս առջև, հանց տեսիլք,

Որպես ուրու վաղանցիկ, աննյութական,

Որպես հանճարը գեղեցկության – անբասիր:

Անկումներիս մեջ – անըսփոփ ու անհույս,

Եվ խռովյալ տագնապներում իմ հախուռն,

Անմարելի` ձայնն էր հնչում քո վերուստ,

Լուսե դեմքիդ գծերն էին մեղմ հառնում:

Տարիներս անցան: – Հողմապտույտը փութով

Ցաքուցրիվ արեց ցնորքը իմ հին,

Աղոտացան – և’ շշունջդ հոգեթով,

Ե’վ գծերդ երկնային:

Խավարումի մեջ, խորշերում` մեկուսի,

Երկարեցին օրերս գորշ ու տաղտուկ,

Աններշնչանք, առանց Աստծո և Լույսի,

Անսեր, անկյանք, անարցունք:

Հոգիս մարեց. բայց հրաշքով դյութական

Հարյավ պատկերը քո կրկին, հանց տեսիլք,

Որպես ուրու վաղանցիկ, աննյութական,

Որպես հանճարը գեղեցկության – անբասիր:

Եվ բաբախում է նորից սիրտն իմ լքյալ,

Եվ հառնել են դարձյալ հոգի ու վեհ կյանք,

Ե’վ արբեցում, աստվածություն կատարյալ,

Ե’վ արտոսրեր, և’ սեր, և’ սուրբ Ներշնչանք: