Posted in Պատմություն

Մարտ ամսվա ամփոփում

Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 28-ից մարտի 4-ը

Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 8-12-ը

Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 13-20-ը

8-9-րդ դրերի ժամանակագրություն

Ամփոփել մեր անցած թեմաները՝ պատասխանելով հետևյալ հարցերին:

1.Ներկայացնել 8-9-րդ դարերում հայ ժողովրդի իրադրությունը։

8-9 դարերում հայ ժողովրդի իրադրությունը շատ վատ էր։Մենք գտնվում էինք արաբական խալիֆայության ներքո։Նրանք 725 թվականին Հերթ ոստիկանի օրոք ծխնահարկը փոխարինվեց գլխահարկով։Արաբները շատ վատ քայլեր էին անում,որպեսզի մեզ թուլացնեին։Արտավազդ Մամիկոնյանը 774 թվականին որոշում է ապստամբություն կազմակերպել արաբների նկատմամբ։Նա պետք է լուծեր իր զորքի զպառազինությունը։Գնում է շատ խելացի քայլի,նա Դվին քաղաքի ոստիկանից խնդրում է զենքեր,պատճառաբանելով,որ գնալու է կռվի արաբների թշնամիների հետ։Նա վերցնում է զենքը և բաժանում իր զորքին դրանից հետո Արտավազդը շարժվում է դեպի հյուսիս և Կումայրի գյուղի մոտ հարձակվում արաբների գլխավոր հարկահանի վրա։

2.Հիմնավորել կամ հերքել արաբների դեմ ապստամբության անհրաժեշտությունը, առաջարկել քո տարբերակը։

Ապստամբությունները մեծ օգնեցին անկախանալ և եթե չլինեին այդ ապստամբությունները արաբական զորքերը տարեց-տարի կուժեղանային և շատ դժվար կլինել անկախանալը։

3.Բյուզանդական կայսրության, արաբների  վարած քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Համեմատել, գրել եզրակացություն’հիմնավորելով։

Բյուզանդական կայսրությունը շատ լավ քաղաքականություն էր վարում հայերի նկատմամբ,քանի որ Վասիլ I-ը ցանկանում էր մեր անկախությունը,բացի այդ Բյուզանդական կայսրությունը պատերազմի մեջ էր Արաբների դեմ և ինչքան արաբները թուլանային այնքան նրանց օգուտն էր։Արաբները շատ վատ քաղաքականություն էին վարում հայերի հետ,քանի որ նրանք ցանկանում էին,որպեսզի մենք անցնեինք ամբողջությամբ նրանց տիրապետության տակ։

Posted in Պատմություն

Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 13-20-ը

Առաջադրանք 1

Բագրատունիների թագավորություն/885-1045թթ./

  • Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:
  • Թվարկիր  Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները
  • Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշը ,զինանշանը:
  • Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը:

Աղբյուրը ՝Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, /պատմել/

Արքայացանկ

  1. Աշոտ Ա  885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7.  Գագիկ Ա 990-1020
  8.  Հովհաննես-Սմբատ 1020-1041
  9.  Գագիկ Բ 1042-1045

Առաջադրանք 2

  • Քաղաքական ինչ իրավիճակում Աշոտ Երկաթը գահ բարձրացավ:
  • Բնութագրել Աշոտ Երկաթին:
  • Պատմիր Աշոտ Երկաթի օրոք  արաբների դեմ պայքարի ընթացքի, արդյունքների մասին:
  • Պատմիր Երազգավորս միջնադարյան քաղաքի մասին/քարտեզում գտիր՝որտեղ է գտնվում/;
  • Կարդալ  Գևորգ Մարզպետունու մասին 10 նախադասությամբ ամփոփել

Աղբյուրը՝ Հայոց պատմություն , 7-րդ դասարան դասագիրք, էջ 85-87,   Աշոտ Երկաթ

Posted in Պատմություն

Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 8-12-ը

Առաջադրանք 1

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ԱՐՔԱՅԱՏՈՀՄԻ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԸ

Բագրատունիներ/տեսանյութ/

Այս թեմայում՝
 Միջազգային դրությունը անկախության վերականգնման նախօրյակին:
 Բյուզանդիայի՝ ազգությամբ հայ կայսեր նամակը
Աշոտ I-ին:
 Աշոտ I-ի միավորիչ և խաղաղարար գործունեությունը:
 Խալիֆը թագ է ուղարկում Աշոտ I-ին:
 Պատմաբանի բառարան՝

բարիդրացիական-բարեկամական,
սպարապետ-բանակի գլխավոր հրամանատար,

դավադրություն-գաղտնի համագործակցությամբ չարամիտ գործ, արարք կատարել մի մարդու կամ իշխանության դեմ՝ քաղաքական նպատակներով
 վերնախավ-իշխող դասակարգի ունևոր և արտոնյալ դասի բարձր շերտը

աթոռանիստ –այստեղ՝ մայրաքաղաք ,որտեղ գտնվում է թագավորական գահը:

Continue reading “Առաջադրանք, 7-րդ դասարան, մարտի 8-12-ը”

Posted in Պատմություն

Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 28-ից մարտի 4-ը

Առաջադրանք 1

ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱԼԻՖԱՅՈՒԹՅԱՆ
ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԻՆ
ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանը յուրացնել ձգտող նոր գերտերությունը
Հայաստանի համար մղված արաբա-բյուզանդական հակամարտությունն ավարտվեց արաբների հաղթանակով: Արաբական զորքերը 701 թ. գրավեցին Հայաստանը: Նրանք շարունակեցին արշավանքները՝ գրավելով Վիրքն ու Աղվանքը՝ մինչև Դերբենդ: Հայաստանում նրանց իշխանությունը հանդիպեց հայ ժողովրդի բոլոր խավերի դիմադրությանը, քանի որ արաբները, ժամանակ առ ժամանակ, տարաբնույթ հալածանքներ էին սկսում իշխանների, եկեղեցու, խաղաղ բնակչության նկատմամբ։

Continue reading “Առաջադրանք , 7-րդ դասարան, փետրվարի 28-ից մարտի 4-ը”