Posted in Գրականություն, Ընտանեկան նախագծեր

Սեբաստացու օրեր

Տևողությունը՝ նոյեմբերի 1-30-ը

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 7-րդցիներ

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացուն և մխիթարյանների գործունեությանը, պատմել իրենց մասին որպես սեբաստացի:

Հարցադրումներ՝

Ո՞վ է Մխիթար Սեբաստացին, ովքե՞ր են մխիթարյանները։

Մխիթարի (իրական անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա, որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705. թ Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։


Ինչքանով եմ ես սեբաստացի:

Ես ամբողջովին սեբաստացի եմ, որովհետև առաջին դասարանից սովորում եմ կրթահամալիրում և մասնակցում եմ Հարիսայի տոնին։
Ինչպե՞ս դարձա սեբաստացի:

Երբ ինձ ընդունեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիր այդ օրվանից ես դարձա Սեբաստացի։
Ե՞րբ է առաջին անգամ նշվել Հարիսայի տոնը, և ինչու՞ Հարիսայի:

Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Սեբաստացի լինել, նշանակում է….

Սեբաստացի լինել, նշանակում է լինել բարի, օգնող և օրինակելի։
Կրթահամալիրի հրաշալիքները:

Ինձ համար կրթահամալիրի հրաշալիքն է Մարմարիա սրահն է, որտեղ ամեն առավոտ տեղի է ունենում առավոտյան պարապունք։
Սեբաստացիական իմ սիրելի անկյունը:

Սեբաստացիական իմ սիրելի անկյունը դա գրադարնն է, որտեղ կան զանազան գրքեր։
Սեբաստացիական իմ ճանապարհը:

Մայրիկս սովորել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հետո նաև մեծ քույրս, իսկ հիմա ես էլ եմ կրթահամալիրում սովորում և եղբայրս էլ է արդեն հաճախում կրթահամալիր։

Վերը նշված հարցադրումներով գրել պատումներ:

Ես կպատմեմ իմ սեբաստացի ընտանիքի մասին։ Մայրս ՝ Լիլիթը, սովորել է կրթահամալիրում և հիմա դասավանդում է մեր դպրոցում։ Երկու մորաքույրներս ՝ Տաթևն ու Նվարդը, նույնպես սովորել են մեր դպրոցում, Տաթևն էլ է դասավանդում մեր դպրոցում։ Նաև սովորել է մեր դպրոցում մորեղբայրս ՝ Նարեկը։ Քույրս էլ է սովորում մեր դպրոցում, արդեն 12-րդ դասարանում է, ես էլ սովորում եմ 7-րդ դասարանում, իսկ եղբայրս հաճախում է 5 տարեկանների խումբ։


Հին ու նոր սեբաստացիներ:
Սովորողները ներկայացնում  են իրենց ընտանիքի սեբաստացիներին` սովորող, աշխատող` հին և նոր, հարցազրույցներ վերցնում, ֆիլմեր պատրաստում:

Leave a comment