Posted in Ձմեռային ճամբար, Մայրենի

Արցախի բարբառ

Արցախյան առածներ և ասացվածքներ:

Վախե էն կյետան, վըեր վըեչ վշշամ ա, վըեչ թըշշամ: է:

Վախեցիր այն գետից, որը ոչ վշշում է , ոչ էլ թշշում։
Ախպերը ախպորը մեռնելը օզիլ չի, ամմա փիս ապրելը կոզի:

Եղբայրը եղբոր մեռնելը չի ուզի, բայց վատ ապրելը կուզի։
Էն վաղ ար, վըեր էշը կաղ ար:

Վաղ էր, երբ էշը կաղ էր։
Ծյունին տակեն յեխտը կյարունքը պեց կըինի:

Ձյան տակի կեղտը գարնանը կերևա։
Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե:

Ոտքդ վերմակիդ չափով մեկնիր։
Կյառնը կյուլին պահ չըն տալ:

Գառը գայլին պահ չեն տա։
Ուրուշու ծին եր ինողը ճելլի վըեր կըկյա:

Ուրիշի ձին քշողը կընկնի։
Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն:

Շան մոտով առանց մահակի չեն անցնում։
Քուռանա էն աշկը, վըեր առաջ ուրան չի տըեսնալ:

Կուրանա այն աչքը, որը իրենից առաջ ոչինչ չի տեսնում։
Միչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա:

Մինչև խելոքը մտածի՝ ինչպես անցնի գետը, անխելքը կանցնի։
Շոնը շանը վըեննը կոխել չի:

Շունը շանի թաթը չի տրորի։
Կըռվումը չամենչ չըն պըժենում:

Կռվի մեջ չամիչ չեն բաժանի։
Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի:

Լավ արտի մեջ էլ փուշ կլինի։
Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի:

Որքան սարը բարձր լինի, այնքան սարի ձյունը շատ կլինի։
Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:

Ինչքան ծառը կկանաչի, այնքան անխրատը կամաչի։
Լյավ ծաղկեն յրան մըղրաճանջ շատ կըինի:

Լավ ծաղկի վրա շատ մեղրաճանճ կլինի։
Կընգանը քանդած տոնը աստված էլ չի կարել շինի:

Կնոջ քանդած տունը Աստվածն էլ չի կարող կառուցել։
Փուլը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում:


Կործեն շատը խրեգյ խոսողը կանե:
Մարթ ուրան կծոն լյավ ա օտում, քան ուրիշի մեղրը:
Ըրբան ճըռռալին տըեղ, ըրբաչին ա ճըռռում:
Յըմուշին լյավը աղվեսն ա օտում:
Փըշըկատարը մինչև կեսօր տուզնը կըմնա:
Հացետ մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա:
Սև չամենչը խանեն ջուբումը կըինի:
Շարունակելի
Առաջադրանք:
Առած-ասացվածքները դարձնել գրական հայերեն

Տանը հաց ու շոր վըեր ճարվից, կես խանըս:
Տոն քընդողեն տոն չինիլ:
  Հուվեր կյուլան փախչի, արչեն ճյանգը կընգնե::
Կուճի խոխան մորը ծույներեն ա ցավ տամ, մեծը՝սըրտեն:
Կարթած մարթը տուզնը չի մնալ:
Ուջաղեն մոխերը քամուն չըն տալ:
   Շոնը հըչելու հետե ըն պահում:
Շանը պյունին քշտեն աղվես չի կենալ:
Նախշուն կընգանը իրեսան պաչի, կյեշին՝ ծերքան:
Մեղավերեն լուզուն կարճ կըինի:
Նըլբանդին ծին պեպեգյ կըինի: 
Շընըհաչոցն էլ փեշակ ա, վըեր սըվերիս:
Մինչև պած չինի, պող չի տեռնալ:
Նեղ օրվա ումբրը կարճ կըինի:
Ճղուպուրը պատան տաս նըստա չի կենալ:
Մտքումտ վըեր տեղ ինի, սարեր շոռ կտաս:
Կծեգը վըեր ետա տամ, էլ փռնվում չի:
Հմաշկուտ կնեգյը տղա չի պիրում:

Leave a comment